Մասոնա-բոլշեւիկյան եւ թուրքա-ադրբեջանական գործեր

Մասոնա-բոլշեւիկյան «պանազերիզմ»-ական հեքիաթը

«Պանազերիզմ»-ի գաղափարը ժամանակին Խորհրդային Միությունն է առաջ քաշել եւ, որպես աշխարհաքաղաքական ծրագրերի իրագործման գոր-ծիք, նպատակ է ունեցել ելք ունենալ դեպի Պարսից ծոցի տաք ջրեր: Այդ մասին իրանական «Արաննյուզ.իռ» կայքի փոխանցմամբ՝ Թավրիզում կազմակերպված «Արան եւ Ազերբայջան» խորագրով գիտաժողովի ժամանակ նման կարծիք է հայտնել Իրանի Արդեբիլ նահանգի նախկին նահանգապետ, Կով-կասի հարցերով քաղաքական փորձագետ Մանսուր Հաղիղաթ Փուրը:

Նախկին նահանգապետի խոսքով՝ ԽՍՀՄ-ը տարիներ առաջ Իրանի հարակից տարածքներում՝ Արաքս գետի հարավային հատվածում գտնվող Արան տարածքում ծրագրում է հիմնել Ազերբայջանի Հանրապետությունը, եւ արդյունքում ամեն ջանք գործադրվում է, որ վերոնշյալ տարածքում իրանական քա-ղաքակրթության մշակութային արժեքները ոչնչանան:
Հիշեցնենք, որ ԻԻՀ նախագահ Մ. Ահմադինեջադի հրամանով Մ. Հ. Փուրը վերջերս է ազատվել Արդեբիլի նահանգապետի պաշտոնից:
Ավելացնենք միայն, որ ԽՍՀՄ կոչված երկիրը ստեղծվել էր մասոնական ծրագրի համաձայն, ուստի «պանազերիզմ»-ը նախապես սիոնա-մասոնական «արտադրանք» է:

Արման Դավթյան

Ադրբեջանում Հեյդար Ալիեւից առաջ եւ հետո ոչ ոք չի՞ եղել

Ադրբեջանի իշխանությունները ամեն կերպ ջանում են ջնջել երկրի ստեղծման մեջ դերակատարություն ունեցած անձանց անունները:
Բաքվի մարդու իրավունքների տանը կազմակերպված մամուլի ասուլիսում Աբշերոնի գյուղական բնակչության իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Ռասիմ Ալիզադեն հայտնել է, որ 5 ամիս առաջ Բաքվի Մաշտաղա շրջանում վերանորոգման տանելու պատրվակով հանվել է Ադրբեջա-նի դեմոկրատական հանրապետության հիմնադիր Մեմմեդ Էմին Ռասուլզադեի նկարով պաստառը եւ մինչ այժմ չի վերադարձվել: Այս մասին տե-ղեկացնում է «Բիզիմ յոլ» պարբերականը:
Թերթի հետ զրույցում Ալիզադեն ասել է, որ երկրի իշխանությունների այդ քայլն ուղղված է Ռասուլզադեի՝ Ադրբեջանի պատմության մեջ ունեցած դերի նվազեցմանը: «Իշխանությունն, իրականում, նշանակություն չի տալիս Ադրբեջանի պատմության մեջ այդ մարդու դերակա-տարությանը, ինչը վիրավորական է ադրբեջանական ժողովրդի համար»,- ասել է նա եւ հավելել, թե ժամանակին էլ Բաքվից հանվեց Ռասուլզադեի կի-սանդրին եւ Նեվթչիլյալ պողոտայում նրա արձանը կանգնեցվելու մասին հուշաքարը: «Ադրբեջանի իշխանությունը գտնում է, որ այս երկ-րում Հեյդար Ալիեւից ոչ առաջ, ոչ էլ հետո ոչ ոք չի եղել»,- գրում է թերթը

Արտակ Հայոցյան

«WikiLeaks»-ը՝ «վհուկների որս»-ի հարմար առիթ

Պաշտոնական Բաքուն «WikiLeaks»-ի հրապարակումների հետ կապված հատուկ ծառայության ներկայացուցիչների ազդեցիկ անձանցից կազմված հատուկ խումբ է ստեղծել՝ պարզելու, թե Ադրբեջանի եւ Իլհամ Ալիեւի՝ այս կամ այն երկրի կամ ղեկավարի մասին արած արտահայտությունները ինչպես եւ ում միջոցով են հայտնվել այդ կայքում: Ադրբեջանի իշխանության այդ քայլը սպասելի էր, քանի որ խոսքը այդ երկրի անվտան-գության մասին է, եւ բացահայտված փաստերի մեծ մասը կարող է պետական գաղտնիք համարվել: Իշխանության վերին օղակներում հարց է ծագել, թե ինչպես է պատահել, որ Ադրբեջանին պատկանող գաղտնի տեղեկությունները հայտնվել են Բաքվում ԱՄՆ դեսպանատան կամ ԱՄՆ-ի հատուկ ծառա-յությունների աշխատակիցների մոտ:
Հատուկ խումբը պետք է զբաղվի հենց այդ տեղեկությունների արտահոսքի բացահայտմամբ: Ըստ տեղեկությունների, իշխանությունը լուրջ է վերաբերվելու այդ հարցին, քանի որ պարզորոշ երեւում է, որ ԱՄՆ-ին տեղեկությունները հայտնել են ներսից: Եվ այդ գոր-ծում մեղավոր անձինք պատժվելու են Ադրբեջանի քրեական օրենսգրքի «հայրենիքի դավաճան»-ի հոդվածով:
Առայժմ Բաքուն այդ ուղղությամբ աշխատանքները գաղտնի է պահում, սակայն, կարճ ժամանակ հետո, ըստ ամենայնի, հասարակությունը կտեղեկաց-վի իշխանությունների այդ գործունեության արդյունքների մասին:

*  *  *
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ին մեղադրել է «Wikileaks»-ի զրպարտանք պարունակող գաղտնի նյութերի հրապարակ-ման մեջ: Նշենք, որ հրապարակված նյութերում, ամերիկացի դիվանագետները պետքարտուղարությանը հղած գրառումներում մեղադրել են Էր-դողանին «կոռոպցիայի մեջ խրված լինելու եւ իսլամիզացիայի շարժմանը հարելու մեջ»: Այդ նյութերում հրապարակումներ են ե-ղել նաեւ Ադրբեջանի նախագահի՝ Թուրքիայի ղեկավարների առնչությամբ հնչեցված վիրավորանքների մասին:
Թուրքիայի վարչապետը դատապարտել է ԱՄՆ-ի դիվանագետների նման պահվածքը՝ թուրք ղեկավարների վերաբերյալ արտահայտած կարծիքների առնչութ-յամբ: Նրա խոսքերով՝ ամերիկյան դիվանագետների գրառումների վերաբերյալ հրապարակումները «քարոզչություն» են՝ ուղղված ԱՄՆ-ի եւ նրա գործընկերներ
ի հարաբերությունների վատթարացմանը:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 43 (174), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։