ՀԴՄ կտրոն՝ նաեւ պոռնոսեռամոլագարների դեպքում

Սերը, նույնիսկ՝ սեքսը մի՛ խառնեք պոռնոայլանդակության հետ հետ –

ՀԴՄ կտրոն՝ նաեւ պոռնոսեռամոլագարների դեպքում

Բաց նամակով հանդես են եկել Հայաստանում գործող համասեռականները (հոմոսեքսուալները)՝ ի պատասխան ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մի հարցազրույցի, որտեղ նա ասել էր, թե զզվանք է զգում համասեռամոլների հանդեպ:
Համասեռականներն ընդվզել են, թե դա մարդու իրավունքների ոտնահարում է պաշտոնապես: Իսկ հետաքրքիր է, այդ մարդը՝ ՀՀ ոստիկանապետը, չունի՞ մարդկային իրավունք՝ իր տեսակետն ու կարծիքը հայտնելու: Թե՞ այդ «մարդկային» իրավունքը մարդու բնախոսական ձեւից շեղված-ներին է միայն տրված… Եվ հետաքրքիր է՝ ու՞մ կողմից է տրվել…

Մի շարք հարցեր էլ են բարձրացրել այդ նամակում, այդ թվում, որ Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանն իրենց տուգանելով է հարստա-ցել, որ նրա «Մոսկվիչկա» խանութը ՀԴՄ կտրոն չի տրամադրում, որ իրենցից օրական 100 դոլար են պահանջում` անձեռնմխելիության հա-մար…
Վերջում նրանք սպառնացել են, որ անհրաժեշտության դեպքում իրենց վերաբերմունքը տեսահոլովակների միջոցով կարտահայտեն հասարակա-կան հետաքրքրություն ներկայացնող կայքերով, որում կներկայացնեն իշխանության վերնախավում գտնվող որոշ անձանց նաեւ այդօրինակ կյանքը… Իսկ սա, ասենք՝ հետեւելով ոմանց տրամաբանությանը, մարդու իրավունքների ոտնահարում չէ՞…
Հետաքրքիր է՝ հիմա այս «ահաբեկիչներից» որեւէ մեկին կբռնե՞ն… կարգելափակե՞ն… թե՞… պատվեր կա իրապես եւ այն էլ ուրի՜շ տեղից:
Այո, վերջերս որոշ զլմ-ներ նորից ու հանկարծ սկսել են «գեյ-լեզբի»-ական թեմաներով անհանգստանալ: Բայց միեւնույնն է, մարդկության (այդ թվում՝ հայության) զգալի ու նորմալ հատվածը երբեք չի ընդունում հիվանդ ու հոգեխեղ որեւէ դրսեւորում:
Վերջերս շատերի մոտ նողկանք էր առաջացրել նաեւ հայ միասեռականների մասին մի պատմվածք: Ժամանակակից «հայ գրող» Դօրիանի «Սատանան մայրամուտին» պատմվածքը տպագրվել էր «Ինքնագիր» գրական հանդեսում, եւ սա երբեւե լույս տեսած առաջին աշխատությունն է, որը պատմում է Հայաստանում ապրող միասեռական տղամարդկանց «սիրո» մասին:
«Հիշում եմ, թե ինչպես էին ինձ հետապնդում այդ պատմվածքի համար, թերթերից մեկն իրական «սառը պատերազմ» էր սկսել հետս, ազգայնա-կան մի կազմակերպություն օրինապահ մարմինների ուշադրությունն էր հրավիրում վրաս՝ համարելով ինձ լուրջ վտանգ հասարակության համար: Մարդիկ էլ կային, որոնք որոշել էին անձամբ «զբաղվել ինձանով»…,- ասել է այդ Դօրիանը:
Արդեն կարծիք կա, որ ՀՀ LGBT (լեսբուհիներ, գեյեր, բիսեքսուալներ, տրանսգենդերներ) համայնքի ներկայացուցիչները բավականին շահա-վետ բիզնես ունեն, սակայն այդ անօրինական բիզնեսի թիկունքում թաքնված նրբություններին մոտիկից ծանոթ են միայն Երեւանի քաղա-քապետարանին հարող տարածքի բնակիչները, քանզի այդտեղ առավել բացահայտ են իրենց մարմինը վաճառում Մանկական այգում…
