Հայկական խոհանոց եւ – Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
Ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր

Բեռնաթափում ամանորից հետո

Բաղադրությունը
Բազուկ – 300 գրամ,
կանաչ ծիծակ՝ կծու – 1 հատ,

սոխ՝ կարմիր գլուխ – 200 գրամ,
կանաչ սոխ – 50 գրամ,
մաղադանոս – 50 գրամ,
շլորի պաստեղ – 100 գրամ,
սխտոր – 50գրամ,
համեմունքներից՝ քարի
զեյթունի ձեթ – 30 գրամ,
կես լիմոն:

Պատրաստման եղանակը
Խաշած բազուկը քերիչով անցկացնել, կանաչ ու կարմիր սոխը, սխտորը, կանաչին, ծիծակը մանր-մանր կտատել:
Համեմել պաստեղով, աղով, պղպեղով եւ քարիով:
Վերջում ավելացնել ձիթապտղի յուղը եւ մատուցել:
Սա եւ շատ արագ է պատրաստվում եւ շատ դյուրամարս է: Ամենակարեւորը՝ շատ անհրաժեշտ է տոնական այս օրերից հետո բեռնաթափվելու համար:
Անուշ լինի: Հանգիստ վայելիքի օրեր Ձեզ:

* * *
Շաբաթվա մարզական կյանքից –

Վանես Մարտիրոսյանը՝ 1-ինն է
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ցածր միջինքաշային կարգում անպարտելի Վանես Մարտիրոսյանն զբաղեցրել է WBO-ի դասակարգման ցուցակի 1-ին հորիզոնականը: Այդ կերպ, ինչպես հայտնում է «boxingscene.com»-ը, նա դարձել է աշխարհի չեմպիոնի կոչման պարտադիր հավակնորդ:

Շախմատային խաչներուկ
- Մարսելում անցկացված խոշոր օփենում ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Պետրոսյանը հաջող ելույթ ունեցավ (առաջ անցնելով մի քանի գրոսմայստեր-ներից՝ նա 95 մասնակիցների մեջ գրավեց 4-րդ տեղը):
Հայտնի դարձավ, որ այս մրցաշարի արդյունքներով Պետրոսյանը 2-րդ անգամ անընդմեջ նվաճել է Մարսելի չեմպիոնի կոչումը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
- Գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը Դելիում անցկացվող օփենում 5 փուլից հետո վաստակել է 4 միավոր: Նա 1 միավորով է հետ մնում 6 առաջա-տարներից: Մրցաշարին մասնակցում են 407 շախմատիստներ:
- Երեւանում անցկացվող միջազգային շախմատային մրցաշարում, որը նվիրված է ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին, 3 փու-լից հետո մրցաշարային աղյուսակը 3 միավորով գլխավորում է գրոսմայստեր Եվգենի Սվեշնիկովը (Լատվիա): 2,5 միավոր ունի Հովհաննես Գա-բուզյանը (Հայաստան), 2-ական՝ ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը (Հայաստան), Նիկիտա Մատինյանը (Ռուսաստան) եւ միջազգային վարպետ Համեդ Մուսավիանը (Իրան):
- Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկել է 2011թ. Հայաստանի կանանց առաջնությունը: Մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստուհիներ:
3-րդ փուլից հետո մրցաշարային աղյուսակը 2,5 միավորով գլխավորում է Սիրանուշ Անդրիասյանը: Նրանից կես միավոր քիչ են վաստակել Շու-շաննա Սարգսյանը, Նարինե Գասպարյանը, Անահիտ Խառատյանը եւ Աստղիկ Մեսելջյանը:

Լավագույնները՝ ֆուտբոլում
Ցյուրիխի օպերայի թատրոնում տեղի ունեցավ ՖԻՖԱ-ի շնորհանդեսը, որի ժամանակ հայտնի դարձան 2010թ. աշխարհի լավագույն ֆուտբո-լիստը եւ մարզիչը:
Լրագրողների, ազգային հավաքականների մարզիչների եւ ավագների հարցման արդյունքներով 2010թ. լավագույն ֆուտբոլիստ հռչակվեց Արգեն-տինայի հավաքականի եւ «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին: 2-րդ եւ 3-րդ ճանաչվեցին նրա թիմակիցներ Խավին եւ Անդրեաս Ինյեստան:
Լավագույն մարզչի կոչմանը արժանացավ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ, պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն: Նա առաջ անցավ աշ-խարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեից եւ «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայից:
Հավելենք, որ բրազիլուհի Մարթան 5-րդ տարին անընդմեջ ճանաչվեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստուհի:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 1 (177), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։