
– Մեր ազգի հայ-արիադավան (հեթանոս) – ցեղակրոն հատվածին` հունվարի 1-ի` Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա եւ հունվարի 14-ի` Ցեղակրոնի (ազգային գաղափարախոսություն – Ցեղակրոնության) օրվա կապակցությամբ` մաղթելով երջանկություն, համբերություն եւ քաջություն, ազգային ու պետական խնդիրները հաղթանակով լուծելու կամք ու կարողություն:
– Լրացավ նաեւ.
Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) ստեղծման 17-ամյակը՝ դեկտեմբերի 15-ին,
Եվ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) ստեղծման 2-ամյակը, Հայոց Արդարադատության Աստված Միհրի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 22-ին:
Մաղթում ենք հայ-արիական ու հաստատուն ճանապարհ` հայահավաքի եւ հողահավաքի սրբազան գործում:
* * *
Նաեւ շնորհավորում ենք հայ քրիստոնյաների նոր տարին-2011 թվականը` ամանորը` մաղթելով երջանկություն եւ հաջողություններ` անձնական կյանքում եւ ի նպաստ ազգի զորացման:
Շնորհավորանքներին միանում է նաեւ Հայ Ազգայնականների Համախմբման Խորհուրդը` իր բոլոր կառույցներով:
Փա՜ռք Հայ Աստվածներին եւ Տիեզերքի Արարչին:



