Քրիստոնյաները Հիսուսին արջի ծառայություն են մատուցում – «Լուսանցք»-ի գլխ. խմբագիր Արմենուհի Մելքոնյա

Քրիստոնյաները Հիսուսին արջի ծառայություն են մատուցում

Հունվարի 6-ին նախագահ Սերժ Սարգսյանը Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին: Այդ օրը Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագը: Ճրագալույց նշանակում է ճրագ, մոմ լուցանել, այ-սինքն՝ վառել: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ: Հի-սուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո: Սուրբ Ծնունդն սկսում են տոնել հունվարի 5-ի երեկոյան եւ հունվարի 6-ին (գրագրությունը ըստ եկեղեցու է):

Էս ամենից բան չեմ հասկանում: Փաստորեն, քրիստոնյա աշխարհը Հիսուսին ծնեցնում է դեկտեմբերի 25-ից մինչեւ հունվարի 6-7-ը: Հայ առաքելական եկեղեցին ասում է, թե Սուրբ Ծնունդը քրիստոնյաների կողմից սկսել է տոնվել 325թ. կայացած առաջին՝ Նիկեայի տիեզե-րաժողովից հետո: Այդ ժամանակ բոլոր քրիստոնյաները տոնը նշում էին հունվարի 6-ին: Այժմ, ինչպես հայտնի է, միայն Հայ առաքելա-կան եկեղեցին է շարունակում այս ավանդույթը. կաթոլիկներն ու բողոքականները Սուրբ Ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին, իսկ ուղ-ղափառները՝ հունվարի 7-ին: Թե ինչու են կաթոլիկները այլ օր նշում Աստծո ծնունդը, աստվածաբանները առաջարկում են տարբեր վարկածներ: Ըստ դրանցից մեկի՝ հռոմեական եկեղեցին 4-րդ դարի վերջին որոշում է Սուրբ Ծնունդը նշել դեկտեմբերի 25-ին, քանի որ Հռոմեական կայս-րությունում նախկինում այդ օրն է տոնվել կարեւորագույն հեթանոսական տոներից մեկը (արեւապաշտական): Ուղղափառ եկեղեցին ըստ էութ-յան համաձայն է կաթոլիկների առաջարկած տարբերակին, սակայն քանի որ այն չի ընդունում Գրիգորյան տոմարը եւ առաջնորդվում է հին՝ Հուլյան տոմարով, ուստի Սուրբ Ծնունդը տոնում է հունվարի 7-ին, այսինքն դեկտեմբերի 25-ից 13 օր անց:
Այստեղ չքննարկենք այն հարցը, որ ավանդույթը մոտավորապես կաթոլիկներն են պահպանել՝ Սուրբ ծնունդը նշելով դեկտեմբերի 25-ին՝ չժխտելով ազգային՝ հեթանոսական տոնը: Հայ հեթանոսներն, օրինակ, ամեն տարի, դեկտեմբերի 22-ին փառաբանում են Հայոց արդարադատության աստված Միհրի ծնունդը:
Այս ամենը մի կողմ թողնենք:
Հիմա: Դեռ ոչինչ, որ կրոնական պետություն չլինելով, մեր երկրի ղեկավարը, այնուամենայնիվ, կարծես իբրեւ պարտադիր արարողակարգ, մաս-նակցում է եկեղեցական այս կամ այն տոների: Ոչինչ, որ մեր ժողովուրդը չի լսում պատարագները, այլապես մի օր հարց կտար, ինչու՞ է հայ եկեղեցին օրհնում Սիոնի մանուկներին ու իբրեւ սրբազան խորհրդանշան ընդունում բեթղեհեմյան լույսը: Ոչինչ, որ մեր եկե-ղեցականները ծնունդ, կնունք ու մահ նույն