Հետաքրքիր անկյուն… Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Մնում է բուժօգնությունն իրապես անվճար լինի

Հունվարի 1-ից ՀՀ բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկաներում եւ ծննդատներում մինչեւ 7 տարեկան երեխաներին տրվում է Երեխայի առող-ջության պետական հավաստագիր: Սա փաստելու է, որ այդ տարիքային խմբի երեխաները հիվանդանոցներում բուժվել եւ սպասարկվելու են անվճար: Ա-ռողջապահության նախարարության մասնագետները հավաստիացնում են, որ այս գործընթացը ծննդօգնության հավաստագրի դրական գործընթացի շա-րունակությունն է ու կբարձրացնի հիվանդանոցային օգնության մատչելիությունը, կկրճատի մանկական հիվանդանոցային մահացությունը: Այդ հավաստագրով նախատեսվում է նաեւ անվճար բուժօգնություն 7-18 տարեկան սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված երեխաների համար, ինչպես նաեւ մինչեւ 18 տարեկանների անհետաձգելի բուժօգնության ժամանակ: Հավաստագրերը 2 գույնի են՝ վարդագույն եւ երկնա-գույն՝ մեկն աղջիկների, մյուսը՝ տղաների համար:

Մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետի դիտարկմամբ էլ՝ բուժհաստատությունը հավաստագրի դիմաց ստանում է փոխ-հատուցում: Առաջիկայում երեխայի առողջության պետական հավաստագրի հետ միաժամանակ կտրամադրվեն կնոջ առողջության եւ երեխայի առող-ջության անձնագրեր:
Երեխայի առողջության անձնագիրն օրինակ, շատ արդյունավետ կլինի, քանի որ դրանում տեղեկացվում է երեխայի սնուցման, խնամքի, հետագա պատվաստումների վերաբերյալ: Կլինի նաեւ մանկան աճի կորագիծը, որը ինքնուրույն լրացնելով, երիտասարդ մայրը կարող է պատկերացում կազ-մել երեխայի զարգացման մասին: Բացի այդ, անձնագրերի միջոցով ծնողները տեղեկացված կլինեն հատկապես սնուցման անվտանգության մասին:

*  *  *
Համավճարը նախորդ տարի փորձնական կիրառվել է 3 մայրաքաղաքային հիվանդանոցներում` «Արաբկիր», «Նաիրի» եւ «Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում»: Ըստ Արա Տեր-Գրիգորյանի` փորձը բավականի հաջող էր, այն դրական գնահատել է անձամբ վարչապետը: Նրա խոսքով, համավճարի ժամանակ գործելու է ճկուն համակարգ, լինելու են նաեւ զեղչային քաղաքականություն:

Արաբկիրե բժշկական կենտրոնում կիրառել ենք դրանք, թեեւ եղել են դեպքեր, երբ բուժվողը ուղղակի հեռացել է առանց վճարելու: Որեւէ մի-ջոց առայժմ չենք կիրառել, սակայն հետագայում կլինի պայմանագիր, որը կունենա իրավական ուժե,-ասաց նա:
Համավճարի կիրառումը, ըստ ՀՀ Առողջապահության նախարարության, կրճատելու է ոչ պաշտոնական վճարումների հոսքերը, դրանք դարձնելու ա-վելի թափանցիկ: Այն կնպաստի նաեւ բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացմանը:
Արա Տեր-Գրիգորյանը վստահեցնում է, որ այս դեպքում բուժաշխատողի համար սահմանվելու է բազային աշխատավարձ, ձեւավորվելու է նաեւ բո-նուսային ֆոնդ: Ամեն հիվանդի համար էլ բժիշկը ստանալու է բոնուսային միավորներ, որոնք էլ գումարվելու են նրա աշխատավարձին:
Ի դեպ, համավճար չի տարածվի սոցիալական հատուկ խմբերի դեպքերում, որոնց ցանկը փակցված կլինի հիվանդանոցներում: Նախարարության պաշտոն-յաները նաեւ հավատացնում են, որ համավճարը ժամանակավոր բնույթ կկրի ու կկիրառվի այնքան ժամանակ, մինչեւ կարողանան այլ ֆինանսական հոս-քերով ծածկել փոխհատուցումը:
Ի դեպ, Արա Տեր-Գրիգորյանը նաեւ հայտնեց, որ Առողջապահության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու, մասնավորապես մարզային բուժհիմնարկները բարելավվելու նպատակով, ստացել են 19 միլիոն դոլար վարկ : «Ա1+ե-ի հարցին` թե այդ վարկերը հետագայում ինչ մեխա-նիզմներով են վերադարձվելու, նա պատասխանեց:
«Որքան ես գիտեմ, դրանք արտոնյալ, անտոկոս վարկեր են: Կարծում եմ, որ շատ անհրաժեշտ են, քանի որ երկիրը իր միջոցներով նման ներդրում-ներ չէր կարող իրականացնել: Մինչդեռ քայլ առ քայլ բարենորոգումներ իրականացնելով, այդ ամենը ուղղակի ոգեւորում է մեր աշխատողնե-րինե:

Գոհար Վանեսյան

* * *
Հայ կինը խնամված է
«Հայ կանայք, աղջիկները շատ գեղեցիկ են, նորաձեւ են, եւ շատ խնամված արտաքին ունեն»,- այսպես է արտահայտվել Նորաձեւության հայկական խոր-հրդի անդամ, գեղանկարիչ, դիզայներ Լիլիթ Մարգարյանը:
Նա բազմաթիվ երկրներում է եղել ու եկել է այն եզրակացության, որ հայ կնոջից խնամված կին չկա աշխարհում:
Շատ կանայք պարզապես չեն կարողանում առաջնորդվել նորաձեւության թելադրանքով, եւ դա նրանց մեղավորությունը չէ. «Ինչ մեր շուկա-յում վաճառվում է, այն էլ հագնում են: Ոչ բոլոր կանայք կարող են իրենց թույլ տալ պոդիումից հագուստ գնել, բայց ինչպիսի հագուստ էլ կրեն, միեւնույն է՝ հայ կանայք ցանկացած պայմաններում, ցանկացած իրավիճակում փորձում են լավ արտաքին ունենալ»,- ասում է դիզայնե-րը: Իսկ ճաշակի հարցով Լ. Մարգարյանն ասել է. «Աստված մեկին շնորհում է բարձր ճաշակ, մեկին ավելի քիչ եւ երբեք պետք չի մեղադրել այն մարդկանց, ովքեր բարձր ճաշակով կամ ոճային զգացողությամբ չեն փայլում:
Մեկն էլ ունի բարձր մաթեմատիկական ունակություններ, մյուսը՝ չունի: Յուրաքանչյուր մարդ ունի թերություններ եւ առավելութ-յուններ»:

Մութ լինի, քուն լինի
Բժիշկները զգուշացնում են, որ պետք է քնել լիակատար մթության մեջ, այլապես ժամանակի ընթացքում հնարավոր է առաջանա դեպրեսիա:
Ինչպես հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները, հենց լուսամփոփի լույսը կամ մթնշաղային լույսը կարող է դեպրեսիայի առա-ջացման պատճառ դառնալ:
Բժիշկները նշում են, որ ննջարանում լուսամփոփի լույսն ազդում է մարդու ուղղեղի աշխատանքի վրա եւ թույլ չի տալիս, որպեսզի մելատոնինը՝ քնի հորմոնը մարմնին փոխանցի քնելու անհրաժեշտության շատ կարեւոր ազդակը:

Կարինե Շեկոյան

* * *

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
Ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր

Սաղմոնով նախուտեստ

Բաղադրությունը
Սաղմոն (սՏրՏրՖ) – 200 գրամ
կարմիր գլուխ սոխ – 100 գրամ
մաղադանոս – 100 գրամ
մայոնեզ – 100 գրամ
աղացած կարմիր պղպեղ (բուլղարական) – 100 գրամ
լիմոն լայմ (կանաչ) – 1 հատ
չիլի սոուս
խնձորի քացախ
քունջութ բոված – 5-6 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը
Սոխը կտրատել, լիմոնը քամել վրան, մայոնեզ ավելացնել, կարմիր պղպեղը, չիլի սոուսը, քունջութը, քացախը խառնել: Կտրատած սաղմոնը լցնել մեջը, վրան ավելացնել կտրատած կանաչին, փակել բերանը եւ սառնարանում թողնել 3 օր:
Ճաշակեք ու վայելեք այս նախուտեստը՝ հասկանալով նաեւ գրագետ ու համեղ սնվելու գաղտնիքը:
Անու՛շ լինի:

* * *
Շաբաթվա մարզական կյանքից –

Անհաջող մասնակցություն
2012թ. Եվրոպայի ֆուտզալի առաջնության նախնական փուլի խաղերում Հայաստանի հավաքականն Իսլանդիայում նախ՝ 2:2 ոչ-ոքի խաղաց Հու-նաստանի ընտրանու հետ, ապա մեր թիմը պարտվեց Իսլանդիային՝ 1:6 եւ Լատվիային՝ 1:2 հաշվով:
Որակավորման 2-րդ փուլ մտան լատվիացի ֆուտբոլիստները, նրանք բոլոր 3 խաղերում էլ հաղթանակ տարան եւ գրավեցին միակ ուղեգիր տվող 1-ին տեղը:

Շախմատային խաչմերուկ
Լեւոն Արոնյանը հոլանդական Վեյք ան Զեեի սուպերմրցաշարում 10-րդ փուլից հետո վաստակել է 6,5 միավոր եւ Վլադիմիր Կրամնիկի հետ այժմ բաժանում է 3-4-րդ տեղերը: Աղյուսակը կրկին գլխավորում են աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդն ու ամերիկացի Հիկարու Նակամու-րան, ովքեր ունեն 7-ական միավոր:
«B» խմբի մրցաշարին մասնակցող Գաբրիել Սարգսյանը 10-րդ փուլից հետո վաստակել է 6 միավոր եւ բաժանում է 3-5-րդ տեղերը: Առաջատարները Սոն ու Եֆիմենկոն են՝ 6,5-ական միավորով:

*  *  *
Հայաստանի տղամարդկանց 71-րդ առաջնությունում կայացել է 9-րդ փուլը: 6,5 միավորով առաջատարն է Ռոբերտ Հովհաննիսյանը:
5 մասնակիցներ՝ Ավետիք Գրիգորյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը, վաստակել են 5,5-ական միավոր եւ բաժանում են 2-6-րդ հորիզոնականները: 9-րդ փուլից հետո Հրանտ Մելքումյանը, ով գերազանց էր մեկնարկել առաջնութ-յունում, 4,5 միավոր զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: Նրան 4-ական միավորով հաջորդում են Արա եւ Արտաշես Մինասյանները: Աշոտ Անաստասյանը, Դավիթ Գ. Պետրոսյանը եւ Տիգրան Քոթանջյանը 2,5-ական միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը:

*  *  *
Գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացվող մրցաշարում վերջին փուլից առաջ 10 հնարավորից վաստակել է 6 միավոր: 8,5 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են 4 մասնակիցներ:

*  *  *
Գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը Չեխիայի Մարիանսկե Լազնե քաղաքում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ 114 մասնա-կիցների մեջ գրավեց 5-րդ տեղը: Նա միայն 0,5 միավորով հետ մնաց հաղթողից՝ ՖԻԴԵ-ի վարպետ Միխալ Նովոտնուց (Չեխիա):

Մրցում են ըմբշամարտիկները
Երեւանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը, իսկ հունվարի 29-30-ը մրցասպարեզն ար-դեն կտրամադրվի մեր հունահռոմեական ոճի ըմբիշներին, որոնք նույնպես կպայքարեն Հայաստանի 2011թ. չեմպիոնի կոչման համար:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 3 (179), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։