Թուրքերը Հայոց ցեղասպանության (Արմենոցիդ) միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը խոչընդոտելու համար նոր գործողություն-ների են դիմել՝ 5 լեզվով կայք են հիմնել ցեղասպանության ճանաչման դեմ: «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» կոչվող կազմակերպությունն Աթաթուրքի համալսարանի երիտասարդների նախաձեռնող խմբի հետ միասին հիմնել է 5-ալե-զու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն եւ թուրքերեն) մի կայք, որը նպատակ ունի Արմենոցիդը հերքող քարոզչական նյու-թեր հրապարակել: Այդ կազմակերպությունն արդեն 7 տարի զբաղվում է հակահայկական քարոզչությամբ ինչպես Թուրքիայում, այնպես էլ արտերկրում:
Վահագն Նանյան
ՀԱՄ պաշտոնական կայքէջի վրա հերթական «հաքերական» հարձակումն է եղել
ՀԱՄ www.hayary.org պաշտոնական կայքէջի պատասխանատուները հայտարարում են, -
Որ ս.թ. նոյեմբերի 30-դեկտեմբերի 1-ի լույս գիշերը, դեռեւս չճշտված անձի (անձանց) կողմից, կայքէջի վրա նոր «հաքերական» հարձակում է եղել, արդեն թվով՝ 4-րդը, որոնց ժամանակ որոշակի հաջողվել է վնասել մեր կայքէջը:
Այդ հաջողված փորձերը 1-ական անգամ կարողացել են իրականացնել թուրքական, հայկական (հհշ-ական) եւ հրեական կամակատարները:
Վերջինիս կողմից նույնիսկ հետո «շնորհավորական» ուղերձ էր ստացվել www.hayary.org-ի նամակների բաժնում…
Իսկ այս վերջին ավազակություն-համակարգչահենությունը վստահաբար նորից դրանցից մեկի (կամ այդ ուղղությունների հետեւորդների) «աշխատանքն» է:
Նախորդ դեպքերի առումով ՀԱՄ-ը հայտարարություններ արել էր, եւ այժմ էլ հայտարարելով՝ նաեւ տեղեկացնում է այս մասին մեր կայքի այցելուներին՝ հայցելով նրանց ներողամտությունը, քանի որ շուրջ 2 օր նրանք զրկվել էին կայքէջ այցելելու հնարավորությու-նից:
Հասկանալի է, որ Հայ-արիական գաղափարաբանությունը (իմաստասիրությունը), Հայոց հին հավատ-հեթանոսության քարոզչությունը, հայ ազգայնականության առաջխաղացումը ինչ-ինչ ներքին ու արտաքին ուժերի ձեռնտու չէ… ուստի մենք մշտապես զբաղվում ենք www.hayary.org-ի պաշտպանությամբ, սակայն «հաքերական» պրպտումները որոշակի արդյունքների հասնում են մերթընդմերթ:
ՀԱՄ պաշտոնական կայքեջի վրա տասնյակ այլ հարձակումներ են եղել ու դեռ լինելու են, սակայն միայն վերոնշյալ 4 դեպքերում է վնասվել կայքէջը:
Այդ հարձակումներն ուժգնանում են նաեւ այն ժամանակ, երբ Հայաստանում օտար ուժերը փորձեր են անում ազգայնական քաղաքական ոլորտում սադրանքներ իրականացնելու կամ հայ-արիականության անունից ինչ-ինչ հանրային կամ հավատքային միջոցառումներ կազմակերպելու համար:
Մեզ՝ հայարիականներիս (ՀԱՄ), «հայ» հորջորջվող ապազգային ուժերից զատ, հատկապես չեն սիրում նաեւ համաթուրանական (պանթուր-քիզմ), սիոնական-մասոնական (սիոնիզմ) եւ հուդա-քրիստոնեական դրսեւորումների դեմ հանդես գալու համար…
Սակայն www.hayary.org-ը շարունակելու է իր հայ-արիական, հայ ազգայնական, համահայկական եւ հայոց բոլոր թշնամիների բացահայտմանն ուղղված գործունեությունը:
ՀԱՄ www.hayary.org պաշտոնական կայքէջի պատասխանատուներ
04. 12. 2010թ.
Հիմա էլ՝ կիբեր-ահաբեկչություն
Երեւանում կիբեր-անվտանգության ոլորտում մարտահրավերների քննարկմանը նվիրված համաժողովը կազմակերպվել էր ԵԱՀԿ ահաբեկչության դեմ գործունեության ԵԱՀԿ բաժնի՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համատեղ: Մասնագետները քննարկեցին կիբերանվտանգության համապարփակ ուժե-ղացման ուղիները, համացանցի ահաբեկչության նպատակներով օգտագործման, կիբեր հանցանքների եւ այլնի վտանգներն ու սպառնալիքները:
ԵԱՀԿ կառույցի ներկայացուցիչ Դիմիտար Ջալնեւը ներկայացրեց առկա խնդիրները, որոնք ի հայտ են եկել հատկապես օրեցօր զարգացող տեխ-նոլոգիաների հետ՝ ընդգծելով, որ զուգահեռ ավելանում են նաեւ ահաբեկիչների՝ հատկապես կիբեր-ահաբեկիչների հնարավորությունները: Սրանց դիմագրավելու համար ԵԱՀԿ անդամ երկրները ունեն հատուկ պայմանավորվածություն՝ պայքար ինտերնետ-ահաբեկչության դեմ, մասնավոր-հանրային գործընկերության միջոցով պայքար ահաբեկչության դեմ:
Տարիների ընթացքում ԵԱՀԿ գործունեությունը փոփոխվել է. եթե սկզբում հիմնականում շեշտը դրվում էր ինտերնետ-ահաբեկչության դեմ պայքարին, ապա վերջին շրջանում առաջադրված միջոցառումներում օրակար
գային է դարձել կիբեր-անվտանգությանն ավելի ամբողջական մո-տեցում կիրառելը: «Սպառնալիքները, որոնք բխում են կիբեր տարածությունից, կարող են ավելի նվազեցվել, եթե լինի ամբողջական մոտե-ցում, որ ապահովում է Ազգային անվտանգությունը, որ արգելակում է ահաբեկչի կողմից ինտերնետի օգտագործումը»,- ասել է Դ. Ջալնեւը:
Արման Դավթյան
* * *
Ուժեղացվում է կիբեռահաբեկչության դեմ պայքարը
ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն ՀՀ-ում կիբեռահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագրի վերաբերյալ, ո-րը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է ՀՀ-ում կիբեռահաբեկչության դեմ պայքարի ազգա-յին ծրագրի նախագիծը: Մասնավորապես, փաստաթղթում ներկայացված են կիբեռահաբեկչության դեմ պայքարի պետական քաղաքականության հիմնական ուղղություններն ու միջոցառումները:
Այնուհետեւ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում արծարծվել են նախագծի բովանդակությանն առնչվող հարցեր:
Ընդգծելով ներկայացված նախագծում շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների առաջարկությունների ու դիտո-ղությունների ներառման անհրաժեշտությունը` խորհրդակցության մասնակիցները հավանության են արժանացրել ՀՀ-ում կիբեռահաբեկ-չության դեմ պայքարի ազգային ծրագրի նախագիծը:
«Լուսանցք» թիվ 43 (174), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում