Հայկական խոհանոց եւ… – Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
Ամանորի առիթով ռեստորանը դեռ ընդունում է կոլեկտիվ հայտեր.

Իշխանով ժուլիեն

Բաղադրությունը
Իշխան – 0.5կգ
սոխ – 250գ
թթվասեր – 300գ
հոլանդական պանիր – 200գ

ալյուր – 20գ
կարագ – 50գ
սպիտակ պղպեղ, չոր թարխուն

Պատրաստման եղանակը
Կարագը տապակի մեջ դնել, իշխանը խորանարդաձեւ կտրատել, տապակել, մի կողմ թողնել:
Սոխը մանր կտրատել՝ կրկին խորանարդաձեւ, պատրաստել սոխառած, սրան ավելացնել բոված ալյուրը ու 100 գրամ ջուր լցնել վրան:
Հենց եռա, ավելացնել թթվասերը:
Այս ամենը լցնել ձկան վրա, հետո համեմել աղով, սպիտակ պղպեղով եւ չոր թարխունով:
Այնուհետեւ դա լցնել կաղապարների մեջ: Երեսին հավելել հոլանդական պանիրը, դնել ջեռոցը եւ եփել 1800-ի տակ 10 րոպե՝ մինչեւ կարմրե-լը:
Գեղեցիկ տեսք ունի ու շա՜տ համեղ է:
Անուշ վայելում:

* * *

Շաբաթվա մարզական կյանքից –

Մարզաշխարհն էլ ամփոփվեց
Հայաստանի 2010թ. լավագույն մարզիկ է ճանաչվել ծանրամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Տիգրան Գ. Մարտիրոսյանը: Այդ մասին տեղեկաց-րել է ՀՀ մարզական լրագրողների ֆեդերացիան:
«Մրցաշրջան-2010»-ի 10 լավագույն մարզիկների հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 47 լրագրողներ: Ահա ՀՀ 2010թ. 10 լավագույն մարզիկների ցուցակը.
1. Տիգրան Գ. Մարտիրոսյան – ծանրամարտ՝ 462 միավոր:
2. Լեւոն Արոնյան – շախմատ՝ 399, 3. Արսեն Ջուլֆալակյան – հ/հ ըմբշամարտ՝ 311, 4. Յուրի Պատրիկեեւ – հ/հ ըմբշամարտ՝ 253, 5. Հրաչիկ Ջա-վախյան – բռնցքամարտ՝ 230, 6. Աշոտ Դանիելյան – սամբո՝ 183, 7. Մելինե Դալուզյան – ծանրամարտ՝ 141, 8. Գեւորիկ Պողոսյան – ծանրամարտ՝ 131, 9. Ռոման Ամոյան – հ/հ ըմբշամարտ՝ 116, 10. Ռուբեն Ալեքսանյան – ծանրամարտ՝ 112 միավոր:
Տարվա լավագույն թիմ է ճանաչվել Հայաստանի ֆուտբոլի հավաքականը:
«Կատաղած ցուլը» պարտվեց՝ ինչպես «Արթուր արքա»-ն
ԱՄՆ-ում կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի եւս մեկ մրցաշար, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն 4 թեթեւքաշային բռնցքա-մարտիկները: Կիսաեզրափակիչ 1-ին մարտում IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը մրցեց մեքսիկացի Աբներ Մարեսի հետ: Կող-մերն անցկացրին լրիվ 12 ռաունդները, եւ մրցավարների որոշմամբ հաղթանակ տարավ Աբներ Մարեսը՝ 115-111, 114-112, 111-115: Այդպիսով, մեքսիկացի երիտասարդ բռնցքամարտիկը ստացավ WBC վարկածի արծաթե գոտի, բացի այդ Վիկ Դարչինյանից խլեց IBO վարկածով աշխարհի չեմպիոնի կո-չումը: Հայ բռնցքամարտիկը բողոքարկել է մրցավարների որոշումը: 2011թ. 1-ին կիսամյակում վերը նշված մարտերի հաղթողները կհանդի-պեն եզրափակիչում եւ կխաղարկեն գլխավոր մրցանակը, իսկ պարտվողները կպայքարեն 3-րդ տեղի համար:

Հաղթեց Կառլսենը
Գրոսմայստեր Մագնուս Կառլսենի հաղթանակով ավարտվեց Լոնդոնում կայացած շախմատի միջազգային մրցաշարը: Վերջին, 7-րդ փուլում, նորվեգա-ցի 20-ամյա շախմատիստը սպիտակներով պարտության մատնեց անգլիացի Նայջլ Շորտին եւ վաստակեց 13 միավոր (այս մրցաշարում հաղթանակի հա-մար շնորհվում է 3, ոչ-ոքու համար՝ 1 միավոր): Նրանից 2 միավոր քիչ վաստակեցին աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անադը եւ անգլիա-ցի շախմատիստ Լյուկ Մաքշեյնը: Միավորների դասական հաշվարկի դեպքում վերը նշված երեք շախմատիստները կվաստակեին 4,5-ական միավոր:

