Ներքին լուրեր եւ հարցեր

Այսօր կունենա՞նք քաղաքապետ

ՀՀԿ գործադիր նիստում որոշում է կայացվել հրավիրել կուսակցության խորհրդի նիստ, որն էլ վերջնական կհրապարակի Երեւանի նոր քաղաքա-պետի անունը՝ ՀՀԿ-ի ընտրությունը: Այս պահի դրությամբ քաղաքապետի հիմնական ու ամենահավանական թեկնածուներն են համարվում «Հայ-ռուսգազարդ» ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանն ու ներկայումս քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը:
Իսկ որոշ լուրերի համաձայն, Երեւանի նախկին քաղաքապետ Գ. Բեգլարյանը կուսակցություն կստեղծի՝ իր շուրջը հավաքելով մայրաքաղաքա-յին այն հեղինակություններին, ովքեր լուրջ հնարավորություններ ունեն, եւ ընտրություններում կարող են որոշիչ ազդեցութ-յուն ունենալ: Ըստ աղբյուրների՝ կուսակցության անունը կլինի «Երեւան»:

Զլմ-ներում եղան նաեւ հրապարակումներ, որ ստուգումներ են իրականացվել ՀՀ պետական գնումների գործակալությունում, որի տնօրենը Գագիկ Բեգլարյանի եղբայրն է՝ Հակոբ Բեգլարյանը:
Իսկ Գ. Բեգլարյանի՝ կուսակցություն ստեղծելու մասին լուրերին նրա կուսակից ընկերները ծանոթ չեն, չգիտեն նման մտադրության մա-սին: ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն ասել է, թե պարզապես կարող է ասել, որ Գագիկ Բեգլարյանը դեռ ՀՀԿ ներկայացու-ցիչ է»…
Մեր աղբյուրները հավաստում են, որ ՀՀԿ-ն դժվար ընտրության առաջ է կանգնած. Ռուսաստանին հաճո է Կարեն Կարապետյանին տեսնել այդ պաշտո-նում, ով  ռուսամետ գործչի համարում ունի: Սակայն, այդ նույն համբավի պատճառով էլ նա հաճո չէ արեւմտյան ուժերին: Բացի այդ՝ ՀՀԿ-ն չի ուզում նեղացնել վաղամեռիկ վարչապետի որդուն՝ Տարոն Մարգարյանին, ով քաղաքապետ դառնալու իրական հույսեր ունի: Շրջանառվում էր, թե Տարոնն Մարգարյանն անցանկալի թեկնածու է այն պատճառով, որ իբր կապեր ունի հանցագործ աշխարհի հետ: Բայց դա լավ պատճառ չէ նրան մերժե-լու, քանզի  հանցագործ աշխարհի հետ կապ ունեցողը եթե կարող է փոխքաղաքապետ լինել, ուրեմն… քաղաքապետն էլ չի խանգարի: Տ. Մարգար-յանի շրջապատն ասում է, թե իրենք մի առավելություն էլ ունեն Կ. Կարապետյանի համեմատ. Տարոն Մարգարյանին Երեւանում, հատկապես՝ Ավան վարչական շրջանում սիրում են…

Արտակ Հայոցյան

* * *
Քաղաքապետի թեկնածուն հայտնի է
Երեւանի քաղաքապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է, արդարադատության նախարարի թեկնածուն` Հրայր Թովմասյանը: Նման որոշում կայացվել է դեկտեմբերի 16-ին երեկոյան տեղի ունեցած Հանրապետական կուսակցության խորհդի նիստում:
ՀՀԿ խորհրդի անդամ Էդուարդ Շարմազանովը, Էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Ներսես Երիցյանը «կտեղափոխվի այլ աշխատանքի», իսկ ֆի-նանսների ներկայիս նախարար Տիգրան Դավթյանը կղեկավարի էկոնոմիկայի նախարությունը:
Ըստ Է. Շարմազանովի` ֆինանսների նախարար կնշանակվի Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի պաշտոնանկության հարցը դեռեւս չի քննարկվել:
Նկատենք, որ Կարեն Կարապետյանը ղեկավարում է «ՀայՌուսգազարդ» ընկերությունը եւ Երեւանի ավագանու անդամ է: Երեւանի քաղաքապետի ընտ-րությունները կկայանան դեկտեմբերի 17-ին:

