Ինչու են քրդերն աշխուժանում ՀՀ-ում եւ Հայաստանի շուրջ…

Տարածաշրջանային բումերանգ –

Ինչու՞ են քրդերն աշխուժանում ՀՀ-ում ու ՀՀ-ի շուրջ
Իսկ հայաստանյան «գլխավոր» քուրդը Արեւմտյան Հայաստանը թուրքական հող է համարում

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հերթական անգամ աչքի է ընկել նոր սկանդալային հայտարարություններով: Բարձրաստիճան պաշ-տոնյայի համար անհարիր բառապաշարով ու դիվանագիտական նորմերից դուրս բնորոշումներով նրա քննադատության թիրախն այս անգամ Իսրայե-լի կառավարությունն է ու ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը:

Թուրքը վերջինիս մեղադրել է «սիոնիստական մութ գործերին» անձնական մասնակցություն ունենալու մեջ: Կաթարական «Ալ Ջազիրա» հե-ռուստաընկերությանը տված հարցազրույցում, Էրդողանը Բենիամին Նեթանյահուի կառավարությունը բնութագրել է որպես «վատթարագույնը Իսրայելի պետության գոյության ընթացքում», թուրք-իսրայելական օրեցօր սրվող հարաբերությունների մեղավորությունը բար-դել է անձամբ Լիբերմանի վրա, «ումից անհապաղ ազատվելը կծառայեր Իսրայելի բարօրությանը»…
«Լիբերմանը պատրաստ է դիմել ցանկացած պրովոկացիայի, նա լրջագույն խնդիր է հենց Իսրայելի համար: Իսրայելցիները պարտավոր են ազատ-վել նրանից, դա յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է»,- ասել է Թուրքիայի վարչապետը: Անդրադառնալով ամիսներ առաջ Գազայի հատված ուղեւոր-վող ազատության նավատորմի վրա հարձակման միջադեպին՝ նա նշել է, թե Թուրքիան Իսրայելին մեղքերը քավել է սովորեցրել, Իսրայելը -վաղուց պետք է ներողություն խնդրեր իրենցից. «Սիոնիստներն իսկական ծովահեններ են: Նրանք արյունալի ջարդ իրականացրեցին սպանելով մեր 9 անմեղ քաղաքացիներին: Էլ չեմ ասում, թե ինչեր են անում Գազայում»:
Ա. Լիբերմանը ներողություն խնդրելու թուրքական կողմի պահանջը որակել էր որպես ցինիզմ ու հայտարարել, թե այդ Թուրքիան պետք է ներողություն հայցի, ու նաեւ այն բանի համար, որ «Համաս»-ը ահաբեկչական կազմակերպություն չի ճանաչում:
Թուրք-իսրայելական խմորումներն անհանգստացնում են Իսրայելին: Նաեւ ՀՀ-ում Իսրայելի դեսպան Շմուել Մեյրոմիին է անհանգս-տացնում Թուրքիայի մերձեցումը «արմատական երկրների հետ»: Նա նկատել է, թե հնարավոր է՝ Էրդողանի վարքագծում որոշ զգացական, քաղաքական մոտիվացիա ունեցող չափազանցումներ կան, բայց իրենց արտաքին քաղաքականությունում կատարվող տեղաշարժն արմատական է. «Իշխանություն գալուց ի վեր Էրդողանի արտաքին քաղաքականության խորհրդատուն եւ գաղափարախոսը պարոն Դավութօղլուն է: Նա դիվանագետ չէ, այլ ակադեմիական շրջանակներից եկած փիլիսոփա… դրա համար էլ մտորում է վաղուց վերացած Օսմանյան կայսրությունը վերակենդանացնելու կամ դրա ազդեցութ-յունը վերգտնելու շուրջ: Իսրայելի հետ հարաբերություններն այդ տեղաշարժի մի մասն են միայն: Ոմանք ասում են՝ Թուրքիան հեռա-նում է Արեւմուտքից, փոխում է կողմնորոշման առանցքը, մերձենում է ռադիկալ երկրների հետ, ինչպիսին են Իրանը, Սիրիան, եւ դա ան-հանգստացնող է»:
Սակայն, հենց Իրանը Թուրքիային սթափության ու զգոնության է կոչել՝ հասկանալի է, այլ հանգամանք նկատի ունենալով: ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Ռամին Միհմանփերեսթը մտահոգություն է հայտնել ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղադրման առնչությամբ եւ նշել, որ տարածաշրջանի երկրներն ի զորու են ապահովել տվյալ երկրամասի անվտանգությունը: Իրանցի պաշտոնյան ասել է, որ ՆԱՏՕ-ի անվան տակ ի-րագործվող այդ ծրագիրն ավելի վաղ ձախողված նախկին ամերիկյան ծրագիր է. «Այս արկածախնդրության հետեւում կասկածելի նպատակներ կան: Այն ուղղ-ված է Իսրայելի շահերի պաշտպանությանը: Իրանը տարածաշրջանում սպառնալիք չէ ոչ մի երկրի համար: Տարածաշրջանը վտանգող հիմնական սպառ-նալիքը սիոնիստական Իսրայելն է»: Միհմանփերեսթն անդրադարձել է նաեւ այն հանգամանքին, որ հակահրթիռային այդ համակարգը նախատես-վում է տեղակայել Թուրքիայի տարածքում: Թուրքիայի իշխանություններն արդեն իրազեկվել են կասկածելի այդ նախագծի վերաբերյալ տարածաշր-ջանի եւ մահմեդական երկրների մտահոգությունների մասին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում նույնպես աշխուժանում է ռազմական համագործակցությունն Իսրայելի հետ: Իսկ Ադրբեջանի ու Իրանի մի-ջեւ անցագրային ռեժիմը վերացնելու
Թեհրանի քայլին Բաքուն համարժեք պատասխան չի տա. ըստ «Wikileaks»-ի հրապարակածի, այս մասին վստահեցրել է Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւը ԱՄՆ փոխպետքարտուղար Ուիլյամ Բըրնսին: Ալիեւը նաեւ տեղեկացրել է, որ Ադրբեջանը մտադիր է «ֆարսիով (Իրանի պետական լեզուն) նոր հե-ռուստաալիք հիմնել, որը կսփռվի ԻԻՀ տարածքում»: Ալիեւը դժգոհել է, որ Ադրբեջանում հեռարձակվող իրանական ադրբեջանալեզու «Սեհեր» հեռուստաալիքն իր լուսանկարն օգտագործում է «Դավթի աստղի համադրմամբ»: Սա, Ալիեւի բնորոշմամբ, հակաադրբեջանական սադրանք է: Այլ սադ-րանքների թվում նա նշել է արմատական իսլամական խմբավորումների ֆինանսավորումը, Նախիջեւանում Աշուրի տոնակատարության ֆինանսավո-րումը, Թավրիզի ու Ստամբուլի հյուպատոսարանների առջեւ իրանցիների բողոքի ակցիաները, Կասպից ծովում հակամարտությունը եւ այլն:
Այնուամենայնիվ, Թեհրանն ու Անկարան շահագրգռված են, որ Ադրբեջանի ու Իսրայելի հարաբերությունները սառեցվեն: ԱՄՆ պետքարտուղա-րության նախկին խորհրդական, Եվրասիայի հարցերով փորձագետ Արիել Քոենը կարծում է, որ Իսրայելի վարչապետի՝ Թուրքիայի հետ հարաբե-րությունները կարգավորելու ջանքերը տապալվելու են, եւ Անկարան ու Թեհրանն ամեն ինչ անելու են Ադրբեջանի եւ Իսրայելի «նեղ կապերը «պատռելու» համար»: Որքան էլ Իսրայելը ջանքեր գործադրի Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու առումով, հազիվ թե Անկա-րան արտաքին քաղաքական կուրսը փոփոխությունների ենթարկի եւ վերականգնի 2 պետությունների միջեւ եղած ռազմավարական հարաբերութ-յունները: Ըստ Քոենի, Իսրայելը կփորձի ազդեցության գոտին տարածել Հարավային Կովկասում, որտեղ Թուրքիան զգալի ազդեցություն ու-նի. «Հատկապես դա կարող է արտացոլվել Բաքվի եւ Իսրայելի հարաբերություններում: Այն փաստը, որ Թուրքիան եւ Իրանը Ադրբեջանի հարե-ւաններն են եւ նրա կարեւոր գործընկերները, իր ազդեցությունը կունենա, եւ Իսրայելի հետ Բաքվի հարաբերությունները կթուլանան: Այդ հարցում Թեհրանը եւ Անկարան շահագրգռված են»:
Հայ-իրանական եւ թուրք-ադրբեջանական շահերի բախումից բացի, կա նաեւ քրդական գործոնը: Ազգությամբ քուրդ քաղաքական գործիչ, «Ժողովրդավարա-կան հասարակություն կոնգրեսի» համանախագահ Ահմեթ Թյուրքը Թուրքիայի հարավ-արեւելյան Մարդինի նահանգի Նուսայբին շրջանում կազ-մակերպված հանրահավաքի ժամանակ դժգոհություն է հայտնել թուրքական իշխանություններից ու շեշտել, որ վերջիններս ոչ մի քայլ չեն կատարում՝ ապահովելու քրդերի խաղաղ գոյակցությունը ժողովրդավարության շրջանակներում. «Քրդական հարցի լուծման համար ոչ մի նախագիծ չկարողացան առաջ մղել: Այսօր արյուն է թափվում: Մենք ուզում ենք դադարեցնել արյունահեղությունը: Արյուն թափելուն վերջ տալն ու խաղաղություն հաստատելն ավելի կարեւոր է, քան ընտրությունները»: Նա նաեւ նշել է, որ իրենք Թուրքիայում պայքարելու են ոչ միայն քուրդ ժողովրդի, այլ նաեւ հայերի, արաբների, ասորիների ազատությունների համար:
Թուրքիայում կարող է վերստին սրվել քրդական հարցը, քանի որ նույնիսկ քուրդ քաղաքական գործչին են դատում մայրենիով խոսելու համար: Անկարայի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանում սկսվել է Ահմեթ Թյուրքի գործով դատավարությունը: Նրա դեմ մեղադրանք էր ներ-կայացվել մեջլիսում ունեցած ելույթի մի մասը քրդերեն հնչեցնելու համար: Թուրքիայի քաղաքական կուսակցությունների մասին օ-րենքում նշված է, որ թուրքերենից բացի մեջլիսում այլ լեզու գործածելն արգելվում է: Քուրդ գործիչը պահանջում է արգելք սահմանող այդ հոդվածը բողոքարկել Սահմանադրական դատարանում, եւ այս հարցը նոր սրում է հաղորդել թուրք -քրդական խնդրին:
Քրդերը աշխուժանում են նաեւ ՀՀ-ում եւ ՀՀ-ի շուրջ: Վերջերս Երասխավանի հատվածից հայ-թուրքական սահմանը հատել են քուրդ ամուսին-ներ: Գյուղացիների հավաստմամբ՝ նրանք բնակվել են լեռներում, նրանց տեսել են նույնիսկ Վայքի գյուղերից մեկի մոտակայքում: Մի ա-ռեւտրական տեսել է նրանց, զանգել ոստիկանություն: Ամուսինները ձերբակալվել են եւ տեղափոխվել Վայքի ոստիկանություն, որտեղից զլմ-ներին հրաժարվել են տեղեկատվություն հաղորդել: Նշվում է, որ վերջին ամիսներին սա նման երկրորդ դեպքն է, «որը ոչ միայն չի բացա-հայտվել, այլ նաեւ խնամքով թաքցվում է»:
Շարունակենք քրդերի թեման: Նաեւ հակահայ դրսեւորումներ են արձանագրվում: Քրդական «Փեշմերներ» կոչվող կազմակերպությունը հրապարա-կավ սպառնացել է, որ Վանի Աղթամար կղզի ժամանող հայերին կոչնչացնեն՝ ինչպես թուրք զինվորներին, որպեսզի իրենց հողերի վրա աչք չդնեն: Պատկերացնու՞մ եք, իսկ Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը ոչ ավել, ոչ պակաս ասել է, թե դրանք ոչ հայկական, ոչ էլ քրդական հողեր են, այլ պետականորեն ամրագրված թուրքական հող է, իսկ հիշյալ անվանումով քրդական կազմակերպություն իբր չկա, եւ դա իբր սադրանք է…
Դառնանք Ադրբեջանին: ՌԴ արտաքին գերատեսչությունը Ադրբեջանին ներառել է ահաբեկչական վտանգ պարունակող երկրների ցանկում, եւ պետք է ապա-հովագրի որոշ դեսպանատների առավել վտանգավոր գոտիներում՝ Վրաստանում, Մոլդովայում, Չերնոգորիայում, Իսպանիայում, Եգիպտոսում, Ադր-բեջանում, Թուրքիայում:
Այսպես Թուրքիան եւ Ադրբեջանը լուրջ խնդիրների առջեւ են կանգնած ոչ միայն Հայաստանի, այլեւ Իրանի, Իսրայելի, ԱՄՆ-Եվրոպայի եւ Ռուսաստանի հետ հարաբերություններում: Կարծես սա քիչ է Ադրբեջանի համար, հիմա էլ Իրանում կարծիք կա, թե «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության անդամ Ադրբեջանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները:
Ադրբեջանը ոչ միայն խախտել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթները, այլ որպես «Իսլամական կոնֆերանս» կազմա-կերպության (ԻԿԿ) անդամ չի կատարում եւ մոռացության է տվել Կահիրեում ընդունված մուսուլմանական ժողովուրդների իրավունքների պաշտ-պանության մասին հռչակագրում ստանձնած պարտավորությունները: Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ «Արան» գիտակրթական եւ վերլուծական կենտրոնում կազմակերպված կոնֆերանսի ժամանակ հայտարարել է իրանցի իրավապաշտպան Վահիդ Քազեմ Զադեն: Ըստ նրա, Բա-քուն պարտավորություն է ստանձնել, որ կրթություն ստանալու ճանապարհին որեւէ մեկի կրոնական իրավունքները չպետք է սահմանափակվեն: Մինչդեռ ճիշտ հակառակն է անում: Ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը չի հերքում, որ իրանցի հոգեւորականները լուրջ քննադատության են ենթարկում  Իլհամ Ալիեւին, հոգեւոր առաջնորդ Ալլաշյուքյուր Փաշազադեին, ով հայտնվել է շատ ծանր իրավիճակում եւ ստիպված է ընտրութ-յուն կատարել պետական շահի եւ սեփական բիզնես-շահերի միջեւ, քանի որ իրանա-ադրբեջանական սահմանով անցնող ապրանքների մեծ մասը վե-րահսկվում է Փաշազադեի կողմից:
Կարծում ենք՝ հայկական դիվանագիտության աշխուժացման եւ տարածաշրջանային բազմաբեւեռ ու բազմաբնույթ քայլերի եւ ծրագրերի առաջադր-ման իսկը հարմար պահն է:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 2 (178), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։