Ազգային տոնե՛րը միայն կբացեն նույն սերնդի աչքերը
http://www.louysworld.com/ կայքէջը հայտնում է, որ ««Էջմիածինը հունվարի 14-ը հայտարարել է «Հիսուսի թլփատման տոնակատարության օր (հունվարի 6-ից 8 օր անց)»: Շնորհավորում ենք համայն հայությանը նման պատվի արժանանալու համար: Կեցցե՛ Առաքելական եկեղեցու հով-վապետը, որ կարողացավ ամենակարճ ժամկետում հաստատել Հիսուսի մարդայնացումը՝ պուպուլի կտրվածքով: Եվ նաեւ…»»…
Ինչեւէ: Մեր կարծիքով, սա եւս մեկ ազգային տոն խառնելու հեռահար միտում ունի:
Սա այնքան ակնհայտ է, որ Հայ առաքելական եկեղեցին նույնիսկ բացահայտ աղմկում է, թե հայեր, մի՛ հեթանոսացեք՝ Զատիկի գունավոր՝ բնական գույներն արտահայտող ձվերը միայն կարմիր ներկեք (իբր Քրիստոսի արյունն է), կրակի վրայով մի՛ թռեք Տրնդեզին, ջրախաղով մի՛ տարվեք Վարդավառին եւ այլն:
Բայց հայերը հեթանոս (էթնոս-ազգային) են ի բնե եւ տոներն աղիողորմ աղերսներով չեն անցկացնում, այլ՝ գինեձոներով, փառաբանում-ներով ու բնությանը համահունչ՝ բնության չորս տարերքներին (հող, ջուր, կրակ, օդ) պատվելով:
Եվ ահա, http:/ www.louysworld. com/ կայքէջի նոր լուրը եկավ հավաստելու, որ Հայ առաքելական եկեղեցին հիմա էլ մի նոր հայկական տոնի դեմն առնելու խնդիր է լուծում: Որովհետեւ հունվարի 14-ին ազգայնական, ցեղակրոն հայերը նշում են Ցեղակրոնի (Ցեղակրոնության) օրը, որը հունվարի 1-ին՝ Գարեգին Նժդեհի ծննդյան տոնի հետ միասին ամանորի եւ սուրբ ծննդյան կոչված տոներն իրապես ստվերելու հե-ռահար վտանգի մեջ են գցել……
Լա՜վ, եթե նույնիսկ ընդունենք, որ Ցեղակրոնի օրվա դեմ չէ այս քայլը, ապա մի հարց մնում է այնուամենայնիվ՝ հայերը հիմա էլ թլպատման տոնակատարությու՞ն են նշելու…
Հերիք չէ հայ քրիստոնյաները Սիոնը եւ Իսրայելը որպես սուրբ լեռ ու տարածք են նախընտրում, քան՝ Մասիսներն ու Արարատը, «Սիո-նի մանուկներին» են փառք տալիս, որպես «Արեւի որդիների», ոչ թե արեւապաշտ հայերին ու արիներին, մահացած հայի հոգին «ի վերին Ե-րուսաղեմ» են ուղարկում, ոչ թե Հայկական լեռնաշխարհ… հիմա էլ թլպատվելն են տոն համարում…
Միեւնույնն է՝ հունվարի 14-ը Հայոց մեջ մնալու է որպես Ցեղակրոն հայի օր եւ ոչ թե հրեա Հիսուսի թլպատման տոն:
Նույն՝ http://www.louysworld. com/ կայքէջը գրում է, որ վերջերս հարց է քննարկվել կայքում, թե՝ «Ի՞նչ եք կարծում, ինչու է այսօր ե-կեղեցին լծված նոր սերնդի զանգվածային ապուշացման գործին…»:
Այցելուներից մեկը պատասխանել է. «Առհասարակ Քո էությունից պիտի բխի Աստվածապաշտությունը… ոչ թե եկեղեցու կամքից»: Նաեւ հայտնի ազգային մտավորական Հայկ Ասատրյանի՝ «եթե քեզնից դուրս կա Աստված, ապա դա զինակիցն է ուրիշների, եւ նրանք քեզ հետ կվարվեն որպես անոգի ա-ռարկայի» մեջբերումն է նշված ու էլի այսպիսի մտքեր:
Կայքի այցելուները կարծում են, որ «Ցանկացած գաղափարախոսություն՝ ինչպիսին էլ այն լինի, եթե չի օգնել ու չի օգնում Ազգի ու Պե-տականության զորացմանը, ուրեմն ոչ միայն անպիտան է, այլեւ՝ խիստ վտանգավոր»: Մասնավորապես մեկն արձագանքել է. «Ինձ, տվյալ պահին անի-մաստ է թվում թեոլոգիական դետալներ ճշտելն ու գաղափարներին զուտ գիտական մոտեցում ցուցաբերելը: Որեւէ կոնկրետ վարդապետություն պետք է դիտվի իր
ամբողջության մեջ. – Հայանպա՞ստ է արդյոք այն, զորացնու՞մ է Ազգի միտքն ու հոգին, սնվում է Նր
ա՞ արմատներից, հավատից, թե՞ թուլաց-նելով Ազգի հիշողությունը՝ տանում է նրան դեպի ինքնակործանում: Եթե բոլոր ժամանակներում քրիստոնեությունը հանդիսացել է բացա-ռապես քաղաքական գործոն, եթե Հայ եկեղեցին 1700 տարի եղել է քաղաքական հետաքրքրություններ ունեցող ամենահավակնոտ կառույցը, ո-րը հանդգնել է Ազգի գոյությունը պայմանավորել միայն ու միայն իր վարդապետության առկայությամբ, ապա՝ սրանց հանդեպ զուտ թեոլո-գիական հետաքրքրությունը ժամանակի զուր վատնում է»…
…Ի՞նչ եք կարծում, եթե այսօր եկեղեցին լծված է նոր սերնդի զանգվածային ապուշացման գործին, ապա միամտություն չէ՞ արդյոք՝ հատկապես «Լույս աշխարհ»-ում խնդիրը քննարկել միայն պատմափիլիսոփայական տեսանկյունից. ամփոփում են բանավեճի մասնակիցները:
Դառնալով ազգային ու եկեղեցական տոներին՝ նշենք մի զարմանալի բան էլ. դեկտեմբերի 4-ին «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է հայոց առաջին լուսավորիչներ սուրբ Թադեոս եւ սուրբ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը»: Հընթացս երեկոյան ժամերգութ-յան, Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ հանդիսավորապես Էջմիածնի Մայր Տաճար են բերվում «Մայր Աթոռի Գանձատանը պահվող սբ. Թադեոս եւ սբ. Բարդուղիմեոս առաքյալների մասունքները»:
Այլեւս զարմանալի չէ, որ այս հրեա առաքյալների մասունքները սուրբ են որոշ հայերի համար: Եթե որոշ հայերի համար աստվածը (նկատի ունեն Տիեզերքի Արարիչը, ինչը պարզապես խեղկատակություն է եւ հանդգնություն Տիեզերքի իրական Տիրոջ նկատմամբ) հրեական Եհովան է, ա-պա պարզ է, որ նրա որդին էլ կլինի նրանց փրկիչը, իսկ նրա հետեւորդ հրեաներն էլ՝ առաքյալները…
Իսկ վերջերս էլ արծարծվում է պարթեւ Գրիգոր լուսավորիչ կոչեցյալի մասունքները Հայաստան բերելու հարցը…
Ուստի՝ սույն հոդվածն ավարտում ենք վերոնշյալ կայքին հղում անելով՝ «Ի՞նչ եք կարծում, եթե այսօր եկեղեցին լծված է նոր սերնդի զանգ-վածային ապուշացման գործին, ապա միամտություն չէ՞ արդյոք խնդիրը քննարկել միայն պատմափիլիսոփայական տեսանկյունից»…
Վահագն Նանյան
«Լուսանցք» թիվ 3 (179), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում