Ներքին լուրեր եւ խնդիրներ

Եթե ԱՊՊԱ, ապա… ամեն դեպքում՝ անփորձանք

ԿԲ ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանը եւ Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօ-րեն Վահան Ավետիսյանը այն կարծիքին են, որ ԱՊՊԱ գործընթացը նորմալ է ընթանում, այսօրվա դրությամբ ապահովագրված է մեր երկրում գրանց-ված ավտոմեքենաների 65 տոկոսը՝ այն է՝ 265 հազար ավտոմեքենա:
Երկու բանախոսների կարծիքով էլ, սա լավ ցուցանիշ է: Այս օրերին յուրաքանչյուր օր 7-10 հազար ԱՊՊԱ նոր պայմանագրեր են կնքվում. «Ե-թե այս տեմպը շարունակվի, ապա առաջիկայում հնարավոր կլինի ապահովել 80-85 տոկոս ցուցանիշ, ինչը միջազգային փորձում ընդունված ցուցանիշ է»:

Այս համակարգը բավականին լավ համակարգ է, ու դրա կայացումը կնպաստի այն բանին, որ կփոխհատուցվեն տուժող կողմի վնասները: Չնայած քաղաքա-ցիների մի հատված բողոքում է, բայց, կարծում եմ, դրա պատճառն այն է, որ նրանք պարզապես լավ չեն պատկերացնում, թե ինչ է ենթադրում այս համակարգը: Կամ՝ սվիններով են ընդունում յուրաքանչյուր քայլ, որ ձեռնարկվում է պետության կողմից: Այլ խնդիր է իհարկե այն, որ հնարավորինս կարողանա պետությունը կառավարել ռիսկերը ապահովագրական ընկերությունների մասով…
Ինչեւէ, ԱՊՊԱ գործընթացը սկսված է եւ ապահովագրական ընկերություններին արդեն փոխհատուցման դիմում է ներկայացրել 354 տուժած անձ: Նրանցից 120-ի գործով արդեն դրական եզրակացություն է տրվել: Սկսվել է վնասի փոխհատուցման գործընթացը: Դրական եզրակացություններն առկա են գլխավորապես այն պատահարների գծով, որոնց մասնակիցները համաձայնեցված հայտարարագրեր են լրացրել: Տվյալ պատահարների գծով մի-ջին փոխհատուցումը կկազմի մոտավորապես 140 հազար դրամ: Իսկ 200 հազար դրամ եւ բարձր գույքային կամ անձնական վնասների դեպքում պատահարների քննությունն ընթացքում է: Սրանց համար սովորաբար ավելի երկար ժամանակ է պահանջվում, քան պարզ գործընթացով փոխհատու-ցումների դեպքում:
Հիշեցնենք, որ ԱՊՊԱ կտրոն չունեցող ցանկացած ավտոմեքենա ճանապարհային ոստիկանների կողմից կտուգանվի 50 հազար դրամի չափով: 150 հա-զար դրամի տուգանք է սահմանված կեղծ ԱՊՊԱ կտրոն փակցնելու համար:
Հիշեցնենք նաեւ, որ տրանսպորտային միջոցների պետական հաշվառման նոր կարգ է սահմանվել, որով նախատեսվում են տրանսպորտային միջոցը պետական հաշվառումից ժամանակավոր հանելու եւ հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառումը վերականգնելու վերա-բերյալ դրույթներ, որոնք հնարավորություն կտան տրանսպորտային միջոցը չշահագործող սեփականատերերին դրանք ժամանակավոր հանել հաշ-վառումից եւ ազատվել տեխնիկական զննությունից, իսկ 2011թ. հունվարի 1-ից՝ նաեւ ապահովագրում իրականացնելու պարտականությունից: Իսկ հաշվառումից հանելն ու հաշվառման վերականգնելը այլեւս չեն համարվի հաշվառման գործողություններ ու դրանց համար չի պահանջվի վճարել օրենքով սահմանված 5000 դրամ պետական տուրքը:

Աստղինե Քարամյան

Վրացական կանոնակարգ
ԱՊՊԱ կտրոնով հայկական ավտոմեքենաները հայ-վրացական սահմանը հատելիս խոչընդոտների են հանդիպում, այն է՝ վրացական մաքսավորները ստի-պում են հանել ԱՊՊԱ կտրոնը: «Նրանք ունեն կանոնակարգ, ըստ որի՝ մեքենաների դիմապակուն չպետք է որեւէ կտրոն փակցվի: Մենք տեղյակ ենք այդ մասին եւ վրացական կողմի հետ այդ ուղղությամբ բանակցություններ ենք տանում»,-պարզաբանեց ԿԲ ֆինանսական համակարգի կայունութ-յան եւ զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանը:
Ապահովագրվա՞ծ են արդյոք պետական ավտոմեքենաները: Ի պատասխան Վահե Վարդանյանը ուղղակիորեն հիշեցրեց վարչապետի այն հայտարարությու-նը, որ իրենց կառույցի բոլոր մեքենաներն ապահովագրված են:
Սեփ. լրատվություն

Ինչ պետք է անել ապահովագրական պատահարի ժամանակ
Ապահովագրական պատահարի ժամանակ պետք է կատարել հետեւյալ քայլերը.‘
1. Անհապաղ հայտնել ապահովագրական ընկերությանը՝ զանգահարելով ԱՊՊԱ կտրոնի վրա նշված հեռախոսահամարով եւ վերջինիս հայտնել անհրա-ժեշտ տեղեկատվությունը պատահարի եւ դրա մասնակիցների վերաբերյալ:
2. Սպասել ապահովագրական ընկերության ներկայացուցչի ժամանմանը, իսկ մինչ այդ պատշաճ ձեւով կատարել նրանից ստացված բոլոր ցուցումնե-րը:
3. Ապահովագրական պատահարում ներգրավված այլ անձանց տրամադրել (նրանցից ստանալ) վթարի եւ մասնակիցների վերաբերյալ անհրաժեշտ բոլոր տվյալները, մասնավորապես՝‘
- պատահարի մասնակցի անունը, ազգանունը, բնակության վայրը,
- ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ անունը, ազգանունը, բնակության վայրը (եթե ղեկին սեփականատերը չէ),
- ապահովագրական ընկերության անվանումը, հասցեն, նրա հետ կնքված ԱՊՊԱ պայմանագրի համարը եւ ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ պայ-մանագրով սահմանված այլ տվյալներ:
4. Եթե ապահովագրական պատահարում ներգրավված է միայն երկու ավտոտրանսպորտային միջոց եւ վնաս է պատճառվել միայն գույքին, ապա պատահարում ներգրավված մյուս կողմի հետ փոխադարձ համաձայնության գալու եւ ապահովագրական ընկերության համաձայնությունը ստանալու դեպքում լրացնել համաձայնեցված հայտարարագիրը, եթե վնասի չափը Ձեր գնահատականներով չի գերազանցում 200.000 ՀՀ դրամը: Ապահովագրական ընկե-րության անհամաձայնության դեպքում համաձայնեցված հայտարարագիրը չի լրացվում եւ պետք է սպասել ընկերության ներկայացուցչի ժա-մանմանը:
5. Չլքել ապահովագրական պատահարի վայրը եւ չտեղաշարժել ավտոտրանսպորտային միջոցը կամ ապահովագրական պատահարի հետ կապ ունեցող առարկանե-րը՝ մինչեւ Ապահովագրողի ներկայացուցչի ժամանումը:
Տեղեկատվությունը տրամադրել է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Սեփ. լրատվություն

* * *

Ձկնարտադրո՛ղ, սպառողին հիգիենիկ ձուկ տուր
Գործադիրը երեկվա նիստում քննարկեց եւ հաստատեց ձկնամթերքի հիգիենային ներկայացվող առանձնակի պահանջների տեխնիկական կանոնակարգը:
Այդ կանոնակարգը հստակեցնում է, որ թարմ ձկնամթերքի որսից մինչեւ ցամաք փոխադրման գործընթացում անհրաժեշտ է առաջին հերթին ապա-հովել բարձման, փոխադրման եւ բեռնաթափման ընթացքում սննդի հետ շփման համար թույլատրված հեշտ մաքրման ու ախտահանման ենթարկվող նյութերից պատրաստված սարքավորումների օգտագործումը եւ նորոգ ու մաքուր վիճակում պահպանումը: Պետք է բացառել բարձման, փոխադրման եւ բեռնաթափման ընթացքում ձկնամթերքի աղտոտումը: Պետք է այնպես անել, որ այդ ընթացքում թարմ ձկնամթերքը արեւի ճառագայթների ու ջերմության այլ աղբյուրների ազդեցությունից պաշտպանված լինի: Թարմ ձկնամթերքը պիտի լվացվի միայն թարմ ու խմելու ջրով: Իսկ ձկնամթերքը սառեցնելու համար պետք է օգտագործվի միայն խմելու կամ մաքուր ջրից ստացված սառույցը:
Կանոնակարգը պահանջներ է ներկայացնում նաեւ թարմ ձկնամթերք մշակող կազմակերպություններին: Նախ ասենք, որ անմիջապես չմշակվող կամ չվերամշակվող կամ չառաքվող չփաթեթավորված թարմ ձկնամթերքը պետք է պահվի համապատասխան տարածքներում՝ սառույցի մեջ, իսկ սառույցի շերտը պետք է սահմանված հաճախականությամբ ավելացվի:
Անմիջապես չմշակվող փաթեթավորված թարմ ձկնամթերքը պետք է պահվի սառույցի հալման ջերմաստիճանին մոտ ջերմաստիճանում: Մշակման գործողությունները պետք է իրականացվեն հիգիենիկ պատշաճ պայմաններում, իսկ տեխնիկական ու արտադրական հնարավորությունների առկա-յության դեպքում փորոտիքի հեռացումը պետք է կատարվի որսից եւ/կամ բեռնաթափումից անմիջապես հետո‘ կարճ ժամանակահատվածում:
Ձկնամթերքի սառեցման կազմակերպությունը պետք է ունենա անհրաժեշտ հզորության սառնարանային սարքավորումներ: Սառցախցիկները պետք է լինեն բավարար հերմետիկ՝ դրանցում պահվող մթերքի աղտոտումը բացառելու նպատակով:
Իսկ սննդի շղթայի այն օպերատորները, որոնք իրականացնում են խեցգետնակերպերի եւ փափկամորթերի  եփումը, պետք է ապահովեն հետեւ-յալ պահանջները. եփման նպատակով պետք է օգտագործվեն խմելու կամ մաքուր ջուր, խեցգետնակերպերը եւ փափկամորթերը եփվելուց անմիջապես հետո պետք է արագ պաղեցվեն: Եթե չի կիրառվում պահածոյացման այլ եղանակ, ապա պաղեցումը պետք է շարունակել մինչեւ սառույցի հալման աստիճանին մոտ ջերմաստիճանին հասցնելը: Եթե խեցազատումը կատարվում է ձեռքով, պետք է առանձնակի ուշադրություն ցուցաբերվի աշխատա-կիցների ձեռքերի  մաքրությանը:
Այսքանից հետո հարց է ծագում՝ ինչ մաքրության ձկնամթերք ենք կերել մենք ցայսօր:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 2 (178), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։