Պատրանքազերծում – Անդրանիկ Աթոյան

Պատրանքազերծում

Վերջին ժամանակներս շատ է խոսվում նեյրո-լեզվաբանական ծրագրավորման (ՆԼԾ) մասին եւ այն ներկայացվում է որպես քաղաքական գործառույթի մեր ժամանակների նորամուծություն:
Սակայն պարզագույն դիտարկումը երեւան է հանում, որ ՆԼԾ կոչվածը նույն հիպնոսն է ու հասարակական-քաղաքական ասպարեզ նոր չէ, որ մուտք է գործել:
Հիպնոսը վաղուց է կիրառվում զանգվածային տրամադրություններով ձեռնածություններ (մանիպուլյացիյա) կատարելու նպատակով:

Միամիտ հայացքը հիպնոսում նույնիսկ կարող է աստվածային խորհուրդ ընկալել:
Սակայն հիպնոսով աշխատող հասարակական կամ քաղաքական գաղափարախոսությունը միայն կարող է հանգեցնել հոգեւորի ու հոգեկանի շփոթ-մունքի:
Հիպնոսի արդյունքը կարող է միայն պատրանքը լինել, ընդ որում ինչպես հիպնոսվողների, այնպես էլ հիպնոսողների համար: Եվ ինչպես խոստանում է հոդվածիս վերնագիրը, սկսեմ այդ աներեւույթ, սակայն մոլորակի կյանքում լավ արմատացած գործառույթի պատրանքազերծ-ման գործընթացը:
Փորձենք ծանոթ պատմությունների վրա ճշտել հիպնոսի հնարավորությունները, որպեսզի հոդվածս լոկ իրողության հաստատագրում չլինի, այլ գուցե նաեւ դառնա պատրանքի հաղթահարման ազդանշան:
Հիպնոսի սահմանները կարող են լինել բավականին ընդարձակ, այսինքն՝ միաժամանակ հիպնոսվողների քանակը կարող է հասնել միլիոն-ների:
Եվ այդ բազմությանը հնարավոր է ներշնչել, որ ամբողջ ավազանի կամ գետի ջուրը վերածվել է կարմիր գինու: Եվ հիպնոսվածները իսկապես կու-նենան նման տեսիլք եւ համի զգացողություն:
Հնարավոր է նույնպես այդ հանրույթին ներշնչել, թե 2 ձուկը եւ 5 հացը կիսելով ու բաժանվելով չեն սպառվում եւ բավականացնում են ներկաներին, որ մի բան էլ դեռ ավելանում է:
Հնարավոր է նաեւ հիպնոսվածներին ներշնչել հիպնոսելու հատկություն: Եվ այդ հիպնոսվածները կկարողանան ներշնչել իրենց ներշնչվա-ծը: Նրանք էլ իրենց հերթին կկարողանան նոր հիպնոսողներ պատրաստել եւ ապահովել հիպնոսելու ժառանգականություն:
Իսկ առաջին հիպնոսողը կարող է իր ստեղծած ալիքին հանձնել իր մտքով անցած ցանկացած պատրանք: Հանրույթին հնարավոր է ներշնչել, թե նա ականատեսն է այլմոլորակայինների, հրեշտակների, չարքերի, ուրվականների եւ այլն: Հանրույթին հնարավոր է ներշնչել, որ նա իր իբր կայացած մահապատժի ու հարության ականատեսն է:
Եվ այդ ներշնչանքների շղթայում ամենաառանցքայինը վախն է, որը թույլ չի տալիս զարթնել հիպնոսից:
Հիպնոսելու հնարքը բավականին պարզ է:
Բավական է մարդու շահը գրգռել, եւ նա հլու կամակատար է:
Եվ նա կամակատար է այնքան ժամանակ, քանի դեռ շահը գրգռված է պահվում:
Շահն է, որ մարդուն կամազուրկ է դարձնում:
Իսկ հիպնոսողներին մնում է միայն շահի նորանոր ձեւեր մոգոնել:
Այնպիսի ձեւեր, որոնք ծախսերի հետ կապված չլինեն:
Այնպիսի ձեւեր, որոնք ապացույցի կարիք չունենան:
Այնպիսի ձեւեր, որ խոստումների չկայացման մեջ մեղավոր դուրս գան հենց հիպնոսվողները:
Եվ խոստումներն են՝ լավ զգացողություն, հոգեկան վերելք, հրեշտակների կամ տիեզերական հովանավորի աջակցություն, երկնային դրախտ, …:
Արթնացի՛ր, Հայ մարդ:
Դու քնել էիր քո մեծ գործերի մեծ հոգնությունից: Եվ քո երազում քեզ այցելել են մեծ մղձավանջներ:
Սակայն զարթոնքիդ պահը եկել է: Մոռացի՛ր օտարի կողմից բոլոր շահերը խոստացված:
Հիշի՛ր վերստին քո ազգի շահը:
Արթնացի՛ր, Հայ մարդ, եկել է պահը:
Ցրի՛ր պատրանքը քո մեծ Զարթոնքով:

Անդրանիկ Աթոյան
Դասական Յոգայի առողջարարական եւ ճանաչողական վարժանքների մասնագետ,
Ու-շու արեւելյան մարտարվեստի մարզիչ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։