Դեպի ՀԱՀԳԲ (ԱՍԱԼԱ)-ի 40-ամյակը… Նաեւ «Ուխտ Արարատի»-ի հայտարարությունները

Մեր փոստից – Դէպի Հ.Ա.Հ.Գ.Բանակի Քառասունամեակ

Մեր Հոգեւոր Հայրն ու Խորհրդաւոր Մամիկը…
20.01.1975 – 20.01.2011

27 Յունուար 1973-ին, Էրզրումցի Գուրգէն Եանիկեանը, 78 տարեկան հասակին, Լոս Անճելըսի մէջ կը զգետնէ Թուրքիոյ հիւպատոսն ու փոխ-հիւպատոսը եւ կը յայտարարէ.
"Կասկած չունեմ, որ ես մենակ լինելու չեմ…:"
20 Յունուար 1975-ին, Էրզրումցի հօր ու Վանեցի մօր զաւակ՝ Յարութիւն Թագուշեանը, 22 տարեկան հասակին, "Գուրգէն Եանիկեան" խմբակի անուան տակ՝ Պէյրութի մէջ կը ռմբահարէ ազատ-որմնադիրներու կեդրոնատեղի՝ Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի կեդրոնատեղին, որու հովանաւորութեամբ ԱՆՉԱ կազմակերպութիւնը կը գործադրէր հայ ազգը Հայաստանէն ու Հայաստանա¬մերձ շրջաններէն պարպելու միջազգային մեծ դաւադրութիւնը:


Ծերունի Գուրգէն Եանիկեանի անունն ու կտակը նուիրագործող երիտասարդ Յարութիւն Թագուշեանի կամ աշխարհածանօթ Յակոբ Յակոբեանի Խմբակը, յետագային կը դառնայ "Հայ Գաղտնի Բանակ" եւ շատ շուտով աշխարհատարած "Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակ":
Էրզրումցի Եանիկեանը (կննքանունով՝ Յակոբեան) ի տես Էրզրումցի Թագուշեանի (մարտանունով՝ Յակոբ Յակոբեան) հիմնած ու ղեկավարած Հ.Ա.Հ.Գ.Բանակի ծննդոցին՝ կը յայտարարէ.
"Ես գիտէի, որ անհատս մենակ մնալու չէի…:"
Գուրգէն Եանիկեանը կը դառնայ Հ.Ա.Հ.Գ.Բանակի Հոգեւոր Հայրը:
Հոգեկան անքակտելի կապ մը կը ստեղծուի Գուրգէն Եանիկեանի եւ Յակոբ Յակոբեանի միջեւ, տոհմիկ անքակտելի կապ մը կը ստեղծուի հայ տարեցներու եւ Յակոբ Յակոբեանի միջեւ:
Յակոբ Յակոբեանը իր յուշերուն մէջ կը պատմէ.
"Երբէք դադար չունեցան իմ հանդիպումները հայ տարեցներուն հետ… հայ ծերերու ըրած պատմութիւնները կրկին ու կրկին կ՛օգնէին ինձ յստակ պատկեր մը ունենալու հայկական մեծագոյն ողբերգութեան օրերու եւ իրադարձութիւններու առընչութեամբ: Անոնց հետ եղած զրոյցները կ՛օգնէին առարկայական գաղափար մը կազմել թուրք ազգայնամոլ ջարդարարներու կազմակերպած ահաւոր սպանդին եւ անոնց հետապնդած նպատակներուն շուրջ: Անոնց եւ հօրս ըրած պատմութիւնները կը նոյնանային, եւ անոնք բոլորն ալ հարազատօրէն ու տարօրինակ շեշտով մը կը կրկնէին նոյն բանը. ջարդ, ջարդ, ջարդ…"
Հ.Ա.Հ.Գ.Բանակի 36-ամեակին, առաջին անգամ ըլլալով կը յայտարարենք անունը մեծարման արժանի հայ մամիկի մը ՝ Քաթրին Ա-բարտեանին,, որ հոգեպէս ու բարոյապէս աջակցած է Յակոբ Յակոբեանին եւ մասնակից դարձած Հ.Ա.Հ.Գ.Բանակի առաջնեկ "Անդրանիկ Փաշա" քոմանտոյին, այն միեւնոյն Քոմանտոյին, որ Յակոբ Յակոբեանի նահատակութենէն մէկ ամիս ետք ծաղկեփունջ մը զետեղեց Աթէնքի մէջ, իր հիմնադիր-ղեկավարին ինկած վայրը, որուն մասին օրին անդրադարձաւ յունական մամուլը:
Այժմ, արդէն վաղուց կեանքի թելը կտրած է Ցեղասպանութենէն ճողոպրած այս խորհրդաւոր մամիկին, որուն թոռնիկին թոռնիկը այսօր պատիւը պիտի ունենայ ստանալու Հ.Ա.Հ.Գ.Բանակի ոսկեզօծ զինանշանը առ ի երախտագիտութիւն …:  
Այժմ, արդէն վաղուց կեանքի թելը կտրած է հայ նորագոյն զինեալ ազատագրական պայքարին նուիրուած շատ Բանակայիններու (Ս.Զ., Կ.Տ., Ա.Գ. Հ.Ս. եւ այլոց), որոնց մասին յետագային պիտի տրուի յաւելեալ տեղեկութիւն:
Մինչ իսկական շատ Բանակայիններ կը շարունակեն մնալ շուքի մէջ, նա՛մանաւանդ Հայաստանի մէջ ամէն օր սունկի նման կը բուսնին Բանակին հետ կապ չունեցող բայց Բանակին անունը չարաշահող տզրուկներ, որոնց նկատմամբ խիստ պիտի ըլլայ Հ.Ա.Հ.Գ. Բանակի պատժամիջոցը…:
Խորհրդանշական էր Հ.Ա.Հ.Գ.Բանակի անդրանիկ հարուածը:
36 տարիներ ետք, ԱՐՏԱԳԱՂԹը կը մնայ հայ ազգի արմատները կացինահարող ամենամեծ դաւադրութիւնը, որուն մասին Յակոբ Յակոբեանը, իր յուշերուն մէջ, անդրադառնալով ԱՐՏԱԳԱՂԹի  յենակ ԱՆՉԱ-ի դէմ կատարած Հ.Ա.Հ.Գ.Բանակի անդրանիկ գործո-ղութեան՝ կը գրէ.
" Այս ընտրութիւնը կատարեցի, որովհետեւ յիշեալ Խորհուրդը ամերիկեան դաւադրութեան մը միջոցաւ եւ Դաշնակ կուսակցութեան համագործակցութեամբ հայ երիտասարդութիւնը կը հեռացնէր Միջին Արեւելքէն…"
Յակոբ Յակոբեանը շատ խիստ էր ԱՐՏԱԳԱՂԹի նկատմամբ:
23 Դեկտեմբեր 1979-ին, այս անգամ Հռոմի մէջ, Հ.Ա.Հ.Գ.Բանակը դարձեալ կը ռմբահարէ Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի կեդրոնատեղին:
Ֆրանսացի պատմաբան Իվ Թերնոնը կը գրէ, որ ԱՆՉԱ-ն ունէր 16 գրասենեակ միա՛յն Իտալիոյ մէջ, որ հիմնուած էր Դաշնակցա-կաններ Ճորճ Մարտիկեանի եւ Սուրէն Սարոյեանի կողմէ, որ "ամերիկեան գաղտնի սպասարկութիւնները իրենց հակակշռին տակ առած են ԱՆՉԱ-ն"՝ անոր միջոցով հայ ազգը իր պատմական հողամասէն հեռացնելու եւ Թուրքիոյ վրայ բանեցուած ճնշումը վերացնելու մտադրութեամբ, որ ԱՍԱԼԱ-ն վճռած էր "հարուածել ԱՆՉԱ-ին ապաստան տրամադրող որեւէ երկիր, ի մէջ այլոց Վատիկանն ու Պապը:"
1980 թուականին, իտալական թերթի մը տուած իր մէկ հարցազրոյցին մէջ, Յակոբ Յակոբեանը, նկատի ունենալով հայկական արտագաղթի տարանցիկ կեդրոն ծառայող Վատիկանի դերը՝ կը յայտնէ.
"Մենք պիտի հարուածենք հայկական արտագաղթը կազմակերպողները, Վատիկանն ու Պապը:"  
1982 թուականին, իտալական այլ թերթի մը տուած իր մէկ հարցազրոյցին մէջ, Յակոբ Յակոբեանը կ՛անդրադառնայ 1981 թուականին Իտալիոյ իշխանութեանց հետ Հ.Ա.Հ.Գ.Բանակի վարած բանակցութեանց, որոնց հիմնական կէտերէն մէկն էր իտալական հողի վրայ ԱՆՉԱ-ի գրասենեակներու փակման պահանջքը:
Չարաշահելով ԱՍԱԼԱ-ական նշեալ սպառնալիքները, այժմ թրքական ու արեւմտեան գաղտնի սպասարկութիւնները Հռոմի նախորդ Պապի մահափորձի հեղինակը կը նկատեն Հ.Ա.Հ.Գ.Բանակի հիմնադիր-ղեկավար Յակոբ Յակոբեանը:
Ֆրանսացիներ Առնօ Համելէնն ու Ժան-Միշէլ Պրէօնը, իրենց "Վերագտնուած Յիշողութիւն" ("La Mռmoire Retrouvռe") գիրքին մէջ, կը գրեն.
«1983 թուականի Օգոստոսի 15-ին Յովհաննէս-Պօղոս Երկրորդ Պապն այցելում է Լուրտ: Հասարակական անվտանգութեան պետական քարտուղար Պարոն Ժոզէֆ Ֆրանչեսքին անձամբ է ղեկավարում ուժեղացուած պահակախումբը, որի մէջ ներառնում է եւս 3000 զինուոր-ոստիկան եւ անվտանգութեան ջոկատի անդամ: Մի շաբաթ առաջ ԱՍԱԼԱ-ի անունից ինչ որ թղթակից զանգահարել էր Թարպի ոստիկանութիւն, Լուրտի քաղաքապետարան եւ յայտնել, որ Պապի դէմ մահափորձ է նախապատրաստւում: Այդ սպառնալիքը լուրջ ընդունուեց, մանաւանդ որ Յովհաննէս-Պօղոս Երկրորդի այցելութիւնից երկու օր առաջ ականի պայթիւնն աւերեց Լուրտի ճիշտ կենտրոնում գտնուող մի արձան: Պատահականութի՞ւն էր: Չար կատա՞կ: Բայց չէ՞ որ Հռոմում Յովհաննէս-Պօղոս Երկրորդի վրայ կրակած Ալի Աքճա թուրք ազգայնականը մարզուել էր նոյն ռազմական ճամբարներում, որտեղ որ ԱՍԱԼԱ-ի "Փիւնիկ"ը՝ Յակոբ Յակոբեանը: Նա 1980 թուականին շուէյցարական "Իլ Քորրիէրէ Տէ Թոչինօ" լրագրին տուած հարցազրոյցում չյայտարարե՞ց. "Մենք հարուածելու ենք հայկական արտագաղթը կազմակերպողներին, այդ թւում Վատիկանին, այդ թւում Պապին:"ե    
Ռուսական "Մեր Վարկածը" ("НАША ВЕРСИЯ") պարբերականը 19 Մայիս 2010-ին, վկայակոչելով ամերիկեան C.I.A. գաղտնի սպասարկութեան տնօրէն Ուիլեըմ Քէյսիի եւ անոր վերլուծաբաններու մէկ փաստաթուղթը՝ կը գրէ.
"Այսօր արդէն գաղտնիք չէ, որ Հռոմի Պապի մահափորձի ետին կանգնած է ԱՍԱԼԱ-ի հիմնադիրներէն մէկը` Յակոբ Յակոբեանը եւ ոչ թե Պուլկարիոյ քաղաքացի Տիմիթրովը:"
Խորհրդային Հայաստանի գիտնականներէն Վերմիշեւի գնահատանքով՝ 21-րդ դարու սկզբնաւորութեան Խորհրդային Հայաստանը պիտի ունենար մօտ 12 միլիոն հայութիւն, որմէ այսօր կը բացակայի մօտ 10 միլիոնը, որ կը փախչի ազատ ու անկախ իր Հայրենիքէն, ազատագրուած Արցախէն:
Այսօր այս ԱՐՏԱԳԱՂԹին նկատմամբ մեր ազգային անտարբերութիւնը աւելի մահացու է քան թուրքեւազերիական ցեղասպանական մշտառկայ քաղաքականութիւնը:
Հայաստանի ազատագրութեան ի խնդիր զինեալ պայքարի ձեռնարկած Յակոբ Յակոբեանը, 22 տարեկան իր երիտասարդ հասակին, ունեցաւ հեռուն տեսնելու քաղաքական հոտառութիւնը՝ թուրքէն առաջ հարուածելով ԱՐՏԱԳԱՂԹի հայասպան որջը:
"Մինչ կը մօտենայ 2015 թուականը՝ Հայ Դատը ցոյց կու տայ նշաններ հայկական քաղաքական բրտութեան չորրորդ ալիքի մը ծննդոցին…",- կը գուշակէ "Թուրք-Ամերիկեան Ընկերակցութեանց  Համախմբում"ը  (Assembly of Turkish American Associations) իր "Հայկական Ահաբեկչութեան Ժամանակագրութիւն՝ Հիւսիսային Ամերիկայի մէջ եւ Այլուր" (A Chronicle of Armenian Terrorism in North America and Elsewhere) տեղեկագրով:
2015-ը հարիւրամեակն է Հայոց Ցեղասպանութեան եւ քառասունամեակը՝ Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակին:
Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի 36-ամեակին՝ կը խոնարհինք անմար յիշատակին առջեւ մեր "Մու՛ալլէմ"ին (معلم Վարպետին)՝ Յակոբ Յակոբեանին, որ 22 տարեկան իր հասակին նոր էջ մը բացաւ Հայոց Պատմութեան մէջ, որ 22 տարեկան իր հասակին իմացաւ մատը դնել հայու կոտտացող վէրքին վրայ, որ 22 տարի ետք իր նահատակութենէն կը շարունակէ ԱՍԱԼԱ-ն դարձնել հիմնական օրակարգը Անգարայի մէջ գումարուած Թուրքիոյ արտաքին նախարարութեան ու դիւանագիտական անձնակազմի խորհրդաժողովին:   
Յակոբեանը ողջ է, բոլորս Յակոբեան ենք:
Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակ
20.01.2011

* * *

Կրկին հիշել են ԱՍԱԼԱ-ն… թեև ԱՍԱԼԱ-ն միշտ են հիշելու
——————–
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ թուրքերը կրկին հիշել են ԱՍԱԼԱ-ին (1): Նրանք ԱՍԱԼԱ-ին հիշելու մի քանի պատճառներ ունեն: Թվարկենք դրանք.
1. 21-րդ դարի սկզբին արևմուտքի կողմից Թուրքիայի վրա դրված պատերազմական նոր հանցագործությունները Բալկաններ – Միջին Արևելք – Կովկաս – Աֆղանստան գծով իրականացնելու հանձնառությունը ինչ-որ կերպ արդարացնելու ցանկությունը:
2. 1975-1985 թթ. Սփյուռքում ԱՍԱԼԱ-ի կողմից կազմակերպված հայ ազգային ազատագրական պայքարի կրկնությունը թույլ չտալու պատրանքը:
3. 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին մարդկության և հայության դեմ իրականացված սեփական հանցագործությունները կոծկելու և անկասելի պատասխանատվությունից ու անխուսափելի հատուցումից խուսափելու անիրատեսական ձգտումները:
———————
1. 21-րդ դարի սկզբին նոր պատերազմական հանցագործություններն արդարացնելու ցանկության մասին

