Հայկական բանակը Կովկասի ամենագրագետ բանակն է

* * *
ՀՀ եւ ՌԴ զինված ուժերի ներկայացուցիչների շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով Մոսկվա մեկնեց ՀՀ ՊՆ պատվիրա-կությունը` ՀՀ եւ ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի (ուժերի) խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյա-նի գլխավորությամբ:
Նախատեսվում է լրամշակել եւ հաստատել ՀՀ եւ ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի խմբավորման կիրառման պլանը, ինչպես նաեւ քննար-կել միացյալ զորքերի խմբավորման միացյալ հրամանատարության կառուցվածքը:

Հայկական բանակը Կովկասի ամենագրագետ բանակն է

Մեկ անգամ չէ, որ միջազգային մասնագետներն ու վերլուծաբանները բարձր են գնահատել եւ հաստատուն կարծիք են հայտնել հայկական բանակի ան-ցած ճանապարհի եւ ներկայիս պատրաստականության մասին:
Թուրքական «Զաման» պարբերականի հոդվածագիր Ֆիքրեթ Էրթանը, նույնպես հաշվի առնելով այդ տեսակետները, այսպես է բնութագրում հայկա-կան զինված ուժերը. «Չնայած փոքր տարածքին ու բնակչությանը՝ հայկական բանակը համարվում է Կովկասի ամենապրոֆեսիոնալ, ամենագրագետ եւ ճարպիկ բանակը»:
Էրթանը «Հայաստանը շարունակում է սպառազինվել» վերտառությամբ հոդվածում գրում է, որ որոշ հետազոտական կենտրոնների տվյալների հա-մաձայն, հայկական բանակը կովկասյան 3 բանակների (ադրբեջանական, վրացական եւս) մեջ ամենազորեղն է: Ավելին՝ Հայաստանն այդքանով չի բավարար-վում ու եղածի հետ մեկտեղ ծրագրում է նոր քայլեր: Նշվել է նաեւ, թե վերջերս հաստատվեց ՀՀ զինված ուժերի արդիականացման հնգամյա պլա-նը:
Հոդվածագիրը կարծիք է հայտնում, որ հիշյալ բարեփոխումներն արվում են հնարավոր հայ-ադրբեջանական բախմանը դիմակայելու համար: Անդ-րադարձ կա նաեւ հայ-ռուսական ռազմական համագործակցությանը, որտեղ ընդգծվել է ռուսական ռազմաբազայի Հայաստանում մնալու մասին պայ-մանագիրը եւս 25 տարով երկարաձգումը: «Փաստորեն, Հայաստանը շարունակում է զինվել: ՀՀ հակառակորդներն էլ, այդ թվում եւ մենք, ուզած թե չուզած սա պետք է հաշվի առնենք»,- ամփոփում է թուրք հոդվածագիրը:
Այո, Անկարան ինչքան էլ «բարեկամաբար» լայն ժպտա, Հայաստանին չի կարող դիտարկել  չեզոք աչքերով… Հայաստանին նրբորեն «հակառակորդ» հա-մարող լրագրողը մտքում հաստատ «թշնամի» է ի նկատի ունեցել:
Վերջին ժամանակներս զլմ-ներն աղմկում էին, թե «Թուրքիան Հայաստանին հանել է «Կարմիր գրքից»»: Այն բանից հետո, երբ Իսրայելի զբոսաշրջության նախարարը հայտարարությամբ հայրենակիցներին կոչ է արել դադարեցնել այցելությունները Թուրքիա, մամուլն հա-ղորդել էր, որ Թուրքիան Իսրայելին որակել է «ռազմավարական սպառնալիք», եւ նախարար Ս. Մեսեժնիկովը հորդորել է դադարեցնել ուղեւ-որությունները Թուրքիա:
Լուրեր էին պտտվում, թե Թուրքիայի անվտանգության խորհուրդը որոշակի փոփոխություններ է կատարել երկրի նկատմամբ սպառնալիքների փաստաթղթում՝ նշելով, որ այդ պահին Իսրայելը էական սպառնալիք է ներկայացնում իրենց համար: «Կարմիր գիրք» կոչվող փաստաթղթում Իսրայելը որակվել է որպես «ռազմավարական սպառնալիք»: Ոմանց մատուցմամբ, սա առաջին դեպքն է, երբ Մերձավոր Արեւելքում Իսրայելի գործողություններն Անկարան դիտարկում է որպես սպառնալիք: Փաստաթղթում, ըստ զլմ-ների, նշված էր նաեւ, որ Իսրայելի գործողութ-յունները կարող են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի պատճառ դառնալ: Աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի անվտանգութ-յան խորհուրդն այս որոշման հետ մեկտեղ նաեւ վճռել է Թուրքիային սպառնացող երկրների ցանկից դուրս բերել Սիրիայի, Բուլղարիա-յին, Վրաստանին եւ Հայաստանին: Նախկինում «լուրջ սպառնալիք» համարվող Իրանը իբր նույնպես հանվել է այս ցանկից:
Սակայն, ինչպես տեսնում ենք, եւ՛ այս վերլուծության մեջ եւ՛ առհասարակ հայ-թուրքական կոչված հարաբերություններում (երբ թելադրո-ղը ոչ թե հայ-թուրքական, այլ հայ-ադրբեջանական խնդիրներն են) Հայաստանը թիվ 1 թշնամի է Թուրքիայի համար:
Իսկ Հայաստանի համար Թուրքիան թիվ 1 թշնամի է անկասկած, քանզի թիվ 2 թշնամին՝ Ադրբեջանը որպես թշնամի գոյատեւում է միմիայն թիվ 1 թշնամու հովանու տակ……
Հիշեցնենք, որ թուրքական կառավարության 2011թ. բյուջեն կազմում է ավելի քան 3 մլրդ դոլար: Անցած տարվա համեմատ նախագահականի բյու-ջեն ավելացել է 44 մլն. 400 հազար թուրքական լիրայով, իսկ կառավարության բյուջեն՝ 1 մլրդ. 111 մլն. 472 հազարով (1 դոլարը համար-ժեք է 1,52 թուրքական լիրայի): Եվ վստահաբար ռազմական ծախսերի վրա ահռելի գումարներ են ներդրված, ինչը պետք է զգաստացնի մեզ եւ էլ ա-վելի զորացման մղի հայկական զինուժը:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 45 (176), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։