* * *
ՀՀ կառավարության կազմում առաջիկայում փոփոխություններ են նախատեսվում: Այս մասին հայտնել է ՀՀ նախագահի մամլո խոսնակը: «Ա-ռաջիկայում ՀՀ կառավարության կազմում տեղի կունենան կադրային փոփոխություններ, որոնց մասին պատշաճ կարգով եւ ժամանակահատվածում կտեղեկացնենք»,- ասել է Արմեն Արզումանյանը:

* * *
Որոշ աղբյուրներ հուշում են, որ, այնուամենայնիվ, ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող Միհ-րան Պողոսյանը կհեռացվի աշխատանքից: Նա էթիկայի կանոնների լուրջ խախտում էր թույլ տվել ԴԱՀԿԾ անձնակազմի կառավարման բաժնի պետ, ար-դարադատության գնդապետ Ռուբեն Միրաքյանի նկատմամբ:

* * *
Ըստ լուրերի, Էջմիածին քաղաքում խոսակցություններ են սկսվել այն մասին, որ ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանն արդեն լրջո-րեն սկսել է մտածել իր ընտանիքի անվտանգության ու ապահովության մասին: Այս օրերին, նա ու մեկ այլ գեներալ` Սեյրան Սարոյանը հանգրվանել են Օդեսայում, որտեղ պլանավորել են նոր բիզնես ծրագիր իրականացնել. համատեղ ուժերով հիմնել ցեմենտի գործարան: Հնա-րավոր է, գեներալը վաճառի ունեցած-չունեցածն ու ընդմիշտ մեկնի Հայաստանից…

* * *
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Վազգեն Խաչիկյանն ազատվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից: Վերջինս նախապես հերքել էր իր պաշտոնանկության մասին լուրը, որը շրջանառվում էր արդեն մի քանի ամիս:

* * *
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը արտասովոր ոչինչ չի տեսնում ՀՀԿ նախարարների պաշտոնանկություն-ների հետ կապված: «Ամանորյա տոների նախաշեմին մի փոքր քաղաքական կյանքը մեզ մոտ իսկապես ակտիվացավ, խոսքը վերաբերվում է կադրային տե-ղաշարժերին, որը նորմալ եմ գնահատում: Կառավարության այդ կադրային տեղաշարժերը նորմալ աշխատանքային պրոցեսներ են, ինչն էլ մենք նկատում ենք»,- ասել է նա:
ՀՀԿ-ն այս քայլով գնո՞ւմ է լուրջ փոփոխությունների` հարցին Խ. Գալստյանը պատասխանել է. «Ամեն դեպքում այդ փոփոխություննե-րը ունեն իրենց որոշակի հիմքերը, եւ մենք միայն ողջունում ենք այդպիսի փոփոխությունները»: Ի դեպ, ԲՀԿ ղեկավարի մամուլի խոսնակը փաստեց, որ այս պահի դրությամբ ԲՀԿ նախարարները պատշաճ իրականացնում են իրենց գործառույթները գործադիր իշխանությու-նում եւ երեւի թե նման վտանգ նրանց չի սպառնում: Այդուհանդերձ, նա վստահեցրեց. «Պարոն Ծառուկյանը բազմիցս է ասել, որ որեւէ պաշ-տոն մեզ համար ինքնանպատակ չէ, եւ մենք այդ պաշտոնները ստեղծում ենք բացառապես, առավելագույնս մեր ժողովրդին ծառայելու նպատակով: Դուք տեսաք, որ մենք էլ տարվա ընթացքում ունեցանք որոշակի տեղաշարժեր մեզ վերապահված նախարարություններում: Այնպես որ եթե լի-նի դրա անհրաժեշտությունը, մենք կարող ենք գնալ այդ քայլին»:
Անդրադառնալով նորանշանակ քաղաքապետին, նա նշեց, որ այս առումով ՀՀԿ որոշումը իրենց համար ընդունելի էր եւ նոր քաղաքապետի հետ էլ իրենց խմբակցությունը կշարունակի կառուցողական երկխոսություն:

Իսկ մինչեւ ամանոր ձու կուտե՞նք

Ցավոք, Եվրոպային այդքան նվիրված մեր երկիրը, հատկապես մինչամանորյա ժամանակահատվածում, Եվրոպայից հեչ բան չի սովորում:
Եվրոպայում (եւ ոչ միայն) մինչ ամանորը, գրեթե նոյեմբերից սկսած, զեղչային (ոչ թե խաբեության) համակարգն է գործում: Ընդ ո-րում՝ ոչ միայն հագուստի, սննդամթերքի առումով: Մեր երկրում գրում են զեղչեր, բայց ուղղակի գնապիտակներն են փոխում:
Եվրոպայում նախամանորյան օրերին սննդամթերքը զգալի էժանանում է՝ պայմանավորված պահանջարկով, ինչը ազատական տնտեսության օրենքն է: Մեր երկրում սննդամթերքը թանկանում է՝ նույն պահանջարկով պայմանավարված: Սա էլ վայրի շուկայի օրենքն է:
Եվրոպայում նախատոնական օրերին էապես էժանանում է հատկապես ներքին արտադրության ապրանքը, որը յուրօրինակ գովազդ է ծառայում հօգուտ տեղական արտադրության: Մեր երկրում այս օրերին տեղական արտադրությունը չքացել է՝ հօգուտ աճպարարության եւ տեղական արտադրողների սեւ PR-ի:
Պարզաբանեմ: Արդեն երրորդ օրն է «Սթար» սուպերմարկետների ցանցում,  (գոնե Ավանում, Զեյթունում այդպես էր), «Երեւան սիթի»-ի ո-րոշ խանութներում ձու չկա: Եթե ինչ-որ, ոչ սուպերմարկետային խանութներում էլ կա, ապա արդեն մեկ շաբաթվա է, այն էլ՝ 60 դրամով (ընդ ո-րում միջին չափը): Հարցնում ես ինչու՞ ձու չկա: Ասում են՝ առաքիչները չեն բերում:
Մի խանութում նույնիսկ կատակեցի՝ իսկ տակից ունե՞ք: Թեեւ ամբողջ պատկերը միանգամից պարզ է դառնում: Տեղական արտադրողը անբարո քայ-լի է դիմել: Ձվերը կպահի, ամանորից մի քանի օր առաջ ու շատ թանկ կառաքի խանութներ: Մեր աղբյուրների հավաստմամբ՝ 1 ձուն կարող է վաճառվել անգամ 80 դրամով: Սպառողները մի քիչ կբողոքեն, բայց կգնեն, դե ամանոր է, խմորեղեն է, աղցաններ եւն: Մինչդեռ եթե սպառողը դա չանի (մի քանի օր ձու չուտելով չի մեռնի), դրանով տեղական լպիրշացած արտադրողին լավ դաս կտա: Իսկ ձուն այն ապրանքը չէ, որ ամիսնե-րով պահես: Ես, որպես լրագրող, միշտ իմ հրապարակումներով կոչ եմ արել զարկ տալ տեղական արտադրությանը: Առաջին անգամ այսօր հակառակն եմ անում՝ հենց ամանորից առաջ պատժենք այդ շփացածներին, որ նրանց մնա սեփական ձվերը գրկելն ու մի լա՜վ մտածելը…

Աստղինե Քարամյան

Սեւանա լճում ձկնորսության արգելքը վերահսկվում է ամենայն պատասխանատվությամբ

Դեկտեմբերի 9-ից մինչ oրս Սեւանա լճի ափամերձ տարածքներում, գլխավոր ճանապարհներին, մայրաքաղաքի շուկաներում իրականացված հսկո-ղությունը տվել է իր դրական արդյունքները: Այս մասին տեղեկացրել է ՀՀ Բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տես-չության պետի տեղակալ Կարեն Պապոյանը: Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով դեկտեմբերի 9-ից մինչև 2011 թվականի հունվարի 20-ը Սևանա լճում արգելվում է ողջ ձնկատեսակի ու խեցգետնի համար արդյունաբերական որսը: Ստեղծվել են միջոցառումների ծրագրեր, կարգադրություններ, որով էլ պետք է առաջնորդվել ու փորձել նվազագույնի հասցնել ձվադրման ժամանակ ձկան որսի վերահսկողական աշխատանքները:
Ըստ Կ. Պապոյանի, բնապահպանական պետական տեսչության, «ՍԵՒան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ու ոստիկանություն աշխատակիցների կողմից պատշաճ հսկողություն է իրականացվում:
«ԵրԵՒանի շուկաներում ձկան վաճառքը գտնվում է շուրջօրյա վերահսկողության տակ, արձանագրված դեպքեր չկան, Սեւանա լճի տարածքում շրջում են խմբեր եւ որսով զբաղվող ոչ մի նավակ ակնհայտորեն չի երեւացել: Այն կրպակները, որոնք նախկինում կային եւ ձկան վաճառքով էին զբաղվում, այնտեղ էլ վերահսկելի վիճակ է: Ճանապարհներին էլ իսպառ բացակայում է ձկան վաճառքը»,- ասել է Կ. Պապոյանը` հավելելով, որ ի-րավիճակը վերահսկվում է ամենայն պատասխանատվությամբ:
Նա նաեւ նկատեց, որ եղանակային պայմաններն էլ այնպիսին են եղել, որ հնարավոր չի եղել Սեւանա լճում ձկան որս իրականացնել:
Հաշվի առնելով նախատոնական օրերը, դեկտեմբերի 29-31-ը թույլատրվելու է կարասի եւ խեցգետնի որսը, բայց դրանից հետո, ըստ Կ. Պապաոյա-նի, նորից վերահսկողությունը ուժի մեջ կմտնի:

Նարե Մշեցյան

Կանցկացվի՞ «Մանկական Եվրատեսիլ-2011»-ը Հայաստանում

Հայաստանում դեռեւս որոշում չի կայացվել` «Մանկական Եվրատեսիլ-2011»-ը անցկացնելու հայտ կներկայացվի, թե ոչ: Այս մասին ասուլի-սում ասել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:
«Մինչ օրս հայտ չենք ներկայացրել, չգիտեմ` կներկայացնենք, թե ոչ: Բավականին մեծ ֆինանսական միջոցներ են հարկավոր: Մենք դեռ կտես-նենք` արդյոք մեր ուժերը բավարարում են, թե ոչ»,- նշել է նա: Հայտ ներկայացնելու վերջնաժամկետը մինչեւ տերեվերջ է, սակայն, ըստ Ա. Հա-րությունյանի, հնարավոր է, որ ժամկետը երկարաձգվի:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզու-մանյանը: Սակայն, եթե մեծերի «Եվրատեսիլի» դեպքում պարտադիր է, որ հաջորդ տարի մրցույթն անցկացվի հաղթող երկրում, «Մանկական Եվրատե-սիլի» դեպքում պարտադիր չէ: Այն երկիրը, ով ցանկանում է, որ մրցույթն անցկացվի իր երկրում, պետք է հայտ ներկայացնի:

Կարեն Բալյան

Շուտով հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել 4D ֆորմատով անիմացիոն ֆիլմեր

Այս առումով բանակցություններ արդեն ընթանում են: «Եթե այս տարի չլինի, մյուս տարի դա էլ կլինի»,- հավաստաիցարել է «Մոսկվա» կինո-թատրոնի գլխավոր տնօրեն Մարտուն Ադոյանը: 4D ֆորմատով ատրակցիոն ֆիլմերի տեւողությունը 10-20 րոպե է: Այս դեպքում զգացողութ-յունները ավելի պատկերային են` քամի, անձրեւ, ծուխ, խուտուտ, հոտ:
Մինչ այդ` «Մոսկվա» կինոթատրոնի մեծ դահլիճում կայացավ 3D պատկերով ֆիլմերի ցուցադրությունը: Այս ֆորմատով կինոցանկը մեծ չէր` միայն մեկ ֆիլմ: Կինոթատրոնի մենեջեր Տոմա Մովսիսյանի հավաստմամբ` դեկտեմբերի երկրորդ կեսից կինոցանկը կհամալրվի եւս 1 ֆիլ-մով եւ կունենա պարբերական բնույթ:
Աշխարհում 3D ֆիլմերի ցուցադրություններ իրականացվել են դեռեւս 20-րդ դարի 50-ական թվականներից. «Ես չեմ ասի, որ մենք շատ ենք հետ ընկել: Մեղավորը ոչ հայ հանդիսատեսն է, ոչ էլ մենք: Այդ սարքավորումները շատ թանկ արժեն: Ժամանակ է պետք»,- վստահեցնում է «Մոսկվա» կինոթատրոնի գլխավոր տնօրենը:
Կա կարծիք, որ այդ ֆորմատով ֆիլմերը դիտելու համար նախատեսված ակնոցները կարող են առաջացնել սրտխառնոց, գլխացավ: Մասնագետները հավաս-տում են, որ նման դեպքերը ավելի քիչ կլինեն, եթե հանդիսատեսը դիտման ընթացքում քիչ շարժի գլուխը:
Չնայած 3D ակնոցները նախատեսված են բազմակի օգտագործման համար, բայց դրանք չեն կարող աչքի հիվանդությունների առաջացման պատճառ հան-դիսանալ: Կինոթատրոնում ակնոցները օգտագործումից հետո տարվում են քիմիական, սանիտարական մաքրման:

Անի Մարության

*  *  *
Հայաստանում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման նպատակով մեր երկիր էր ժամանել Լեհաստանի արժեթղթերի գործակալության պատվիրակությունը նախագահ Քշիշտոֆ Ժարնոտալի գլխավորությամբ: ԱԱԽ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունել էր պատվիրակությանը, հան-դիպմանը մասնակցել էր նաեւ ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
Քննարկվել են Հայաստանում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման գործընթացին գործակալության հնարավոր մասնակցության հետ կապ-ված հարցեր: Քշիշտոֆ Ժարնոտալը ներկայացրել է իր ղեկավարած գործակալության հնարավորություններն ու փորձը ազգային փաստաթղթերի ար-տադրության եւ մատակարարման բնագավառում` նշելով, որ գործակալությունն անհատական տվյալների քարտեր, անձնագրեր եւ վիզաներ է մատակարա-րում ինչպես Լեհաստանին, այնպես էլ` արտասահմանյան մի շարք երկրների:
Արթուր Բաղդասարյանը կարեւորել է Հայաստանում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման, ինչպես եւ` կադրերի պատրաստման ու վերա-պատրաստման գործընթացում լեհական կողմի հետ փորձի փոխանակման կազմակերպումը եւ անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվության իրականա-ցումը:

Գոհար Վանեսյան

ՀՀ-ում ՄԻԱՎ ունեցող մարդկանց թիվը 1900 է

2009թ. դրությամբ աշխարհում ապրում էր ՄԻԱՎ ունեցող 33,3 մլն մարդ. նրանց գերակշիռ մասը՝ 22,5 մլն-ը, բնակվում է Սահարայից հա-րավ ընկած Աֆրիկայում, իսկ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որի մեջ մտնում են նաեւ Հայաստանը եւ նախկին Խորհրդային Միության հանրապետությունները, ՄԻԱՎ ունեցողների թիվը հասել է 1,4 մլն-ի, ինչը 2000թ. համեմատ 3 անգամ ավելի է:
2009թ. ընթացքում մոտ 2,6 մլն մարդ է վարակվել ՄԻԱՎ-ով, նրանցից 130 հազարը՝ մեր տարածաշրջանում: Սա ավելի քան 4 անգամ գերազանցում է Արեւմտյան եւ Կենտրոնական Եվրոպայի, մոտ 2 անգամ՝ Հյուսիսային Ամերիկայի նույն ցուցանիշը:
2009թ. ամբողջ աշխարհում ՁԻԱՀ-ից մահացել է մատ 1,8 մլն մարդ: Մեր տարածաշրջանում 2001-2009թթ. ընկած ժամանակահատվածում մահվան դեպքերի թիվն աճել է 4 անգամ՝ 18.000-ից հասնելով 76 000-ի:
1988թ. մինչեւ 2010թ. դեկտամբերի 1-ը Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 956 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 149-ը՝ 2009թ. ընթացքում: ՀՀ-ում ՄԻԱՎ ունեցող մարդկանց հաշվարկային թիվը 1900 է:
ՄԻԱՎ ունեցողների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 688 մարդ (72%), իգական սեռի ներկայացու-ցիչների պարագայում արձանագրվել է վարակի 268 դեպք (28%): Վարակվածների շուրջ 58%-ը 25-39 տարիքային խումբն է:
ՀՀ-ում ՄԻԱՎ-ի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալը (51,4%) եւ թմրամիջոցների ներարկային օգտագործումը (39,5%): Սրանցից բացի, արձանագրվել են ՄԻԱՎ-ի փոխանցման դեպքեր հոմոսեքսուալ ճանապարհով (1,7%), մորից երեխային (1,9%) եւ արյան միջոցով (0,3%):
ՄԻԱՎ վարակի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երեւանում՝ 402 դեպք, որը բոլոր գրանցված դեպքերի 42,1%-ն է, իսկ 2-րդ տե-ղում է Շիրակի մարզը՝ 11,3%: Այս տեղեկությունները հայտնել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրի-գորյանը:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 44 (175), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։