Ամանորի առիթով ռեստորանը դեռ ընդունում է կոլեկտիվ հայտեր
Բասենի թանապուր
Բաղադրությունը
Սունկ – 200 գրամ
հավի կրծքամիս – 200 գրամ
հորթի կտրատած միս – 200 գրամ
սոխ – 200 գրամ
կարագ – 100 գրամ
մածուն – 1 կգ
ալյուր – 100 գրամ
թթվասեր – 200 գրամ
ձու – 1 հատ
ծիտրոն, աղ, սեւ եւ կարմիր պղպեղ
Պատրաստման եղանակը
Մածունը, ալյուրը, ձուն, թթվասերը, սպիտակաձավարը խառնել իրար:
Ավելացնել 2.5 լիտր ջուր, դնել մարմանդ կրակին, անընդհատ խառնել, հասցնել եռման աստիճանի:
Եռալուց հետո պատրաստել սոխառած:
Սոխառածին ավելացնել կտրատած սունկը, հորթի եւ հավի միսը (երկուսն էլ՝ նախօրոք խաշած), համեմել այս ամենը աղով, սեւ եւ կարմիր պղպեղով, վերջում ավելացնել ծիտրոնը:
Թանապուրը լցնել պնակի մեջ, վրան ավելացնել սոխառածով թանձրուկը:
Այս համեղ ճաշատեսակը, որ կոչվում է Բասենի թանապուր, մեր տատերը շատ են սիրում: Նրանք պահել են այս կերակուրը պատրաստելու ձեւը ի-րենց հիշողությունում ու փոխանցել մեզ: Սա մեր ազգային խոհանոցի սիրված ճաշատեսակներից է՝ դյուրամարս ու, միեւնույն ժա-մանակ, բավականին հագեցնող:
Անուշ վայելեք ու Բասենի թանապուրը պատրաստելը սովորեցրեք նաեւ Ձեր երեխաներին:
* * *
Շաբաթվա մարզական կյանքից –
Անհաջող մասնակցություն
Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը մասնակցեցին Թուրքիայի Անթաքիա քաղաքում (նախկին անվա-նումը՝ Անտիոք) նոկաուտ համակարգով անցկացվող աշխարհի կանանց առաջնությանը:
Մասնակիցների թվում էին նաեւ արտերկրում բնակվող հայ շախմատիստուհիներ Էլմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանը (Ֆրանսիա) եւ Դինա Կագրա-մանովան (Կանադա):
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը 1/32 եզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Տատյանա Շադրինային:
Իսկ մեր մեկ այլ գրոսմայստերը՝ Լիլիթ Մկրտչյանը, ոչ-ոքի ավարտեց 1-ին փուլի 2 պարտիաները՝ խաղաղ դաշն կնքելով չինուհի Ժան Քսաովենի հետ: Հաղթողին որոշելու համար կողմերը անցկացրին արագ շախմատի 2 պարտիա, որոնցում հայ շախմատիստուհին պարտվեց:
Հայ շախմատիստները` Մոսկվայի մրցաշարում
Ռուսաստանի ուսանողների առաջնությունում վերջին տուրից առաջ ՖԻԴԵ-ի վարպետ Պողոս Նահապետյանը 8 հնարավորից վաստակել է 5,5 միա-վոր եւ մի խումբ մասնակիցների հետ բաժանում է 3-րդ տեղը: Նա միայն կես միավորով է հետ մնում առաջատարներից` գրոսմայստեր Լի-սիից եւ միջազգային վարպետ Դանինից: Միջազգային վարպետ Կարինա Համբարձումովան ունի 5 միավոր: Նա լավագույն ցուցանիշն ունի մասնակից բոլոր շախմատիստուհիների մեջ եւ հավակնում է չեմպիոնուհու կոչմանը:
Մխիթարյանը` Բրազիլիայի առաջնությունում
* * *
Գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանն Ամերիկանա քաղաքում ավարտված Բրազիլիայի առաջնությունում 11 հնարավորից վաստակեց 6,5 միա-վոր եւ բաժանեց 4-6-րդ տեղերը: 8,5 միավորով չեմպիոնի կոչումը նվաճեց գրոսմայստեր Ջովաննի Վեսկովին:
* * *
Լոնդոնում ընթացող գրոսմայստերական մրցաշարի ընթացքում ամեն օր կփոփոխվեն աշխարհի լավագույն շախմատիստների ընթացիկ վարկանիշ-ները: Այս պահին Լեւոն Արոնյանն առաջ է անցել Մագնուս Կառլսենից եւ ընթացիկ վարկանշով աշխարհի 2-րդ շախմատիստն է: Այս մասին հայտ-նում է armchess.am-ը:
Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ընթացիկ վարկանիշները 2010թ. դեկտեմբերի 9-ի դրությամբ.