մեռելաթաղ դեմքով են անում ու աստծու շնորհին արժանանալու համար հոգիներին Երուսա-ղեմ ճամփելու օրհնանքն անում: Ոչինչ, որ Հիսուսը 13 օր շարունակաբար ծնվում է: Ոչինչ, որ Հիսուսը նույնիսկ այդ 13-օրյա ժամա-նակահատվածում չի ծնվել, երբ նշում են նրա ծնունդը: Քրիստոնյաների ավետարանիչներից Ղուկասն ասում է, թե այդ օրերին (երբ ծնվեց Հի-սուսը) Բեթղեհեմում «բացօթեայ բնակւող հովիվներ կային, որոնք իրենց հօտերի գիշերային պահպանությունն էին անում» (Ղուկաս, գլուխ 2, 8-10): Ասել է թե՝ այդ «բացօթեայ»-ն հաստատ ձմեռային՝ դեկտեմբերի 25-ից հունվարի 7-ի շրջանը չի ենթադրում:
Սա էլ ոչինչ. քրիստոնյաների գործն է: Բայց որ քրիստոնյաները, խնդրո առարկայի պարագայում՝ հայ քրիստոնյաները, Հիսուսի հետ կապված հերթական աղավաղումը կանեին, անկեղծ ասեմ, նույնիսկ ինձ համար անսպասելի էր: Այնպես ապշեցի (ի դեպ, լրագրողները գրեթե չապշող տեսակ են), որ մոռացա, թե հունվարի 6-ին որ հեռուստաալիքով էր այդ զառանցանքը: Չնայած էականը հեռուստաալիքը չէ, այլ եկեղեցականնե-րից մեկի այն ցնդաբանությունը, թե Հիսուսը Արարիչ է, Տիեզերքի արարողը:
Սա նշանակում է, որ Քրիստոսին քրիստոնյաները (տիեզերաժողով են անում չէ՞) արջի ծառայություն են մատուցում:
Երբեք չէի մտածել Հիսուսի վերհառնելու մասին: Բայց հիմա շա՜տ եմ ուզում: Գա ու էդ եկեղեցականներին ասի՝ տո ա՛յ պնակալեզներ, ձեր իշությունները ձեր փուչ գանգատուփերում պահեք: Տո ա՛յ անարվեստ քծնողներ, ես որ ծնվեցի, աշխարհը վաղու՜ց կար, մարդիկ հազարամ-յակներ ապրում էին, ստեղծագործում, պատերազմում, հաղթում, հաղթվում,…, դուք տիեզերքը ինչի՞ հետ եք խառնում, որ ինձ տիեզեր-քի արարող եք ասում:
Ստացվում է՝ քրիստոնյաներն իրենց անմտությամբ իրենց իսկ կողմից հռչակված աստծուն գլխիկոր են թողնելու (արդեն թողել են) իրական՝ տիեզերական դատաստանի օրը: Չնայած Տիեզերքի Արարիչը էլ ի՜նչ դատաստան պիտի անի, Քրիստոսն արդեն ինքն է կրակն ընկել իր իսկ հետեւորդ-ների՝ քրիստոնյաների ձեռքը՝ իր իսկ ծննդից սկսած…

Արմենուհի Մելքոնյան

Հ.Գ. – Քրիստոնեությունը կարծելով, թե մարդկությունը անպայման կհետեւի իր
են, սա երկու հազար տարի է, ընկել է մարդկության առաջն ու քայլում է:

Ի՜նչ միամտություն: Երկու հազար տարվա մեջ այս վարդապետությունը գեթ մի անգամ ետեւը չնայեց՝ գիտենալու համար, թե մարդ հետե-ւու՞մ է իրեն, թե՞ ոչ:
Ու հայտնի էլ չէ, թե քանի՜ հազար տարի էլ այսպես պիտի գնա: Ուզում եմ պոռալ ետեւիցը, վայ թե ձայնս իրեն չհասնի: Եթե ձայնս զո-ռեր, պիտի գոռայի.
- Է՜յ, բարեկամ, ե՛տ դարձիր, քեզ հետեւող ոչ ոք չկա…
(Լեռ Կամսար, «Կարմիր օրեր»):

«Լուսանցք» թիվ 1 (177), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։