Որ օրենք դառնա արդա՛ր պատժի գաղափարը
Դեկտեմբերի 8-ին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը դիմում ներկայացրեց Երեւանի քաղաքապետի պաշտոնից իր հրաժարականի մասին: Այդ ընթացքում նախագահական նստավայր էր կանչվել Երեւանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը, ինչը կապված է եղել Երեւանի քաղաքապետի հետ կապված միջադեպի հետ:
Հիշեցնենք, որ Գ. Բեգլարյանը դաժան ծեծի էր ենթարկել ՀՀ նախագահի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին:
Արդեն հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի համերգից հետո: Համերգի ժամանակ Ա. Կանդայանն առաջարկել է Գ. Բեգլարյանի տիկնոջն ու նրա ընկերուհուն նստել ոչ թե հրավիրատոմսում նշված, այլ՝ ուրիշ տեղում, եւ սա էլ դարձել է միջադեպի առիթը: «Քաղաքապետը մարդ է ծեծել». այսպես արձագանքեցին զլմ-ներն անմիջապես: Լուրն արագ տարածվեց, որ Երեւանի քաղաքապետը Բաղրամյան 26-ից (Նախագահական նստավայր) առեւանգել է ՀՀ նախագահի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին եւ դաժան ծեծի ենթար-կել: Իսկ պատճառը, ինչպես նշեցինք, սա էր. Դոմինգոյի համերգին Բեգլարյանի կինը նստել է հենց ՀՀ նախագահին կից աթոռին, ինչի իրավունքը տվյալ դեպքում ունեն Վեհափառը, ԱԺ նախագահն ու վարչապետը: Ա. Կանդայանը Գ. Բեգլարյանի կնոջը զգուշացրել է այդ մասին եւ ցույց տվել այն տեղը, որտեղ, ըստ արարողակարգի, կարող էր նստել տիկինը: Վերջինս բանավեճի է բռնվել, հետո բողոքել ամուսնուն, ամու-սինն էլ Կանդայանի հետ իր հաշիվները պարզել է՝ ծեծի միջոցով:
Լուրեր եղան, թե ՀՀ նախագահը մի քանի օր ժամանակ է տվել քաղաքապետին՝ կամ հրաժարական տալ, կամ ներողություն խնդրել թե՛ Կանդայանից, թե՛ արարողակարգի բաժնի ամբողջ աշխատակազմից: Բոլորն են պնդում, որ Կանդայանը բավական բարեկիրթ երիտասարդ է, եւ դժվար է հավատալ, թե կա-րող է երբեւէ անկիրթ պահվածք թույլ տալ:
Այդ միջոցառման հրավիրատոմսերի ու տեղաբաշխման հարցով զբաղվել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Հրավիրվածների թվում եղել է նաեւ Երեւանի քաղաքապետը, ով, սակայն չի մասնակցել համերգին, երբ իմացել է, որ չի կարողանալու նստել նախագահի կող-քին… Փոխարենը նրա տիկինն է ընկերուհու հետ գնացել համերգի: Տիկինն էլ ընկերուհու հետ միասին մեկ աթոռ հեռու նստելու Կանդա-յանին խնդրանքին ի պատասխան վիրավորվել է, քանի որ մշակույթի նախարարի տված հրավիրատոմսով այդ տեղը նախատեսված է եղել հենց իր ու քա-ղաքապետի համար:
Հիմա այստեղ կա՞ նաեւ մշակույթի նախարարի մեղավորությունը: Այս մասին ոչինչ չի ասվում… Դեռ:
Իսկ Գ. Բեգլարյանն էլ, ինչպես շատ հայ տղամարդիկ, ձեռնամուխ է եղել իր տիկնոջը «նեղացնողին» պատժելու գործին: Գնացել է նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի մոտ եւ խնդրել հանդիպում կազմակերպել Կանդայանի հետ: Կարապետյանը Կանդայանին տեղեկացրել է, որ Բեգլարյանը ցանկանում է տեսնել իրեն: Երբ հանդիպումը կազմակերպվել է, քաղաքապետն իր մեքենայում անակնկալ հարվածել է Կանդայանին. «Դու ով ես, որ իմ կնոջն ասես, թե ուր նստի»… Այնուհետեւ մեքենան ուղեւորվել է «Մետաքս», որտեղ արդեն ծեծի է ենթարկվել նախագահի նս-տավայրի աշխատակիցը:
