(Կարեւոր չէ թե ու՞մ…)
Մոսկվայի տարբեր հատվածներում ռուս ազգայնամոլների ու կովկասցիների միջեւ դեռ հակամարտութոն կա: Ոստիկանությունը սկսել է զանգվածա-յին ձերբակալություններ անել, որոնց թիվը գերազանցում է 700-ը:
Իրավապահների տվյալներով, ձերբակալվածների մեծ մասը զինված է եղել հրազենային ու սառը զենքերով: Առեւտրի տանն են դեռ հերթապա-հում ոստիկանները՝ ավտոմեքենաներով ու ավտոբուսներով: Ավելի վաղ այդ տարածքում են հավաքել ֆուտբոլային երկրպագուները, ովքեր իրենց սպանված (ըստ զլմ-ների՝ ազգությամբ չեչենի կողմից) մի երկրպագուի համար հակակովկասյան հերթական խառնաշփոթն են ստեղծել Մոսկվա-յում: Ականատեսները պատմել են, որ ոստիկանները նաեւ մի քանի կովկասցիների են ձերբակալել:
Հիշեցնենք, որ օրերս Մոսկվայի Մանեժի հրապարակում հազարավոր երիտասարդներ ցույց էին անցկացնում՝ պահանջելով հետաքննել «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուի սպանության գործը, ով մահացել էր կովկասցիների հետ ծեծկռտուքի ժամանակ: Հրապարակում շուրջ 6.000 մարդ էր հավաքվել, մեծամասամբ ֆուտբոլային ակումբների երկրպագուներ:
Ցուցարարները շուտով սկսել էին անկարգություններ հրահրել, ծեծի ենթարկել ոչ սլավոնական արտաքինով մի քանի անձանց, կովկասցիների ծեծն այնուհետ շարունակվել էր մետրոյի կայարաններում:
Հիշեցնենք նաեւ, որ երկար ժամանակ է ինչ Ռուսաստանում ձեւափոխվել է «Խփի՛ր ջհուդներին, փրկիր Ռուսաստանը» կարգախոսը, եւ վաղուց կիրառվում է «Խփի՛ր կովկասցիներին, փրկիր Ռուսաստանը» կարգախոսը: Եվ հասկանալի է, թե ովքեր դա փոխեցին՝ իրենց վրայից հանելով կարգախո-սում առկա հակահրեական վտանգը: Հայտնի է, որ հակակովկասյան կարգախոսը կիրառվում է նաեւ սքինհեդական շարժումների կողմից՝ քաղաքական եւ նախընտրական միջոցառումների ընթացքում…
Մոսկվայում կովկասցիների նկատմամբ թափ առած ճնշումները մտահոգում են նաեւ մեզ, քանզի շուրջ 2,5 մլն. հայեր են ապրում եւ 1 մլն.-ից ավել հայեր են աշխատում ՌԴ-ում, որոնց ուղարկած ֆինանսների շնորհիվ նաեւ ապրում են շատ ընտանիքներ: Մտահոգիչ է, քանի որ մեր ազ-գակիցներն այսօր ի վիճակի չեն դուրս գալ աշխատանքի, իրենց երեխաներին չեն կարողանում ազատ թողնել դրսում……
Այս հանգամանքը պետք է հուզի նաեւ ՀՀ իշխանություններն, որոնք պետք է ՌԴ իշխանություններից պահանջեն անհարկի մեղավորներ չփնտրել, եւ արագ կանխել ազգամիջյան նոր բռնկումը:
Վահագն Նանյան
Ադրբեջանական եվրահիստերիա
Փորձելով կոծկել Ջուղայի խաչքարերի ոչնչացման փաստը՝ Ադրբեջանը հերթական նոտան է ներկայացրել Եվրախորհրդարանին՝ բողոքելով դեկտեմ-բերի 1-ին Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում թյուրքական ջարդարարության այդ դրվագը ի ցույց դնե-լու հայկական նախաձեռնության դեմ:
Անհերքելին հերքելու ադրբեջանական մարտավարության սույն դրսեւորմանն անդրադարձել է ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նա-խագահ Նաիրա Զոհրաբյանը եւ նշել. «ԵՄ-ում ադրբեջանական ներկայացուցչության ցասումը՝ բողոքի նոտան, քիչ համարելով, հիմա էլ Ադր-բեջանի ԱԳՆ-ն է պաշտոնական նամակ հղել Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկին՝ բողոքելով, թե հայկական պատվիրակությունը, իրենց ձեւա-կերպմամբ, «խեղաթյուրել է փաստերը», եւ ինչ-որ սրտաճմլիկ դատողություններ արել այն մասին, որ հակառակը՝ Ադրբեջանը միշտ շատ հոգատար է եղել այլոց մշակութային ժառանգության նկատմամբ»:
