Միհր Աստծո վերածնունդը… Դեկտեմբերի 22-ը լույսի օրն է, բայց ոչ միայն էլեկտրական

Երկիր մոլորակում Միհր Աստծո վերածննդի օրն է

Ձմեռային արեւադարձի օրը՝ դեկտեմբերի 22-ին, հայ արիները նշում են Հայոց արդարադատության Աստված Միհրի ծնունդը:
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի եւ ՀԱՄ Հոգեւոր Խորհրդի անդամները, ՀԱՄ քրմի թեկնածուների առաջարկությամբ այս ան-գամ Միհր Աստծո ծնունդը նշեցին Աբովյանի պատմական վայրերից մեկում՝ Էլար-Դարանի տարածքում:
Էլարը (Ելար-ԵլԱրա) Արա Գեղեցիկի եւ Շամիրամի ճակատամարտի վայրն է, պատմականորեն շուրջ 4.000 տարվա վաղեմություն ունի, իսկ Դարանի ամ-րոցը ժամանակին անառիկ է եղել բոլոր թշնամիների համար, որոնց համար այդ տարածքը միշտ մնացել է որպես դարանակալ վայր…

ՀԱՄ Հոգեւոր Խորհրդի քրմի թեկնածուներն անկացրեցին հայ-արիական (հեթանոսական) ծիսական արարողություն, փառաբանեցին Տիեզերքի Ա-րարչին, Հայ Աստվածներին, հատկապես՝ օրվա խորհուրդը կրող Միհր Աստծուն:
ՀԱՄ Հոգեւոր Խորհրդի պատասխանատուները օծեցին նաեւ Կոտայքի մարզի մի շարք նոր քրմի թեկնածուների:
Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) ղեկավարները Էլար-Դարանիի արարողությունից հետո, ՀԱՄ «Հայ Արի Ասպետ»-ի կոչման արժանացած մի քանի արորդիների հետ այցելեցին Գառնի արիական-հեթանոսական տաճար եւ փառաբանեցին Արդարադատութ-յան Աստված Միհրին:
Երեւան վերադառնալիս ՀԱՄ եւ ՀԱՀ անդամները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաեւ Հայկ Նահապետին՝ նրա արձանի մոտ ոգեկոչման եւ փա-ռաբանման ձոներ ասելով:
Վերջում ՀԱՄ կենտրոնական գրասենյակում կայացավ Միհր Աստծուն նվիրված տոնական արարողություն:

ՀԱՄ Լրատվական կենտրոն
22.12.2010թ

*  *  *
Որոշ զլմ-ները նշել էին, թե վերջին 4 դարի ամենամութ գիշերը եղել է դեկտեմբերի 21-ին, լուսնի ամբողջական խավարման օրը: Վեր-ջին անգամ նման երեւույթ դիտվել է 372 տարի առաջ՝ 1638թ. դեկտեմբերի 21-ին: «Այդ օրը՝ ինչպես այս 21-ին, լուսնի ամբողջական խավարու-մը համընկել է ձմեռային արեւադարձի օրվա հետ,- գրում է «Foxnews»-ը եւ հավելում,- այսինքն միանգամից 3 բնական երեւույթ է տեղի ունենում՝ ձմեռային արեւադարձ, լուսնի ամբողջական խավարում եւ լիալուսին»:
Այս տարի Լուսնի միակ խավարումը տեւել է 3 ժամ 28 րոպե ու առավել շատ տեսանելի է եղել Հյուսիսային Ամերիկայում, Հարավային Ամե-րիկայի արեւմտյան հատվածում, ինչպես նաեւ Սկանդինավյան թերակղզու հյուսիսում:
Մեր կողմից միայն կավելացնենք, որ ձմեռային արեւադարձի օրը տիեզերքում (նաեւ ըստ հայ-արիական տիեզերատեսության) կայացել է դեկ-տեմբերի 22-ի լույս 23-ին:

* * *

Դեկտեմբերի 22-ը լույսի օր է, բայց ոչ միայն էլեկտրական

Էներգետիկայի բնագավառը տնտեսության այն ոլորտներից է, որտեղ ծրագրերը շոշափելի են երեւում: Տեսական չեն: Չնայած մեր էներգահամակար-գում բազմաթիվ լուրջ բացթողումներ կան. այնուամենայնիվ, դրական քայլեր էլ են ձեռնարկվում: Ի դեպ, դեկտեմբերի 22-ին էներգետիկնե-րի մասնագիտական տոնն է: Այդ օրը նաեւ, ըստ հայոց հին հավատալիքների, Լույսի եւ Արդարադատության Աստված Միհրի օրն է: Համընկնումը պատա-հականություն չէ, բայց բացատրությունը էներգետիկներին հազիվ թե հետաքրքրի: Ուստի անցնենք այս տարի էներգետիկայի ոլորտում արված քայլերին:  
Ըստ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, այս տարի ընդհանուր հաշվով արտադրված էլէներգիան 6.5 մլրդ կՎտժ կկազմի, որը 15 տոկոսով ավելի է 2009թ. համապատասխան ցուցանիշից: Նախորդ տարվա համեմատ միայն փոքր ՀԷԿ-երը 38 տոկոսով ավելի արտադրանք են տվել այս տարի: Իսկ հանքարդյունաբերության ոլորտում արդյունահանված հանքաքարի ծավալը 16 տոկոսով ավելի է 2009թ. համապատասխան ցուցանիշից: Խտանյութի արտադրանքի ծավալը 140 մլրդ դրամի է այս տարի, որը 59 տոկոսով գերազանցում է 2009թ. ցուցանիշը: Քիմիայի ոլորտում արտադ-րանքի ծավալը նախորդ տարվա համեմատ ավելի է 8.7 տոկոսով (դրամային արտահայտությամբ՝ 70 տոկոսով ավելի):
Այս տարվա ապրիլի 21-ին շահագործվեց Երեւանի ՋԷԿ-ը: Այս կայանը բացառիկ նշանակություն ունի մեր երկրի էներգահամակարգի եւ տնտեսութ-յան համար: 2007թ. իրականացված‘գլխավոր կապալառուի ընտրության միջազգային մրցույթի արդյունքում նախատեսված 205 ՄՎտ դրվածքային էլեկտ-րական հզորությամբ կայանի փոխարեն ընտրվեց առավել ժամանակակից՝ 242 ՄՎտ դրվածքային էլեկտրական հզորությամբ կայան (իսկ էլեկտրակային դրվածքային ընդհանուր հզորությունը 271.7 ՄՎտ է):  Այս ամենը հաշվի առնելով Ճապոնիայի կառավարությունը համաձայնեց 10 491 մլն -ճապոնական իեն գումարի լրացուցիչ վարկ տրամադրել: Լրացուցիչ վարկը տրամադրվեց հիմնական վարկի նույն արտոնյալ պայմաններով (տարեկան տոկո-սադրույքը՝ 0,75 %, մարման ժամկետը՝ 30 տարի՝ բայց 10 տարի արտոնյալ ժամկետից հետո): Վարկի չափը մոտավորապես 280 մլն ԱՄՆ դոլար է: Այս էլկայանի ջերմային հզորությունը 434.9 ԳՋ/ժ է: ՋԷԿ-ի վերակառուցման անհրաժեշտությունը հետեւյալն էր. 60-ականների տեխնոլո-գիայով աշխատող ՋԷԿ-ի տեխիկատնտեսական ցուցանիշները գոհացուցիչ չէին. էլէներգիայի 1 Կվտ.Ժ-ի արտադրության համար այստեղ ծախսվում էր մոտ 372 գրամ գազ եւ էլէներգիայի ինքնարժեքը 16,5 դրամ էր, ինչը տնտեսապես ձեռնտու չէր: ՀՀ-ում գործող ՋԷԿ-երի համեմատ այս նոր էլկայանը 1 կՎտժ էլէներգիայի արտադրության համար ծախսում է 2.0-2.3 անգամ պակաս վառելիք (գազ): Նոր էլկայանի գործարկման շնորհիվ  բարձ-րացավ ՀՀ էներգահամակարգի հուսալիությունը, բարելավվեց առավելագույն ռեժիմներում բեռի գրաֆիկի ծածկումը, օպտիմալացվեցին էլէ-ներգիայի փոխհոսքերը, ինչի շնորհիվ էլ կկրճատվեն էլէներգիայի կորուստների ծավալները էլեկտրական ցանցերում: Բացի այդ,  մեր երկ-րում գործող ՋԷԿ-երի համեմատ նոր էլկայանը  զգալի բարձր բնապահպանական ցուցանիշներ ունի: Նույն դրվածքային հզորությունների դեպքում գործող էլեկտրակայանների համեմատ նոր էլկայանը ավելի ցածր արտանետումներ ունի. (ազոտի օքսիդներ՝ շուրջ 9 անգամ պակաս, ածխաթ-թու գազ՝ մոտ 2 անգամ պակաս, ածխածնի օքսիդ՝ մոտ 38 անգամ պակաս, ջրօգտագործում՝ 3.6 անգամ պակաս):
ՀՀ-ի անկախացումից հետո սա էներգետիկ ամենախոշոր կառույցն է:
2010թ. գործարկվեց SCADA համակարգը: SCADA/կապի համակարգը բարդ համակարգ է, որ ներառում է 26 համակարգեր, այլ կերպ՝ մի համակարգ է, որ ա-պահովում է մեր երկրի ամբողջ էլեկտրաէներգետիկական համակարգի կարգավորումը: Այս կապի համակարգի առաջին փուլի իրականացման աշխատանք-ներն ընդգրկել են 220 կՎ լարման 14  ենթակայան եւ 12 արտադրող կայան: Բոլոր ենթակայանները եւ կայանները Ազգային Կարգավարական Կենտրոնի (ԱԿԿ) հետ կապվել են բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի ամպրոպապաշտպան ճոպանի մեջ ներկառուցված 450 կմ ընդհանուր երկարությամբ օպտիկաման-րաթելային մալուխով, 22 կմ ստորգետնյա օպտիկամանրաթելային մալուխով, ինչպես նաեւ բարձր հաճախականային կապուղիներով, որոնց մի-ջոցով ենթակայաններից եւ կայաններից տվյալները մեծ արագությամբ ու բարձր ճշտությամբ տեղափոխվում են ԱԿԿ: Առաջին փուլում SCADA համակարգի միջոցով ԱԿԿ  հաղորդվում են ընդհանուր առմամբ 7644 ազդանշաններ: Նշված տեղեկատվությունն արտապատկերվում է օպերատորների մո-նիտորների եւ մեծ տեսապատի վրա, ինչպես նաեւ արխիվացվում է հատուկ սերվերներում: Դրա շնորհիվ էլեկտրաէներգետիկ համակարգի կառավարումը դառնում է ճկուն: Վթարային ռեժիմներում էկրանի վրա բացվում են պատուհաններ, որտեղ առանձնացվում է վթարված միացությունը, նշվում են վթարից հետո համակարգում կատարված իրադարձությունները, միաժամանակ առաջարկելով  (հուշելով) օպերատորին‘կատարելու գործողությունների ճշգրիտ ընտրություն: 2-րդ փուլում նախատեսվում է օպտիկամանրաթելային մալուխով ամպրոպապաշտպան ճոպաններ տեղադրել նաեւ 220 կՎ լար-ման մնացած 9 գծերի վրա: Հետագա փուլերում համակարգում կընդգրկվեն նաեւ 110 կՎ եւ ավելի ցածր լարման ենթակայանները:
Մի քանի ծրագրեր գործնական փուլ մտան՝ Իրան-Հայաստան 400 կՎ լարման գծի կառուցում, Մեղրի ՀԷԿ-ի կառուցում, նոր միջուկային էներգաբ-լոկի հետ կապված պայմանագրի ստորագրում:
Իրան-Հայաստան նավթամթերքատար խողովակաշարը գործնական փուլ կմտնի հաջորդ տարի:
Մնում է, որ ընդհանրապես էներգահամակարգում յուրաքանչյուր ծրագիր իրագործելիս պետական վերահսկողությունը բավականին ուժեղ լինի: Ի վերջո, գումարներ են ներգրավվում, որոնց տակից սերունդներն են դուրս գալու: Գոնե այս ոլորտի մասով հստակ իմանան՝ ինչի համար են ի-րենց նախորդները պարտք վերցրել:

Աստղինե Քարամյան

Հիմա ուրան կա՞, թե՞ չկա

Տեւական ժամանակ է՝ ուրանի թեման անպակաս է թերթերի էջերից: Հասկանալի է ինչու:
Բայց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը իր տարեվերջյան ասուլիսում վստահեցրեց. «Ուրանի որոնումների հետ կապված ամենատարբեր մարդիկ ամենատարբեր գնահատականներ են հնչեցնում: Բայց ես կասեմ այն, ինչ այս պահին կա: Մենք ուրանի հաստատված պա-շարներ չունենք ՀՀ-ում: Դեռ որոնողա-հետախուզական աշխատանքներ ենք անում, որ տեսնենք՝ կա, թե չկա: Դրանից հետո պետք է գնահատել՝ արդ-յունահանումը տնտեսապես արդյունավետ կլինի, թե ոչ, նաեւ՝ արդյունահանման ինչ տեխնոլոգիաներ կան, որոնք թույլ կտան շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցնել: Գնահատականը պատրաստ կլինի հաջորդ տարի միայն: Բայց մի բան հաստատ է, եթե ուրան լինի, բայց ա-սենք՝ նշված՝ համապատասխան տեխնոլոգիաները չլինեն, չի արդյունահանվի»:
Այսքանով հանդերձ, Լեռնաձորցիները մտահոգ են: Ու նրանք դրա իրավունքը ունեն: Մեկ անգամ չէ, որ իշխանությունները խոստանում են ու դրժում իրենց ասածը: Լեռնաձորցիները վստահ են, որ համապատասխան տեխնոլոգիա չլինելու դեպքում էլ ուրան կարդյունահանվի, որովհետեւ մեր իշխանությունները տնտեսական շահը հակադրում են ազգային շահին ու չեն կարողանում հաշվարկել իրական օգուտն ու վնասը:
Թեղուտի օրինակը աչքներիս առաջ է:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 45 (176), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։