Տեղեկատվական պատերազմի դաշտում… – Իսկ Հայ արիները տոնում են եւ պատրաստվում ընտրությունների՞ (ասում

Տեղեկատվական պատերազմի դաշտում

Զինվորականները՝ ընդդեմ համակարգչային կրիչների
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն արգելել է տեղեկատվության պահպանման եւ տեղափոխման համար նախատեսված ցանկացած համակարգչային կրիչի գործածումը (USB-կրիչներ, CD, DVD եւ արտաքին կոշտ սկավառակներ): Զլմ-ները նշում են, որ «WikiLeaks»-ի պատճառով է Պենտագո-նում արգելվել այդ կրիչները գործածելը:
Զինվորական ստորաբաժանումներում համակարգիչները հիմնականում միացված չեն ինտերնետին, USB-կրիչները եւ DVD-ները դառնում են տեղեկատվության փոխանակման ու տարածման հիմնական միջոցը: Պենտագոնի փոխանցմամբ, արգելքի խախտումը նախատեսում է պատիժ՝ ըստ զինվո-րական կանոնադրության եւ ԱՄՆ օրենսդրության:

Հետաքրքիր է, որ տեղեկության արտահոսքի դեմ պայքարի մասին հրամանը զլմ-ներին հասանելի է դարձել հենց հերթական արտահոսքի պատճառով: Փաստաթուղթն առաջինը հասանելի է դարձել «Wired» պարբերականի համար:
Կրիչների օգտագործումն արգելող հրաման Պենտագոնը կայացրել էր նաեւ 2008թ.: Այս տարի, սակայն, հարկ եղավ հրամանի մասին կրկին հիշեց-նել բոլոր զինվորականներին: Պատճառն այն էր, որ հունիսին «WikiLeaks» կայքում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ նկարահանված էր 2007թ. գաղտնի զինվորական մի նյութ…  

Հայաստանում՝ ընդդեմ հաքերային հարձակումների
Անցյալ տարի ՀՀ-ում իրականացվել է 1000-ից ավելի հաքերային հարձակում տեղեկատվական կայքերի վրա: Դրանք իրականացնողների մեծ մասը բացահայտված է: Այս մասին ԵԱՀԿ աջակցությամբ անցկացված կիբերանվտանգության մարտահրավերներին նվիրված երեւանյան համաժողովում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ըստ նրա՝ կիբերհանցագործությունները վերաբերում են ամենատարբեր ո-լորտների, նրանց աշխարհագրությունը ընդլայնվում է, կիրառվում են նոր գործիքներ: Սա նշանակում է, որ համապատասխան իրավապահ կա-ռույցները պետք է նոր գործիքներ կիրառեն դրանց դեմ պայքարում:
ՀՀ-ում ուժեղացվել է կիբերհանցագործությունների դեմ քրեական-վարչական պատասխանատվությունը: Դեռ 1,5 տարի առաջ նախագահի կարգադրութ-յամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը մշակել է տեղեկատվական անվտանգության մասին ՀՀ-ի հայեցակարգը: Ա. Բաղդասարյանը նշել է նաեւ, որ իր գլխավորությամբ գործում է տեղեկատվական անվտանգության հարցերի միջգերատեսչական հանձնաժողով, իսկ ԱԽ-ի կազմում ստեղծվել է հատուկ միջգերատեսչական աշխատանքային խումբ: Ըստ նրա, կիբերհանցագործությունների դեմ պայքարում Հայաստանն ակտիվորեն համագործակցում է նաեւ Հավաքական Անվտանգության պայմանագրի շրջանակներում:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի խոսքով՝ կիբեռանվտանգության խնդիրը մտահոգում է շատերին, դա բերում է ա-պակայունության, եւ պետությունները պետք է գործակցեն դրա դեմ պայքարում:
Համաժողովում ահաբեկչության դեմ գործունեության ԵԱՀԿ կառույցի ներկայացուցիչ Դիմիտար Ջալնեւը ներկայացրել է առկա մարտահրավեր-ներն ու խնդիրները, որոնք ի հայտ են եկել զարգացող տեխնոլոգիաների հետ: Նշել է, որ դրանց զուգահեռ ավելանում են նաեւ ահաբեկիչ-ների՝ մասնավորապես կիբեր-ահաբեկիչների, հնարավորությունները: «Կիբեր հանցագործները մեկը մյուսից դասեր են քաղում ու հաճախ գործում միասին… Սպառնալիքները, որոնք բխում են կիբեր տարածությունից, կարող են ավելի նվազեցվել, եթե լինի ամբողջական մոտե-ցում, որ ապահովի ազգային անվտանգությունը, որն արգելակի ահաբեկչի կողմից ինտերնետի գործածումը, սակայն մյուս կողմից էլ ապահո-վելով մարդկանց ինտերնետից ազատ օգտվելու հնարավորությունը»,- նշել է ԵԱՀԿ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ վերջերս հաքերների կողմից նոր հարձակում էր եղել նաեւ Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) www.hayary.org կայքի վրա, որի «Բեռնում» բաժնում են նաեւ «Լուսանցք»-ի բոլոր թողարկումները PDF ձեւաչափով: Ի դեպ, «Լուսանցք»-ի առանձին հոդվա-ծներ, Word տարբերակով, տեղադրվում են նույն  կայքի գլխավոր էջում, ինչը պահպանում է սփյուռքահայերի եւ արտերկրում գտնվող հա-յաստանահայերի կապը մեր թերթի հետ: Համագործակցում ենք նաեւ http://pressinfo.am/ կայքէջի եւ «Սփյուռ» կենտրոնի հետ:
Մեզ նույնպես լրջորեն մտահոգում է կիբերանվտանգությունը, հատկապես տեղեկատվական կայքերի վրա հաքերային հարձակումների առումով:

Անի Մարության

Հայաստանյան կայքէջը ադրբեջանական հարձակման է ենթարկվել
Հայաստանյան yerak.net կայքէջը ադրբեջանցի հակերների հարձակմանն է ենթարկվել: Կայքը բացելիս հայտնվել է Ադրբեջանի դրոշը եւ անգլե-րենով գրված անվայել արտահայտույթուններ: Կայքէջի ադմինիստրացիայից Panorama.am-ին ասել են, որ հակերային հարձակումը տեղի է ունեցել օրերս: Նշենք, որ yerak.net-ում հայկական երաժշտական հին ու նոր գործերի մեծ հավաքածու է տեղադրված:

* * *
Հայ Արիները տոնում եւ… քայլում են դեպի Արիական Հայաստան

Դեկտեմբերի 15-ին լրացավ Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) 17-ամյակը: ՀԱՄ կառույցը հիմնադրվել է 1993թ. դեկտեմբերի 15-ին Աբով-յան քաղաքում, որտեղ էլ սկզբնական շրջանում ստեղծվեց Հայ Արիական կենտրոնը:
Կառույցում գործող «Հայ Արիական-Ցեղապաշտական դաշինք» հասարակական կազմակերպությունը պետական գրանցում է ստացել 8-րդ դիմումից հե-տո՝ 1996թ., երբ հաջորդական մերժումներից հետո պատրաստվում էր դիմել դատարան, իսկ «Հայաստանի Հայ-Արիական» կուսակցությունը՝ 2-րդ -դիմումից հետո՝ 1998թ.:
ՀԱՄ-ն ունի պաշտոնաթերթ «Հայ-Արիներ», տպագրվում է 2002թ.-ից, հրատարակվել է 100 թողարկում (8 թողարկում հրատարակվել է նաեւ «Հայե-ր» հավելվածը եւ 1 թողարկում՝ «Հայ-Արիա» ամսագիրը): ՀԱՄ-ն ունի պաշտոնական կայքէջ՝ www.hayary.org (որտեղ այցելելով՝ առավել մանրա-մասն կարելի է ծանոթանալ ՀԱՄ կազմավորման ու գործունեության հետ): ՀԱՄ-ն ունի մի շարք ազգայնական հրատարակություններ, տպագրված գրակա-նություն:
Այս տարի ՀԱՄ-ը հանդես է եկել Գառնի տաճարը Համաարիական կենտրոն դարձնելու, Երեւանում Արիական գլխավոր տաճար կառուցելու, Հայաստա-նում Համաարիական համաժողով անցկացնելու եւ մի շարք այլ նախաձեռնություններով, որոնք ընթացքի մեջ են:
ՀԱՄ-ն ունի Հոգեւոր (Քրմական), Արցախյան ազատամարտի մասնակիցների, երիտասարտական եւ ուսանողական («Ոգու պահապաններ»), մանկապատանեկան («Հայ-Արորդիներ»), Արիական հետազոտությունների, գիտա-կրթական, մարտարվեստների եւ այլ միավորումներ ու խորհուրդներ:
Դեկտեմբերի 15-ի առավոտյան ՀԱՄ կենտրոնական գրասենյակում կատարվեց հիմնադրման 17-ամյակի տոնական միջոցառում: Ներկա էին կառույցի պատասխանատուներ, հիմնադիր եւ օժանդակ անդամներ, հյուրեր:
Նման միջոցառումներ եղան նաեւ ՀՀ մարզերի, Արցախի, Ջավախքի ու սփյուռքի ՀԱՄ կառույցներում:
ՀԱՄ կենտրոնական գրասենյակում կատարվեց հոգեւոր հայ-արիական (հեթանոսական) ծիսակարգ եւ արարողություն եւ փառաբանվեցին Տիեզերքի Արա-րիչը, Հայ Աստվածները, Հայոց փառահեղ Նախնիք եւ Հայրենիքը, ՀԱՄ կառույցի անցած ճանապարհը…
Տոնական խոսքով հանդես եկավ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, որից հետո եղան բարեմաղթանքներ, գինեձոներ եւ հայկական ուտեստների համտեսում:
Վերջում կայացավ ՀԱՄ Գերագույն Խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվեցին կառույցի առաջիկա եւ հետագա անելիքները, հատկապես՝ միասնական ազգայնական թիմով ՀՀ ԱԺ ընտրություններին հնարավոր մասնակցության հարցը, եւ հայ-ադրբեջանական (թուրքական) հակամարտության խո-րացման՝ ռազմական գործողությունների դեպքում ՀԱՄ անդամների մասնակցության ձեւն ու ընդհանուր գործունեությունը:

Հայ Արիական Միաբանության  Լրատվական կենտրոն
15.12.2010թ. – Երեւան

*  *  *
Լինելով միջոցառման մասնակիցը եւ շնորհավորելով ՀԱՄ-ին  գործունեության 17-ամյակի առթիվ, հարց ուղղեցինք Արմեն Ավետիսյա-նին՝ կապված ՀԱՄ ԳԽ-ում քննարկված ՀՀ ԱԺ ընտրություններին ազգայնական թիմով մասնակցելու հնարավորության հետ:
ՀԱՄ առաջնորդը պատասխանեց, որ նման փորձեր ՀԱՄ-ն ունի, ինչպես միասնական թիմով  (2003թ.), այնպես էլ՝ առանձին թեկնածուներով մաս-նակցելու առումով, ուստի սա նոր խնդիր չէ, որ առաջադրվում է, սակայն, հիմա քննարկվում են բոլոր հնարավորությունները՝ Հայ ազգայնա-կանների համախմբմամբ հանդես գալու կամ գուցե որեւէ քաղաքական ուժի, թե դաշինքի հետ ԱԺ ընտրություններին մասնակցելու  համար:
Սակայն, դեռ վաղ համարեց հստակ որեւէ տեսակետ հայտնելը:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 44 (175), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։