Բայց «հոգատարության» դրսեւորումների իրական պատկերը տեսան ոչ միայն Եվրախորհրդարանի պատգամավորները, այլեւ իրենք՝ ադրբեջանական ներկայացուցիչները, որ շա՜տ ծանրակշիռ կազմով ներկա էին եւ հետեւում էին նիստի ընթացքին:
Գոհար Վանեսյան
Տարոն Աջեմօղլուն 8-րդ տեղում
Ամերիկյան հայտնի «Foreign Policy» ամսագրի կողմից ներկայացրած համաշխարհային ինտելեկտուալների 100 հոգանոց ցուցակում է հայտն-վել ստամբուլահայ Տ. Աջեմօղլուն, ով ներկայումս դասախոսում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում:
Թուրքական մամուլը ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ «Foreign Policy»-ի ցուցակում 2 Թուրքիայի քաղաքացի կա՝ Թուր-քիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն եւ ստամբուլահայ Տարոն Աջեմօղլուն:<
/font>
«Milliyet»-ի հետ հարցազրույցի ժամանակ, Տարոն Աջեմօղլուն նշել էր, թե երբեք Դավութօղլուի հետ չի հանդիպել, միայն հեռախոսով է հետը խոսել: «Հուսով եմ, առաջիկայում Թուրքիա կվերադառնամ եւ նրա հետ մոտիկից կծանոթանամ»,- նշել էր հայազգի տնտեսագետը:
Տ. Աջեմօղլուն ծնվել է 1967թ., Ստամբուլում: 1986թ. ավարտել է Գալաթասարայի ավագ դպրոցը: Այնուհետ, ավարտել Լոնդոնի «Յորք» համալսարա-նը եւ դոկտորական պաշտպանել Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցում: 1993թ. համալրել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնա-գետների շարքը՝ 2000թ. ստանալով պրոֆեսորի կոչում: Նա, IDEAS/RePec տնտեսագիտական վերլուծական կազմակերպության կողմից հրապարակված տվյալների համաձայն, աշխարհում ամենաշատ վկայակոչվող 20 տնտեսագետների մեջ է մտնում՝ զբաղեցնելով 8-րդ տեղը, երբ Նոբելյան մրցանա-կի դափնեկիր պրոֆ. Փոլ Կրուգմանը այդ ցուցակում 13-րդ տեղն է:
Ճգնաժամը ամերիկացիների 20%-ին հասցրել է խելագարության
ԱՄՆ կառավարության պատվերով իրականացված հետազոտության արդյունքների համաձայն, ամեն 5-րդ ամերիկացին տառապում է հոգեկան այս կամ այն խանգարումով:
ԱՄՆ-ում 18-25 տարիքային խմբի քաղաքացիների 30%-ի մոտ նկատվում է մտավոր անկայունության բարձր տոկոս: 50 տարեկանից բարձր ամերիկա-ցիների մոտ խանգարումներ նկատվում են 13,7%-ի մոտ:
Գիտնականները նշում են, որ ԱՄՆ քաղաքացիների հոգեկան անկայունության ցուցանիշի աճի հիմնական պատճառը տնտեսական անկայունությունն է եւ դրա հետեւանքները:
Ռազմական միջադեպ թուրք-իրանական սահմանին
Օրերս Իրանի սահմանապահների կողմից արձակած կրակի արդյունքում զոհվել է 1 ու վիրավորվել 2 Թուրքիայի քաղաքացի: Այս մասին հա-ղորդում է «TRT» հեռուստաընկերության կայքը:
Տեղեկատվության համաձայն, միջադեպը տեղի է ունեցել Վան նահանգի Բաշկալե շրջանում: Վիրավորվածներից մեկը շրջկենտրոնի հիվանադանոցում մահացել է, իսկ մյուսը ձերբակալվել է իրանցի սահմանապահների կողմից: Դեպքի հանգամանքները ճշտվում են:
Թուրք-իսրայելական համաձայնագրի նախագիծ է պատրաստվում
Թուրքական եւ իսրայելական կողմերը նախապատրաստում են 2 երկրների հարաբերությունների բարելավման մասին պայմանագրի նախագիծ: Այս մասին հայտնում է «CnnTurk» լրատվական ծառայությունը` վկայակոչելով իսրայելական «Haaretz» թերթը:
Աղբյուրի համաձայն` Թուրքիայի փոխարտգործնախարարի առաջին տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուն Ժնեւում այդ նպատակով հանդիպում է ունեցել բարձրաստիճան իսրայելցի մի պաշտոնյայի հետ: Այդ հանդիպման մասին լուրը հաստատել է նաեւ Թուրքիայի արտգործնախարարութ-յան խոսնակ Սելչուք Ունալը:
Աստանայի հռչակագրին ընդդիմացել էր Ադրբեջանը
Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրին իր վերջնական համաձայնությունը չտված միակ երկիրը Ադրբեջանն է: Նման տեղեկություն են տարածել ռուսական զլմ-ները:
Հռչակագիրն ընդունվել էր գագաթաժողովի ավարտից ընդամենը մի քանի րոպե առաջ: Զլմ-ները տեղեկացնում են, որ. «Միակ երկիրը, որ գագաթաժո-ղովի ավարտից առաջ չէր հաստատել իր համաձայնություն, Ադրբեջանն էր»: ԵԱՀԿ ընթացակարգերի համաձայն` եթե անդամ 56 երկրներից գոնե մեկը չհաստատի իր համաձայնությունը, փաստաթուղթը համարվում է չընդունված:
«Նման ելքը գործնականում կնշանակեր Ղազախստանի կողմից լայն գովազդված հավակնոտ միջոցառման լիակատար տապալում», բայց ի վերջո տեղեկացվել է Աստանայի հռչակագրի ընդունման մասին: Հայտնի է դարձել, որ փաստաթղթի նախնական տարբերակի վերաբերյալ կոնսենսուսի բացակայության պատճառով դրա տեքստից դուրս է բերվել առաջիկա տարիներին ԵԱՀԿ գործողությունների ծրագիրը, որտեղ, ըստ ամենայնի, խոսվել է ԵԱՀԿ գործո-ղության տարածքում առկա հակամարտությունների մասին: Արդյունքում ընդունվել է 13 կետանոց մի փաստաթուղթ, որտեղ, ըստ փորձագետների, հստակությունը միայն մեկ հարցում է. հաջորդ տարի ԵԱՀԿ-ում կնախագահի Լիտվան:
Խաղաղության Նոբելյան մրցանակն ստացող չկա
Այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակը դեռեւս ոչ մեկին չի հանձնվի, քանի որ ինքը` մրցանակակիր չինացի իրավապաշտպան եւ ակտիվիստ Լյու Սյաոբոն, գտնվում է ազատազրկման մեջ, իսկ նրա հարազատներից ոչ մեկ չէր կարող ներկայանալ Օսլոյում կայանալիք մրցանակաբաշխութ-յանը, ասել է Նոբելյան մրցանակի հանձնման հանձնաժողովի նախագահ Թյորբորն Յագլանդը:
Հիշեցնենք, որ Խաղաղության Նոբելյան մրցանակն այս տարի ստացել է Լյու Սյաոբոն` «Չինաստանում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար երկարատեւ պայքարի համար»:
Լյու Սյաոբոյի կինն այժմ գտնվում է տնային կալանքի մեջ եւ չի կարող ներկա գտնվել դեկտեմբերի 10-ին կայանալիք մրցանակաբաշխության ա-րարողությանը: Յագլանդն ասել է, որ մրցանակը կպահպանեն այնքան ժաման
ակ, մինչեւ կամ Լյուն կամ իր հարազատներից մեկը կարողանա վերց-նել այն:
1936թ.-ից հետո սա առաջին դեպքն է, երբ չկա ոչ մեկը, որին Նոբելյան մրցանակը կհանձնվի:
Անի Մարության
Նարե Մշեցյան
«Լուսանցք» թիվ 44 (175), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում