Ինքնորոշման սկզբունքը ոչ միայն իրավունք է, այլեւ՝ նպատակ – Արցախյան քննարկումներ

Ինքնորոշման իրավունքը ոչ միայն սկզբունք է, այլեւ՝ նպատակ
Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ արգելված զինատեսակների կիրառման թեման դեռ սպառված չէ

ԱՄՆ-ն ծրագրել է սերտ կապի մեջ լինել ՌԴ հետ արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում եւ մտադիր չէ մի կողմ քաշվել այդ գործընթա-ցից. հայտարարել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնը. «Ռուսաստանը լուրջ դերակատարում ունի ար-ցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում, եւ ողջունում ենք Մոսկվայի դերը ու պատրաստ ենք սերտորեն համագործակցել այդ երկրի հետ»: Գորդոնը  նկատել է, որ ճիշտ չէ այն դիտարկումը, թե ԱՄՆ-ն բավականաչափ ներգրավվածություն չունի հակամարտության կարգավորման գործընթա-ցում. «Դա ճիշտ չէ: Մենք կողմերի, ինչպես նաեւ Մինսկի խմբի (ՄԽ) հետ հաղորդակցվում ենք եւ հետաքրքրված ենք կարգավորման արդյունք-ներով»:

Բրյուսելում կայացած ԵՄ-ՌԴ գագաթնաժողովում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են սառեցված հակամարտությունների կարգավորման գործըն-թացներին առնչվող խնդիրներ: Ըստ Կրեմլի պաշտոնական կայքէջի, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ գագաթնաժողովի ա-վարտից հետո մամուլի ասուլիսում. «Մենք խոսել ենք մի շարք տարածաշրջանային խնդիրների շուրջ, մասնավորապես Մերձդնեստրի, Լեռ-նային Ղարաբաղի առնչությամբ ու անպատճառ կշարունակենք այդ հարցերի քննարկումները բաց ու վստահելի մթնոլորտում»:
Իսկ ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության 11-րդ նիստում ընդունվել է հայտարարություն, որը հայաստանյան պատվիրակության ղեկավա-րի գնահատմամբ, բավականին հայանպաստ է, հատկապես՝ «ԼՂ-ի հակամարտության բոլոր կողմերը պետք է ներգրավված լինեն բանակցային գործընթա-ցում» ձեւակերպմամբ, իսկ մեկ այլ դրույթում ընդգծվում է, որ ՄԽ հռչակած սկզբունքներից որեւէ մեկը չի կարող գերակա լինել:
Հայ-թուրքական հարաբերություններին էլ անդրադարձ կա. հայտարարությամբ հորդորում են մինչեւ արձանագրությունների վավերացու-մը վերացնել ՀՀ ցամաքային շրջափակումը: ԵՄ-ն նաեւ «հորդորում է Թուրքիային, Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւե-րի համաձայն, առանց նախապայմանների անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, դիվանագիտական ու բարիդրացիական հարաբերություններ հաստատել Հա-յաստանի հետ եւ հնարավորինս շուտ բացել փակ սահմանը»: Կարեւորում է հայտարարության այն հատվածը, որտեղ հանձնաժողովը «վկայակոչում է Եվրոպական խորհրդարանի Հայկական հարցի քաղաքական լուծման վերաբերյալ բանաձեւը, որով ճանաչվել է Հայոց ցեղասպանությունը»:
Հայկական պատվիրակությանը հաջողվել է հանել մի քանի անբարենպաստ ձեւակերպումներ, որոնք իրականությանը չեն համապատասխանել, մաս-նավորապես, քաղաքական գործիչների եւ լրագրողների նկատմամբ բռնությունների մասին: Չնայած ներքաղաքական տարաձայնություններին՝ հայկական պատվիրակությունը կարողացել է Բրյուսելում միասնական հանդես գալ՝ ի տարբերություն ադրբեջանական պատվիրակության, որոնց չի հաջողվել ԵՄ-ի պատվիրակների հետ «լեզու գտնել»:
Օտար վերլուծաբանների կարծիքով՝ Հայաստանը հայ-թուրքական հաշտեցման գործընթացից ամեմամեծ օգուտ ստացող կողմը կարող է դառնալ, սակայն նման «առաջընթացը հայերի շրջանում համատարած ժողովրդականություն չի վայելում»: Օտարները արդեն հասկանում են, որ հայերի մեծա-մասնության համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի‘արձանագրությունները ստորագրելու որոշումը ռիսկային նախաձեռնություն ուներ: «Հայերի վերապահումները հանգում են այն բանին, որ կարգավորումը կխոչընդոտի 1915թ. ջարդերը «ցեղասպանություն» ճանաչելու մի-ջազգային արշավը»,- գրում են վերլուծաբանները ու նշում, որ հայ հանրության կողմից արձանագրությունների ոչ միանշանակ ընդու-նումը նվազեցրել է ՀՀ նախագահի՝ «ԼՂ հարցում փոխզիջման գնալու քաղաքական կապիտալը»: Նաեւ նշվում է, որ արձանագրություննե-րում ԼՂՀ խնդրին ուղղակի հղում չկատարելը հետագայում կհամարվի ՀՀ դիվանագիտական հաղթանակ, սակայն հակամարտության կարգավորման առա-ջընթացի բացակայությունն ինքնին խոչընդոտում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը:
Խոչընդոտող հաջորդ գործոնն, ըստ հեղինակների, Մոսկվան է. «Կարգավորման հարցում ՌԴ դիրքորոշումը շիտակ չէր: Հաշվի առնելով, որ հայ-թուրքական առեւտրի մեծ մասն այսօր իրականացվում է Վրաստանի տարածքով, Մոսկվան ի սկզբանե աջակցում էր սահմանի բացմանը՝ դա դիտելով Վրաստա-նին ավելի մեկուսացնելու միջոց: Սակայն, արձանագրությունների ստորագրման պահի մոտենալուն զուգահեռ, Մոսկվան սկսեց անհանգստա-նալ՝ կապված Հարավային Կովկասում առանցքային միջնորդի ու գորշ կարդինալի իր դերի հետ: Նա պատրաստ չէր այդ դերը զիջել ԱՄՆ-ին, որն ակ-տիվ աջակցում էր կարգավորմանը: Բացի այդ՝ նա անհանգստացած էր տարածաշրջանում Թուրքիայի ակտիվության աճով, որը հիշեցնում է Օսմանյան շրջանի մրցակցությունը: Ուստի, Մոսկվայի համար ստատուս-քվոյի պահպանումը, երբ արձանագրությունները ստորագրված են, բայց վավերացված չեն, առավել նպատակահարմար է»:
Վերլուծաբաններն ընդգծում են, որ իր առջեւ դրված խնդիրները լուծելու նպատակով, ՌԴ-ն կարողացել է նախորդ տարում ռազմական կապերը խորաց-նելու միջոցով «ընդլայնել ազդեցությունը Հայաստանի ու Ադրբեջանի վրա», միչդեռ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ԵՄ-ն ԼՂ-ի հակամարտությունը լուծելուն միտված էական օգուտ ենթադրող որեւէ առաջարկ չեն ներկայացրել Երեւանին ու Բաքվին: Նրանց կարծիքով՝ Թուրքիայի ԵՄ անդամակ-ցության գործընթացի դանդաղեցմանը զուգահեռ, Անկարայի վրա ազդելու Բրյուսելի հնարավորությունները նվազել են:
«Հայ-թուրքական հաջող հաշտեցումը ԼՂ-ում իրավիճակը բարելավելու եւ բաժանված Հարավային Կովկասում համագործակցությունն ընդլայնե-լու ներուժ ուներ»,- ասում են եվրափորձագետները եւ ապա մտահոգություն հայտնում, որ դրա ձախողումը, իր հերթին, անկանխատեսելի զարգացումների վտանգ է պարունակում: Այս առումով ամենավտանգավորը նրանք համարում են նավթային հարստության պատճառով Ադրբեջանի ագրե-սիվ տրամադրությունների աճը: «Հայկական կողմից միակողմանի զիջումների գնալու անհնարինությունը կարող է բերել ԼՂ-ի հակա-մարտության էսկալացիայի: Մոտ 175 կմ երկարությամբ շփման գծում կտրուկ ավելացել են հրադադարի ռեժիմի խախտումները: Չնայած միջազ-գային աճող անհանգստությանը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ծավալուն համագործակցությանն ու բանակցություններում աննշան առաջըն-թացին, Բաքուն ընդլայնում է իր հռետորությունը՝ խոստանալով ռազմական լուծում, եթե մոտ ժամանակներս որեւէ էական արդյունք ձեռք չբերվի»,- վերլուծաբանները հավելում են, որ հակառակ իր հավակնություններին, Անկարան դեռ պետք է ապացուցի, որ ինքն այդպիսի քաղաքական զգայուն հարաբերությունների բարդ ցանցը հաղթահարելու ներուժ ունի:
Անկարան եւ Բաքուն վերջին անգամ ո՛չ Լիսաբոնում եւ ո՛չ էլ Աստանայում չկարողացան ՆԱՏՕ-ական ու ԵԱՀԿ-ական երկրներին ներքաշել նոր անպ-տուղ արցախյան զարգացումների մեջ, եւ հիմա վիճակը կարծես կտրուկ փոխվել է: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը գագաթնաժողովի շրջանակ-ներում նույնպես ունեցել է երկկողմ հանդիպումներ եւ կարծես հաջողությամբ է քննարկել արցախյան թեման:
Իսկ ահա Աստանայում, ադրբեջանական պատվիրակությունը մի նոր ապատեղեկատվություն էր տարածել ԵԱՀԿ երկրների ՀԿ-ների համաժողովում, որ-տեղ ելույթ է ունեցել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ղեկավար Այդին Սաֆիքհանլին, ով թեեւ իր բանավոր խոս-քում ուղղակիորեն չի անդրադարձել Արցախի խնդրին, սակայն գրավոր տեքստում, որը տարածվել է համաժողովի քարտուղարության կողմից, ա-պատեղեկատվություն է եղել, թե իբր «Հայաստանը բռնազավթել է Ադրբեջանի տարածքի 20%-ը, ինչպես նաեւ նշել է 1 մլն ադրբեջանցի փախս-տականների մասին»:
Սրան ի պատասխան ԵԱՀԿ-ում ՀՀ պաշտոնական պատվիրակության ներկայացուցիչը հայտնել է, որ Ադրբեջանի ներկայացուցիչները մշտապես օգտա-գործում են ամեն առիթ՝ ՀՀ եւ ԼՂՀ մասին ապատեղեկատվություն ու հակահայկական քարոզչություն տարածելու համար, եւ ներկաներին հա-կիրճ ներկայացվել են հակամարտության բուն պատճառները, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ազատ եւ օրինական ինքնորոշման գործընթացից հե-տո Ադրբեջանի կողմից ԼՂՀ ժողովրդի դեմ սանձազերծած ագրեսիայի մանրամասները:
Հետաքրքիր է նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների Աստանայում արված հայտարարությունում նշումը, թե արցախյան խնդրի վերջնական կարգավո-րումը պետք է հիմնվի նաեւ ՄԱԿ-ի կանոնադրության վրա: Սա կարգավորման գործընթացում հրապարակային կողմի նոր տարր է, եւ, շատերի կարծի-քով, դա բխում է ԼՂՀ ժողովրդի շահերից: Բանն այն է, որ ՄԱԿ կանոնադրությունը, որը միջազգային իրավունքի համակարգում ունի գերակա ուժ, բավականին հստակ կարեւորում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Հայտարարությունում նաեւ նշվում է. «Զարգացնել ազգե-րի միջեւ բարեկամական հարաբերությունները‘ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքների հիման վրա, ինչ-պես եւ համընդհանուր խաղաղությունն ամրապնդելու ուղղությամբ համապատասխան այլ միջոցառումներ ձեռնարկել»: Տարածքային ա-մբողջականության սկզբունքը ՄԱԿ կանոնադրության մեջ նման բարձր կարգավիճակ չունի: Վերլուծաբանների պնդմամբ՝ հենց այս իրողութ-յան հետեւանքն է այն փաստը, որ ՄԱԿ-ը ժամանակին ընդգրկելով գրեթե բոլոր պետական կազմավորումներին, ուներ 52 անդամ, իսկ այսօր դրանց թիվը հասնում է 200-ի: Բնականաբար, արցախա-ադրբեջանական հակամարտությունն այս լույսի ներքո միանգամայն այլ մեկնաբանություն է ստանում եւ, եթե անհրաժեշտություն կա վերջնական կարգավորումը համապատասխանեցնել ՄԱԿ կանոնադրությանը, կնշանակի գնահատականներ պետք է տրվեն հակամարտության ծագման ու ակտիվ փուլում կողմերի գործողություններին եւ դրանց հետեւանքներին, մասնավորապես՝ ԼՂ-ի բնակ-չության ինքնորոշման իրավունքի իրացման փաստին եւ դրանից հետո ԼՂՀ դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Այստեղ արդեն կարե-լի է ուղղակի զուգահեռներ անցկացնել Հաագայի դատարանի Կոսովոյի հարցով այս տարվա որոշման հետ:…
ՄԱԿ-ի կանոնադրությունում հստակ ասված է, որ ինքնորոշման իրավունքը նաեւ նպատակ է: Առաջին անգամ է, որ նման հայտարարության մեջ հղում է արվում ՄԱԿ-ի կանոնադրությանը, իսկ կանոնադրության մեջ հստակ նշված է, որ ինքնորոշման իրավունքը, ի տարբերություն տարածքա-յին ամբողջականության, ոչ միայն սկզբունք է, այլեւ՝ նպատակ: Այսինքն՝ սկզբունքները պետք է ծառայեն նպատակների իրականացմանը, իսկ նպատակը բնականաբար գերակա է:
Ի դեպ, Արցախի նախագահ Բակո Սահակյանը վերջերս ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում քննարկվել է Արցախում տարբեր ծրագրերին առնչվող հար-ցեր: Արցախի նախագահի արտագնա այցերը կարող են նպաստել Արցախի իշխանությունների՝ արցախա-ադրբեջանական հակամարտությունում անմի-ջական ներգրավման վերականգնմանը:
Նոյեմբերին Ամստերդամի Ազատ համալսարանում անցկացվեց միջազգային գիտաժողով՝ նվիրված ազգերի ինքնորոշման իրավունքին: Շարժա-ռիթը Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ-ի Հաագայի դատարանի վերջերս ընդունած որոշումն էր առ այն, որ Կոսովոյի անկախության հռչակումը չի հակասում միջազգային օրենքներին: Այս առումով դա Եվրոպայում անցկացված առաջին միջազգային գիտաժողովն էր, որը քննարկում էր ԼՂ -հարցը: Գիտաժողովին հրավիրված էր ԼՂՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնա-ժողովի նախագահ Արմեն Սարգսյանը: Որպես հրավիրյալներ, մասնակցել են նաեւ միջազգային իրավունքի հոլանդացի մասնագետներ, գիտութ-յունների դոկտորներ՝ Լեյդենի համալսարանի «Գրոթիուս» միջազգային իրավունքի հետազոտական կենտրոնի դասախոս Է. Բրաբանդերեն, Ամս-տերդամի Ազատ համալսարանի իրավագիտության ֆակուլտետի միջազգային իրավունքի հետազոտությունների հետազոտող եւ հասարակական մի-ջազգային իրավունքի եւ քաղաքականության «Հոլանդական խմբի» համանախագահ Ա. Մ. դե Հոոնը, Հոլանդիայի «Պակս Քրիստի» միջազգային կազմակերպությունից հետազոտող գիտնական Լ. Վան Դեր Միրը: Միջոցառմանը ներկա են եղել հոլանդացի ուսանողներ, քաղաքական գործիչներ ու տարբեր ազգերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ մեծ թվով հայեր, նաեւ ադրբեջանցիներ:
Մանրակրկիտ վերլուծվել է Հաագայի միջազգային դատարանի որոշումը: Մասնավորապես շեշտվել է, որ այն պարտադիր բնույթ չի կրում, այնուա-մենայնիվ, շատ  կարեւոր նշանակություն ունի եւ միջազգային իրավունքի կիրառման նոր մոտեցում է առաջարկում: Ըստ այդ որոշման, Կո-սովոյի անկախության հռչակումը չի հակասում միջազգային նորմին, նշանակում է, որ մեկ երկրի տարածքում ինքնորոշման իրավունքը գերակայում է երկրների տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի նկատմամբ:
Ինքնորոշումը մարդու եւ ազգերի ազատության դրսեւորման ձեւ է,- ընդգծել է նա,- եւ որեւէ սահմանափակման ձեւ խախտում է մարդու ի-րավունքները: Խոսվել է ԼՂՀ 2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրությունների մասին, նշվել է, որ դրանք չափազանց լավ են կազ-մակերպվել.
1. ԼՂՀ 2010թ. մայիսյան խորհրդարանական ընտրություններն անցկացվել են միջազգային չափանիշներին համապատասխան, եւ դիտորդները որեւէ լուրջ խախտում չեն արձանագրել: Համեմատության կարգով ասվել է, որ ԼՂ-ում մարդիկ կարողանում են կազմակերպել այնպիսի մակար-դակի օրինական ընտրություններ, որոնց մասին մի շարք ճանաչված անկախ պետություններ միայն երազել կարող են: 2. ԼՂՀ-ն իր փաստացի անկախության տարիներին ստեղծել է բոլոր անհրաժեշտ պայմանները ժողովրդավարական պետություն ունենալու համար: Նրա խոսքերով՝ ԼՂ-ն, անկախ միջազգային ճանաչումից, ստեղծել է իր պետականությունը, որը գործում է անկախ եւ ժողովրդավար պետության չափանիշներով:
Զեկուցողներից շատերը արցախյան հիմնախնդրի լուծման տեսակետներում կարեւորել են ինքնորոշման իրավունքի կիրառման առաջնայ-նությունը: Զուգահեռներ են անցկացվել Կոսովոյի  հետ՝ նշելով, որ տարածքային ամբողջականության այսօրվա միջազգային տեսակետը վերա-բերում է մի երկրի կողմից մյուսի նկատմամբ կատարած ոտնձգություններին: Նույն երկրի տարածքում ինքնորոշվող ժողովրդի իրա-վունքը, բնականաբար, առավել գերակա է: Եվ միջազգային փորձը ցույց է տվել, որ դա բազմաթիվ հակամարտությունների միակ ճիշտ լուծումն է: Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ արցախցի խորհրդարանականն ընդգծել է ԼՂՀ-ն բանակցային կողմ դարձնելու անհրաժեշտությունը: Միաժամանակ, նա կարեւորել է իրադարձությունների ճշմարտացի արտացոլումը բանակցությունների ընթացքում: Արմեն Սարգսյանը նշել է, որ Ադրբեջանին իբրեւ ագրեսոր ճանաչելը անհրաժեշտություն է հարցի արդարացի լուծման համար, եւ որ  այն ռազմաքաղաքական հավասա-րակշռությունը, որ այսօր տիրում է տարածաշրջանում, տեւական խաղաղության պահպանման միակ ձեւն է: Տարածաշրջանում առկա իրավիճակի ամեն մի փոփոխություն կարող է խախտել այդ հավասարակշռությունը, ինչն ի վերջո կհանգեցնի նոր հակամարտությունների: Միջոցառմանը ներկա ադրբեջանցիները փորձել են մի շարք սադրիչ հարցերով լարել գիտաժողովի մթնոլորտը, սակայն Արցախից ժամանած խորհրդարանականի հստակ պատասխանները ամեն ինչ պարզեցրել են:
Համապատկերում հիշեցնենք, որ օրերս Մոսկվայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի եւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստում քննարկ-վել են ճգնաժամային հակազդման, հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների կարգավիճակին առնչվող հարցեր, փաստաթղթերի նախագծեր, որոնք կարգավորում են ՀԱՊԿ գործունեությունը ռազմա-տեխնիկական համագործակցության, տեղեկատվական անվտանգության ոլորտում: Փաստաթղթերում ամրագրված նորմերը հնարավորություն կտան կարգավորել ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի տեղակայման ու այլ երկրների սահ-մանը հատելու, այդ ուժերի կողմից ծառայությունների մատուցման ու դրանց մատակարարումների հետ կապված հարցեր:
Այսպիսով, Երեւանը կարծես որոշակիորեն կարգավորում է իր արտաքին քաղաքական վիճակը, իսկ ահա միջազգային հանրության համբերությու-նը հանդուրժելու Ադրբեջանի սադրիչ ապակառուցողականությունը սպառում է շատերի համբերությունը: «Ադրբեջանական իշխանություն-ներն ամիսներ շարունակ, օրը 24 ժամ, խոսում են իրենց համբերության մասին եւ չեն ցանկանում գիտակցել, որ սպառվում է միջազգա-յին հանրության համբերությունը,- հայտնել է ԱԳ նախարար Է. Նալբանդյանը՝ պատասխանելով Աստանայում Ադրբեջանի ցուցաբերած ապակառու-ցողականությանը,- նույն ապակառուցողականությունը Ադրբեջանը դրսեւորել էր նաեւ ԵԱՀԿ 2008թ. դեկտեմբերին Հելսինկիի, 2009թ. դեկ-տեմբերին Աթենքի, 2010թ. հուլիսին Ալմաթիի նախարարական համաժողովների ժամանակ եւ թերեւս առավել ակնհայտ՝ Աստանայում»: Նախարարը ընդգծել է, որ ԵԱՀԿ գագաթնաժողովին ՀՀ նախագահը եւս անդրադարձել է այդ հարցին, մասնավորապես նշելով. «Խոչընդոտելով հիմնախնդրի կար-գավորմանը, շարունակաբար մերժելով միջնորդների կողմից արված առաջարկները, այդ թվում եւ այս տարվա հունիսին, հոկտեմբերին եւ նո-յեմբերին ներկայացված տարբերակները, Ադրբեջանն, ըստ էության, փորձում է օգտագործել բանակցություններն իբրեւ շղարշ՝ նոր արկածախնդ-րություններ նախապատրաստելու համար… Ադրբեջանի քարոզչության համար արդեն ավանդույթ է դարձել իր հասարակական կարծիքի համար ստեղ-ծել փրփուրներ եւ փորձել կառչել դրանցից: Հայաստանը, ինչպես եւ նախկինում շարունակելու է իր ջանքերը արցախյան հիմնախնդրի խա-ղաղ կարգավորման ուղղությամբ՝ միջնորդների ներկայացրած առաջարկությունների հիման վրա»,- հայտարարել է Է. Նալբանդյանը:
Իսկ ԱԳ փոխնախարար Շավար Քոչարյանը նշել է, որ Բաքվին պետք չէ հարցի կարգավորում, քանզի իշխանությունը կզրկվի ժառանգական ռեժիմի գաղափարական սնուցման աղբյուրից: Ադրբեջանը միջազգային իրավունքն աղավաղում է: Շ. Քոչարյանը բացատրել է, որ ըստ ՄԱԿ-ի կանոնադ-րության 1-ին գլխի, ժողովուրդների իրավահավասարութունն ու ինքնորոշումը ՄԱԿ-ի 4 նպատակներից մեկն է: 2-րդ գլխում թվարկվում են սկզբունքներ, որոնք ուղղված են այդ նպատակներին հասնելուն, եւ այդ սկզբունքներից մեկը հենց տարածքային ամբողջականությունն է: «Միջոցը երբեք չի կարող հակադրվել նպատակին, կամ այս դեպքում տարածքային ամբողջականությունը երբեք չի կարող հակադրվել ժողովուրդ-ների ինքնորոշմանը»,- ասել է նա: Իսկ թե ինչի ՞ վրա է Ադրբեջանի հույսը, մնում է մեկ բան ենթադրել՝ իրենց պետք չէ հարցի կարգավո-րում, որովհետեւ այս հակամարտության չլուծվածությունը Բաքվի ժառանգական ռեժիմի գաղափարական սնուցման աղբյուրն է, այլ գաղափարական սնուցում նա չունի: Ավելին. ստացվում է, որ ադրբեջանցիների ինքնության հաստատման համար Բաքուն, ցավոք, առաջարկում է միայն մեկ ե-ղանակ՝ հակահայկականությունը, այլ ձեւ չկա: Կարելի է հիշատակել ինքնության հաստատման 2-րդ փորձը՝ այսպես կոչված, մեկ ազգ, երկու պե-տություն, բայց «Wikileaks»-ի վերջին բացահայտումներից հետո եւս մեկ հարված հասցվեց այդ գաղափարին: Այնպես որ, Բաքուն իր ժողովր-դին ինքնության ինքնահաստատման փակուղային ճանապարհ է առաջարկում:
ՀՀ ԱԳ փոխնախարարը հայտնել է, թե մենք դե ֆակտո ճանաչել ենք ԼՂՀ-ն վաղուց՝ մեկնաբանելով երկրի ղեկավարի Աստանայում արված հայտարա-րությունը: «Դե յուրե ճանաչման հիշատակումը պարունակում է երկրորդ երանգը, որ մենք դե ֆակտո ճանաչել ենք Արցախի Հանրապետությու-նը վաղուց»: Անկախ ամեն ինչից, ԼՂՀ-ն շարունակում է անկախ պետության կերտման իր ճանապարհը եւ ապացուցել է, որ արժանի է եւ ունակ աշ-խարհի քարտեզի վրա զբաղեցնելու իր տեղը, որպես անկախ ժողովրդավար պետություն:
Այս ամենին զուգահեռ՝ Վաշինգտոնում է քննարկվել արցախյան թեման: Ադրբեջանական պատվիրակությունը ԼՂՀ ներկայացուցչի մասնակցութ-յան պատճառով այդպես էլ չի ներկայացել «Ռուսաստանի հետ տրանսատլանտիկ կոնսենսուսի ապագան» թեմայով ֆորումին: Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի քարտուղարությունից հայտնում են, որ մասնակցության հրավեր ստացել էր Եվրոպայի էկոնոմիկ ֆորումի «Հարավային Կովկասի անվտանգության ռազմավարություն» նստաշրջանի մշտական նախագահ, ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը, ում նախաձեռնութ-յամբ առաջին անգամ այս ֆորումներին պաշտոնական մասնակցի ստատուսով հրավեր էր ստացել Արցախի Հանրապետության ԱՄՆ-ում մշտական ներկա-յացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Նրա մասնակցությանը դեմ էր հանդես եկել ադրբեջանական դեսպանատունը եւ այդ երկրի ներկայացուցիչ Ասիմ Մոլազադեն հայտարարել էր, թե Արցախի ներկայացուցչի ֆորումին մասնակցելու դեպքում ադրբեջանական պատվիրակությունը կհրաժարվի մասնակցությունից եւ կբոյկոտի ֆորումը:
Ըստ ԵՀՄՖ-ի, սա առաջին լուրջ հաջողությունն էր «Եվրոպայի էկոնոմիկ» ֆորումին Արցախի պաշտոնական ներկայացուցչի ներգրավման հար-ցում, քանի որ մինչ այժմ ադրբեջանցիներին  հաջողվել էր դիմագրավել Արցախի՝ ցանկացած ձեւով մասնակցությանը համաշխարհային նշա-նակություն ունեցող այս ֆորումներին:
Երեւանում արդեն Կոսովոյի անկախության հռչակագրի իրավաչափության հիմնախնդրին նվիրված «Արցախի ինքնորոշման իրավական ասպեկտներ. Կոսովոյից առաջ եւ հետո» թեմայով համաժողովի ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ Ադրբեջանն անուղղակիորեն ճանաչել ու ճանաչում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. «ԼՂ ժողովուրդը միջազգային համա-տեքստում դիտարկվել է որպես ինքնորոշման իրավունք ունեցող սուբյեկտ: Բոլոր փաստաթղթերը, խորհրդային շրջանի նամակագրությունը ցույց է տալիս, որ խորհրդային ժամանակների Ադրբեջանի իշխանությունը ԼՂՀ ժողովրդին ճանաչել է որպես սուբյեկտ, որն ունի ինքնորոշվելու իրավունք: Ադրբեջանի ներկայիս իշխանությունները ճանաչում են այդ իրավունքը՝ ԼՂՀ-ին առաջարկելով ինքնորոշվե-լու իրավունք, բայց Ադրբեջանի կազմում»:
Անդրադառնալով Կոսովոյի եւ Արցախի հարցերի նմանությանը կամ տարբերությանը, Վ. Սարգսյանն ասել է. «Շատ է խոսվում այն մասին, որ Կո-սովոն արցախյան հակամարտության համար նախադեպ է: Ես պատրաստ եմ ստորագրել այդ խոսքերի տակ: Այս պարագայում կարելի է հիշել Լեւ Տոլս-տոյի խոսքերը, որ բոլոր երջանիկ ընտանիքները երջանիկ են նույնկերպ, յուրաքնաչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի: Դա կարելի է կիրառել նաեւ ժողովուրդների ինքնորոշման ու երկրների բաժանման դեպքում, չէ որ այդ պրոցեսը նման է ընտանիքների ամուսնա-լուծություններին»:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ Լիբանանում արաբական աշխարհին սիրաշահելու նպատակով Իսրայելին հիշեցրել է վեր-ջինիս կողմից Գազայի հատվածում արգելված զինատեսակների (կասետային ռումբեր) կիրառման մասին՝ հայտարարելով, թե իր երկիրը «կօգտա-գործի բոլոր միջոցները, որպեսզի այդ հարցը պահի միջազգային օրակարգում»:
Թուրք քաղաքական գործիչների հիշողությունը թերեւս ընտրողական է, այլապես իրենք կջանային «միջազգային օրակարգում պահել» անցյալ դարի 90-ականներին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ արգելված զինատեսակների կիրառման հարցը: Վարչապետ Էրդողանը «մո-ռացել է» Ադրբեջանի կողմից արցախցիների դեմ արգելված զինատեսակների կիրառման մասին: Իսկ զլմ-ներում արդեն հայտնվել է Թուրքիա-յի վարչապետի հայտարարությունը մեկնաբանող հոդված, որում ասվում է, թե 1994թ. մարտի 25-ին ադրբեջանական օդային ուժերը կիրառել են արգելված զինատեսակներ (կասետային ռումբեր) ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի եւ ԼՂՀ խաղաղ բնակչության ռմբակոծության ժամանակ, եւ առկա են վերոնշյալը փաստող բազմաթիվ ապացույցներ: Կան 16 տարվա հնության կադրեր, որոնցում ՄԽ առաջին ղեկավար Մարիո Ռաֆայելին վկայում է Ստեփանակերտի եւ մերձակա շրջանների բնակչության դեմ արգելված զինատեսակների կիրառման մասին: Եվ զլմ-ները հարցնում են՝ գուցե, այս վկայությունը թարմացնի՞ Էրդողանի հիշողությունը, եւ նա միջազգային օրակարգ մտցնի Ադրբեջանի պատասխանատվության հարցը: Եթե, իհարկե, նորից չի վախենում Բաքվի արձագանքից…
Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ արգելված զինատեսակների կիրառման թեման դեռ սպառված չէ: 1990-ականներին ՀՀ Գերագույն խոր-հուրդն այդ առնչությամբ մի քանի կտրուկ հայտարարություններ ընդունել է (օրինակ, եթե միջազգային հանրությունը դրան չի արձա-գանքում, ապա ԼՂՀ զինված ուժերը կարող են իրենց իրավունք վերապահել ոչ սիմետրիկ գործողությունների. Արցախի բանակն այն ժամանակ թեեւ ինքնաթիռներ չուներ, բայց ուներ հրետանի), բայց, միջազգային հանրությունը երկակի ստանդարտների քաղաքականություն ցուցա-բերելով, միայն անորոշ ձեւակերպումներով դատապարտեց ադրբեջանական գործողությունները, եւ… հարցն այլեւս չի արծարծվել:
Բայց հիմա բոլոր առկախ հարցերը վերհանելու ժամանակն է, այդ թվում՝ Արցախի հետ զուգահեռաբար պետք է քննարկել Նախիջեւանի, Արեւմտ-յան Հայաստանի եւ Հայոց ցեղասպանության, նաեւ որոշակիորեն Ջավախքի խնդիրները:
Իսկ, օրինակ, Երեւանի կողմից, նախքան ԼՂՀ անկախության ճանաչումը, Հայաստանում կարեւորում են Արցախի հանրապետության սահմաննե-րի հստակեցումը: Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս), ասում է. «Եթե ճանաչումը լինի ներկայիս սահմաններով, երկու ձեռքով կողմ կլինի, սակայն, եթե ճանաչումը լինի առանց 1, 2 կամ 3 շրջանների՝ դեմ կլինի»: Նա խոսել է նաեւ ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած ԼՂՀ ճանաչման նախագծի մասին եւ ասել, որ ԱԺ-ում մեծամասնական ուժերը արցախյան հիմնախնդրի հարցում չունեն հստակ ծրագիր, պատկերացում ու պարզապես հետեւում են, թե ինչ է ասում երկրի նախագահը: Սակայն միաժամանակ նշեց, որ նախագահի՝ Աստանայում, Մոսկվայում արած հայտարարություններից հետո (Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում Հայաստանը չի ունենա այլ ընտրություն, քան ճանաչել ԼՂՀ-ն դե յուրե եւ իր բոլոր հնարավորությունները ներդնել Արցախի ժողովրդի անվտանգութ-յան ապահովման համար), գուցե սկսեն աշխատել ու վերանայել իրենց մոտեցումներն այդ հարցի վերաբերյալ:
Իսկ հայ ազգայնականները շարունակում են պնդել իրենց տեսակետը. պետք է միանգամից վերահաստատման դնել ՀՀ-ԼՂՀ վերամիավորման հարցը եւ առաջին քայլն անել Հայաստանի վերամիավորման՝ Հայոց հայրենիքի վերատիրման ճանապարհին…

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 44 (175), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։