Կլինի նոր չեմպիոնուհի
Կանանց շախմատի գործող չեմպիոնուհի Ալեքսանդրա Կոստենյուկին չհաջողվեց պահպանել իր տիտղոսը: Թուրքիայում շարունակվող շախմատի կանանց առաջնության 1/8 եզրափակիչում նա թայ-բրեյքում 1,5:2,5 հաշվով զիջեց չինուհի Ժուան Լուֆեյին եւ ավարտեց ելույթները (մրցաշարն անցկացվում է նոկաուտ մրցակարգով): Չեմպիոնի կոչման համար պայքարը կշարունակեն հայ շախմատասերներին ծանոթ հնդկուհի գրոս-մայստեր Դրոնավալի Հարիկան (նա Երեւանի «Միկա» թիմի անդամ է), նրա հայրենակից Համպի Կոնեյրուն, չինուհիներ Հոու Իֆանը, Չժաո Սյուեն, Ցզյու Վենցզյուն, ուկրաինուհի Եկատերինա Լագնոն եւ Ֆրանսիան ներկայացնող Էլմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող Էլմիրա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը պայքարից դուրս էին մնացել ավելի շուտ:
 
Մրցանակակիրները հրաժարվեցին
Երեւանի «Միկա»-ն, որը 4-րդ տեղն է զբաղեցրել Հայաստանի 2010թ. առաջնությունում, Հայաստանը կներկայացնի Մոսկվայում 2011թ. հուն-վարին 14-23-ը կայանալիք «Համագործակցության գավաթի» խաղարկությունում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ չեմպիոն  «Փյունիկ»-ը հայտարարել էր մրցաշարին մասնակցությունից հրաժարվելու մասին: Տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում ակումբի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանը նշեց, որ իրենք Մոսկվա չեն մեկնելու, քանզի կազմա-կերպիչները պնդում են մասնակիցների ցուցակում ընդգրկել հիմնական կազմի ֆուտբոլիստներին: Դա, սակայն, չի բխում թիմի գլխավոր մարզչի ծրագրերից. վերջինս ձգտում է այնպես կազմակերպել նախապատրաստական փուլը, որ հավաքականի ֆուտբոլիստները լիարժեք պատրաստ լի-նեն մարտի 26-ին ՌԴ-ի ընտրանու հետ Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք հանդիպմանը:
«Փյունիկ»-ից հետո հրաժարվեցին Մոսկվա մեկնել նաեւ «Բանանց»-ն ու «Ուլիս»-ը, որոնք ՀՀ առաջնությունում զբաղեցրել են համապատաս-խանաբար 2-րդ եւ 3-րդ տեղերը:
«Միկա»-ի մրցակիցներն արդեն հայտնի են՝ Ղազախստանի «Տոբոլ», Լատվիայի «Սկոնտո» եւ Ուզբեկստանի «Բունեդկոր», որոնք միասին ընդգրկվել են «B» խմբում: «A» խմբում հայտնվել են «Ինտեր»-ը (Ադրբեջան), «Իսկրա-Ստալ»-ը (Մոլդովա), «Իստիկլոլ»-ը (Տաջիկստան) եւ «Նեֆթչի»-ն (Ղրղզստան), «C» խմբում՝ «Շախտյոր»-ը (Բելառուս), «Զենիթ»-ը (Ռուսաստան), «Նեբիթչի»-ն (Թուրքմենստան) եւ «Ֆլորա»-ն (Էստոնիա), «D» խմբում՝ ՌԴ երիտասարդական ընտրանին, «Դինամո»-ն (Ուկրաինա), ՀԻԿ-ը (Ֆինլանդիա) եւ «Էկրանաս»-ը (Լիտվա):

«Գավաթային» վիճակահանություն
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2011թ. խաղարկությունը կմեկնարկի 2011թ. մարտի 1-ին՝ «Շիրակ»-«Արարատ» խաղով, որը տեղի կունենա չեզոք դաշ-տում:
Այս զույգի հաղթողին բավական լուրջ քննություն է սպասվում 1/4 եզրափակիչում, քանի որ այն ուժերը չափելու է չեմպիոն «Փյու-նիկ»-ի հետ: Մնացած 3 զույգերը կազմել են հետեւյալ թիմերը. «Ուլիս»-«Կիլիկիա», «Բանանց»-«Գանձասար», «Միկա»-«Իմպուլս»: 1-ին հան-դիպումները տեղի կունենան 2011թ. մարտի 10-11-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 14-15-ին: Եզրափակիչ խաղը ավանդաբար կկայանա մայիսի 9-ին:
Հիշեցնենք, այս տարի գավաթին տիրել էր «Փյունիկ»-ը, որը վճռորոշ խաղում 4:0 հաշվով հաղթել էր «Բանանց»-ին:

«Հատիս»-ը նորից պարտվեց
Եվրոպայի բասկետբոլի կանանց գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի առաջին խաղում Երեւանի «Հատիս»-ը  հյուրընկալեց Մոսկվայի «Դինամո-»-ին եւ պարտություն կրեց 57:62 հաշվով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին, Մոսկվայում:
Հիշեցնենք, որ 1/16 եզրափակչի հանդիպումից առաջ հրաժարական էր տվել թիմի գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը:

Եվրոպայի առաջնությունները` Վարշավայում
Լեհաստանի մայրաքաղաքում այսօր կմեկնարկեն Եվրոպայի կայծակնային եւ արագ շախմատի առաջնությունները: Դեկտեմբերի 17-ին կկայանա կայծակ-նային, իսկ 18-19-ին` արագ շախմատի մրցաշարը:
Մասնակիցների թվում են գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը, Զավեն Անդրիասյանը, Հրայր Սիմոնյանը, ինչպես նաեւ Վահե Բաղդասարյա-նը:
 
Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 44 (175), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։