1. Վիշվանաթան Անանդ-2807,5
2. Լեւոն Արոնյան-2805,1
3. Մագնուս Կառլսեն-2804,9
4. Վլադիմիր Կրամնիկ-2789,7
5. Վեսելին Տոպալով-2774,8
6. Ալեքսանդր Գրիշչուկ-2774,1
«Փյունիկ»-ն էլի հրաժարվեց
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկ»-ը պաշտոնապես հրաժարվեց 2011թ. ԱՊՀ եւ Բալթյան երկրների չեմպիոնների «Համա-գործակցության» գավաթի խաղարկությունից, որը տեղի կունենա եկող տարվա հունվարին, Սանկտ Պետերբուրգում:
Ինչպես տեղեկացրեց ակումբի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանը, նման որոշումը կապված է այն բանի հետ, որ թիմը բոլորովին ուրիշ ծրագրեր ունի գալիք մրցաշրջանի հետ կապված:
Ըստ կանոնակարգի, նման դեպքերում չեմպիոններին փոխարինում են փոխչեմպիոնները: Դա Երեւանի «Բանանց»-ն է, սակայն եթե վերջինս էլ հրաժարվի, ապա «Համագործակցության» գավաթին կմասնակցի բրոնզե մեդալակիր Երեւանի «Ուլիս»-ը:
* * *
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական եւ տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը հայտնել է, որ ստեղծվել են երիտասարդ մրցավար-ներից կազմված խմբեր, որոնք կսպասարկեն 2011թ. բարձրագույն խմբի առաջնության խաղերը: Նրանք հատուկ ծրագրով արդեն սկսել են պատրաստ-վել գալիք մրցաշրջանին:
Ինչ վերաբերում է ՀՖՖ-ի կողմից որակազրկված 15 մրցավարներին, ապա նրանց հարցը դեռեւս պարզ չէ:
Կ. Նալբանդյանը կարծում է, որ ճիշտ աշխատանք կատարելու դեպքում կարելի է հաղթահարել մրցավարական խնդիրը, որը ծագեց այս տարվա առաջնութ-յան վերջում. «Ավելի լավ է խաղերը վստահել երիտասարդ խաղավարներին, քան նրանց, ովքեր փորձ ունեն, սակայն մշտապես կոպիտ սխալներ են թույլ տալիս»:
* * *
Որոշ խաղեր կարող են տեղի ունենալ Կաթարի հարեւան երկրներում
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը հայտարարել է, որ աշխարհի ֆուտբոլի 2022թ. առաջնության որոշ հանդիպումներ կարող են անցկացվել Կա-թարի հարեւան երկրներում:
«Ավստրալիայի հայտում նախատեսված էր, որ որոշ խաղեր կարող են տեղի ունենալ Նոր Զելանդիայում,- Բլատտերի խոսքերը մեջբերել է «L’Equipe»-ը:- Կատարում նույնպես կարող են նման քայլ կատարել եւ մի քանի հանդիպում կազմակերպել հարևան երկրներում»:
Արսեն Պետրոսյան
«Լուսանցք» թիվ 43 (174), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում