Ու՞մ է Խորենացին Տիգրան Մեծ համարում…

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության –

Ու՞մ է Խորենացին Տիգրան Մեծ համարում
Անցյալն ինքն է հուշում՝ ումից օրինակ վերցնել

Ամեն մի առողջ ազգային պատմագրության կարեւորագույն խնդիրներից է՝ ազգի պատմության իրական ընթացքին ու դրա ճշմարիտ հասկացու-մին համապատասխան՝ պատմական արժեհամակարգության՝ պատմական ընթացքում ու պատմական անձանց մեջ գլխավորը (առանցքայինը, ազգի համար ամե-նակենսունակը) երկրորդականներից տարբերակումը: Դա է ազգի մեջ ստեղծում պատմական ու պատմագիտական ճաշակ, պատմական դեմքերի (երեւույթնե-րի, իրադարձությունների) գնահատման չափանիշ-աստիճանակարգություն:

Այս խնդրի ենթախնդիրներից է ազգի պատմության մեջ ամենամեծ դերը կատարած պատմական անձանց, այլ կերպ ասած՝ ամենայն ազգային դեմքերի առանձնացումը, որը եւ մյուսների գնահատման հիմք պետք է հանդիսանա:
Այս առումով հայ պատմագրության մեջ ընդհանրական տեսակետ է ձեւավորվել առ այն, որ հայ պատմական դեմքերի մեջ մեծամեծերը Տիգրան Երկրոր-դը եւ Տրդատ Երրորդն են: Ընդ որում՝ առաջինի պարագայում՝ կայսերական պատմագրությունների ազդեցության տակ, իսկ երկրորդինի պարագա-յում՝ եկեղեցական: Այդ տեսակետը չի համապատասխանում պատմական ճշմարտությանը, ավելի ստույգ՝ Տիգրան Երկրորդի պարագայում եթե ինչ-որ չափով, այնուամենայնիվ, համապատասխանում է (չէ՞ որ նրա ժամանակ Հայաստանը տարածաշրջանի ամենահզոր կայսրություններից էր), ապա երկ-րորդի պարագայում՝ բնավ (նրա ժամանակ, փաստորեն, Հայոց թագավորությունը որպես այդպիսին կործանվեց): «Ինչու»-ի վերաբերյալ հարցը թողնենք մի կողմ. դա առանձին հոդվածի քննարկան թեմա է: Այստեղ արծարծենք միայն այն խնդիրը, թե ով է իսկական Տիգրան Մեծը՝ դրանով բնավ ստվեր չգցելով ընդունված Տիգրան Մեծի վրա:
Մաշտոցի կողմից հայոց գրերը վերականգնելուց հետո առաջացած հայոց պատմագրության հայր դարձավ, իրավացիորեն ընդունված է ասել, Մովսես Խորենացին: Իսկ ու՞մ, եթե ոչ հենց մեր պատմահոր ասածները պետք է հիմք դառնան Հայոց պատմական մեծամեծերին որոշելու հարցում (ընդհանրապես վերցրած էլ՝ մի՞ թե հոր՝ նախնիների հետ բուն կապող օղակի ասածները սերունդների համար դաս ու խրատ չպետք է լինեն):  
Տեսնենք, թե ինչ է ասում այս առումով մեր պատմահայրը, ընդ որում՝ ասում՝ ելնելով ոչ թե իր զուտ անձնական պատկերացումներից ու ճաշակից, այլեւ՝ պատմական հարուստ աղբյուրների (այդ թվում, ենթադրելի է, հայ հեղինակների…), ինչպես նաեւ՝ հայ ու օտարազն պատմա-բանահյուսական տեսակ-տեսակ պատումների խորը ուսումնասիրությունից:
Ինչ խոսք, պատմիչի կողմից առատորեն զուտ հայկական աղբյուրների օգտագործումն է հատկապես նրա ասածների ճշմարտացիությունը պայմա-նավորում: Եվ պարզ է՝ ինչու: Թվարկելով հայոց պատմության մեծամեծերին՝ մեր պատմահայրը գրում է. «Ես սիրում եմ ըստ քաջության այսպես կոչել- Հայկ (Բելին սպանող մեր մեծ նախնին,-հեղ.), Հայկյան Արամ (Հայկի վեցերորդ սերունդը,-հեղ.), Տիգրան (Երվանդ Սակավակյացի որդին,-հեղ.), որովհետեւ քաջերի սերունդները քաջերն են, իսկ նրանց միջեւ եղածներին (պակաս քաջերին,-հեղ.) ով ինչպես ուզում է, թող կոչի»: Խոսուն է այն, որ պատմիչը իր ասածը ոչ միայն պատմական առումով է ճշմարտացի համարում, այլեւ՝ դիցաբանական (նրան դիցաբանա-կան աշխարհընկալումը եւս հարազատ էր…). ըստ նրա՝ թեեւ «չորս Արամազդ» կա (դիցապատումներում Արամազդ անունով չորս դիցանձերի մասին է խոսքը), բայց դրանցից, ըստ դիցաբանական մտածողության (ըստ որի հզորագույններից հզորագույնն է գլխավորն ու առանցքայինը), «մեկն է միայն» բուն (իսկական, ամենաամենա) Արամազդը, այսինքն՝ Արարիչը,- այնպես էլ չնայած «շատերը կան Տիգրան անունով, բայց սա (Տիգ-րան Երվանդունին,-հեղ.) մեկ եւ միակն է Հայկազուններից, որ Աժդահակին (Մարաց թագավորին,-հեղ.) սպանեց, եւ գերեւարեց նրա տունն ու տե-ղը…, եւ Կյուրոսին, նրա բարի կամքով ու հոժարությամբ, օժանդակ ունենալով՝ մարաց եւ պարսից իշխանությունը հափշտակեց»: Պատմահայ-րը «Տիգրան անունով»-ների մեջ է մտցնում նաեւ Տիգրան Երկրորդին, քանի որ գրում է, որ «հավանական եմ գտնում, որ սրանց (Երվանդ Սակավակյա-ցի եւ նրա որդի Տիգրանի,-հեղ.) անունով կոչված են վերջին Երվանդն ու Տիգրանն (Արշակունի թագավորների մասին է խոսքը,-հեղ.) ըստ հույ-սի. ժամանակը շատ հեռու չլինելով՝ մեկը հիշած կլինի այս անունները»: «Ըստ հույսի» արտահայտությունը ամեն ինչ ասում է Խորենա-ցու՝ Տիգրան Երկրորդի նկատմամբ վերաբերմունքի մասին: Նրան անմիջականորեն վերաբերող «Պատմության» էջերում էլ նրա վերաբերյալ ասված «Տիգրան Մեծ» գնահատականին չենք հանդիպում: Այն դեպքում, երբ Տիգրան Երվանդունուն նվիրված էջերում մենք այդ՝ բացարձակ գնահատականին հանդիպում ենք: Մի տեղ կարդում ենք. «… Նախ ձեռնարկենք խոսել Տիգրան Մեծի մասին, որ մեր բնիկ թագավորներից իններորդն էր…»:
Ինչու՞ է մեր պատմահայրը Տիգրան Երվանդունու՛ն համարում Մեծ եւ ոչ մեկ այլին: Նախ՝ որ նա բնիկ եւ զտարյուն հայ (հայկազուն է) եւ, հետեւաբար, իրեն՝ պատմիչին, որպես նույնպես հայի, լրիվ հարազատ ու արյունակից է: Պատմիչի ընդհանուր մոտեցումը, իր երկում ներկայացվող պատմական դեմքերի գնահատման հարցում, հետեւյալն է. «Այժմ ես կանցնեմ թվարկելու մեր մարդկանց, մանավանդ՝ թագավորներին, մինչեւ Պարթեւների տերության հաստատվելը: Որովհետեւ մեր թագավորների մեջ ինձ այս մարդիկ են սիրելի, իբրեւ բնիկներ, արյունա-կիցներ եւ իսկական հարազատներ: Ես շատ կփափագեի, որ այն ժամանակ Փրկիչն եկած եւ ինձ գտած լիներ, որ նրանց ժամանակ ես աշխարհ եկած լինեի, նրանց տերությամբ զվարճանայի եւ այժմյան վտանգներից խուսափած լինեի»:
Բայց մեր պատմիչի համար Տիգրան Երվանդունու բնիկ Հայկազուն լինելը միայն անհրաժեշտ պայման է նրան Մեծ տիտղոսը տալու համար: Հայկազուն թագավորի անստվեր կերպարը, առաքինի վարքուբարքը, արած մեծամեծ գործերը,-ահա թե ինչի համար է Խորենացին նրան հատկապես Մեծ համարում: «Այս խարտեաշ եւ մազերի ծայրը գանգուր Երվանդյան Տիգրանը՝ գունեղ երեսով, քաղցր նայվածքով, ուժեղ սրունքներով, գեղեցիկ ոտներով, վայելչակազմ եւ թիկնավետ…»,- նկարագրում է մեր Մեծ թագավորի կատարյալ արտաքինը պատմիչը: Այնուհետեւ՝ «…կերակուրների եւ ըմ-պելիքների