Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Ոչ սեքսին՝  մսակերների հետ

Քիչ էին կրակն ընկել ամենատարբեր սեռախեղների ձեռքին, հիմա էլ մի նոր բան են մոգոնել…
Նոր Զելանդիայոււմ սեսքսուալ նոր փոքրամասնություն է ի հայտ եկել:
Գիտնականները նրանց անվանում են վեգան-սեքսուալներ: Տվյալ սեքս-փոքրամասնության ներկայացուցիչները նշում են, որ իրենք սեքսով չեն զբաղվում այն անձանց հետ, որոնք իրենց սննդում միս են օգտագործում:
Վեգան-սեքսուալների խոսքով՝ մսակերները հիշեցնում են «անասունների գերեզմաններ»:

Գոհար Վանեսյան

*  *  *
Հայկական խոհանոց –
(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

Ամանորի առիթով ռեստորանը դեռ ընդունում է կոլեկտիվ հայտեր:

Բաղադրությունը
Գառի ազդրամիս – 2 կգ
սունկ – 0.5կգ
հաճար – 200գ
սոխ – 200գ
բարբարիս – 50գ
հայկական չաման (անիսոն) – 10գ
հոնի չիր – 50գ
ձիթայուղ – 100գ

Ունենալ նաեւ՝
թթվասեր – 50գ
մանանեխ – 1 ճաշի գդալ
սխտոր – 2 պճեղ
մայոնեզ – 1 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը
Ազդրամիսը ծեծել, բայցեւ՝ այնպիսի տեսք տալ, որ չոսկրազատվի: Վրան ցանել խոշոր աղ 1 ճաշի գդալի չափով եւ համեմել սեւ պղպեղով: Թողնել 30 րոպե:
Առանձին ամանում պատրաստել սոխառած: Սունկը լցնել մեջը: Հենց սունկը սկսի կարմրել, լցնել լվացած հաճարը, ավելացնել 2 բաժակ ջուր ու աղ՝ ըստ ճաշակի:
Եփվելուց հետո վերցնել կրակի վրայից, ավելացնել հայկական չամանն ու հոնի չիրը: Սա էլ լցնել գառի ազդրամսի մեջ, փաթաթել, կրկին ազդ-րամսի տեսք տալ, ամրացնել թելով կամ փոքրիկ փայտիկով (որպեսզի միջուկը չթափվի): Սալօջախի վրա ստեղծել շոգեբաղնիք, ազդրամիսը ե-փել 30 րոպե: Թթվասերը, մանանեխը, սխտորը խառնել իրար, ավելացնել մայոնեզը, սա քսել ազդրամսին, վրան ցանել խոշոր հատիկներով կար-միր պղպեղ: Ազդրամիսը դնել վառարանը եւ 1200-ի տակ եփել 60 րոպե:
Մատուցել ամանորի սեղանին: Հայկական այս ուտեստը տոնական տեսք ունի, համեղ է, անուշ բույրով:
Բարի ախորժակ ու թող իրականանան ամանորի Ձեր բոլոր բարի՛ երազանքները:

* * *
Շաբաթվա մարզական կյանքից -
Հարությունը 1-ինն է
Մեր ուժեղագույն մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը 1-ին տեղը գրավեց Մոսկվայում անցկացված օլիմպիական խաղերի եւ աշխարհի չեմպիոն Միխայիլ Վորոնինի մարմնամարզության հուշամրցաշարում: Նա նժույգաթափերի մրցումներում 0,35 միավորով առաջ անցավ Ռուսաստանի ներկայացուցչից: Մասնակցում էին 23 երկրների մարմնամարզիկներ:

Անհաջող մրցաշրջան
Երեւանի «Հատիս» բասկետբոլի կանանց թիմը Եվրոպայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի պատասխան խաղում հյուրընկալվելիս էլ պարտվեց Մոսկվայի «Դինամո»-ին (61:91) եւ դուրս մնաց հետագա պայքարից: «Հատիս»-ը, ինչպես եւ անցած մրցաշրջանում, իր ելույթներն ա-վարտեց 1/16 եզրափակիչում:

Շախմատային խաչմերուկ
- Հայաստանի 2010թ. չեմպիոն, գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը, Բուլղարիայի Բանսկո քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարում 9 հնարավորից վաստակելով 8 միավոր, գրավեց 1-ին տեղը:

- Եվրոպայի կայծակնային խաղի առաջնությունում Սերգեյ Մովսիսյանը 26 հնարավորից վաստակելով 18,5 միավոր, 4-րդ տեղը գրավեց Լեհաստա-նի մայրաքաղաք Վարշավայում ավարտված Եվրոպայի կայծակնային խաղի առաջնությունում: Զավեն Անդրիասյանը 17,5 միավորով 334 մասնակիցնե-րի մեջ գրավեց 17-րդ տեղը: Վահե Բաղդասարյանը վաստակեց 14,5, Հրայր Սիմոնյանը՝ 14, Եվգենյա Դոլուխանովան՝ 13,5 միավոր: 22 միավորով չեմպիոնի կոչումը նվաճեց գրոսմայստեր Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա):
Մեր շախմատիստները մասնակցում են նաեւ Եվրոպայի արագ շախմատի առաջնությանը:

- Սանտա Կլարա (Կալիֆորնիա) քաղաքի բնակիչ, հայազգի Սամվել Սեւյանը ԱՄՆ-ի պատմության մեջ դարձավ ամենակրտսեր շախմատիստը, ում հա-ջողվեց լրացնել վարպետի նորմը՝ վաստակելով 2210 ռեյտինգային միավոր: Նա դեկտեմբերի 26-ին կդառնա 10 տարեկան: Նախկին ռեկորդը պատկա-նում էր Նիկոլաս Նիպին (Սան Ֆրանցիսկո), ով վարպետի նորմը լրացրել էր 11 տարեկանում: Նշենք, որ Սամվել Սեւյանին մարզում են նրա հայրը՝ Արմենակ Սեւյանը, եւ միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը, ով բնակվում է Լոս Անջելեսում:

- Հայտնի է դարձել 2011թ. հունվարի 10-22-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում անցկացվելիք Հայաստանի շախմատի 71-րդ առաջնության բարձրագույն խմբի առաջնության մասնակիցների կազմը: Չեմպիոնի կոչումը եւ Հայաստանի հավաքականի անդամության միակ ուղեգիրը կվիճարկեն
12 շախմատիստներ: Ի դեպ, բոլորն էլ գրոսմայստերի կոչում ունեն: Ցուցակում մասնակիցները նշված են 2010թ. նոյեմբերի 1-ի դրությամբ վարկանիշներով: 1. Արման Փաշիկյան-2640, 2. Հրանտ Մելքումյան-2617, 3. Տիգրան Լ. Պետրոսյան-2604, 4. Զավեն Անդրիաս-յան-2585, 5. Ավետիք Գրիգորյան-2580, 6. Աշոտ Անաստասյան-2578, 7. Արտաշես Մինասյան-2563, 8. Սամվել Տեր-Սահակյան-2541, 9. Ռոբերտ Հով-հաննիսյան-2530, 10. Տիգրան Քոթանջյան-2519, 11. Դավիթ Գ. Պետրոսյան-2485, 12. Արա Մինասյան-2464:

Խրախուսվեցին լավագույնները
Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը ավանդույթի համաձայն ամեն տարվա վերջին ամփոփում է անցած մրցաշրջանի արդ-յունքները եւ որոշում ուսհաստատության լավագույն 10 մարզիկներին: Այս տարի այդ ցուցակը գլխավորում է 2010թ. ուսանողական հա-մաշխարհային խաղերի չեմպիոն, ծանրամարտիկ Աղասի Աղասյանը: Նա, ինչպես նաեւ մնացած 9 ընտրյալները քոլեջի ղեկավարության կող-մից արժանացան պատվոգրերի եւ նվերների: Անմասն չմնացին նաեւ մարզիկների անձնական մարզիչները, ինչպես նաեւ նրանց ուսուցիչ-ները եւ դաստիարակները:
Քոլեջի տնօրեն, Հայաստանի օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը ամփոփելով մրցաշրջան-2010-ը, ասաց, որ սպորտում աշխատանքը գնահատում են մեդալների քանակով. «2009թ. մեր քոլեջի սաները տարբեր մրցումներում նվաճել էին 621 մեդալ, իսկ այս տարի` 771»:
Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի 2010թ. լավագույն 10 մարզիկները.
1. Աղասի Աղասյան (ծանրամարտ), 2. Գոռ Հարությունյան (ձյուդո), 3. Ռուդիկ Մկրտչյան (հ/հ ըմբշամարտ), 4. Տիգրան Աբրահամյան (հ/հ ըմբշա-մարտ), 5. Գոռ Երիցյան (բռնցքամարտ), 6. Գեւորգ Համբարձումյան (ա/ո ըմբշամարտ), 7. Գեւորգ Ղարիբյան (հ/հ ըմբշամարտ), 8. Վարդգես Գրի-գորյան (բռնցքամարտ), 9. Անդրանիկ Չափարյան (ձյուդո), 10. Վարշամ Ղարիբյան (հեծանվասպորտ):

Արթուր Աբրահամից սպասելիքները մեծ են
Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը «Եվրոսպորտ» հեռուստաընկերության կարծիքով 2010թ. «հիասթափությունների-ց» մեկն է: Ինչպես տեղեկացնում է հեռուստաընկերության կայքէջը, Արթուր Աբրահամը, որը մինչ 2010թ. անցկացրած 31 մարտերում հաղ-թել էր իր բոլոր մրցակիցներին, այս տարի իր հնարավորություններից ցածր հանդես եկավ եւ 2 պարտություն կրեց, նախ Անդրե Դիրելից, ապա Կառլ Ֆրոչից: Ի դեպ, Արթուրի անձնական մարզիչ Ուլի Վեգեները, մեկնաբանելով իր սանի անհաջող ելույթները 2010թ.-ին, նրան ան-վանել է «վախկոտ» եւ «ինքնահավան»:
«Եվրոսպորկջ» տարվա «հիասթափությունների» ցուցակում ընդգրկվել են նաեւ իսպանացի հեծանվորդ Ալբերտո Կոնդատորը, գերմանացի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերը, եթովպացի վազորդ Հայլե Գեբրեսելասին, ինչպես նաեւ ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականը:

Ֆուտբոլային շրջանի ավարտը
Տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 2010թ. մրցանակաբաշխության արարողությունը: Մեդալներով եւ համապատասխան պատվոգրե-րով պարգեւատրվեցին այս տարվա մրցանակակիրները` հանրապետության չեմպիոն Երեւանի «Փյունիկ»-ը, արծաթե մեդալակիր Երեւանի «Բանանց»-ը, 3-րդ մրցանակակիր Երեւանի «Ուլիս»-ը, 1-ին խմբի հաղթող Երեւանի «Արարատ»-ը, ֆուտզալի 2010թ չեմպիոն Հրազդանի «Քասախ»-ը:
Զլմ-ների, ակումբների ներկայացուցիչների եւ ՀՖՖ գործկոմի անդամների քվեարկության արդյունքում Հայաստանի 2010թ. լավագույն մարզիչ ճանաչվեց Երեւանի «Փյունիկ» եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Ձայների գերակշիռ մեծամասնությամբ, լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացավ «Փյունիկ»-ի եւ մեր ազգային ընտրանու կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը:
Անհատական մրցանակներ հանձնվեցին նաեւ մեր ազգային թիմի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանին («Լավագույն հայ լեգեոնական»), Յուրա Մովսիսյանին («Ֆուտբոլասերների ակումբի» մրցանակ), Մարկոսին, Գեւորգ Ղազարյանին (լավագույն ռմբարկուներ), Սարգիս Հով-սեփյանին («Տոպ-11» մրցանակ), «Բանանց»-ի ֆուտբոլիստ Վալտեր Պողոսանին («Տարվա հայտնություն» եւ «Լավագույն խոստումնալից խաղացո-ղ»), Արմեն Գուլամբարյանին (ֆուտզալի լավագույն ռմբարկու):
Մրցանակների հանձման արարողությունները ընդմիջվեցին երաժշտական կատարումներով: Իրենց արվեստը ներկայացրին երգիչներ Էրիկը, Ալլա Լեւոնյանը, Հայկ Կասպարովը, Արսեն Գրիգորյանը, Սոֆի Մխեյանը, Աիդա Սարգսյանը, Համլետ Գեւորգյանը, Անդրեն, Արամեն, Սոնա Շահ-գելդյանը, Մհերը, «Արսենալ» եւ «Շիրխանի» պարային խմբերը:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 45 (176), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։