Արտաքին լուրեր եւ խնդիրներ

Ահաբեկչությունը պետք է զգաստության մղի

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտնել է, թե Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում կատարված ահաբեկչությունը «կապ չունի Չեչնիայի Հանրապետության հետ»: Այսօր ոչ միայն Ռուսաստանում, այլեւ ամբողջ աշխարհում առաջնային քննարկումներից են այդ պայթյունին հե-տեւած զարգացումները:
Մոսկվայում սուգ է հայտարարվել, իջեցվել են պետական դրոշները: Արդեն ճանաչվել է բոլոր զոհերի ինքնությունը: Պայթյունի հետեւան-քով զոհվել են 35, վիրավորվել՝ տարբեր տվյալներով 128-180 մարդ, 117 մարդ շարունակում է մնալ հիվանդանոցներում: Վիրավորվածների մեջ 4 հայեր կան:

ՌԴ վարչապետը հայտարարել է նաեւ, որ պաշտոնական Մոսկվան ահաբեկիչների հետ բանակցությունների չի գնալու եւ պետք է անողոք պայքար մղի ահաբեկչությունների ու ծայրահեղականությունների դեմ: Այս հարցը քննարկվելու է Բրյուսելում կայանալիք Եվրահանձնաժողովի նիստի ժամանակ:
Հիշեցնենք, որ պայթյունին հաջորդած ժամերի ընթացքում տեղեկություն տարածվեց, թե ահաբեկչություն իրականացնողը Հյուսիսային Կովկասից է: Այնուհետեւ զլմ-ներում հայտնվեցին ենթադրյալ մահապարտի մարմնի տարբեր մասերի լուսանկարներ, այդ թվում եւ գլխի, ին-չից պարզ դարձավ, որ նա եվրոպացու արտաքինով 30-40 տարեկան ամրակազմ տղամարդ է: Հայտարարվեց, որ դրանք հենց ահաբեկչի մնացորդներն են: 2 ա-հաբեկչի մասին վարկածը հերքվել է:
Մենք ցավակցում ենք ՌԴ ժողովրդին հերթական ահաբեկչությունից ծանր կորուստներ կրելու համար եւ մեր մտահոգությունն ենք հայտնում ՀՀ իշխանություններին, քանի որ թյուրք-ադրբեջանական ռազմատենչ ու վայրենի գործելակերպը կարող է մի օր էլ հանգեցնի վերջիննե-րիս կողմից Հայաստանում նման քայլերի գնալուն:
Ուստի՝ մենք բոլորս պետք է զգոն լինենք եւ ամեն մի կասկածելի անձի (անձանց) կամ դեպքի առոււմով ահազանգենք, պայքարենք, որպեսզի մեր հայրենիքն ու ազգը զերծ մնան սադրանքներից եւ դավադրություններից:

Կարեն Բալյան

* * *
Օբաման Բայդենին խնդրել է 2012 թ- ի ընտրությունների միասին մասնակցել
ԱՄն փոխնախագահ Ջո Բայդենը հույս ունի, որ կվերընտրվի փոխնախագահի պաշտոնում 2012թ. նախատեսված նախագահական ընտրություններին, քա-նի որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խնդրել է իրեն իր հետ գնալ ընտրությունների: «1 տարի առաջ Նախագահ Օբաման հարցրեց ինձ՝ կդառնամ նո-րից փոխնախագահ,  ես ասացի՝այո»,- հայտարարել է Բայդենը «PBS» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նշենք, ԱՄՆ գործող նախագահ Բ. Օբաման դեռ պաշտոնապես չի հայտարարել, թե պատրաստվում է առաջադրել 2012թ. նախագահական ընտրություններին իր թեկնածությունը, սակայն մի շարք փորձագետների ու քաղաքագետների գնահատմամբ, Սպիտակ Տանը տեղի ունեցող կադրային փոփոխություն-ներն հենց այդ մասին են վկայում: Հիշեցնենք, ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Օբամայի նախագահական 2-րդ ժամկետի պաշտոնավարման համար խոսել էր Սպիտակ Տան խոսնակ Ռոբերտ Գիբբսը, ով նշել էր, թե Օբաման ցանկություն ունի մասնակցելու 2012թ. ընտրություններին:

Հայկական բանաձեւ` Կալիֆորնիայի խորհրդարանում
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի խորհրդարանում ներկայացվել է Հայոց ցեղասպանության մասին հերթական բանաձեւը: Ըստ (Էրմենիհաբեր) լրատվական կայքի` հիշյալ բանաձեւում ցանկություն է հայտնված 2011թ. ապրիլի 24-ը Կալիֆորնիայում հռչակել 1915-1923թթ. Հայոց ցե-ղասպանության զոհերի հիշատակման օր: Այդ պահանջից բացի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ու կոնգրեսականներին բանաձեւը կոչ է անում ցե-ղասպանություն որակումը տալ 1915թ. տեղի ունեցածին:
Նշենք, որ ամեն տարի ապրիլի 24-ը Ցեղասպանության զոհերի հիշատակման օր հռչակելու պահանջով այդպիսի բանաձեւ է ներկայացվում Կա-լիֆորնիայի խորհրդարան, որի 2 պալատները գրեթե միշտ միաձայն ընդունում են այն:

Այսօր անհատական տվյալների պաշտպանության միջազգային օրն է
Հունվարի 28-ը անհատական տվյալների պաշտպանության միջազգային օրն է: 30 տարի առաջ՝ 28.01.1981թ.-ին, Ստրասբուրգում Եվրոպայի խորհր-դի խորհրդակցական վեհաժողովի 32-րդ նստաշրջանում ԵԽ անդամ պետությունների ստորագրման համար բացվեց Իրավական համագործակցության հար-ցերով Եվրոպական հանձնաժողովի ներքո գործող Կառավարման փորձագետների հանձնաժողովի կողմից մշակված «Անհատական տվյալների ավտոմատացված մշակման մասով անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան:
ՀՀ ոստիկանությունից մանրամասնում են, որ այն հնարավորություն է ստեղծում քաղաքացիներին իմանալու, թե իրենց վերաբերյալ ինչպիսի տվյալների շտեմարաններ կան, ինչի համար են դրանք ստեղծվել եւ ինչպիսի իրավունքներ ունեն իրենք դրանց նկատմամբ:
Այդ օրը կոնվենցիան ստորագրել են 7 պետություններ: Կոնվենցիան ուժի մեջ է մտել 28.10.1985թ.-ին: Մինչ օրս կոնվենցիան ստորագրել են ԵԽ անդ
ամ 45 պետություններ, իսկ այն վավերացրել են 43-ը: Կոնվենցիան առայժմ չեն ստորագրել Հայաստանի Հանրապետությունը եւ Սան Մա-րինոն: Ներկայումս իրականացվում են ներպետական ընթացակարգեր եւ շուտով ՀՀ-ն եւս կմիանա այս փաստաթղթին եւ մեր երկրում հունվարի 28-ին կնշվի քաղաքացիների անհատական տվյալների պաշտպանության օրը:

«Ներկայումս անձի մասին տեղեկատվությունը դարձել է ամենամեծ գին ունեցող ապրանքներից մեկը: Խարդախի կամ շորթողի ձեռքում այն դառնում է հանցագործության, հեռացված աշխատակցի ձեռքին վրեժխնդրության գործիք, շուկայական մրցակցությունում` վաճառքի ապրանք մրցակ-ցին եւ այլն: Այդ իսկ պատճառով անհատական տվյալները լուրջ պաշտպանության կարիք ունեն: Պաշտպանության խնդիրն էլ ավելի է ակտուալանում ներկայիս տեղեկատվական տեխնոլոգիաների արագընթաց զարգացման պատճառով»,- նշում են ոստիկանությունից:
Փետրվարի 1-ից հանրապետության բոլոր հիվանդանոցներում անհետատաձգելի բուժօգնության եւ գինեկոլոգիական բուժօգնության ծրագրե-րում կգործի համավճարի մեխանիզմը: Բուժծառայության համար գումարի մի մասը կվճարի պետությունը, մի մասն էլ` բուժվողը: Մարզե-րում եւ մայրաքաղաքում սահմանվել են տարբեր գներ` համապատասխանաբար 80-150 հազար դրամ:
ՀՀ ԱՆ Պետական Առողջապահական Գործակալության պետ Արա Տեր-Գրիգորյանը նշել է, որ մարզերում ծանր դեպքերի պարագայում, օրինակ, բնակիչը վճարելու է պահանջվող գումարի միայն 30 տոկոսը: «Մնացածը կտա պետությունը: Մայրաքաղաքի դեպքում նախատեսել էինք 40-60 տոկոս հարաբե-րակցությունը, սակայն սա հավանաբար շեղվի: Ինչու, քանի որ փորձեցինք պետական փոխանցման մասով ավելի շատ տեղաշարժ կատարել դեպի մար-զեր: Սա նաեւ հնարավորություն կտա, որպեսզի մարզերից հիվանդների անհարկի հոսք չլինի»,- ասել է նա:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 3 (179), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

    

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։