Աստվածային սիրո խոչնդոտները – Անդրանիկ Աթոյան

Մեր փոստից –

Աստվածային սիրո խոչընդոտները
Սահմանամերձ Դիտավանի համայնքապետը բազմանդամ ընտանիքին հող չի տալիս

Տավուշի մարզի Դիտավան համայնքից մի ընկեր ունեմ՝ Դավիթ Սահակյան անունով: Էս Դավթին աստված այնքան է սիրում, որ ամեն անգամ կրկնակի է ուրախություն պարգեւում: Առաջին անգամ աստծո կրկնակի սերը արտահայտվեց 2007թ. փետրվարի  6-ին Արծրունի եւ Սահակ զույգ զավակների տես-քով: Նախորդ տարվա նոյեմբերի 27-ին աստված կրկին Դավթի ընտանիքին զույգ աչքով նայեց: Եվ մի աչքի Լույսը ստացավ Նորիկ, իսկ մյուսը՝ Սարգիս անունը: Դրանով աստված նաեւ ապացուցեց, որ իր սերը Դավթի հանդեպ չի նվազել:

Դավթի սերն էլ աստծո հանդեպ իր չափերով աստծուն չի զիջում: Նա իր թիկնեղ հասակով մեկ սիրում է աստծուց պարգեւ ստացած Հայրենիքը: Եվ աստծու չափ էլ ցավ է ապրում, որ անաստվածության պատճառով իր Հայրենիքը այնքան է փոքրացել, որ իր պապերի ընտրած Ոստանը նույնպես սահ-մանագծին է հայտնվել:
Եվ արդ աստված սահամանամերձ Դիտավանը փորձում է ամրապնդել այդ համայնք զույգ արու զավակներ ուղարկելով, սակայն աստծո սիրուն հակադր-վում է մեկ այլ՝ մարդկային, չափազանց մարդկային սեր: Եվ այդ չափազանց «մարդկային» սերը ամենեւին ուղղված չէ իր նմանին:
Այդ սերը կարողանում է միայն ուղղորդված լինել իր նմանի գրպանին:
Դավիթը դիմել է համայնքի ղեկավարությանը՝ աճող ընտանիքին հող հատկացնելու խնդրանքով, եւ ստացել չափազանց «բարյացակամ» պատասխան, որ կարող է մասնակցել աճուրդի եւ վճարելով ձեռք բերել:
Ըստ երեւույթին, գոյություն ունի ինչ-որ տրամաբանություն, ըստ որի մարդ վտանգավոր գոտում ապրելու եւ այն շենացնելու, ամրապն-դելու համար պետք է միջոցներ հայթայթի ու վճարի:
Երեւի որոշ օրենսդիրներ ու օրենքներ գործադրողներ Հայրենիքը դիտարկում են որպես «ատրակցիոն» եւ կարծում են, թե Հայրենասի-րությունը սուր զգացողությունների տեսակներից է, եւ «ադրենալին» հորմոնի համար հասարակ մարդիկ պարտավոր են վճարել:
Ընկերներիցս մեկը տատի պատմածներից մի բան պատմեց. անձրեւի ժամանակ թուրքերը հայ պատանդներին փակում էին նկուղներում եւ դուրս էին թողնում անձրեւի կտրվելուց բավականին անց: Երկար ժամանակ հայերը չէին հասկանում այդ գործողության իմաստը, մինչեւ  թուրքե-րից մեկը հարցադրմանը «բարեհաճել» էր պատասխանել, թե «այդպես ենք անում, որ անձրեւից հետո մաքուր օդը դուք չշնչեք»:
Եվ այս մի ընկերոջս պատմածը պատահաբար չհիշատակեցի:
Հարց է ծագում. մի՞թե հային հող չտալը նույն այն թուրքի քաղաքականությունը չէ:
Արթնացի՛ր, Հայ Մարդ:
Արթնացե՛ք, հայ օրենսդիրներ ու գործադիրներ:
Արթնացե՛ք դրամատենչության թմբիրից:
Բավ է ձեր տեսակին ձեր կույր օրենքներով ու կատարողությամբ  գաղթեցնեք: Վաղուց ժամանակն է, որ Պետության սահամանաեզրի ամբողջ եր-կայնքով ինչպես հող, այնպես էլ շինանյութ, անասնապահական եւ գյուղատնտեսական անհրաժեշտ պարագաներ նվիրելու Օրենք խմորեք…

Անդրանիկ Աթոյան

«Լուսանցք» թիվ 1 (177), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։