Ըստ 1in.am կայքեջի, մայրաքաղաքի տերերի աչքի առջեւ գործող մարմնավաճառների այս շուկան իսկական աղետի է վերածել Զաքյան փողոցի բնակիչների կյանքը: «Անպարկեշտ գոռգոռոցներ, սեռական ծառայությունների համար տարվող բարձրաձայն սակարկություններ, այլանդակ իրա-վիճակ է տիրում այստեղ»,- ասել է տարածքում բնակվող Ամալյա Խաչատրյանը:
«Տարիներ շարունակ շրջակայքի բնակիչների բողոքները, թե երեխաներին չեն համարձակվում միայնակ թողնել բակ, թե օրը ցերեկով եւս -կարող են նմանները մոտենալ նորմալ քաղաքացիներին ու անվայել առաջարկություններ անել, ոչ մի արձագանք չեն ստանում:
Այսպիով, Երեւանի քաղաքապետարանից ոչ շատ հեռու գտնվող Մանկական այգին այժմ հայտնի է որպես միասեռականների հավաքատեղի, որտեղ «դա-սական» միասեռականներին ավելի ուշ ժամերի փոխարինում են կնոջ շորերով մարմնավաճառ միասեռականները, ովքեր իրենց իսկ խոսքերով՝ հաճախորդների պակաս չեն զգում,- նշում է կայքը եւ հավելում, որ այդ սեռամոլագարները պնդում են. «Բարձրաստիճան ոստիկանները համա-գործակցում են մեզ հետ, իսկ շարքայինները՝ զգուշանում… Մեզ ոչ ոք չի կարող արգելել աշխատել այն տարածքում, որտեղ ուզում ենք, ով փորձել է… արդեն իսկ համոզվել է»: Առռռա՜հաաա՜…
Այնուհետեւ, մեկ այլ հոդվածում ասվում է. «Եվ իսկապես, տեսնես՝ ինչպե՞ս է պատահում, որ գեյ-տրանսվեստիտները միշտ հաղթում են ՀՀ ոստիկանների հետ բախումներում, իհարկե, եթե նմանատիպ բախումներ լինում են: Սա կամ վկայում է ոստիկանության անզորությունը, կամ էլ ապացուցում մեկ այլ ակնհայտ բան, որի մասին բացեիբաց խոսում են նաեւ պճնված գեյերը. հայ գեյերն անձեռնմխելի են՝ շնոր-հիվ իրենց ազդեցիկ թիկունքի»… Այդ հիվանդները պնդում են, թե «ցանկացած պահի կարող են զանգել այնպիսի մարդկանց, որ… ապշելու է: Իսկ եթե չհավատանք էլ, միեւնույն է, զարմանալի է առկա պատկերը»:
Այս մոլագարների թիվը տարածքում արդեն շատ բան է ասում, եւ «պետք է միայն տեսնել, թե ինչ շքեղ մեքենաներ են գալիս նրանց հետեւից: Իրենց «կլիենտների» համար հայ գեյերը բավականին գումարներ են ծախսում՝ հագուստ, արդուզարդի առարկաներ եւ մի շարք այլ բաներ, ո-րոնք մեզ երեւի թե այնքան էլ հետաքրքիր չեն, եւ նույն այդ «կլիենտների» շնորհիվ էլ հայ գեյերը համարյա անձեռնմխելի են, նրանց որեւէ մեկը չի կարող նեղացնել. «Մեզ չեն էլ փորձում նեղացնել, շատ ինֆորմացիա ունենք բոլորի մասին, սա է մեր զենքը եւ մենք արդեն շատ ենք»…
Հայ հանրությունը երբեք չի համակերպվել եւ հաստատ չի էլ համակերպվելու «գեյ-լեզբի»-ական սադրանք-շանտաժների հետ եւ բոլոր նորմալ հայերը, պաշտոնյա, թե պարզապես քաղաքացի, միշտ էլ առճակատվելու են անմարդկային եւ հակազգային երեւույթներին եւ սա հույս է ներշնչում, որ մի օր Հայաստանը մաքրվելու է բոլոր տեսակի ախտերից…
Օտարների դրամաշնորհներով գոյատեւող եւ ազգային պետությունները քանդող մարմնական ու հոգեւոր հիվանդություններից:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 43 (174), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։