Ներքին լուրեր եւ խնդիրներ

Որ չսասանվի բանակը

Այսօր ՀՀ ԶՈւ կազմավորման հերթական՝ 19-րդ հոբելյանն է, որը հայկական բանակը դիմավորում է հին ու փառապանծ հաղթական ոգով եւ նոր զի-նատեսակներով զինված: Շնորհավորում ենք մեր զինվորներին, սպայական անձնակազմին եւ մեր ազգին՝ համայն հայությանը: Սա համազգա-յին եւ համապետական նշանակության կարեւորագույն տոն է, քանզի հայոց բանակը (Հայաստանի ու Արցախի) մեր պաշտպանության, նաեւ նպատակների իրականացման առաջնային գործոն է ու պետք է փայփայել, սիրել եւ անարատ պահել, զորացնել այն:

Մենք «Լուսանցք»-ի էջերում մշտապես լուսաբանում ու արժեւորում ենք մեր բանակն ու մեր հաղթանակները: Ներկայացնում ենք եւ՛ մեր փառահեղ անցյալի հզոր արքայապետական աշխարհակալ բանակները, եւ՛ ներկայիս փոքրաթիվ, բայց կազմակերպված ու էլի՛ հաղթական զինված ուժե-րը:
Մենք կարեւորում ենք բանակ-հանրություն անմիջական կապը ու լուսաբանում բանակում տեղ գտած անցանկալի եւ անվայել բարքերն ու դեպքերը: Ու որպեսզի չսասանվի մեր բանակը, թերությունները պետք է կտրու՛կ ու արա՛գ վերացնել, անբարոների մուտքն այստեղ արգելե՛լ, իսկ արդեն բանակ թափանցել հասցրածներին՝ պատժել՝ հրապարակավ, խստագույնս:
Մենք հավատու՛մ ենք հայոց անպարտելի ոգուն: Շնորհավորում ենք նաեւ բոլոր նախկին զինվորականներին ու հայ կամավոր մարտիկներին (զոհված ազատամարտիկների հոգիներին ու ընտանիքներին), ովքեր իրենց ժամանակին կռեցին ու նախապատրաստեցն մեր այս բանակի ծնունդը…

«Լուսանցք»

Հայկական բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում

Կայացավ հայկական բանակի 19-ամյակի կապակցությամբ Պաշտպանության նախարարության տոնական նիստը, որին մասնակցել են Արտակարգ իրավիճակների նախարարության, գլխավոր դատախազության, ՀՀ ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները: Զինված ուժերի եւ նշված գերատեսչությունների աշխատակիցներին ծառայության ընթացքում ցուցաբերած լավ աշխատանքի համար հանձնվեցին գերատեսչական պարգեւներ:
Շնորհավորանքի խոսքով ելույթ ունեցավ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը: Իր խոսքում նա կարեւորեց այն բարձր ոգին, որ ՀՀ-ում տոնվում է Բանակի օրը: Նախարարը նշել է, որ տարեդարձը պատեհ առիթ է կրկին հետադարձ հայցք նետելու եւ տեսնելու ձեռքբերումներն ու բացթո-ղումները:
Ս. Օհանյանը նկատել է, որ բանակն է միշտ նեցուկ եղել հայոց պետականության գոյությանը եւ այն պահերին, երբ չի եղել համաժողովրդական միավորում, ժողովուրդը կանգնել է արհավիրքների առջեւ: Շեշտել է, որ հայկական բանակը հաղթող բանակն է, ու հայկական զինված ուժերն են հաղթել ԼՂՀ ազատամարտում, որի շնորհիվ կայացավ հայկական պետությունը:
«Հայական բանակը ստեղծվել էր այն ժամանակ, երբ մեր պետականությունը կաթվածահար էր թե’ շրջափակումներով, եւ թե’ մեր դեմ հրահրված պատերազ-մով, բայց մենք կարողացանք կազմակերպվել թշնամու դեմ,- նշել է նախարարը եւ հավելել, որ,- այս գործում անգնահատելի է հայ ազատամարտիկ-ների գործոնը»:
Ըստ ՊՆ նախարարի, այսօր, իրավամբ, կարելի է ասել, որ հայկական բանակը ամենամարտունակն է տարածաշրջանում՝ «Սա միայն մեր գնահատականը չէ, այլ ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ զորավարժությունների ժամանակ հնչեցված գնահատականերն են»: Հայկական բանակի բարձր ոգու եւ շարունակական բարեփոխումների շնորհիվ է, որ ԼՂՀ-ում այժմ խաղաղություն է:
«Ադրբեջանը նոր է ուշքի եկել ծանր պարտությունից, այսօր շարունակում է հոխորտանքները եւ կազմակերպում սադրանքներ ու դիվերսիա-ներ: Հնարավոր է, որ այդ դիվերսիաներն ավելի լուրջ լինեն, սակայն մեր բանակը պատրաստ է ցանկացած մարտահրավերների»,- հայտարարել է Ս.  Օհանյանը եւ ընդգծել որ բանակի ուժն ու կորովը, մարտական բարձր ոգին կարեւոր են նաեւ ներքին կայունության համար: Նա կոչ է արել ԶՈւ ղեկավար կազմին ավելի ուշադիր լինել բացթողումների, նույնիսկ ամենաաննշան թերացումների նկատմամբ:

*  *  *

ՀՀ զինված ուժերի կազմավորման 19-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության ուղեկ-ցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զո-հաբերած հայորդիների հիշատակին:

ՍԻՄ կուսակցությունը ցանկանում է դիմել դատարան` կասեցնելու «Եհովայի վկաներ»-ի գրանցումը ՀՀ-ում

«Կարծում եմ, որ յուրաքանչյուր հայի համար բանակի կազմավորման օրը սուրբ տոն է: ՍԻՄ կուսակցության համար այս տոնը շատ հոգեհարազատ է, քանի որ կուսակցությունը կանգնած է հայոց բանակի կազմավորման ակունքներում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՍԻՄ նա-խագահ Հայկ Բաբուխանյանը: Նրա խոսքով, պատմությունը ցույց է տվել, որ երբ չենք ունեցել բանակ, ենթարկվել ենք հարձակումների եւ ցե-ղասպանության, իսկ երբ ունեցել են մեր պաշտպանական բանակը` հասել ենք հաղթանակների:
«Այսօր մենք ունենք հաղթական եւ փառապանծ բանակ: Բանակն այն ինստիտուտն է, որն երաշխավորում է մեր երկրի հուսալի ապագան: Հայ ժողո-վուրդը միշտ պետք է հիշի, որ թուրքական գենը չի փոփոխվում: Իսկ թուրքը միշտ փորձում է օգտվել ցանկացած անկայունությունից եւ փոր-ձում է հարձակվել: Այդ իսկ պատճառով մեր բանակի հզորությունը մեր անվտանգության եւ կայունության երաշխիքն է»,- հավելել է նա: Հ. Բա-բուխանյանի խոսքով, մեր բանակը ձեւավորվել է շատ դժվարին`ռազմական գործողությունների պայմաններում, իսկ տարիների տնաթցքում այն հզորացավ եւ դարձավ մարտունակ բանակ:
«Հայոց բանակը ստեղծվել է արդար հողի վրա, իսկ Ադրբեջանաի բանակը ձեւավորվել է արյունի եւ այլ ժողովրդին ցեղասպանության ենթարկե-լու, նացիզմի հողի վրա, այդ իսկ պատճառով այն կործանվեց եւ կործանվելու է, քանի որ հիմքում հակամարդկային ռասիզմի գաղափարախոսութ-յուն է», 1988-1992թթ. Ադրբեջանում տեղի ունեցած ջարդերը պետք է ճանաչվի որպես ցեղասպանություն:
«Մենք ամեն ինչ պետք է անենք, որ թուրքական եւ ադրբեջանական նացիզմի զոհերը ստանան վնասի փոխհատուցում եւ ունենան իրենց իրա-վունքները, ինչպես այլ նացիզմի` օրինակ, Հոլոքոստի զոհերը»,- ասել է նա:
Նրա խոսքով, Հայաստանում կրոնական աղանդները նպատակ ունեն քայքայել մեր հայկական բանակը, քանի որ նրանք քարոզում են բանակում չծառա-յել: «Եթե կրոնական տարբեր կազամակերպությունները շատանան եւ քարոզեն չծառայել մեր հայկական բանակում, ապա ով է ծառայելու: Այս հար-ցում պետք շատ խիստ լինել: ՍԻՄ կուսակցությունը ցանկանում է հայցով դիմել դատարան, որպեսզի կասեցվի Եհովայի վկաների գրանցումը Հա-յաստանում»,- ասել է նա:

Սեփ. լրատվություն

Վերջապես Էռնեկյանին բան ասող եղավ
Տրանսպորտի եւ կապի նախարարը դժգոհ է «Հայփոստ»-ի կառավարման ձեւից

Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, երբ ասուլիս էր հրավիրել ներկայացնելու 2011թ. ծրագրերն ու միջոցառումները, դժգո-հեց «Հայփոստ»-ի կառավարման ձեւից: Ընդհանրապես, պետական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո Մանուկ Վարդանյանը մեկ ան-գամ չէ, որ դժգոհություն է արտահայտել փոստի ոլորտից: Ավարտին է մոտենում «Հայփոստ»-ի կառավարչի պայմանագրի ժամկետը, հաշվի առնելով այդ դժգոհությունները, հնարավո՞ր է, որ ժամկետը չերկարաձգվի: Ի պատասխան այս հարցադրումների, նախարարը շեշտեց. «Ճիշտ եք, գոհունա-կություն չենք կարող հայտնել: Կառավարչի հետ հիմա բանակցություններ են ընթանում: Մենք խնդիրներ ենք առաջադրել (ներդրումների չափը, ժամկետը, ծառայությունների ցանկը եւ տեսակը), որոնց լուծումը պետք է ստանանք: Իսկ կառավարչի պայմանագիր երկարացնել-չերկարացնե-լը կախված է այն բանից, թե նրանք մեր առաջադրած խնդիրներին ինչ լուծումներ կառաջարկեն»: «Հայփոստ»-ը այդ լուծումները պետք է նախարա-րությանը ներկայացնի մեկ շաբաթվա ընթացքում:
Ինչ վերաբերում է «Հայփոստ»-ի կառավարման ձեւին, ապա, նախարարի խոսքերով, միանշանակ է, դա պետք է փոխել: Ի դեպ, սա նշանակում է, որ կառավա-րումը հավատարմագրայինի փոխարեն պետք է լինի կոնցեսիոն: Այն է՝ կառավարիչն այսուհետ պիտի կառավարի ոչ թե ընկերության շահույթնե-րի հաշվին, այլ ներդրումներ պետք է անի, որոշակի պարտավորություններ ստանձնի: Թե ինչ կորոշի «Հայփոստ»-ը, ավելի ստույգ՝ կառավարիչ Էդուարդո Էռնեկյանը, առայժմ պարզ չէ:
Նա հնարավոր է նեղանա: Նա միշտ է նեղանում, երբ հանկարծ Հայաստանում որեւէ մեկն իրեն իբրեւ բարեգործ չի ընդունում ու որպես գործա-րարի է վերաբերում: Փաստ է սակայն՝ Էռնեկյանը գործարար է, ու ճիշտն այն է, որ երբ նա վատ է կառավարում («Լուսանցք»-ն առիթ ունեցել է խո-սելու նրա կառավարումից), նրան ասվի այդ մասին: Եվ ասվեց: Սպասենք պատասխանին:
Փակագծերում կարեւորեմ, որ մեր երկիրն ընդհանրապես կառավարիչների ու ներդրողների գործունեության հանդեպ շա՜տ մեղմ վերահսկո-ղություն է անում, գրեթե չի անում: Կամ՝ պայմանագրերն այնպես է կապում, որ… վերահսկելու իրավունք չի ունենում: Պիտի փոխել այս ձեւը: Ու պետք չէ վախենալ ներդրողի կամ կառավարչի նեղանալուց: Ինքնահարգանք ունեցող երկրից ներդրողները չեն փախչի…
Գանք ճանապարհաշինության ոլորտին: Պետական բյուջեի եւ ներգրավված վարկային միջոցների հաշվին հիմնանորոգվելու են 249.0 կմ երկա-րությամբ ճանապարհահատվածներ եւ 6 կամուրջներ, իրականացվելու են շուրջ 5.5 մլրդ.դրամի ճանապարհների պահպանման եւ շահագործման աշխա-տանքներ: Իրականացվելու են հետեւյալ ծրագրերը.
1. Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող գյուղական ճանապարհների վերականգնման ծրագիր (33.5 կմ ճանապարհահատված եւ 3.1 մլրդ դ-րամ):
2. Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագիր (31.3կմ ճանապարհահատված եւ 3.5 մլրդ. դրամ):
3. Տրանսպորտային օբեկտների հիմնանորոգման ծրագիր (6 կամուրջ եւ 0.18 մլրդ դրամ):
4. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինան-սավորման ծրագիր (140.0կմ եւ 12.4 մլրդ. դրամ):
5. Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագիր: Այս ծրագրի համաձայն, 10.6 մլրդ դրամի աշխատանք կիրականացվի: 2011 թ. կավարտվեն 6.6  կմ-ի շինարարական եւ 37.6 կմ-ի անվտանգության բարձրացման աշխատանքները:
Անդրադառնալով իր ղեկավարած գերատեսչության գերակա խնդիրներին՝ նախարարն առանձնացրեց դրանցից 4-ը:
1. Վանաձոր-Ֆիոլետովո նոր երկաթգծի նախագծման աշխատանքների կազմակերպում: Նոր՝ 32 կմ-անոց երկաթգիծը կոչված է միացնել Աղստաֆա-Իջեւան-Հրազդան-Երեւան երկաթուղային ուղղությունը Թբիլիսի-Գյումրի-Մասիս երկաթուղային ուղղության հետ եւ դրանով ապահովել ինչ-պես միջմարզային, այնպես էլ միջպետական փոխադրումների հեռավորությունների ու արժեքի զգալի կրճատում: Երեւան-Այրում հեռավո-րությունը երկաթգծով կկրճատվի 70-100 կմ-ով: Վանաձոր-Ֆիոլետովո նոր երկաթգծի հետ կապված բոլոր պայմանավորվածություններն ուժի մեջ են: Ռուսական կողմից 50 տոկոսի ներդրում կլինի:
2. Հյուսիս-Հարավ (Հայաստան-Իրան) երկաթգծի տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքների կազմակերպում: Նոր ռազմավարական եւ տնտեսական ա-ռաջնային նշանակություն ունեցող երկաթգիծը կոչված է կապել Պարսից Ծոցի նավահանգիստները Սեւծովյան նավահանգիստների հետ՝ ապահովելով միջպետական  բեռնափոխադրումներ, ունենալով մեծ նշանակություն հետագայում Հայաստանը երկաթուղային տարանցիկ երկիր դարձնելու գոր-ծում: Կարեւոր է, որ նախարարությունում մշտապես վերլուծում են ընդհանրապես ոլորտի տարածաշրջանային ծրագրերը, «որպեսզի մենք հաս-կանանք, թե ինչ ենք անում եւ ինչ ենք անելու: Բոլորն են ձգտում տարանցիկ երկիր լինել»:
3. Հյուսիս-Հարավ  ճանապարհային միջանցքի  երեք փուլերի շինարարական աշխատանքների նախապատրաստում եւ կազմակերպում, որի արդյուն-քում կհիմնանորոգվեն շուրջ 41 կմ ճանապարհահատվածներ:
4. Փոստի կառավարման նոր մոդելի ներդրում:

Աստղինե Քարամյան

«Սարդարապատ» շարժումը ահազանգել է

Տնտեսության ամբողջական մոնոպոլիզացում, մանր եւ միջին բիզնեսի հիմնավոր ոչնչացում, գյուղերի քայքայում, բնապահպանական ա-ղետի ստեղծում, սոցիալական բեւեռվածության խորացում, համատարած անարդարություն, քրեա–օլիգարխիկ կառավարման համակարգի կիրառում, մեկ անձի եւ իր շրջապատի կամայականություններին եւ ցանկություններին Օրենքի ստորադասություն, ժողովրդի կամարտահայտման եւ ընտրե-լու իրավունքի ոտնահարում, ապագայի նկատմամբ մարդկանց մոտ հույսի եւ հավատի իսպառ ոչնչացման փորձ, հայ մարդու եւ նրա բարոյական ար-ժեհամակարգի ձեւախեղում, իշխանությունը ամեն գնով պահելու դիմաց ազատագրված տարածքների՝ հայրենիքի մի մասի սակարկում, որոնց հետեւանքով Հայաստանի հուսահատված քաղաքացին լքում է Հայրենիքը:
Ժողովրդագրական պատկերի կտրուկ վատթարացումը հետեւանք է Հայաստանի Հանրապետությունում իշխող ռեժիմի կողմից ստեղծած եւ առկա քաղաքա-կան, տնտեսական, իրավական, սոցիալական եւ բարոյա–հոգեբանական ոլորտներում խորը ճգնաժամի գոյության:
Այս իրողություններին արագ արձագանքում են այն պետությունները, որոնք իրենց երկրներում ունեն ժողովրդագրական լրջագույն խնդիրներ:
Եվրամիությունը՝ «Արեւելյան գործընկերություն», Ռուսաստանի Դաշնությունը՝ «Հայրենակիցներ» եւ ԱՄՆ–ն «Գրին քարտ» ծրագրերով կազ-մակերպում եւ իրականացնում  են բնակչության տեղափոխում դեպի իրենց երկիր, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետությունից:
Յուրաքանչյուր պետություն լուծում է իր ներքին խնդիրները, սակայն ո՞ւմ եւ ինչի՞ հաշվին:
Հայաստանը եւ Ադրբեջանը գտնվում են զինադադարի պայմաններում, Թուրքիան Հայաստանին իբր այլևս չի դիտում որպես թշնամի պետութ-յուն, սակայն առ այսօր հայ-թուրքական սահմանում տեղակայված է Թուրքիայի 3-րդ դաշտային բանակը, Վրաստանը Ջավախքում իրականացնում է հակա-հայ քաղաքականություն, որի հետեւանքով վտանգվում է Հայաստանի հյուսիսային դարպասի անվտանգությունը:
Հայաստանի ազգային անվտանգությանը նետված լրջագույն մարտահրավերներին ավելացել է նաեւ ամենամահացուն՝ Հայաստանի հայաթափումը:
Կոչով դիմում ենք ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, ՀՀ-ին բարեկամ համարվող Եվրամիությանը, ժողովրդավարական արժեքներ դավանող եւ սերմանող Միացյալ Նահագներին եւ հորդորում. չօժանդակել արտագաղթին եւ կասեցնել իրենց կողմից իրականացվող գործընթացը:
Հայաթափված Հայաստանը վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայոց պետականությանը, այլ նաեւ՝ համայն հայությանը, հետեւաբար այս կոչ-հորդո-րը  ընդունեք համայն հայության անունից:
Ոչ պաշտոնական տվյալներով Հայաստանից Անկախության ժամանակահատվածում, ելնելով բնակչության սոցիալական ծանր վիճակից, երկրում առկա ծայրա-հեղ բևեռվածության եւ գործազրկության աճից եւ բարոյահոգեբանական ծանր իրավիճակից,  արտագաղթել են շուրջ մեկ եւ կես միլիոն  բնակիչ:
Եթե մինչեւ 1994թ. մայիսը արտագաղթը պայմանավորված էր նաեւ Արցախյան պատերազմով, շրջափակումով եւ միութենական շուկայի կորստով, որն ինքնին պահանջում եր հստակ պետական մտածված քաղաքականություն, ապա եւ այդժամ, եւ դրանից հետո չիրականացվեց նպատակային համալիր քաղաքակա-նություն, որպեսզի կանխվեր մասսայական արտագաղթը: Հակառակը, ստեղծվեց մի հակաժողովրդական համակարգ, որն իր գոյությամբ խթանում է Հա-յաստանի հայաթափումը:
Մեր գնահատականներով արտագաղթի հիմնական պատճառներից են.
- սոցիալ-տնտեսկան բարեփոխումների սխալները եւ հետագա դադարեցումը,
- տնտեսական կյանքում պետության ինքնաբացարկը,
- սոցիալական ոլորտի եւ հասարակական հարաբերությունների թերագնահատումը,
- կառավարման անարդյունավետությունը, երկրում խանական կառավարման համակարգի հաստատումը,
- ՀՀ քաղաքացու, Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների եւ ազատությունների սահմանափակումը կամ արգելումը, ազատ ձեռներեցութ-յան, մրցակցության խոչընդոտումը, աշխատողների սոցիալական իրավունքների եւ պաշտպանվածության ոտնահարումը,
- ներդրումային միջավայր ստեղծելու անընդունակությունը, մենաշնորհային տնտեսության ստեղծումը, մանր եւ միջին բիզնեսի ոչն-չացմանն ուղղված ռեժիմի կողմից տարվող հստակ քաղաքականությունը,
- քաղաքացու, մարդու համար ապագայի նկատմամբ հույսի, հավատի ոչնչացմանն ուղղված գործնական քայլերի իրականացումը,
- բարոյական արժեհամակարգի խեղումը եւ վերացումը,
- իշխող ռեժիմների կողմից ամենաթողության եւ անպատժելիության մթնոլորտի ստեղծումը, եւ վերջիններիս կողմից ստեղծված օլի-գարխների միջոցով հայ մարդու` աշխատավորի, գյուղացու անմարդկային շահագործումը եւ իրավական անպաշտպանվածությունը:
Իշխող ռեժիմի կողմից մարդկանց արտագաղթի համար նպաստավոր պայմանների ստեղծումը ժողովրդագրական խնդիրներ ունեցող երկրներին` Ռուսաստանի Դաշնությանը եւ Եվրամիությանը հուշում են, որպեսզի վերջիններս անցնեն  գործնական քայլերի:
Աննախադեպ է Ռուսաստանի Դաշնության կողմից «հայրենակիցներ» ծրագրի շրջանակներում վերջին մի քանի ամսում իրականացվող միգրացիոն քաղաքականությունը հետխորհրդային պետությունների տարածքներում:
Նոր միգրացիոն քաղաքականություն իրականացնող երկրներում հեշտությամբ ինտեգրվող, երկրի պետական լեզվին քիչ թե շատ տիրապետող, քրիստոնեա, գործունյա եւ ձեռներեց հայերը տվյալ երկրների համար իսկական պարգեւ են:
Առանց մեծ աղմուկի, սակայն նպատակային սեմինարների միջոցով, Հայաստանի քաղաքացիներին ծանոթացնելով իրենց երկրում բնակվելու, աշխա-տելու աննախադեպ լավ պայմանների հետ, Ռուսաստանի Դաշնության  միգրացիոն ծառայությունը իրականացնում է քայլեր, որոնց հետեւանքնե-րը մոտ ապագայում Հայաստանի համար ճակատագրական կարող են լինել:
ՀՀ-ից բնակչության նոր արտագաղթ կազմակերպելուն է միտված նաեւ հոկտեմբերի 13-ին «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալութ-յան եւ Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ Իտալիայի կառավարության ֆինանսավորմամբ Էրեբունի-Նուբարաշեն հա-մայնքի զբաղվածության կենտրոնում հիմնած Միգրացիոն ռեսուրսի կենտրոնը: Ընդ որում Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակ-ցությամբ նախատեսվում է նման կենտրոններ հիմնել նաեւ Հայաստանի այլ շրջաններում:
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ից Ֆրանսիա մեկնողների համար հեշտացվել է Ֆրանսիա մուտքի արտոնագիր ստանալու կարգը:
Հայաստանում եւ արտերկրում բնակվող հայությունը, նվիրյալ և կարող ուժերը ի լուր ամենքի, նախ պետք է բարձրաձայնեն սպասվելիք հա-մազգային ժողովրդագրական մեծ աղետի մասին, համատեղ ելքեր փնտրեն եւ կիրառեն գործնական քայլեր արտագաղթի բուն պատճառները վերացնելու նպատակով եւ արտերկրում բնակվող մեր հայրենակիցների համար Հայաստանում ստեղծեն ներգաղթի համար անհրաժեշտ պայմաններ:
Իրավիճակը ճգնաժամային է, սակայն անհույս չէ: Ելքեր միշտ կարելի է գտնել:
Մեր հայրենակիցներին հորդորում եւ հուսադրում ենք, որ մենք վճռական ենք տրամադրված եւ կասկած չունենք, որ  համատեղ, համաժողովրդական պայքարի արդյունքում, գործադրելով կամք եւ նվիրում հնարավոր է շտկել իրավիճակը եւ վերացնել արտագաղթին նպաստող հանցավոր համակարգը եւ կերտել Հայաստան, որտեղ կուզենան ապրեն բոլոր հայերը:

Սեփ. լրատվություն

* * *
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ ԵԽԽՎ-ում ընդունված` բանաձեւի նախագիծը` «Հայաս-տանի լեռնաարդյունաբերական հանքերի ներկայիս եւ սպասվող նոր հանքավայրերի շահագործման հետեւանքով շրջակա միջավայրի վրա աղետալի ազդեցությունը», որի տակ ստորագրել են ԵԽԽՎ 24 պատվիրակ: Վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամները հրաժարվել են իրենց ստորագրութ-յամբ բանաձեւին միանալուց: Բանաձեւի նախագծի առաջին ստորագրությունը Զարուհի Փոստանջյանինն է:
Բանաձեւի նախագիծ
Հայաստանի Հանրապետությունում գործում են բազմաթիվ լեռնաարդյունաբերական հանքեր, եւ առկա են այդ արդյունաբերության հետեւանքով գոյացած տասնյակ մեծածավալ պոչամբարներ, որոնք ահազանգող խնդիրներ են առաջացրել բնակչության առողջության  եւ անվտանգ ապրելու իրավուն-քի համար:
Այն  բնակավայրերում, որտեղ գտնվում են այդ հանքերը, բնակչության հիվանդության (նորագոյացություններ, շնչառական հիվանդություն-ներ, անոմալ ծնունդներ, չբերություն, վիժումներ եւ այլն) ցուցանիշն ակնհայտ մտահոգիչ բարձր է հանրապետական ցուցանիշների համե-մատությամբ: Հանքավայրերին մոտ բնակավայրերի շրջակա միջավայրում (հող օդ, ջուր, սննդամթերքում եւ մարդկանց օրգանիզմում) ծանր մե-տաղների եւ այլ վտանգավոր նյութերի առկայությունը մի քանի տասնյակ անգամ գերազանցում է թույլատրելի նորմերը:
ՀՀ կառավարությունը, խախտելով ազգային օրենսդրությունը և մի շարք միջազգային նորմեր, լիցենզիաներ է տրամադրել նոր լեռնաարդ-յունաբերական հանքերի շահագործման եւ հետախուզման (ապագա շահագործման) նպատակով, որոնցից են Թեղուտի եւ Կապան քաղաքի Շահումյանի հանքավայրերը, ինչպես նաև ՀՀ ողջ տարածքում ուրանի հետախուզման և ապագա շահագործման նպատակով, որոնց աշխատանքներն արդեն մեկնարկել են Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում’ մեծ անհանգստություն պատճառելով հատկապես մարզի բնակչներին, ովքեր հետեւողականորեն պայ-քարում են ուրանի հետախուզման եւ շահագործման հայ-ռուսական այդ ծրագրի դեմ:
Հաշվի առնելով, որ անվտանգ սննդամթերք օգտագործելը եւ շրջակա միջավայր ունենալը մարդու հիմնարար իրավունք է, Վեհաժողովը պետք է Հայաս-տանի լեռնաարդյունաբերությունից շրջակա միջավայրին և բնակչությանը հասցվող վնասների վերաբերյալ համապատասխան զեկուցող նշանակի եւ հանձնարարականներ ներկայացնի Հայաստանի իշխանություններին:

Սեփ. լրատվություն

Ամեն ինչի համար չէ, որ փող է պետք

2010թ. դեկտեմբերի վերջի դրությամբ Սեւանա լճի ջրի մակարդակը հասել էր 1899,71 մ-ի: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ լճի մակարդակը բարձրացել է 47 սմ-ով: Այս մասին հայտնել է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նա նշել է, որ Սեւանա լճի մա-կարդակի բարձրացման կայուն միտումը շարունակվել է եւ կշարունակվի: Եթե 2008թ. լճի մակարդակը բարձրացել է 6 սմ-ով, 2009թ.՝ 38-ով, ապա 2010թ. լճի մակարդակը բարձրացել է 47 սմ-ով: 2010թ. տարեսկզբից մինչեւ դեկտեմբերի 20-ը Արփա-Սեւան թունելով Սեւանա լիճ է լցվել 235,5 մլն. խմ ջուր, 2009թ.՝ 203,8 մլն.-ի դիմաց:
«Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայություններ» ծրագրով նախատեսված մաքրման աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպման նպատակով գնվել է «Watermaster classic III» տիպի ֆիննական արտադրության՝ ջրածածկ եւ ճահճացած տարածքներում աշխատելու համար նախատեսված հատուկ հողահան բազմագործառութային էքսկավատոր:  «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի կողմից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ կնքված պայմանագրե-րի հիման վրա ընդհանուր առմամբ անցյալ տարում մաքրվել է 138 հա ջրածածկ տարածք:
Լճի առափնյա տարածքներում ապամոնտաժվել է 1900,25 մ նիշից ցածր մակարդակի վրա գտնվող 78 շենք եւ շինություն, այդ թվում՝ 23-ը՝ «Սեւան» ազգային պարկի տարածքում:
Այս ամենը լավ է, բայց անհրաժեշտ մի դիտարկում անենք: Ամեն ինչի համար չէ, որ գումար է անհրաժեշտ: Իբրեւ օրինակ՝ լուսանկարը: Այս աղ-բամանը հայտնվել է ջրում լճի մակարդակի բարձրանալուց հետո: Ու արդեն երկու տարի չի հանվել: Համայնքապետարանին թողնենք մի կողմ (ե-թե չի հանել, ուրեմն՝ չկա, չի գործում): Տարածքում հանգստացողներից գումար վերցնողների պետքն էլ չէ, մինչդեռ պարտավոր են դա անել: Փոխարենը միայն գումար կորզելու ժամանակ են երեւում: Մինչդեռ պետք է 2 հոգով գան, աղբամանը բռնեն-հանեն ու՝ վերջ: Չեն անում:
Չեն անում, որովհետեւ հանգստացողը դա չի պահանջում, որովհետեւ նրա աչքը շոյվում է այդ աղբամանին նայելիս, որովհետեւ նրա դռնից այն կողմ էլ այդպիսի աղբամաններ են: Որովհետեւ երբեւէ մաքուր օդ չշնչածը կեղտի ու գարշանքի է սովոր:

Գոհար Վանեսյան

Տուրիզմ՝ ոչ միայն եկեղեցով

Կառավարությունը հաստատել է զբոսաշրջության զարգացման 2011թ. ծրագիրը:
Գործադիր իշխանության համոզմամբ, վերջին տարիներին, շնորհիվ զբոսաշրջության ոլորտում վարվող նպատակային պետական քաղաքականութ-յան, ինչպես նաեւ շահագրգիռ կողմերի‘պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի ու բնակչության համա-գործակցության, զբոսաշրջությունը Հայաստանում արձանագրում է այցելուների թվի կայուն եւ դինամիկ աճ: 2001թ.-ից ի վեր Հայաստան կա-տարած միջազգային զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է 25%:  
Հետաքրքրիր փաստ է արձանագրել էկոնոմիկայի նախարարությունը. 2008թ. միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը կազ-մել է 558 հազ՝ 2007թ. համեմատ աճելով 9.4%-ով: Չնայած 2009թ. ընթացքում համաշխարհային զբոսաշրջային այցելությունների անկ-մանը, Հայաստանում միջազգային զբոսաշրջային այցելությունների անկում չի արձանագրվել:  2009թ. Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 575 հազ՝ 2008թ. նույն ժամանակաշրջանի համեմատ (558.443) աճելով 3%-ով:
Պաշտոնական վիճակագրական տվյալները փաստում են, որ 2010թ. հունվար-սեպտեմբերին միջազգային այցելությունների թիվը կազմել է 487.902, 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 15.6%-ով:   
2011թ. Հայաստան միջազգային այցելությունների քանակի թիրախը 700000-ի սահմանագիծը հատելն է:
Զբոսաշրջության զարգացման 2011թ. ծրագրի իրականացման հետեւանքով էկոնոմիկայի նախարարությունն ակնկալում է, որ Հայաստանի, որպես զբոսաշրջության համար բարենպաստ եւ գրավիչ երկրի, նկարագիրը կամրապնդվի համաշխարհային զբոսաշրջային շուկայում:
Զբոսաշրջությունը նպաստում է տնտեսության առաջընթացին, քանզի զուգահեռ ոլորտներ, ենթակառուցվածքներ է զարգացնում: Լավ կլինի, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկին մեր տուրիստական ընկերությունները միայն եկեղեցիները ցույց չտան ու միապաղաղ նույն տեքս-տերն ասեն: Հայաստանը դիտարժան շատ վայրեր ու բաներ ունի՝ առանձնահատուկ խորհուրդներով: Իսկ եթե այդ ընկերությունները հանկարծ կհարց-նեն, թե որոնք են այդ վայրերը կամ բաները, ապա լավ կլինի փակեն իրենց գրասենյակը ու գնան զբաղվելու այլ գործով:

Անի Մարության

Ներդրում հանուն ապագայի եւ կին գործարարները

22 կին գորածարարներ Հայաստանից մասնակցել են հունվարի 24-26-ը Ստամբուլում կայացած տարածաշրջանային համաժողովին, որը կազմակերպում է ԱՄՆ Պետքարտուղարությունը' որպես գենդերային հավասարության հարցերով աշխատանքային խմբի համանախագահ Ժողովրդավարությունների համայնքում: Սա առաջինն է այն 3 համաժողովներից, որն անցկացվում է Հարավային ու Արեւելյան Եվրոպայի եւ Եվրասիայի կանանց համար եւ սրանով մեկնարկում է «Ներդրում հանուն ապագայի» ծրագիրը, որով նախատեսվում են փորձի փոխանակումներ, խորհրդատվություն եւ աշխատաժո-ղովներ:
«Ներդրում հանուն ապագայիե նախաձեռնության միջոցով Միացյալ Նահանգները պարտավորվում է ներդրումներ կատարել հանուն Հարա-վարեւելյան Եվրոպայի ու Եվրասիայի կանանց ապագայի' նրանց համար նոր տնտեսական հնարավորությունների մեծացմանն ու Արեւմտյան Եվրոպայի երկրների, բազմակողմ կազմակերպությունների, մասնագիտական ընկերակցությունների, համալսարանների և մասնավոր հատվածի հետ գործակցութ-յան խորացմանն ուղղված հետեւյալ միջոցներով. Հարավարեւելյան Եվրոպայի ու Եվրասիայի կանանց համար գործարար ուսուցման, գործիքների ու ռեսուրսների, խորհրդատու-մենթորների եւ մասնագիտական կազմակերպությունների հասանելիության դյուրացում. Եվրոպայում կանանց տնտեսական հնարավորությունների բարելավման գաղափարին նվիրված անձանց ցանցի ձեւավորում. իրենց երկրի տնտեսությունում դրական տեղա-շարժեր կատարելու համար անհրաժեշտ գործիքների, մասնավորապես' դրամաշնորհների, կրթական փոխանակումների ու շարունակական խորհրդատվութ-յան ապահովում Հարավարեւելյան Եվրոպայի ու Եվրասիայի կանանց համար. գործարար ոլորտի միջազգային ու տարածաշրջանային առաջադեմ գործիչ-ների հետ քննարկումներ կանանց համար տնտեսական հնարավորությունների մեծացման հարցի շուրջ: Ծրագրի հեռահար նպատակներից մեկը կին գործարարների ցանցի ձեւավորումն է, ովքեր կզբաղվեն ոչ միայն իրենց բիզնեսի հարցերով, այլ նաեւ որպես խորհրդատուներ հանդես կգան գործարար դաշտ նոր մուտք գործող կանանց համար, ինչպես նաեւ կաշխատեն իրենց երկրներում գործարարության համար բարենպաստ միջավայր ապահո-վելու ուղղությամբ:

Կարեն Բալյան

*  *  *
Մեկ ամսում ձուն, բանջարեղենը, միրգն ու կարտոֆիլը թանկացել են մինչեւ 18.8%-ով

2010թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.8% գնաճ: Ազգային վիճակագրության ծառայության հա-ղորդմամբ գնաճը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գների 3.4% գնաճով: Ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 0.1%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.2% նվազում:
2010թ. դեկտեմբերին 2009թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 109.4%, այդ թվում` պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 114.0%, ոչ պարենային ապրանքներինը՝ 104.6%, ծառայությունների սակագներինը՝ 104.2%:
2010թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.8%, ինչը 0.3 տոկոսային կետով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը (0.5%): Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2010թ. դեկտեմբերին նո-յեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 1.0-2.5%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Հրազդան, Չարենցավան քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.8%-ով:
2010թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է պարենային ապրանքների 3.7% գնաճ, ինչը հիմնականում ձվի, մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 8.4-18.8% գնաճի արդյունք է: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերում նշված ժա-մանակահատվածում գրանցվել է 0.1-18.8% գնաճ:

Դելֆինների 1-ին շոուի մասին

Չնայած էկոլոգների հետեւողական բողոքի ակցիաներին, վերջերս Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգում բացվեց «Նեմո» դելֆինարիումը: Մինչ հանդիսավոր բացումը, բնապահպանները դելֆինարիումի առաջին այցելուներին էին բաժանում թռուցիկներ`զգուշացնելով, որ դելֆինարիումը վտանգավոր է եւ դելֆինների, եւ մարդկանց համար:
«Անազատության մեջ գտնվող դելֆինների կյանքը զգալիորեն կրճատվում է, իսկ անհամապատասխան միջավայրում պահելու հետեւանքով դելֆին-ներն անընդմեջ ենթարկվում են ֆիզիկական տանջանքի»,- ասել է «Էկոդար» ՀԿ-ի ներկայացուցիչ Հրայր Սավզյանը: Ըստ նրա` բացի այդ դելֆիննե-րը վտանգավոր են նաեւ մարդկանց համար, քանի որ սխալ խնամքի արդյունքում նրանք ձեռք են բերում մարդու համար վտանգավոր վարակիչ հիվան-դություններ, որոնք փոխանցվում են կենդանու եւ ջրի հետ շփման արդյունքում:
Դելֆինարիումի` ազգությամբ ուկրաինացի տնօրենը Անդրեյ Կիսլովսկին նշել է, որ յուրաքանչյուր երկում նման զվարճանքի կենտրոն-ներ բացվելիս, բնապահպանների նման ակցիաները սովորական են: Ի պատասխան հայ բնապահպանների այն պնդումներին, թե կենդանիները պահվե-լու են անհամապատասխան միջավայրում, կենտրոնի տնօրենը նկատել է, որ աշխարհում ամենամեծ դելֆինարիումը գտնվում է ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Օռլանդ քաղաքում, որը ծովից բավական հեռու է գտնվում: Տարեվերջին դելֆինարիումի բացումը փոխքաղաքապետ Կամո Արեյանը համա-րել էր որպես մեծ նվեր երեւանցիներին եւ չէր մոռացել նշել, որ Կոմիտասի այգին շարունակվում է բարեկարգվել:
Չնայած դրսում կենդանիների համար դուրս եկած ակտիվիստների բողոքներին, ներսում հանդիսատեսին սպասող վարժեցված դելֆիններն ու փոկե-րը իրենց ուկրաինացի մարզիչների հետ հայ հանդիսատեսին ներկայացան ամբողջ հմայքով:
Ջրային կենդանիների ներկայացրած շոուն երեխաների վրա մեծ տպավորություն էր թողել:
Ի դեպ դելֆինները «ծնունդով» Միջերկրական ծովից են եւ Երեւան են բերվել Ուկրաինայից: Նախագիծն իրականացվել է ուկրաինական «Ներում» ընկերության հետ: Տոմսերի արժեքը աշխատանքային օրերին կլինի 2000 դրամ, իսկ հանգստյան եւ տոն օրերին` 3000 դրամ:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 3 (179), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։