“LINKS”-ը ուսումնասիրություն է հրապարակել

 “LINKS”-ը ուսումնասիրություն է հրապարակել Ղարաբաղյան հակամարտության եւ հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանյան քաղաքական կուսակցությունների դիրքորոշման վերաբերյալ

Բրիտանական LINKS հասարակական կազմակերպությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության և հակամարտության կարգավորման առնչությամբ Հայաստանյան քաղաքական կուսակցությունների դիրքորոշման վերաբերյալ ուսումնասիրություն: Ուսումնասիրությունը հիմնված է այս տարի տեղի ունեցած 23 հայաստանյան քաղաքական գործիչների հետ հարցազրույցների վրա:
Ուսումնասիրության շրջանակում մեկնարկում է ,,Ղարաբաղ` Խորը Բանավեճ,, ծրագիրը, որի ընթացքում կազմակերպութունը կնպաստի Ղարաբաղյան հիմնախնդրի քննարկման համար հնարավորությունների ստեղծմանը տարածաշրջանում և դրանից դուրս:

Ադրբեջանական քաղաքական կուսակցությունների տեսակետը արտահայտող ուսումնասիրության 2-րդ մասը կհրապարակվի մի քանի օրվա ընթացքում:
Հրապարակման ներածական խոսքում LINKS-ի գործադիր տնօրեն Դենիս Սամմութն ասում է, որ ուսումնասիրությունը ,,ուրվագծում է քաղաքական կուսակցությունների հայտարարագրված տեսակետները: Այն ընթերցողին օգնում է հասկանալ ներքին քաղաքական համատեքստը, որի ներքո տեղի են ունենում Ղարաբաղյան հարցով բանակցությունները: Չնայած նրան, որ ոչ Ադրբեջանը և ոչ էլ Հայաստանը կատարյալ ժողովրդավարական երկրներ չեն, երկու երկրների ղեկավարները չեն կարող անտեսել այս խնդրի շուրջ հասարակության սոցիալապես ակտիվ հատվածի կարծիքները, որը, բոլորի համոզմամբ, կենսական նշանակության խնդիր է 2 երկրներում էլ,,:
Նմանատիպ ուսումնասիրություն է նախատեսվում նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքական գործիչների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված ադրբեջանցիների տեսակետների վերաբերյալ:
Ուսումնասիրությանը օժանդակող հայաստանյան գործընկեր Հովհաննես Նիկողոսյանը մեկնաբանում է. ,,Ես գտնում եմ, որ այս ծրագիրը կարևորագույն ներդրում է ԵԱՀԿ Մինսկի Խմբի կողմից կառավարվող խաղաղ կարգավորման գործընթացի համար, քանի որ տրամադրում է ընթացիկ բանակցային գործընթացի վերաբերյալ քաղաքական կուսակցությունների դիրքորոշման գնահատումը: Իհարկե, ,,չկառավարողների ձայնը,, հակամարտության 3 կողմերում էլ բավական թույլ է, սակայն հայկական կողմերի ընդհատակյա զարգացումները, օրինակ` Խորհրդարանում` ընդդիմության և իշխող կոալիցիայի միջև, ցուցադրում են, որ չկա քաղաքական հանձնառություն, երբ խնդիրը վերաբերում է կոնկրետ այս հարցին: Կեզրափակեմ` ասելով, որ ես էլ ավելի կարևոր եմ համարում հանդիպումների և հարցազրույցների 2-րդ փուլը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների հետ, քանզի նրանք են այս ամենի հետաքրքրված կողմը:
Նրանց կարծիքը պետք է բարձրաձայնվի: Հատուկ շնորհակալություն LINKS-ին և EPNK այլ գործընկերներին` մեր կազմակերպութան` Հանրային Քաղաքականության Ինստիտուտի հետ համատեղ այս ծրագրի բարեխիղճ իրականացման համար…
* * *

LINKS-ի աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության և նրա կարգավորման շուրջ Եվրամիության օժանդակությամբ իրականացված ,,Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Եվրոպական գործընկերության,, մասն է կազմում:
LINKS-ը` (իր իսկ տվյալներով) Հակամարտությունների և պետությունների ձևավորման տեղեկատվական ցանցը հիմնադրվել է Լոնդոնում 1997թ. հուլիսին` հակամարտությունների խաղաղ կարգավորման կանխարգելման նպատակով, ինչպես նաև անցումային փուլի հասարակություններում ժողովրդավարական արժեքների առաջխաղացման նպատակով: LINKS-ը ներկայումս զբաղվում է նաև Եվրոպայի և Իսլամական պետությունների միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության հարցերով:
LINKS-ը շուրջ 10 տարիների ընթացքում հետևողականորեն ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման խնդրում: 2003թ. LINKS-ը օժանդակել է ,,Կոնսորցիում,, նախաձեռնության` հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող ՀԿ-ների կոալիցիայի ստեղծմանը, իսկ 2009թ.-ից հանդիսանում է Եվրոպական Գործընկերության հիմնադիր անդամ:
2002-2008թթ. LINKS-ը օժանդակել է Հարավային Կովկասի Խորհրդարանական նախաձեռնությանը` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների միջև երկխոսության գործընթացի կայացմանը:

Հ.Գ.  – մեր ընթերցողներին տեղեկացնում ենք, որ LINKS-ի հետազոտությունը ռուսերեն եւ անգլերեն լեզուներով է թողարկվել: Հայ Արիական Միաբանության տեսակետը (հարցազրույցը ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ) կարող եք կարդալ մեր կայքի ռուսերեն եւ անգլերեն բաժիններում:

http://www.hayary.org/wph/?p=1803&lang=en – LINKS publishes study on the position of Armenian political parties on the Karabakh conflict 

http://www.hayary.org/wph/?p=1802&lang=ru -LINKS опубликовала исследование позиции армянских политических партий в отношении Нагорно-карабахского конфликта и процесса мирного урегулирования.

This post is also available in: English, Russian

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։