մեջ պարկեշտ, ուրախությունների մեջ օրինավոր, որի մասին մեր հները, որոնք փանդիռներով երգում էին, ասում էին, թե մարմնի ցանկությունների մեջ էլ չափավոր է եղել, մեծիմաստ եւ պերճախոս եւ լի բոլոր հատկություններով, որ պիտանի են մար-դուն… Նա ամեն բանի մեջ արդարադատ ու հավասարասեր կշեռք ունենալով ամեն մեկի կյանքը կշռում էր իր մտքի լծակով, չէր նախանձում լավա-գույններին, չէր արհամարհում նվաստներին, այլ աշխատում էր ընդհանրապես ամենքի վրա տարածել իր խնամքի զգեստը»:
Պատմիչը Տիգրան Երվանդունու մեջ արիական ցեղային բոլոր որակները կատարելապես մարմնավորված է տեսնում: Գրում է. «Եվ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիության բարքը եւ խոհականությունը, չի ուրախանա սրա հիշատակությամբ եւ չի ձգտի նրա նման մարդ լինել: Նա տղա-մարդկանց գլուխ կանգնեց եւ ցույց տալով քաջություն՝ մեր ազգը բարձրացրեց, եւ մեզ, որ լծի տակ էինք, դարձրեց շատերին լուծ դնողներ եւ հարկապահանջներ. ոսկու, արծաթի… հարստություններ տղամարդկանց ու կանանց համար՝ առհասարակ բազմացրեց, որոնցով խիստ տգեղները գե-ղեցիկների նման սքանչելի էին երեւում, իսկ գեղեցիկներն՝ այն ժամանակի համեմատ աստվածանում էին: Հետեւակ կռվողները ձիավոր դար-ձան, պարսերով կռվողներն՝ հաջող աղեղնավորներ…, մերկերը պատվեցին վահաններով ու երկաթե զգեստներով: Եվ երբ նրանք մի տեղ հավաքվեին, միայն նրանց արտաքին տեսքն ու նրանց պահպանակների ու զենքերի փայլն ու շողքը բավական էին թշնամիներին հալածելու եւ վանելու: Նա խաղաղություն եւ շենություն գցեց, բոլորին լիացրեց յուղով ու մեղրով»:
Իսկ արքայի մեծ գործերին անդրադառնալով՝ պատմահայրը գրում է. «Սա մեր թագավորներից ամենահզորը եւ ամենախոհեմն էր եւ նրանց բո-լորից քաջ: Նա Կյուրոսին աջակից եղավ մարաց իշխանությունը տապալելու, հույներին էլ ոչ քիչ ժամանակ նվաճելով իրեն հնազանդեց-րեց եւ մեր բնակության սահմաններն ընդարձակելով հասցրեց մինչեւ հին բնակության սահմանների ծայրերը. բոլոր իր ժամանակակից-ներին նախանձելի եղավ, իսկ հետո եկողներիս ցանկալի թե՛ ինքը եւ թե՛ իր ժամանակը»:
Տիգրան Երվանդունու վեհության մասին շատ բան ասող է մարաց թագավոր Աժդահակի՝ Տիգրանին գրած նամակը (Խորենացու փոխանցմամբ): «Քո սիրե-լի եղբայրությունդ գիտե, որ այս աշխարհի կյանքում աստվածները մեզ չեն պարգեւել ավելի օգտակար բան, քան սիրելիների բազմութ-յուն, եւ այն էլ իմաստուն եւ հզորագույնների, որովհետեւ այս դեպքերում դրսից խռովություններ վրա չեն տալիս եւ եթե պատահեն, իսկույն դուրս են շպրտվում, իսկ ներսում նրանք կհալածվեն, քանի որ այսպիսի չարությունը ոչ ոքից չի կարող մուտք գործել»:
Նամակը վկայում է, որ Տիգրան Երվանդունին իր ժամանակներում տարածաշրջանի խաղաղությունը պահպանողն է եղել:
Հիմա՝ ինքներդ դատեք, ումից օրինակ վերցնել՝ հզոր, աշխարհին սեփական խաղաքարտը շպրտող, հեթանոս-ազգային արքաների՞ց, թե՞ օտարի առաջ դուռը բացող, ծնրադրող, օտարի շպրտածը պաչպչող ու Հայաստանը թուլացնող քրիստոնյա արքաներից:

Քուրմ Մանուկ

«Լուսանցք» թիվ 3 (179), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։