Հունվարի սկզբներին Անկարայում և Կարինում Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ կայացած Թուրքիայի դեսպանների 3-րդ համաժողովին առանձին տեղ է հատկացվել ԱՍԱԼԱ-ին: Ուշադրության կենտրոնում է եղել դեռ անցյալ տարի աշխարհի տարբեր երկրներում գործող թուրքական դիվանագիտական ներկայացուցիչներին ուղարկված նամակները, որոնցում ԱՍԱԼԱ-ի անդամները զգուշացնում էին, որ իրենք դեռ գործում են:
Մենք չգիտենք, թե տարբեր երկրներում գործող թուրքական դեսպանատներն իրոք ԱՍԱԼԱ-ից նամակներ ստացել են, թե ոչ: Նկատենք միայն, որ ներկայացված փաստը ԱՍԱԼԱ-ի ձեռագրին չի համապատասխանում: ԱՍԱԼԱ-ն թուրքական դեսպանատներին երբևէ նամակներ չի ուղարկել և գործել է լրատվամիջոցներին հատուկ հայտարարություններ ուղարկելու եղանակով:
Իրականում, ինչ նոր տարածաշրջանային գլոբալ ծրագրերի մասին է խոսքը, որի պատճառով թուրքերը ստիպված եղան կրկին հիշել ԱՍԱԼԱ-ին: Քանի որ հիշել են ԱՍԱԼԱ-ին, մենք էլ հիշենք թուրքերի ու նրանց դաշնակիցների ապագային միտված ծրագրերը:

Ընդամենը երկու տարի առաջ` 2009-ի Ապրիլին, ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբաման պաշտոնական այցով եղավ Թուրքիայում, որը թուրքերն անվանեցին «պատմականե (2): Այցի շրջանակներում ԱՄՆ նախագահն արծարծեց երեք հիմնական խնդիր` Թուրքիայում քրդերի հարցը, հայ-թուրքական հարաբերությունների հարցը և տարածաշրջանային գլոբալ ծրագրերում Թուրքիայի մասնակցության հարցը:
ԱՄՆ նախագահը հանդիպումներ ունեցավ քրդերի առաջնորդների հետ և հավաստիացրեց, թե քաջատեղյակ է ու աջակցում է քր-դերի պայքարին, միայն թե դա պետք է իրականացվի խաղաղ միջոցներով (3):
Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված ԱՄՆ նախագահը հանդիպեց Էդվարդ Նալբանդյանի, Ալի Բաբաջանի և Միշել-Քալմի Ռեյի հետ: Հանդիպմանը քննարկվեց հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցը և ԱՄՆ նախագահը կոչ արեց կողմերին համաձայնության գալ (4):
ԱՄՆ նախագահը Թուրքիային հրավիրեց ավելի հանձնառու և պատասխանատու դեր ստանձնել Բալկաններից Միջին Արևելք, Կովկասից` Աֆղանստան ընկած տարածքներում:
Ասպիսին է տարածաշրջանային գլոբալ ծրագրի այն ամբողջական պատկերը, որն արևմուտքը, ավելի ճշգրիտ` ԱՄՆ – Իսրայել – ԵՄ ալյանսը, ձգտում է գործողության մեջ դնել Թուրքիայի միջոցով: Այդ մեծ ծրագրի մաս են կազմում նաև Իսրայել – Թուրքիա թատերականացված հակասությունները, որոնք օգնելու են թուրքական քաղաքական վերնախավին ավելի անկաշկանդ իրականացնելու իրենց վրա դրված հանցագործ ծրագրերը: Որովհետև բացարձակ միամտություն է կարծել, թե անցյալի հանցագործությունների ու մեղքերի բեռից չազատագրված, ավելին` այդ մեղքերը ընդունելուց հրաժարվող ժամանակակից Թուրքիան կարող է որևէ դրական կամ զրո դերակատարություն ունենալ ՄԱԿ-ում, միջազգային դիվանագիտական հարաբերություններում, տարածաշրջանային ռազմա-քաղաքական ծրագրերում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կազմում և դրանից դուրս:

Այնուհանդերձ նշենք, որ առաջին խնդիրը, այսինքն` Թուրքիայում ապրող քրդերի խնդիրը ներկայի Թուրքիայի սահմաններում լուրջ զարգացում չի կարող ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ չեն կնքվել Հայաստան-Թուրքիա Արձանագրությունները և քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել բռնազավթված տարածքների նկատմամբ ունեցած իր միանգամայն օրինական իրավունքներից: Բանն այն է, որ ենթադրվում է, թե Արձանագրությունների վավերացումից հետո է միայն, որ հնարավոր է սկսել Թուրքիայի մասնատման գործընթացը և դրանից հետո է միայն, որ նախատեսվում է ստեղծել պայմաններ այդ տարածքները «նվիրաբերելուե Թուրքիայի քրդերին (5):

Երկրորդ խնդիրը, ինչով կարևորվում էր ԱՄՆ նախագահի այցը Թուրքիա դա Հայաստան-Թուրքիա Արձանագրություններն ու այսպես կոչված «հայ-թուրքական երկխոսությունըե կյանքի կոչելու հարցը: 2008-ի Հունիսին ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի օգնական Դենիել Ֆրիդը այդ խնդիրը ձևակերպել էր այնպես. «Հայաստանը պետք է պատրաստ լինի ճանաչել առկա սահմանը և կառուցողական արձագանք տալ Թուրքիայի հնարավոր ջանքերինե (6):
Ասվածը նշանակում է, որ Թուրքիան ճիշտ է մասնատվելու է և այնտեղից մասնահանումներ են լինելու… այլոց համար, բայց Հայաստանը այդ մասնատումից հայրենի տարածքների ազատագրման հույս պետք չէ ունենա, ավելին` ԱՄՆ պետքարտուղարության համար ցանկալի է, որ Հայաստանը դրանից կամավոր հրաժարվի:

Եվ կար, վերջապես, երրորդ, հնարավոր է ամենակարևոր խնդիրը, դա Թուրքիայի վրա դրված նոր պարտավորությունների հարցն էր, ավելի պարզ` երրորդ կողմի համար «կրակից շագանակ հանելուե և երրորդ կողմի փոխարեն «սև գործնե անելու տարածաշրջանային նոր ծրագիրը: Այդ մասին ԱՄՆ նախագահի պաշտոնական այցից մեկ ամիս անց արդեն բարձրաձայնում էր Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն (7): Նշանակում էր դա արդյոք, որ թուրքական քաղաքական վերնախավը ստանձնել է արևմուտքի կողմից Թուրքիայի վրա դրված ռազմա-քաղաքական նոր գործողություններն իրականացնելու հանձնառությունը, ցույց կտա ժամանակը:

Բոլոր դեպքերում բնական հարց է ծագում, այդ ի՞նչ էր անելու և, տակավին, ի՞նչ է անելու ժամանակակից Թուրքիան Բալկաններում, Մերձավոր Արևելքում, Կովկասում, Աֆղանստանում ու Պակիստանում (հնարավոր է նաև Հնդկաստանում ու Չինաստանում): Քանի որ իրենց համար միշտ դժվարություն է ներկայացնել անկեղծ խոստովանանքը` մենք ասենք. իրականացնելու է նոր ագրեսիաներ, պատերազմ, բռնություն, ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված այլ և այլ հանցագործություններ, որոնցում ամենևին էլ ակնառու չի լինելու արևմուտքի հետքը, արևմուտքի ծրագրային հորդորն ու խորհրդատվական հենքը, կազմակերպչական դերն ու նշանակությունը:
Այս իմաստով վերջին ուղղորդումը եկել է Եվրոմիությունից, ավելի ճշգրիտ` ԵՄ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդից, որը ղեկավարում է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Քեթրին Էշտոնը: «Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 13-ին որոշում են ընդունել խորացնել հարաբերությունները Թուրքիայի հետ Աֆղանստանում, Մերձավոր Արևելքում, Բալկաններում և Հարավային Կովկասում առկա խնդիրների վերաբերյալ: ԱԳՆ ղեկավարների հայտարարության մեջ նաև նշվում է, որ Թուրքիան դարձել է տարածաշրջանի առաջատար երկրներից մեկը, և ԵՄ-ը պետք է ամրապնդի Թուրքիայի հետ համագործակցությունը Աֆղանստանում, Մերձավոր Արևելքում, Բալկաններում և Հարավային Կովկասում իրականացվող միասնական քաղաքականության շրջանակներումե (8):

Եզրակացություն: Երրորդ համաշխարհային պատերազմն ու զուգահեռ հրահրվող քաոսը նախատեսվում է իրականացնել Բալկաններ, Միջին Արևելք, Կովկաս, Աֆղանստան-Պակիստան գծով: Դրա համար արևմուտքին անհրաժեշտ է համալրել ՆԱՏՕ-ի շարքային զորակազմը քրդերով, թուրքերով, Կոսովոյի ալբանացիներով… ինչպես նաև ամեն կերպ իր ծրագրերի մեջ ներքաշել թուրքական զինված ուժերը` ի հարկին մնալով աննկատ, մնալով ստվերում: Ծրագիրն անվրեպ և ճշգրիտ իրականացնելու համար անհրաժեշտ է ինչ որ բան խոստանալ քրդերին, օրինակ` Արևմտյան Հայաստանը, ինչ որ բան թուրքերին, օրինակ` գերակա դիրք իսլամական աշխարհում, ինչ որ բան հայերին, օրինակ` Հայոց ցեղասպանության ճանաչում և, միգուցե, դրամական ինչ-ինչ փոխհատուցում: Հասկանալի է բարդ խնդիր է, նույնիսկ անիրագործելի: Այդ իմաստով շատ հետաքրքիր կլիներ իմանալ այդ գաղափարների ու ծրագրերի հեղինակի անունը: Սակայն, այդ երբ է եղել, որ արևմտյան քաղաքական շրջանակները հետաքրքրվել են իրենց առաջադրված ռազմա-քաղաքական ծրագրերի հեղինակների հոգեկան առողջության հարցերով և կամ հրաժարվել դրանք իրականացնելուց: Լավագույն դեպքում հետաձգել են դրանք, ինչպես Հայերի ցեղասպանությունը ավարտին հասցնելու ծրագրերը 1920-ականներից հետաձգեցին մինչև 1980-90-ական թթ. և մինչև մեր օրերը:

Որոնք են այս ծրագրերի իրականացման արգելքները: Որքան էլ տարօրինակ հնչի` դրանցից են պատմական հիշողությունն ու պատասխանատվությունը, որոնք հետապնդում են ոչ միայն հայերին, այլև թուրքերին… և մնացյալին, քանի որ այնտեղ հստակված են պատմական դերակատարության և պատմական պատասխանատվության հարցերը:
Առաջին համաշխարհային պատերազմից առաջ քրդերին խոստացել էին Քրդական օջախ, հայերին` բարենորոգումներ Հայկական վիլայեթներում, թուրքերին` Օսմանյան կայսրության ընդարձակում դեպի Միջին Ասիա… Թե նրանցից ամեն մեկն ինչ ստացավ, այդ թվում և անհակատական մակարդակներում, բոլորին է հայտնի…
Պատմությունը կարող է կրկնվել միայն նրանց համար, ովքեր կամ անհուսալիորեն հիմար են, կամ հատուկ ցանկություն ունեն կրկնելու պատմական դերակատարության և պատմական պատասխանատվության արդեն փորձված իրողությունները:
Սակայն, իսկապե՛ս, նոր ճանապարհ պետք է ընտրել նաև այս հարցում և պատմական դաժան փորձառությունից ելնելով, ինչպես նաև մեկնելով այն փաստից, որ հայկական խնդիրները միջազգային քաղաքական հարաբերություններում մշտապես «տարբերվելու ենե Կոսովոյի, Սուդանի, Աբխազիայի, Օսիայի… խնդիրներից, հայությունն ու Հայաստանը ամբողջական ու լիակարժեք իրավունքներ ունեն հասարակական ու իրավական, ռազմական ու քաղաքական բոլորովին նոր նախաձեռնություններով հանդես գալու և դրանցով առաջնորդվելու:

Այսքանը այն հիմնական պատճառներից մեկի մասին, որի համար հանկարծ հիշեցին ԱՍԱԼԱ-ին, այս դեպքում` թուրքերը:
ԱՍԱԼԱ-ին հիշելու այլ պատճառների, ինչպես նաև թուրքերի և նրանց դաշնակիցների առնվազն վերջին 100 տարիներին մարդկության դեմ ուղղված հանցագործ ծրագրերի և գործողությունների մասին կխոսենք հաջորդ հոդվածներում:

«Ուխտ Արարատիե, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն
18.01.2011

Հ.Գ.- Հոդվածում օգտագործված հղումներին ու նյութերին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հոդվածին կից հավելվածում:

Կրկին հիշել են ԱՍԱԼԱ-ին… թեև ԱՍԱԼԱ-ին միշտ են հիշելու հոդվածի հավելվածը` մեջբերումները
—————————————
1. Թուրքերը մշակում են “հայկական պնդումներին հակադարձելու” քայլեր: Թուրք սյունակագիր Ութքու Չաքըրօզերն անդրադարձել է անցյալ շաբաթ Անկարայում և Կարինում (ներկայիս՝ Էրզրում) կայացած Թուրքիայի դեսպանների 3-րդ համաժողովին՝ նշելով, որ դրա հիմնական թեման եղել է Հայկական հարցը, փոխանցում է HyeTert-ը: “Համաժողովի ընթացքում հիմնականում քննարկվել են Հայոց ցեղասպանությանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև ԱՍԱԼԱ–ի առնչվող թեմաները”,-նշում է Չաքըրօզերը և հավելում, որ “150 դեսպանների և դեսպանատների ներկայացուցիչների հետ համաժողովին մասնակցել է նաև Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը”: “Արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի գլխավորությամբ կայացած համաժողովի օրակարգում առանձին տեղ էր հատկացված նաև ԱՍԱԼԱ-ին: Ուշադրության կենտրոնում էր դեռ անցյալ տարի աշխարհի տարբեր երկրներում գործող թուրքական դիվանագիտական ներկայացուցիչներին ուղարկված նամակները, որոնցում ԱՍԱԼԱ-ի անդամները զգուշացնում էին, որ իրենք դեռ գործում են”: Հոդվածագիրը նաև հավելում է, որ ԱՍԱԼԱ-ի հետ կապված քննարկումներին մասնակցել է MIT-ի ղեկավարը: (HayNews.am, 12.01.2011)
2. Նախագահ Բարաք Օբամայի այցելությունը Թուրքիա պատմական է պաշտոնական Անկարայի համար այն առումով, որ մինչ այդ ԱՄՆ նորընտիր նախագահը ոչ թե առաջինն էր այցելում, այլ պաշտոնավարման առաջին կամ երկրորդ տարում Սպիտակ տանը ինքն էր ընդունում Թուրքիայի նախագահին և որպես կանոն ունենում 10-12 րոպե տևողությամբ առանձնազրույց: Պատասխան այցը Թուրքիա կատարվում էր ոչ միշտ, անհրաժեշտության դեպքում միայն: Այսինքն՝ Օբաման մեկնելով Անկարա, խախտել է ԱՄՆ նախագահների Թուրքիա այցելության կարգը: Կարևոր է նաև այն, որ Թուրքիան դարձել է ԱՄՆ նախագահի Եվրոպա կատարած շրջագայության վերջին կանգառը: Դրանով էլ թերևս ընդգծվել է, որ Եվրոմիության հետ անդամակցության բանակցություններով վարող Թուրքիան եվրոպական ընտանիքի մաս է կազմում: (Հակոբ Չաքրյան, “Ազգ”, 06.04.2009)
3. DTP կուսակցության առաջնորդ Ահմեդ Թյուրքը PKK-RԳJ TV հեռուստաալիքին մեկնաբանություններ է արել Թուրքիայի Միլլի մեջլիսում ԱՄՆ նախագահի հետ իր հանդիպման մասին: Ինչպես գրում է “Զաման” թերթը, ըստ Թյուրքի, Օբաման ասել է, որ ինքը քրդերի բարեկամ է և կողմնակից դեմոկրատական քաղաքական հենքով քրդերի պայքարին: Թյուրքն ասել է, որ Միլլի մեջլիսի խոսնակի առանձնասենյակում իր հետ ծանոթանալիս Օբաման ուրախություն է արտահայտել ծանոթանալու ընդդիմության մեջ գտնվող և քաղաքական դաշտում գործող քրդական առաջնորդի հետ: “Ես տեսա, որ Օբաման տիրապետում է քրդական հարցին վերաբերող տեղեկատվությանը”,- ասաց Թյուրքը: (“Գոլոս Արմենիի”, 09.04.2009, էջ 4)  
4. Ստամբուլում կայացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը Հայաստանի, Թուրքիայի ու Շվեյցարիայի արտգործնա-խարարների հետ: Օբամայի հանդիպումը Էդվարդ Նալբանդյանի, Ալի Բաբաջանի և Միշել-Քալմի Ռեյի հետ տեղի է ունեցել Ստամբուլի Դոլմաբախչե պալատում: Ինչպես հաղորդում է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը, հանդիպմանը քննարկվել է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցը: ԱՄՆ նախագահը կոչ է արել կողմերին համաձայնության գալ: Հանդիպումն անցել է “Քաղաքակրթությունների երկխոսություն” գագաթնաժողովի շրջանակներում, որն ընթանում է Ստամբուլում Թուրքիայի և Իսպանիայի վարչապետների հովանավորությամբ: (PanARMENIAN.Net, 07.04.2009 11:33 GMT+04:00)
5. “Նվիրաբերել” եզրը Ռալֆ Պիտերսի նախասիրած ձևն է, երբ նա խոսում է Հայկական հարցի մասին: Մասնավորապես, այդ հար-ցում նա գրել է. “Իսկ մի սարսափելի չարագործություն, ինչպիսին է հայերի հանդեպ հոգեվարքի մեջ գտնվող Օսմանյան կայսրութ-յան ցեղասպանությունը, երբեք չի կարող փոխհատուցվել տարածքային նվիրատվությամբ”: (Ռալֆ Պիտերս, “Միջին Արևելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի և հավատի նմանությունների”, “Ազգ”, 25.08.2006)  
6. ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդ. “Հայաստանը պետք է պատրաստ լինի ճանաչել առկա սահմանը և կառուցողա-կան արձագանք տալ Թուրքիայի հնարավոր ջանքերին: Հայաստանը պետք է հայտարարի, որ ժամանակակից Թուրքիայի նկատ-մամբ հողային որևէ պահանջ չունի: Միաժամանակ անհրաժեշտ է Թուրքիայի առերեսումը սեփական պատմության մութ էջերի հետ, որքան էլ դա դժվար լինի”: (“Ազգ”, 20.06.2008)
7. Թուրքիան պետք է առավել ակտիվ դեր կատարի Մերձավոր Արևելքում ու Բալկաններում, սակայն նրա հարաբերություններն Արևմուտքի հետ նախկինի պես առաջնային են լինելու: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նոր արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն: Նրա խոսքերով, Թուրքիան պետք է ստանձնի այնպիսի երկրի դեր, որն ազդում է Մերձավոր Արևելքի, Բալկանների և Կովկասի քաղաքականության վրա: Թուրքիան այն երկիրը չէ, որը լոկ արձագանքում է ճգնաժամերին, այն պետք է արդյունավետ կերպով կանխի դրանք: Դա վերաբերում է նաև Թուրքիային դերին ՆԱՏՕ-ում, միջնորդական ջանքերին Իսրայելի ու արաբական երկրների միջև, Կովկասի հակամարտությունների հանգուցալուծմանը”,-ասել է Դավուդօղլուն` հավելելով, որ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն անվտանգության և կայունության միջև հավասարակշռության հաստատման քաղաքականության առավել կարևոր օղակներն են, գրում է “Հյուրիեթ դեյլի նյուսը: (PanARMENIAN.Net, 02.05.2009 20:43 GMT+04:00)
8. ԵՄ-ը ակտիվացնում է Թուրքիայի հետ հարաբերությունները Հարավային Կովկասում իրականացվող քաղաքականության իրա-կանացման հարցում: Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 13-ին որոշում են ընդունել խորացնել հարաբերությունները Թուրքիայի հետ Աֆղանստանում, Մերձավոր Արևելքում, Բալկաններում և Հարավային Կովկասում առկա խնդիրների վերաբերյալ: ԱԳՆ ղեկավարների հայտարարության մեջ նաև նշվում է, որ Թուրքիան դարձել է տարածաշրջանի առաջատար երկրներից մեկը, և ԵՄ-ը պետք է ամրապնդի Թուրքիայի հետ համագործակցությունը Աֆղանստանում, Մերձավոր Արևելքում, Բալկաններում և Հարավային Կովկասում իրականացվող միասնական քաղաքականության շրջանակներում: (7օr.am, 13.12.2010)

 
 Կրկին հիշել են ԱՍԱԼԱ-ին… թեև ԱՍԱԼԱ-ին միշտ են հիշելու – (մաս երրորդ)
——————–
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ թուրքերը կրկին հիշել են ԱՍԱԼԱ-ին (1): Նրանք ԱՍԱԼԱ-ին հիշելու մի քանի պատճառներ ունեն: Թվարկենք դրանք.
1. 21-րդ դարի սկզբին արևմուտքի կողմից Թուրքիայի վրա դրված պատերազմական նոր հանցագործությունները Բալկաններ – Միջին Արևելք – Կովկաս – Աֆղանստան գծով իրականացնելու հանձնառությունը ինչ-որ կերպ արդարացնելու ցանկությունը:
2. 1975-1985 թթ. Սփյուռքում ԱՍԱԼԱ-ի կողմից կազմակերպված հայ ազգային ազատագրական պայքարի կրկնությունը թույլ չտալու պատրանքը:
3. 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին մարդկության և հայության դեմ իրականացված սեփական հանցագործությունները կոծկելու և անկասելի պատասխանատվությունից ու անխուսափելի հատուցումից խուսափելու անիրատեսական ձգտումները:
———————

3. 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին մարդկության և հայության դեմ իրականացված սեփական հանցագործությունները կոծկելու և անկասելի պատասխանատվությունից ու անխուսափելի հատուցումից խուսափելու անիրատեսական ձգտումները:

Եվրոպական գերտերությունների դերակատարությունն ու մասնակցությունը մարդկության և հայության դեմ իրականացված ցեղասպանության հանցագործություններին: Որտեղից սկսենք, քանզի համայնապատկերը շատ-շատ ընդարձակ է: Սկսենք Կայզերական Գերմանիայից: 1902 թ. գերմանացի գիտնական Պաուլ Ռորբախը «Բաղդադի երկաթուղին» գրքում Բեռլին – Բաղդատ երկաթուղի կառուցելու գաղափարի քողի տակ առաջարկում էր հայերին Արևմտյան Հայաստանից տարհանել – տեղափոխել դեպի Իրաք, դեպի արաբական անապատներ (1): Առաջին համաշխարհային պատերազմից առաջ և պատերազմի ընթացքում այդ Կայզերական Գերմանիան զինեց թուրքերին նոր հրացաններով, հրանոթներով, ռազմանավերով և տրամադրեց գերմանացի և այլ… մասնագետներ ու սպաներ թուրքական բանակի համար, որի գլխավոր խնդիրը, ինչպես պարզվեց հետագայում, հայերի ցեղասպանությունն ու բռնագաղթը իրականացնելն էր, և ոչինչ ավելի: Պատմության ծաղրով, Պաուլ Ռորբախը Գերմանա-հայկական բարեկամության ընկերության նախագահի տեղակալն էր:
Այդ Մեծ Բրիտանիան հայերի համար փակեց դժոխքից դուրս գալու դուռը, այդ բրիտանական դիվանագիտությունը հիմքը դրեց մինչև այսօր շարունակվող այն քաղաքական ձեռնածության, երբ Հայկական հարցի լուծումն արգելափակելու նպատակով` մշտապես բարձրացվում է քրդական խնդիրը (2): Այդ բրիտանական նավերը չէին կարողանում բարձրանալ Արարատի գագաթը, և իսկապես, դրանք հո Նոյյան Տապաններ չէին:
Այդ Ֆրանսիան էր, որ փոքր, բայց քաջ ու հավատարիմ դաշնակցին խոստանում էր պաշտպանել Հայկական Կիլիկիայի անկախությունը, իսկ հետո զինաթափում էր Կիլիկիայի հայկական կամավորական լեգեոնը և գողի նման անաղմուկ, գիշերով, ծլկում` Կիլիկիայի հայերին մատնելով նոր ցեղասպանության ու բռնագաղթի:
Այդ Ցարական Ռուսաստանի կառավարությունն էր, որ ամեն կերպ խոչընդոտում էր կովկասյան ռուսական բանակի արագընթաց ռազմական երթն ու հաղթանակը, ինչը կարող էր ցեղասպանությունից փրկել Արևմտյան Հայաստանի հայությանը:
Եվ այդ Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարությունն էր, որ ստանձնեց պատերազմի մեջ մտնելու և հայերի ցեղասպանությունն ու բռնագաղթը իրականացնելու հանցագործությունը:

Պանթուրքիզմի գաղափարախոսության ձևավորումը որպես այլատյացության ու ռասիզմի քարոզ, թուրքերի նախապատրաստումը պատերազմի ու ցեղասպանության հանցագործությունների: Պանթուրքիզմի գաղափարախոսությունը ձևավորվել է եվրոպական հատուկ շրջանակներում, գաղափարախոսների մեջ թուրքեր չկային և նրանք այնտեղ պետք էլ չէին, պարզապես հարկավոր էր սերմանել թուրք ազգի գերազանցության մասին առասպելական որոմը` հետագայում անպայման և անվրեպ ցեղասպանություն հնձելու համար: Այստեղ շատ համառոտ թվարկենք Պանթուրքիզմի գաղափարախոսներին և նրանց հրատարակած գրքերը:

1873-1874 թթ. Լոնդոնում լույս են տեսել Արմինիուս Վամպերի գրքերըª «Բուխարա» և «Կենտրոնական Ասիա», որոնցում գովերգվում են թուրք ցեղի գերակայությունն ու… հին փառքը: 1877թ. Լայպցիկում լույս է տեսել Ֆրանց Ֆոն Վերների գիրքըª Մուրադ Էֆենդի կեղծանունով, ուր քարոզվում էր թուրք ցեղի վերածննդի անխուսափելիությունը և ուրվագծվումª Պանթուրանիզմի քաղաքական մեծ ծրագիրը… 1889թ. Փարիզում լույս է տեսել Կոնստանտին Բոռժեցկու գիրքըª «Հին և արդի թուրքերը» խորագրով, Մուստաֆա Ջելալեդդին փաշա կեղծանունով: 1896թ. դարձյալ Փարիզում լույս է տեսել Լեոն Կահունի գիրքըª «Ասիայի պատմության ներածություն. Թուրքերն ու մոնղոլները իրենց ծագումից մինչև 1405» թվականը, որտեղ գովերգվում է Չենգիզ խանի և Լենկթիմուրի կերտած «թուրանական» հին կայսրության փառքը: Թուրքական Թեքին Ալփ կեղծանունով Ալբերտ Կոհենը գերմաներեն և թուրքերեն լեզուներով հրապարակել է ծրագրային գրքերի ամբողջ մի շարք, որոնցից են «Թուրքականություն և համաթուրքականություն», «Մտորումներ Մեծ Թուրքիայի բնույթի և ծրագրի շուրջ», «Պատերազմից դեպի խաղաղություն անցման տնտեսության մասին» գրքերը: Պանթուրքիզմի վարդապետության հիմնադիր-քարոզիչների շարքում է Խալիդե Էդիբ կեղծանունով հեղինակը, որ 1916թ. Վայմար քաղաքում գերմաներեն լեզվով հրատարակել է իր մեծ աղմուկ հանած գիրքըª «Նոր Թուրան»: Պանթուրքիզմի քարոզչության մեջ թվարկվածների կողքին գաճաճներ են մնացյալները, որոնցից թերևս հիշատակելի է Զիա Գյոքալփը Դիարբեքիրիցª իր «Թուրքչյուլյուգույն Էսասլարը» («Թուրքականության հիմունքները») գրքով, հրատարակված 1923թ., էնգյուրիում (Անկարա) (3):

Այսպես, 1970-ական թթ. ձեռնարկված ազգամիջյան ատելության, ռասիզմի, ազգային գերազանցության, այլատյացության քարոզը իր առաջին դրսևորումներն էր ունենալու արդեն 1890-ական թթ. կեսերին, Սուլթան Աբդուլ Համիդի օրոք: 1894-96 թթ. Օսմանյան կայսրության քաղաքական վերնախավը սուլթանի ղեկավարությամբ իրականացրեց Հայկական Կիլիկիայի երեք հարյուր հազար հայերի առաջին խոշոր ցեղասպանությունը: 1909-ին Երիտթուրքերն իրականացրին Ադանայի երեսուն հազար հայերի կոտորածը` ցեղասպանությունը: Դա հայերի զանգվածային ցեղասպանությունն ու բռնագաղթն իրականացնելու մեծ հանցագործության նախապատրաստական փուլն էր:

1915-ի ապրիլքսանչորսյան իրադարձությունների նախապատրաստումը: Քչերը գիտեն, որ Հայոց ցեղասպանությունն սկսելու իբրև ազդանշան և աջակցություն են ծառայել երկու կարևոր իրադարձություններ:
Դրանցից մեկը Մեծ Բրիտանիայի ապագա վարչապետ, իսկ այդ պահին բրիտանական նավատորմի հրամանատար Ուինստոն Չերչիլի կայացրած տարօրինակ որոշումն էր: 1915-ի ապրիլին բրիտանական նավատորմը մտավ Բոսֆոր – Դարդանել, որն իրականում պաշտպանված չէր, բայց ի զարմանս բոլորի նավատորմը նեղուցները գրավելու քայլեր չձեռնարկեց: Նավերն ու անձնակազմը չվտանգելու պատրվակով Չերչիլը հրամայեց վերադարձնալ Անգլիա (4), իսկ Կ. Պոլսում որոշեցին, որ անարգել կարող են սկսել հայ մտավորականների ձերբակալությունները: Հետագայում դրա համար Չերչիլին իր պաշտոնից հեռացրին (5):
Մյուսը` պատերազմների պատմության մեջ առաջին անգամ թունավոր գազի օգտագործումն էր: 1915-ի ապրիլի 22-ին արևմտյան ճակատում գերմանացիները գազային հարձակում իրականացրին (6): Դա հիմնովին շեղեց համաշխարհային հանրության ուշադրությունը Օսմանյան կայսրությունում կատարվող իրադարձություններից, հայերի նկատմամբ սկիզբ առնող բռնություններից:

Գազային հարձակումից երկու օր անց` ապրիլի 24-ին, թուրքերը ձերբակալեցին Կ. Պոլսի ողջ հայ մտավորականությանը, ինչպես նաև թուրքական պառլամենտի հայ պատգամավորներին, որոնք ժողովրդավարություն էին խաղում թուրքերի հետ 1908-ից սկսած, այդ թվում` թուրքական քաղաքական վերնախավի կողմից նույնպես շատ հարգված, Թալեաթի եղբայր և ընկեր, Գրիգոր Զոհրաբին: Այնուհետև, քանի որ Արևմտյան Հայաստանի հայությունը գլխատված էր, հայտնվել էր անկազմակերպ ու անպաշտպան վիճակում, նրա դեմ իրականացրեցին 1894-1923 թթ. հայերի ցեղասպանության ամենախոշոր, ամենազանգվածային գործողությունը:

Կարող էր հայությունը խուսափել ցեղասպանությունից: Կարո°ղ էր, եթե հայ հասարակական-քաղաքական միտքը, հայ քաղաքական վերնախավը իր ժամանակին, դեռևս Ադանայի կոտորածից հետո, երկու կարևոր որոշումներ կայացներ. ա) կազմակերպել հայության համապարփակ ինքնապաշտպանությունը, բ) չմասնակցել համայն մարդկության և հայության դեմ ուղղված զավթողական, ավազակային, կործանարար պատերազմին (7): Այդ որոշումները, սակայն, չկայացվեցին ոչ 1909-ին, ոչ 1914-ին և ոչ էլ 1918-ին կամ 1920-ին: Այսօր ևս, երրորդ համաշխարհային աղետի, նախապատրաստվող պատերազմի ու քաղաքակրթությունների բախման նախաշեմին այդպիսի քաղաքական որոշումներ կայացնելու խնդիրը կա:

Ամփոփենք և պարզապես թվարկենք թուրքերի և նրանց դաշնակիցների կատարած հանցագործությունները առնվազն վերջին 100 տարիների ընթացքում.
-Այլատյացության, ազգային գերազանցության ու սնապարծության (որ ժամանակի ընթացքում շիզոֆրենիայի դրսևորումներ է ստացել), ռասիզմի գաղափարախոսության` Պանթուրքիզմի, ձևավորում, տարածում և քարոզչություն թուրքական շրջանակներում:
-Հայերի տարհանման և Հայոց ցեղասպանության ծրագրերի ու գաղափարների մշակում, տարածում, քարոզչություն:
-1894-96, 1909, 1915-18, 1918-23 թթ. ընթացքում հայության բնօրրանում` Հայկական լեռնաշխարհում, և Օսմանյան կայսրության տարածքում` Հայոց ցեղասպանության ծրագրում, քարոզչություն, նախապատրաստում, հրահրում և իրականացում, նրա ունեցվածքի հափշտակում և յուրացում:
-1915-ին և դրան հաջորդող տարիներին, օգտվելով պատերազմական իրավիճակից, հայերից բացի` ասորիների, հույների, արաբների (հետագայում` 1920-ական թթ. կեսերից սկսած, նաև քրդերի) կոտորածների ու ցեղասպանության իրականացում, նրանց ունեցվածքի հափշտակում և յուրացում:
-1918թ., ագրեսիայի ձեռնարկում Արևելյան Հայաստանի հայության նկատմամբ, ապօրինի պայմանագրի պարտադրում նորաստեղծ Հայաստանի Հանրապետությանը:
-1918-ի Բաքվի հայերի ցեղասպանության իրականցում:
-1920թ., ագրեսիայի ձեռնարկում անկախ և ինքնիշխան պետության` Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այնուհետև անօրինական և ապօրինի պայմանագրերի (1920թ., Ալեքսանդրապոլ և 1921թ., Մոսկվայ) պարտադրում ագրեսիայի ենթարկված կողմին` Հայաստանի Հանրապետությանը:
-1894-1923, 1923-2011 թթ. Հայոց քաղաքակրթական արժեքների, այդ թվում` պատմաճարտարապետական հուշարձանների և եկեղեցիների ու խաչքարերի ավերում:
-Հայոց և տարածաշրջանի այլ ժողովուրդների պատմության, մշակույթի և քաղաքակրթական այլ արժեքների կեղծարարություն: Բրիտանական հանրագիտարանը դրա վերջին ապացույցներից է միայն:
-Հայոց ցեղասպանության պատմական փաստի և իրողության ժխտում, ուրացում, մերժում: Այս հարցով Ժամանակ շահելու և հատուցումը հետաձգելու անիրատեսական ակնկալիքով` պատմաբանների հանձնաժողովի ստեղծման առաջարկներ (8):
-Վուդրո Վիլսոնի 1920թ. նոյեմբերի 22-ի Իրավարար վճռով Հայաստանին հատկացված տարածքի 90-ամյա բռնազավթում:
-1993-ից Հայաստանի Հանրապետության շրջափակում:

Սա է ոչ ամբողջական ցանկը մարդկության դեմ թուրքերի ու իրենց դաշնակիցների իրականացրած հանցագործությունների: Ադրբեջանի իրականացրած հանցագործությունները Թուրքիայի ձեռագրի ու ծրագրի պատճենահանված տարբերակներն են: Դրանց մասին կխոսենք մեկ այլ առիթով: Իսկ հիմա նշենք, որ ոճիրը միշտ պատիժով է ավարտվում, ակնհայտ լինի դա, թե ոչ: Հայոց ցեղասպանության համար պատիժն ու հատուցումը շատ չի ուշանա: Կա հատուցում մարդկային արդարադատության ձևով, կա նաև պատիժ քաղաքակրթական բովանդակությամբ ու խորքով: Այն ազգերը, որոնք մարդկային հասարակության զարգացման բնական օրենքների դեմ են գործում ու փորձում են խուսափել պատասխանատվությունից, իրականում պատմության թատերաբեմից անհետանում են, որքան էլ վերելքի մեջ իրենց պատկերացնեն: Որովհետև զարգացումն ու քաոսը ամենևին էլ երկվորյակներ չեն, որ ձեռք-ձեռքի բռնած դպրոց հաճախեն…, այլ լիովին հակոտնյա իրողություններ:

Հայոց բոլոր իրավունքներն անժամանցելի են: Հայոց հայրենիքը` Հայկական լեռնաշխարհը հայության ազգային սեփականությունն ու հարստությունն է: Հայության պատասխանատվությունն ու անելիքն էլ իր քաղաքակրթական արժեքներին ու արժեքային համակարգին հավատարիմ մնալն է ու Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելը, ինպես նաև բոլոր ոչնչացված արժեքների համար հատուցում ստանալը, մինչև անգամ ինչ-որ տեղ ընկած վիրավոր խաչքարի ջարդված թևի համար:

«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն
24.01.2011
—————
Ծանոթագրություն

1. Ռորբախ Պաուլ, գերմանացի քաղաքական և հասարակական գործիչ: Գերմանա-հայկական ընկերության նախագահի տեղակալներից: Գրել է մի շարք աշխատություններª նվիրված Մերձավոր Արևելքում Գերմանիայի քաղաքականությանը, որոնցում գնահատել է Արևմտյան Հայաստանի նշանակությունը Գերմանիայի տնտեսական և քաղաքական շահերի տեսանկյունից: “Բաղդադի երկաթուղի” (1902) աշխատության մեջ հիմնավորել է այդ շինության նշանակությունը Մերձավոր և Միջին Արևելքում Գերմանիայի նվաճողական քաղաքականության դիրքերից, նշել Արևմտյան Հայաստանով այն անցկացնելու նպատակահարմարությունը, որը կնպաստեր այդ տարածաշրջանում Գերմանիայի ազդեցության ամրապնդմանը: Ռորբախը գրել է. «Նա ով տիրում է Հայաստանին, անմիջականորեն տիրում է ինչպես Փոքր Ասիայի արևելյան մասին, այնպես էլ Միջագետքին» (“Война и германская политика”, 1915, с. 63): Ընդգծելով այն կարևոր նշանակությունը, որ ուներ Հայաստանը Օսմանյան կայսրության համար, Ռորբախը շեշտել է, որ «Թուրքիան թե° քաղաքական և թե° ռազմական առումով կկորցնի իր կենսունակությունը հենց որ կորցնի Հայաստանը, հատկապես եթե այն կորցնի հօգուտ Ռուսաստանի» (նույն տեղում, էջ 62): Ելնելով դրանիցª Ռորբախը դեմ էր Արևմտյան Հայաստանի անկախությանը, պաշտպանել է այնտեղից հայերի տեղահանության մասին Թուրքիայի իշխող շրջանների ծրագրերը: Նշել է, որ «Արևմտյան Հայաստանից պետք է դուրս անել բնիկ հայերին», իսկ նրանց տեղում բնակեցնել Թրակիայից և Ռուսաստանից բերված մահմեդականների: Եթե այդպես վարվեին, ապա Հայաստանը մեկ հարվածով կպոկվեր Ռուսաստանի ձեռքից»: Ռորբախն առաջարկել է արևմտահայերին գաղթեցնել Միջագետք, ինչը, նրա կարծիքով, կնպաստեր «ճանապարհի տնտեսական զարգացմանը»: (Ս. Ստեփանյան, Գրականություն, Պ. Ռորբախ, «Բաղդադի երկաթուղի», (գերմ.) Die Bagdadbahn, B., 1902; 1902, Война и германская политка, М., 1915)
2. Րաֆֆի, «Քրդական միություն», 1880թ., Երկերի ժողովածու, հ. 11, Հրապարակախոսական և գրական – քննադատական հոդվածներ, Նաիրի հրտ., Երևան, 1991, էջ 336: Տես նաև, «Ուխտ Արարատի», թիվ 1 (17), մարտ – ապրիլ, 2009թ., էջ 12-21, www.oukhtararati.com/amsagrer  կայքում:
3. Տես, Գասպար Տերտերյան, «Սիոնիզմի եւ Փանթուրքիզմի առնչութիւնները եւ անոնց սպառնալիքը Հայաստանի լինելիութեան», Բեյրութ, 1990թ.:
4. Ըստ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հ. Մորգենթաուի, երբ անգլիական նավատորմը 1915-ի ապրիլին մտավ Դարդանել բոլորի, այդ թվումª թուրքական կառավարության և Գերմանիայի դեսպանի համար ակնհայտ էր, որ անգլիական զորքերը առանց կրակոցի կմտնեն Կ. Պոլիս, քանի որ, ինչպես հայտնի էր, Բոսֆոր և Դարդանել նեղուցները, ըստ էության, չէին պաշտպանվում, իսկ Կ. Պոլիսը հիմնական մասով էվակուացվել էր երկրի խորքերը: Սակայն բոլորի, այդ թվում և Գերմանիայի դեսպանի, համար հանելուկ մնաց, թե ինչո±ւ անգլիական նավատորմը, որն առանց ռազմական միջադեպերի արդեն հասել էր Մարմարա ծով, շրջեց ուղղությունն ու վերադարձավ Անգլիա: Հայտնի էր, որ այդ մասում նեղուցը պաշտպանում էին ընդամենը երեք ոչ մեծ տրամաչափի հրանոթ, և ունեին ընդամենը մեկ արկ, այն էլ արձակեցին առաջին նավի վրա, որը ոչ մի վնաս չպատճառեց ռազմանավին: Դա էլ պատճառ դարձավ, որ Չերչիլը նավատորմը չվտանգելու պատրվակով հրաման արձակի վերադառնալ: Օրեր անց Կ. Պոլիս վերադարձած թուրքական իշխանությունները հրամայեցին Օսմանյան կայսրության գրեթե ամբողջ տարածքում սկսել կանխավ ծրագրված հայերի տեղահանություններն ու զանգվածային կոտորածները: 1915թ. ապրիլի 24-ին ընթացքի մեջ դրվեց Հայոց Մեծ եղեռնը… (մանրամասները տե°ս, H. Morgenthau, Secrets of Bosphorus, Constantinopol 1913-1916, L., 1918, կամ Հ. Մորգենթաու, Ամերիկայի դեսպանի հուշերը և հայկական եղեռնի գաղտնիքները, Ե., 1990թ.):
5. Ուինստոն Լեոնարդ Սպենսեր Չերչիլ (Churchil), (1874-1965), Մեծ Բրիտանիայի մինիստր (պրեմիեր մինիստր) 1940-1945թթ., 1951-1955թթ.: 1886-1898թթ. ծառայել է Հնդկաստանում, մասնակցել է Սուդանի դեմ ռազմական գործողություններին: 1899-1902թթ. անգլո-բուրական պատերազմի ժամանակ զինվորական թղթակից է եղել Հարավային Աֆրիկայում: 1906-1908թթ. եղել է Մեծ Բրիտանիայի Գաղութների մինիստրի տեղակալ, 1908-1910թթ.ª առևտրի, 1910-1911թթ.ª ներքին գործերի, իսկ 1911-իցª ռազմածովային մինիստր: Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ Դարդանելի օպերացիայի (1915թ. մարտ – ապրիլ ամիսներ) կազմակերպիչներից է, որի ձախողման համար պաշտոնաթող է եղել: (Сов. энциклопедический словарь, Мoсква, 1989г.)
6. «Ապրիլի 22-ին գերմանացիները առաջին անգամ օգտագործեցին թունավոր գազ»: 1915-ի պատերազմաշրջան: (Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 1, Երևան, 1974, էջ 527)
7. Առաջին համաշխարհային պատերազմից և Հայոց ցեղասպանությունից 7-8 տարի առաջ արդեն կար և գործում էր «Չեզոք պետությունների և անձանց իրավունքների և պարտավորությունների մասին ցամաքային պատերազմի դեպքում» Կոնվենցիան, ընդունված 1907 թ. հոկտեմբերի 18-ին` Հաագայում: 20-րդ դարի սկզբին այդ Կոնվենցիայի սկզբունքներից ու նորմերից չօգտվելը հայ հասարակական-քաղաքական մտքի և քաղաքական վերնախավի մեծագույն – ճակատագրական բացթողումներից էր Հայոց նորագույն պատմության մեջ:
8. Երիտթուրքական կառավարության ղեկավարների և «Միություն և առաջադիմություն» կուսակցության կոմիտեի անդամների դատավարությունը տեղի է ունեցել 1919թ. Կ. Պոլսում: «Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ ներքաշելու և հայերի դեմ զանգվածային կոտորածներ կազմակերպելու» մեղադրանքներով` Ռազմական հատուկ ատյանը երիտթուրք պարագլուխներից շատերին, այդ թվում` Ներքին գործերի նախարար, երիտթուրքական կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահ ու մեծ վեզիր (1917-1918) Թալեաթին, Ռազմական նախարար Էնվերին, Ծովային նախարար, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Սիրիայում թուրքական 4-րդ բանակի հրամանատար Ջեմալին և «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի, «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի անդամ, հանրակրթության նախարար դոկտոր Նազըմին հեռակա կարգով դատապարտեց մահվան: (Տես, www. genocide-museum.am: Տես նաև, «Հայերի ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի», Առաջաբանը, թարգմանությունը և ծանոթագրությունները Ա. Հ. Փափազյանի, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրտ., 1989)

 
Հ.Գ. – «Լուսանցքե-ի էլ.փոստին ուղարկած այս նյութերը տպագրում ենք առանց կրճատումների:

«Լուսանցքե թիվ 2, (178), 2011թ.
Կարդացեք «Լուսանցքե-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլե եւ www.pressinfo.am -ի «Բեռնումե բաժիններում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։