Արմեն Ավետիսյանի հոբելյանի եւ ազգայնական քաղաքականության մասին – ՀԱՄ հայտարարություններ

Մի հոբելյանի ու ազգայնական քաղաքականության առիթով
«Ազգայնականությունը պե՛տք է հաղթանակի, որ ազգը հարատեւի»

Հայ արիական միաբանության (ՀԱՄ) եւ Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) անդամները շնորհավորում են ՀԱՄ հիմնադիր եւ առաջնորդ Արմեն Ավետիսյանին՝ ծննդյան 48-ամյակի առիթով: Մաղթում են առողջ եւ պայքարով լեցուն կյանք՝ հանուն ազգային նպատակների իրականաց-ման, հանուն հայի ու Հայաստանի:
Արմեն Ավետիսյանի ընկերներից մեկը (խնդրել է չներկայացնել՝ հոբելյարին անակնկալ անելու նկատառումով) մեզ ասաց, որ 2011թ. հուն-վարի 15-ին, հենց Ա. Ավետիսյանի ծննդյան օրը ՀԱՄ կենտրոնական գրասենյակում կկատարվի տոնական միջոցառում, որը կբացեն ՀԱՄ Հոգեւոր խորհրդի քրմի թեկնածուները՝ հայ-արիական ծիսական արարողությամբ: ՀԱՄ ԳԽ անդամները կներկայացնեն Արմեն Ավետիսյանի գործունեութ-յունն ու անցած ուղին:

Իր կյանքի ուղիղ կեսն Արմեն Ավետիսյանն անցկացրել է հայրենանվեր պայքարի ու գործունեության մեջ: 1988թ. նա ազգային վերազար-թոնքի շարժման առաջին դիրքերում էր, որն սկսվեց Աբովյան քաղաքում, որտեղ էլ նա բնակվում էր: Չնայած, Արմենին ճանաչողները հի-շում են, որ նա ազգային հարցեր էր շոշափում, թռուցիկներ տարածում դեռ դպրոցական տարիներին եւ մինչեւ համազգային շարժումը:
1988-89թթ. Ա. Ավետիսյանը դարձավ արցախյան շարժման մասնակիցն ու քարոզիչը՝ կազմակերպելով գործադուլներ, երթեր, հանրահավաքներ եւ բողոքի այլ ցույցեր, իսկ 1989-91թթ. միացավ Հայաստանի եւ Արցախի անկախության (վերամիավորման) պայքարին: 1990-94թթ. մասնակցեց ազգային-ազատագրական կամավորական պայքարին, ՀՀ սահմանների պաշտպանությանն ու արցախյան ազատամարտին: 1990թ. նշանակվեց Հայոց ազգային բանակի (ՀԱԲ) Կոտայքի շրջանի ու Աբովյան քաղաքի գլխավոր հրամանատար, այնուհետեւ՝ ՀԱԲ-ի հազարապետ եւ պատասխանատու քաղաքական-գաղափարախո-սական գծով: Մինչեւ զինադադարը տարբեր կամավորական ջոկատներում մասնակցել է մարտական գործողությունների Նախիջեւանի ուղղությամբ, ՀՀ սահմաններին, Արցախում եւ Շահումյանի շրջանում:
Պատերազմի հաղթական ավարտից հետո, առ այսօր Ա. Ավետիսյանը զբաղվում է հանրային, հոգեւոր ու քաղաքական գործունեությամբ: Այդ նպատակով, 1993թ. նա հիմնադրեց Հայ արիական միաբանությունը եւ ինչպես հայության մեջ, այնպես էլ օտարների կողմից ճանաչված է որպես հայ ազգայնական արմատական քաղաքական գործիչ:
Քաղաքական գործունեության ընթացքում ՀԱՄ առաջնորդի նկատմամբ տարիներ շարունակ բազմաթիվ հետապնդումներ են իրականացվել, ժամանակ առ ժամանակ բերման է ենթարկվել ոստիկանության, դատախազության եւ ազգային անվտանգության տարբեր մարմինների կողմից, իսկ 2004թ. ձեր-բակալվել, կալանավորվել, դատապարտվել եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է հայտնվել սարքովի մեղադրանքով, որից հետո միայն պայմանականորեն է ազատ արձակվել դատարանի դահլիճից: Վերջերս էլ նաեւ մահափորձ է կատարվել նրա անձի նկատմամբ:
Սակայն, Արմեն Ավետիսյանը շարունակում է հավատարիմ մնալ իր նպատակներին ու գործունեությանը, հատկապես ազգային քաղաքականության, գա-ղափարախոսության (նժդեհյան ցեղակրոն եւ հայ-արիական) ոլորտներում ու հայոց հին հեթանոսական հավատի (քրմական դասի) վերականգնմանն ուղղված եւ այլ ազգային-ազգայնական գործերում:

              * * *
«Լուսանցք»-ը նույնպես շնորհավորում է ՀԱՄ առաջնորդին ծննդյան օրվա կապակցությամբ եւ նախապես որոշ հարցեր է ուղղել նրան:
- Մի քանի անգամ անդրադարձել ենք հայ ազգայնականության խնդիրներին, հիմա ի՞նչ վիճակում է այդ քաղաքական ոլորտը եւ ինչու՞ դեռ միասնական ազգայնական խմբավորման մասին չի հայտարարվում:
-  Բայց ես այս հարցին «Լուսանցք»-ի էջերում պատասխանել եմ: Եվ այն չի փոխվել: Ազգայնական ասելով էլի հասկանում եմ բոլոր հայկական ոլորտները իր կյանքի ու գործի մեջ ներառող, այդ թվում՝ նաեւ հոգեւոր: Այսինքն՝ այսօր Հայաստանում կան ուժեր եւ մարդիկ, ովքեր ի-րենց ազգայնական են հռչակել, բայց կրում են ժողովրդավարական արժեքներ, օտար բարքերով են ապրում կամ էլ դավանում են քրիստոնեական ար-ժեքներ: Ժողովրդավար կոչվածը, որ ամեն ազատության ու սանձարձակության կողմնակից է (եթե կողմնակից չէ, ապա ստում է, որ ժողովրդավար է) չի կարող ազգայնական կոչվել, եթե անգամ մի քանի տող Նժդեհից անգիր է արել: Օտարասերների ու օտարահպատակների մասին չեմ էլ խոսում, դրանք ինչ էլ կոչեն իրենց, անգամ՝ ազգայնականներ, միեւնույնն է՝ նույն թերմացքն  են եւ՝‘օտարի համար գործիք քաղաքականության մեջ: Իսկ այլ աստծու կամ աստվածների պաշտողը առավել եւս չի կարող լինել հայ ազգայնական՝ կարող է լինել այլադավան ազգայնական, ինչպես այլազ-գին է: Այս վերջիններիս թվին են պատկանում այն քրիստոնյա հայերը, ովքեր ցեղակրոնություն կամ այլ ազգայնական ուսմունք են դավա-նում: Ինչպես քրիստոնեական էկումենիկ փաստաթղթում է նշված, պետք է մերժել այլեր
ի ազգայնական ու ցեղապաշտական դրսեւորումները… -բայց չգիտես ինչու… պետք է հանդուրժել սիոնիզմ հուդայիզմը՝ այս ազգայնամոլական ու ցեղամոլական դրսեւորումները, մասոնա-կրոնական, մասոնա-սեռամոլագարական եւ այլ քարոզները (իսկ նրանք, ովքեր սա չգիտեն, կամ իրապես անտեղյակ են, կամ՝ սին քրիստոնյաներ)……

- Բայց քաղաքականությունը բազմազանություն է ենթադրում:
- Այո, այդպես էլ կա: Քաղաքականությունը ենթադրում է, որ պետք է լինեն ժողովրդավար, համայնավար, ազատական, պահպանողական ու նաեւ ազգայ-նական ուժեր: Բայց՝ արդեն իրենց որոշակի գաղափարի կրող քաղաքական ուժ համարողները պետք է հստակ դիրքերոշումներ ունենան, եւ այս-տեղ բազմազանությունը պառակտիչ է: Ժողովրդավարը չի կարող ազգայնական լինել, ազատականը՝ համայնավար եւ այլն: Հայ ազգայնականը չի կա-րող բազմաթիվ դրսեւորումներ ունենալ: Նրանք, ովքեր քրիստոնյա են եւ պաշտում են Եհովային ու նրա որդի Հիսուսին, չեն կարող հայ ազգայնականներ լինել, ինչպես նրանք, ովքեր արեւմտյան աղանդավորական կամ սեռամոլագարական «արժեքների» կրողներ են եւ հանկարծ ու՝ ազգայնականներ կամ ավելի մեղմ՝ ազգային-ժողովրդավարներ:
Մեզանում նաեւ ռազմա-հայրենասիրական ուժեր կան նվիրյալ, բայց կապ չունեն ազգայնականության հետ… Մարդը կարող է լինել հայրենա-սեր եւ ազգասեր, կյանքը տալ հանուն երկրի, բայց մտածողությամբ չլինել ազգայնական: Նորմալ է, խնդիր չկա, արցախյան պատերազմի տարի-ներին կողք-կողքի կռվում էին եւ՛ հայ ազգայնականները, եւ՛ դաշնակցականներն ու հհշ-ականները, եւ՛ աիմ-ականներն ու երկրապահները:
- Կարծում եք՝ համախմբվելու համար չափորոշիչներն ավելի շա՞տ են:
- Այո, արդեն նշեցի, եւ ինձ համար գոյություն չունեն քրիստոնյա «ազգայնականներ», ժողովրդավար «ազգայնականներ» կամ եթե հայրենա-սեր է, անպայման ազգայնական է ու նման ձեւակերպումներ:
Ազգայնականությունը ապրելակերպ է նաեւ, ոչ միայն գաղափարախոսություն եւ ունի իր յուրօրինակ կեցական, լեզվա-մշակութային, հոգե-ւոր ու այլ ոլորտները: Նժդեհը լավ է ձեւակերպել՝ ցեղակրոն, մարդ ով ցեղը կրում է իր մեջ, հայոց գենի ամբողջական ու լիարժեք կրողն ու վերհառնողն է:
Վերջում մի բան ավելացնեմ, մեզանում նույնիսկ ազգայնականությունն ու ազգայնամոլությունն են շփոթում՝ նացիոնալիզմն ու շովինիզմը, ուր մնաց ազգայնականության պարտադիր ու անբեկանելի տարրերը ջոկեն:
- Եվ ի՞նչ է սպասվում հայ ազգայնականությանը:
- Ազգայնականությունը պետք է հաղթանակի, քանզի առանց այդ տարրի գոյության ազգը չի կարող հակադրվել այլ արժեքների, չի կարող ընդդի-մանալ օտար բարքերին ու բարոյականությանը, քաղաքական կամ հոգեւոր ներխուժումներին: ՀԱՄ նախաձեռնությամբ ավելի քան 2 տարի է ստեղծվել է Հայ ազգայնականների համախմբումը՝ նույն գաղափարի, հավատի ու պատկերացումների շուրջ համախմբված հայերով, ուստի մենք այլոց հետ ինչ-որ համաձայնությունների գալու, կրոն թե հավատ ընտրելու եւ այլ խնդիրներ ճշտելու ավելորդ ու անիմաստ ժամանակ չու-նենք եւ նպատակ էլ չունենք: Մենք միացել ենք մեզ պես մտածողների, մեր Աստվածների պաշտամունքն ունեցողների եւ հայկական արժեհա-մակարգը սեփականը համարողների հետ: Շատերն են ազգայնականը համարում անցած «էտապ», հին՝ ինչպես հեթանոսությունը: Նորովի են ձե-ւակերպում ազգային, ավանդական պատկերացումները, հաճախ դա անում պատվիրված: Սակայն ազգայնականությունն ու հեթանոսությունը (իրակա-նում հայոց հավատը, քանզի հեթանոսություն տերմինը քրիստոնյաներն են մոգոնել) անցած «էտապ» կարող են համարել այն մարդիկ, ովքեր արդեն իսկ ուրացել են ազգն ու հայրենիքը եւ օտարի միջոցներից (նաեւ դրամական) սնվելով ծղրտում են մի փոր հացի կամ ցուցադրական ապ-րելակերպի համար:
Հայ ազգայնականության շնորհիվ է վերականգնվելու հայոց տարածքային ամբողջականությունը, համահայկական եւ համաարիական միասնութ-յունը, Հայ Աստվածների եւ Տիեզերքի Արարչի բնական հավատն ու պաշտամունքը:

Նարե Մշեցյան

* * *
Ամեն հայ ցեղակրոն է. դա պարզապես գիտակցել է պետք

Հայ Արիական Միաբանությունն իր շնորհավորանքներն է հղում համայն հայությանը՝ հունվարի 14-ի Ցեղակրոնի (Ցեղակրոնութ-յան) օրվա կապակցությամբ:
Ցեղակրոն հայակուռ ուսմունքը ստեղծել է ազգային գաղափարախոս, իմաստասեր եւ ռազմական զորավար Գարեգին Նժդեհը, եւ այդ հզոր ուս-մունքն առայսօր համակարգված ու արդեն իսկ գործուն ազգային գաղափարախոսություն է, ինչը նաեւ բնույթով վերկուսակցական ու վերկրոնական է:
Ցեղակրոն հայորդի – նշանակում է ցեղը կրող՝ հայի գենը կրող, հայկական արժեքային համակարգը կյանքի ուղենիշ դարձրած հայ:
Եվ հայի գենը կրող աշխարհասփյուռ մոտ 15 մլն. (եւ շուրջ այդքան էլ ծպտյալ) հայերին է ուղղված մեր համազգային շնորհավորանքը:
Արիադավան (հեթանոս), քրիստոնյա, մահմեդական (ծպտյալ) եւ այլադավան ու
այլուրեք ապրող հայերը կարո՛ղ են եւ պե՛տք է համախմբվեն Ցեղակ-րոն գաղափարների շուրջ, ինչը թույլ կտա աշխարհի մոտ 250 երկրներում ազգայնորեն աշխուժացնել հայկական տարրն ու հայանպաստ գործու-նեությունը:

Հայ Արիական Միաբանությունը հունվարի 1-ին նշել է նաեւ Գարեգին Նժդեհի ծննդյան օրը՝ 124-ամյակը (ահա սա է սուրբ ծննդյան տոնը), ինչի առիթով նույնպես շնորհավորում ենք հայությանը:
Ցեղակրոն հայը ապագա եւ միացյալ Հայաստանի կերտողն ու տերն է լինելու, հայության համախմբողը, ուստի՝ հունվարի 14-ը պետք է դառ-նա աշխարհասփյուռ հայության ազգային տոներից մեկը, ինչը պարբերաբար վեր կհառնի նաեւ հայի գենետիկ ու աստվածատուր զորություն-ներն ամբողջ աշխարհում:
Փա՜ռք Ցեղակրոն հային, փա՜ռք Գարեգին Նժդեհին:

Հայ Արիական Միաբանություն
13. 01. 2011թ. – Երեւան

Ցավակցություն Իրանի եղբայրական արիական ժողովրդին

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդն իր ցավակցությունն է հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահ-մուդ Ահմադինեժադին, ԻԻՀ ժողովրդին՝ Իրանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ:
Մեր աջակցությունն ենք հայտնում ավիավթարի հետեւանքով զոհված եւ վիրավորված տասնյակ մարդկանց ընտանիքներին: Զոհվածների հարազատնե-րին մաղթում ենք համբերություն եւ կամք, իսկ վիրավորներին՝ արագ ապաքինում:
Հայ Արիական Միաբանությունը Իրանին համարում է որպես հարեւան ու բարեկամ երկիր, իսկ իրանցիներին (պարսիկներին)՝ որպես պատ-մական ու արիական անցյալ ունեցող եղբայրական ժողովուրդ:
Մենք ԻԻՀ ժողովրդին ուժ եւ կամային բարձր որակներ ենք մաղթում նաեւ այս դեպքից հետո արագ ապաքինվելու եւ աշխարհի «Բարի ա-ռանցք»-ին ուղղված համաշխարհային պայքարը շարունակելու համար:
Փա՜ռք Հայ եւ Պարսիկ Աստվածներին եւ համբերություն իսլամական ավանդույթների հետեւորդներին:

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ
12. 01. 2011թ. – Երեւան

«Լուսանցք» թիվ 1 (177), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։