Սիոնիզմի եւ պանթուրքիզմի նոր գործելաոճը – Իսլամիստների եւ պանթուրքիստների հակամարտություն

Սիոնիզմի ու պանթուրքիզմի նոր գործելաոճ

Ադրբեջանցիները հատուկ պատրաստություն անցնելուց հետո դառնում են ահաբեկիչներ. այս մասին վկայում են իրանական կայքերը:
Վերջին ժամանակներս Իսրայելի հատուկ ծառայությունները աղքատ ու անպաշտպան ադրբեջանցիներին հավաքագրում եւ աշխատանքի պատրվակով տե-ղափոխում են Իսրայել:
Նրանք այնտեղ ստանում են հատուկ պատրաստություն, որից հետո արաբական երկրներում զբաղվում են ահաբեկչությամբ ու այլ ապակայունաց-նող գործողություններով: Այդ մասին տեղեկացնում է իրանական «ջավանօնլայն.իռ» կայքը:

Իրանական մեկ այլ՝ «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ, մամլո ասուլիսի ժամանակ Իրանի ազգային անվտանգության նախարար Հեյդար Մոսլեհին հայտարարել է. «Իրանի հարեւան, ինչպես նաեւ տարածաշրջանային այն երկրները, որոնք Իսրայելի հետ որեւէ փոխ-գործակցություն կունենան, Իրանի ու տարածաշրջանի համար կդիտվեն որպես սպառնալիք, եւ այդ երկրները կդառնան որպես ահաբեկչական գործո-ղությունների կենտրոնակայան»:
Իսկ Իսրայել-Ադրբեջան համագործակցությունը, հատկապես ռազմական ոլորտում, նորություն չէ, եւ սա ոչ միայն վտանգ է Իրանի, այլեւ՝ Հայաստանի անվտանգության համար:
Ժամանակին հրեական եւ թյուրքական համագործակցությունից մենք ցեղասպանության ենթարկվեցինք ու կորցրեցինք մեր հայրենիքի մեծ մասը:
Այսօր էլ այդ վտանգն առկա է:

Արման Դավթյան

* * *
Արձանապատում

Թուրք քանդակագործ Մեհմեթ Աքսոյի հեղինակած հուշարձանը, որը կոչված է խորհրդանշելու մարդասիրություն եւ խաղաղություն, արժա-նացել է երկրի վարչապետի ստորացուցիչ գնահատականին: Կարսում կանգնեցված եւ դեռեւս անավարտ այդ հուշարձանն Էրդողանի կողմից որակվել է իբրեւ տգեղ ու քանդման ենթակա: Վարչապետը հայտարարել է, որ հուշարձանն ապամոնտաժվելու է ու փոխարենը զբոսայգի է հիմնվելու: Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն եւս իր անհավանությունն է հայտնել հուշարձանի կապակցությամբ՝ այն համարելով Կարսի ճարտարա-պետական ոճին անհարիր:
30 մետր բարձրություն ունեցող այդ կոթողը տեսանելի է նաեւ հայկական սահմանից: Ճարտարապետ Աքսոյը, հիշեցնելով հուշարձանի խա-ղաղասիրական նշանակության մասին եւ, ի պատասխան Էրդողանի հայտարարության, ասել է. «Նախագահը Հայաստան է գնում հանուն խաղաղութ-յան: Ի՛նչ է, մի կողմից խաղաղություն ենք կամենում, մյուս կողմից պատերազմի դեմ ուղղված հուշարձա՛նն ենք փորձում ապամոն-տաժել: Թույլ տվեք հարցնել՝ այդ ի՛նչ տեսակ խաղաղություն ենք մենք ցանկանում»:
Իսկ Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում օրերս անհայտ անձինք այրել են Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթա-թուրքի արձանը: Արձանը պղծողներն ամենայն հավանականությամբ քրդական PKK-ի կողմնակիցներն են: Հրշեջները մարել են կրակը եւ փրկել արձանը:

Արտակ Հայոցյան

* * *
Իսլամիստական եւ պանթուրքիստական հակամարտության շեմին

Ըստ «Wikileaks»-ի,  Թուրքիայի վարչապետ Էրդողանը պատրաստել է գործողությունների «իսլամիստական ծրագիր»: Ամերիկյան դիվանագետները կարծում են, որ Թուրքիայի վարչապետը բացի պաշտոնականից, թերեւս մեկ այլ՝ «իսլամիստականե գործողությունների ծրագիր է մշակում»: Տհաճ արտահայտությունների շարքում, որոնց արժանացել է Թուրքիան, տեղական մամուլը ուշադրություն է դարձնում առաջին հերթին այն հանգամանքին, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին քիչ հավանական է, քանի որ «արատավոր շրջանում լռված» վարչակազմը անհրաժեշտ բարեփոխումներ չի իրականացնում եւ մահմեդականացմանը, ըստ դիվանագետների, նպաստում է վերնախավի քաղաքականությունը: Իսկ  Վաշինգ-տոնն իրապես անհանգստացած է Թուրքիայի վարչապետի «իսլամական ծրագրի» առումով: Վերջերս էլ իր անհանգստությունն է հայտնել ԱԳ նախարար Դավութօղլուի «նոր օսմանիզմ»-ից: «ԱՄՆ-ն անհանգստացած է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի նոր օսմանիզմի ուղեգ-ծից: Ըստ ամերիկացի դիվանագետների` Թուրքիայի առանցքն աստիճանաբար տեղաշարժվում է դեպի Արեւելք: Թուրքիայի համար դժվար է դառնալ Եվրամիության անդամ: Թուրքիան փակ շրջանի մեջ է, ու այնտեղ չեն իրականացվում ԵՄ չափանիշներով անհրաժեշտ բարեփոխումներ»,- նշում են թուրքական զլմ-ները:
Եվ ակնհայտ է, որ վարչապետ Էրդողանը ձգտում է թուլացնել նախագահ Գյուլի ազդեցությունը: Ըստ թուրքական «Միլլիեթ»-ի, Թուրքիա-յում ուժեղանում են ազգայանականների դիրքերը, հնարավոր է Աբդուլլահ Գյուլը մնա «կուլիսների հետեւում»: Սրան կնպաստեն նաեւ հայկական, կիպրական ու քրդական հարցերի նոր քննարկումները:
Անկարան հասկանում է, որ «Wikileaks»-ի միջոցով Վաշինգտոնը հարվածներ հասցրեց նաեւ Թուրքիային: Եվ հիմա Թուրքիայի համար ամենավ-տանգավորը ԱՄՆ-ն է: Թուրքիայի 31 նահանգներում անցկացված սոցհարցման արդյունքներից պարզվել է, որ հարցվածների 43%-ի համոզ-մամբ երկրի համար ամենամեծ վտանգ ներկայացնողը ԱՄՆ-ն է: Ձայների 24% հարաբերակցությամբ` 2-րդ տեղում Իսրայելն է: Իրանի Իս-լամական Հանրապետությունն իր վտանգավորության աստիճանով` 3%, Անկարայի համար զբաղեցնում է 3-րդ տեղը: Հետաքրքիր է, որ «Զրո խնդիր հարեւանների հետ» արտաքին քաղաքական կուրսի շրջանակներում որոշակի մերձեցում է նկատվել հայ-թուրքական հարաբերություննե-րում, ինչի արդյունքում էլ թուրքերի շրջանում 1%-ով նվազել է ընկալումն այն մասին, որ Հայաստանը վտանգ է ներկայացնում Թուր-քիայի ազգային անվտանգության համար……
Սակայն հայկական պահանջատիրական հետագա քայլերը, նաեւ հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված քայլերը վերստին Հա-յաստանին «կպարգեւեն» Թուրքիայի 1-ին թշնամու տեղը:
Այս առումով մենք «անփոխարինելի» թշնամի ենք Ադրբեջանի համար: Չնայած ադրբեջանահայերը դեռ նույնպես պահանջատեր չեն հանդես գա-լիս: «Ադրբեջանի հայությունն իրեն համարում է տեր՝ Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներին: Պահանջատեր է «Բրիթիշ փե-թրոլիում»-ի նավթային շահույթի, մյուս հանքային հանածոներից իրեն հասանելիք մասնաբաժնի նկատմամբ: Այս մասին ասել է «Ադր-բեջանահայության լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի անդամ» Մարիամ Ավագյանը՝ տեղեկացնելով, որ կազմկոմիտեն դիմել է փորձագետների, որոնք մշակում են Ադրբեջանի հայերի կողմից ներկայացվելիք բանաձեւի համար դրույթներ: Այսպիսով, հայե-րը հավասարապես պահանջատեր են Թուրքիայից եւ Ադրբեջանից:
Իսկ… Ադրբեջանը կրկնում է Թուրքիայի պետական քաղաքական ուղին: Բաքվում էլ են ակտիվանում մահմեդական շարժումները: Իսլամիստական կուսակցության ղեկավարն ու իր համախոհները նույնիսկ 10-օրյա կալանքի են ենթարկվել:
Ադրբեջանի Իսլամական կուսակցության ղեկավար Մովսում Սամեդովի արած հայտարարության համար՝ դպրոցներում կրոնական գլխաշոր կրելու ար-գելքի կապակցությամբ, վերջինս ոչ միայն արժանացել է Կովկասի իսլամական կազմակերպության քննադատությանը, այլ նաեւ ձերբակալվել է: Այս գործիչը անձնական վիրավորանք պարունակող արտահայտություն է թույլ տվել Ադրբեջանի նախագահի հասցեին՝ նրան համեմատելով Մուհա-մեդ մարգարեի թոռանը սպանած եզդու հետ: Ի. Ալիեւին ուղղված քննադատությունները դպրոցներում կրոնական գլխաշոր (հիջաբ) կրելու ար-գելքի առիթ դարձան:
Չնայած Ադրբեջանում չկա Թուրքիայի քաղաքական վերնախավի օրինակով պառակտում՝ վարպաչետ-նախագահ, սակայն քաղաքական ոլորտում Ադրբեջանի նա-խագահի դեմ ալիք է բարձրանում: Ադրբեջանում վերջերս եւս մեկ կուսակցական ղեկավարի վրա է քրգործ հարուցվել՝ Ադրբեջանի ազգային պետակա-նություն կուսակցության ղեկավար Նեմետ Պանախլիի նկատմամբ:
Բայց ի վերջո, իսլամիստները հետզհետե հաջողության են հասնում եւ՛ Թուրքիայում եւ՛ Ադրբեջանում:
Իսկ թուրք-ադրբեջանական ներքին հակասությունները կարծես երկրորդ պլան են մղում պանթյուրքիստական նպատակները, առաջնահերթ դարձ-նելով իսլամիստականը…
Վերջերս էլ, ի թիվս այլ դեպքերի, Թուրքիայում ադրբեջանցի գործարարին սպառնացել են, իսկ նրա գործընկերոջը՝ սպանել: Ադրբեջանցի գործարարը տեղեկացրել է, որ իրենից 6 միլիոն դոլար է պահանջել փաստաբան ներկայացրած անձը, ինչի մասին ինքը տեղեկացրել է դատախա-զությանը: Այնուհետեւ պարզվել է, որ փաստաբան ներկայացրած անձը հանցավոր խմբի անդամ է, որը փորձում է մեծ գումար կորզել գործարա-րից: Գործարար Ջ. Սադիգովը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում նաեւ Թուրքմենստանում՝ շինարարության ոլորտում: Այնպես որ, այս համաթրքական տնտեսական գործունեությունն անգամ չի նպաստել, որ իսլամիստական ուժերը Թուրքիայում եղբայրաբար վերա-բերվեն ադրբեջանցուն……
Եվ զարմանալի չէ, որ ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ Եվրամիությունը «երես է թեքել» Թուրքիայից: Այստեղ էլ վարչապետ Էրդողանը քննադա-տել է ԵՄ-ի՝ Թուրքիայի նկատմամբ դրսեւորած քաղաքականությունը: Նա նշել է, թե իրենք արդեն 50 տարի է, ինչ սպասում են, թե երբ են եվ-րոպացի պարոնները բարեհաճելու Թուրքիային ընդգրկել իրենց շարքերում. «Եթե դուք մեզ չեք ցանկանում, ուրեմն ուղիղ ասեք, որ մենք չենք ցանկանում տեսնել ձեզ մեր տանը: Մենք եւս հասկացող մարդիկ ենք, մեզ «չենք գցի» մի տուն, որտեղ մեզ չեն սպասում»:
Արեւմտյան քաղաքականության նման փոփոխությունը շահեկան է հայերիս համար, սակայն պետք է զգույշ լինել, քանզի երբ Արեւմուտ-քի շահերը մի տեղ «խամրում» են, աշխուժանում է ռուսական-ռուսաստանյանը:
Իսկ մենք պետք է կարողանանք այս անգամ ճիշտ կողմնորոշվել եւ Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունները առավելագույնս մեկտեղել մեր տարածաշրջանում՝ հայկական շահերի տեսանկյունից:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 1 (177), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։