Մեղավո՞ր է արդյոք Կարեն Կարապետյանը:
ՀՀ վարչապետ դառնալու մտադրություն ունեցող նախագահի աշխատակազմի ղեկավար Կ. Կարապետյանը կարծես վերջնականապես հրաժեշտ տվեց այդ ցան-կությանը: Նա ու իր եղբայրը՝ Կալուգայի Սամոն, դեռ 2008թ. նախագահի ընտրություններին հսկայական փողեր դրեցին Ս. Սարգսյանի քա-րոզարշավի համար, փոխարենը Սարգսյանը խոստացել էր նրան նշանակել վարչապետ: Մարտի 1-ի դեպքերից հետո, սակայն, իշխանությունների ամբողջ ծրագրերը փոխվեցին, եւ Կարապետյանը ժամանակավորապես նշանակվեց նախագահի աշխատակազմի ղեկավար: Կարծիք կար նաեւ, որ վարչապետ կնշանակ-վի Ռոբերտ Քոչարյանը… Բայց մարտիմեկյան դեպքերը դա բացառեցին:…
Ու հիմա Կ. Կարապետյանին իշխանական վերնախավում շատերն ընդունում են որպես Ս. Սարգսյանին «հանձնողի», քանի որ ըստ նրանց՝ առանց մտածելու (առնվազն այսպես) հանձնելով նախագահականի աշխատակցին, նույնն է, թե նա «հանձնում» է Ս. Սարգսյանին: Իհարկե, աշխատակազմի ղեկավարը արագ հասկացել է իր արարքի հետեւանքները, արագ ներողություն է խնդրել, նույնիսկ փորձել է հրաժարականի դիմում ներկա-յացնել՝ փորձելով թեթեւացնել իր մեղքը: Նախագահ Սարգսյանը նրան աշխատանքից թեեւ չի ազատել, բայց՝ այլեւս չի վստահի:
Ծեծից հետո տուժածը դեպքի մասին պատմել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին, ով էլ անմիջապես զանգահարել է Գագիկ Բեգլարյանին եւ հանդիմանել սանձարձակ պահվածքի համար: Հետո այս ամենի մասին իմացել է նաեւ Ս. Սարգսյանը: Նա նախ Կ. Կարապետյանից է բացատրություն պահանջել՝ իր աշխատակցի նկատմամբ անտարբեր վերաբերմունքի համար:…
Գ. Բեգլարյանը կարող էր այս քայլին դիմել նաեւ Ա. Կանդայանի հորից վրեժխնդիր լինելու համար, որովհետեւ նրա հայրը Կենտրոնի թաղա-պետի ընտրություններում Բեգլարյանի հիմնական մրցակիցն էր: Բայց կան նաեւ այլ տարբերակներ: ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վաղուց ներքին պայքար է ծավալել ապագա նախագահական ընտրությունների համար եւ, իզուր չէ, որ նախագահ Սարգսյանը հետզհետե մեկուսաց-նում է Քոչարյանի մարդկանց: Բեգլարյանի արարքի հետեւանքը, այսպես ասած, «լուժկովյան էֆեկտ» կունենա, թե ոչ, մոտ ապագան ցույց կտա… Եթե Քոչարյանի այլ մարդիկ էլ թուլանան:
Համապատկերում վաղուց նկատելի է ՀՀԿ-ԲՀԿ դիմակայությունը, Գագիկ Ծառուկյանը նույնպես շատերի կողմից հիմա էլ դիտարկվում է որպես վարչապետ: Նույնիսկ ԱԺ սպասվող ընտրությունների տոկոսային քանակության համար արդեն իսկ, թեկուզ բառախաղերով, հակադրվում են ՀՀԿ եւ ԲՀԿ պատգամավորները:
Լուրջ հակասություն կա նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի միջեւ, նույնիսկ խոսվում է փոխվարչապետի հնարավոր հրաժարականի մասին, ով նույնպես ՀՀ 2-րդ նախագահի կադրերից է:…Իհարկե, Գ. Բեգլարյանը գուցե ամբողջովին Ռ. Քոչարյանի կադ-րը չէր, նա պաշտոններ է զբաղեցրել 1-ին, 2-րդ եւ 3-րդ նախագահների օրոք, սակայն, չի բացառվում, որ նրան աներեւույթ «սրած» լինեն: Բանն այն է, որ եթե ներկայիս նախագահը Կանդայանի դեպքից հետո մեղմ վերաբերվեր, հաստատ կզրկվեր իր վարկից եւ կկորցներ ազդեցության կշիռը, իսկ պատժելու դեպքում էլ զրկվում է որոշակի ուժերի աջակցությունից՝ ի դեմս Գ. Բեգլարյանի թիմի: Ստացվում է՝ Բեգլարյա-նին «սրողը» լավ հաշվարկ է արել…
Թեեւ տեղի ունեցածը վստահաբար զսպող նշանակություն է ունենալու մյուս՝ իրենց ամենակարող զգացող պաշտոնյաների ու իշխանավոր-ների համար, ինչը կամրապնդի Ս. Սարգսյանի դիրքերը: Որոշ աղբյուրների վկայությամբ, Ս. Սարգսյանը իրավապահներին հրահանգ է իջեց-րել՝ քրգործ հարուցել Երեւանի նախկին քաղաքապետ Գ. Բեգլարյանի դեմ՝ Կանդայանին ծեծի ենթարկելու կապակցությամբ: Եվ ըստ նույն աղբ-յուրների՝ հիմա Հատուկ քննչական ծառայությունը սկսել է նյութեր նախապատրաստել Գ. Բեգլարյանի դեմ:
Ի դեպ, չի բացառվում, որ Գ. Բեգլարյանին նույնիսկ հեռացնեն ՀՀԿ-ից, կամ էլ՝ լավագույն դեպքում սահմանափակվեն նրան կուսակցական խիստ նկատողություն հայտարարելով: Բայց ՀՀԿ գործադիրի նիստում Բեգլարյանին կուսակցական նկատողություն չի տրվել, եւ ՀՀԿ նախագահ Ս. Սարգս-յանի ղեկավարությամբ տեղի ունեցած ԳՄ նիստում քննարկվել է Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Գ. Բեգլարյանի հետ կապված միջադեպը, ինչ-պես նաեւ այն, թե ինչպես է կազմակերպվելու հաջորդ քաղաքապետի ընտրությունը: Ներկայիս ավագանու կազմից քաղաքապետի ընտրությու-նը, ըստ էության, տեղի կունենա մինչեւ հունվարի 8-ը: Շրջանառվում են փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի, «Հայռուսգազարդ»-ի Կարեն Կարա-պետյանի եւ Դերենիկ Դումանյանի անունները:
Աշխատանքից ազատվել է նաեւ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը՝ աշխատանքային պարտականությունները պատշաճ չկատարելու, այլ կերպ՝ ԴԱՀԿ ղեկավարին չպատժելու համար: Արդարադատության նախարարության կայքում կարելի է հանդիպել 2 հրամանի, որոնք նախարարը ստորագ-րել է այդ ժամանակ հնարավոր պաշտոնանկությունից մի քանի ժամ առաջ: Եվ դրանք վերաբերում են ԱՆ Դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին: Դրանցից մեկի համաձայն՝ չեղյալ է հայտարարվել վերջինիս մի հրամանը, իսկ մյուսով նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ եւ հայտարարվել խիստ նկատողություն՝ հարկադիր կատարման ծառայողի վարքագծից շեղումների համար: Թե որքանով է կապված այս ամենը, դժվար է ասել, պարզապես նշենք, որ, ըստ որոշ լուրերի, Մ. Պողոսյանը Ս. Սարգսյանի հետ բարեկամական կապեր ունի:
Չեղյալ հայտարարված հրամանը վերաբերում էր ԴԱՀԿԾ անձնակազմի կառավարման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Ռուբեն Միրաքյանին այս աշխատանքին վերականգնելուն: Նրան Մ. Պողոսյանը աշխատանքից ազատել էր 1 ամիս առաջ: Ընդ որում, աշխատանքից ազատելուց առաջ Մ. Պողոս-յանը նրան ծեծի է ենթարկել: Թերեւս հենց այս փաստն էլ դարձել է Մ. Պողոսյանի՝ նախարարի նկատողությանն արժանանալու հիմքը:
Իսկ ինչու՞ մեկ ամիս հետո: Դա, ըստ երեւույթին, կապված է Գ. Բեգլարյանի մասնակցությամբ միջադեպի եւ հրաժարականին նախորդած նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանի հայտարարության հետ: Բայց քանի որ ուրբաթը շաբաթից շուտ է գալիս, նախարարն ազատվեց աշխատանքից:
Իսկ եթե փորձենք զուգահեռներ անցկացնել, ապա կարող ենք այլ քաղաքապետերի ու նրանց մարդկանց կողմից ծեծվածների ցուցակ ներկայաց-նել, հետեւաբար՝ չպատժված ծեծողների: Բեգլարյանի դեպքով. հենց ինքը՝ ծեծողը պատժվեց, որովհետեւ ծեծվողը արարողակարգից էր…
Ինչեւէ, եթե պատժելու գործընթաց է սկսվել, եւ դա թեկուզ առնչվում է ներքին քաղաքական խնդրիներին, ապա ցանկալի կլինի, որ արդա՛ր պատ-ժի գաղափարը արագ եւ հաստատուն մտնի իրավական ոլորտ եւ գործի բոլորի համար ու բոլորի դեմ: Իսկ վերադառնալով Երեւանի՝ արդեն նախկին քա-ղաքապետի արարքին, նշենք, որ դրանով նա ոչ թե կնոջ «թասիբն» է պահել, այլ վտանգել է ՀՀ վարկը, ներսի եւ դրսի օտար աչքերին ի՞նչ էր ցուցադրվում, որ ՀՀ նախագահի «տնից»՝ նախագահականից, կարելի է աշխատակազմի՝ «տան անդամի» տանել ու չպատժվե՞լ:…
Այս դեպքում վստահաբար ՀՀ նախագահը ճիշտ է վարվել, ավելին՝ ժամանակ է տվել սխալն ուղղելու, ինչը չի ընդունվել, ուստի այլ ենթատեքս կա, թե ոչ, այս պահին առանցքային չէ:
Քանի դեռ մյուս կողմը՝ Բեգլարյանն ինքը հրապարակավ չի խոսել: Եթե խոսելիք կա:
Հայկ Թորգոմյան
* * *
Գագիկ Բեգլարյանի կողմից Սերժ Սարգսյանի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին առեւանգելու կամ ծեծելու մասին հայտարա-րություն ՀՀ ոստիկանությունը չի ստացել: Այս մասին ասել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
«Մենք հետաքրքրվել ենք համապատասխան մամլո ծառայությունից, որտեղ մեզ ասել են, որ զլմ-ներում տպագրվածը դեպքի առթիվ չափազանց-ված է եղել: Անձի առեւանգում կամ մարմնական վնասվածք այս պահին չկա: Չկա նաեւ հայտարարություն տվող, տուժող որեւէ մեկը չի ճանաչվել: Ուղղակի դեպքի մասին զեկուցվել է ՀՀնախագահին: Ուղղակի մենք չունենք տուժող եւ նման հաղորդագրություն, թե նրան առեւանգել են, ծեծել են: Նա մարմնական վնասվածք չունի, այս պահին որեւէ բան ավելացնել չեմ կարող»,- ասել է ՀՀ ոստիկանապետը:
Բեգլարյանի եղբայրը պաշտոնանկ կարվի՞
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, թե Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբայրը` Պետական գնումների գործակալութ-յան պետ Հակոբ Բեգլարյանը, մի քանի օր է` չի ներկայանում աշխատանքի: Եղբոր հետ կատարված դեպքից հետո Հակոբ Բեգլարյանը պարզապես խու-սափում է ՊԳԳ-ում հայտնվելուց: Լուրեր են շրջում, որ առաջիկայում նրան եւս պաշտոնանկ են անելու:
«Լուսանցք» թիվ 43 (174), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում