Ադրբեջանն ամեն տեղ «Ղարաբաղ» է փնտրում (Արցախի հարցը ԵԽԽՎ-ում)… Իսկ Պաղեստինում կո՞ղմ են, թե՞ դեմ

Ադրբեջանը ամեն տեղ «Ղարաբաղ» է փնտրում
Իսկ Պաղեստինում դե՞մ են, թե՞ կողմ սիոնիզմին եւ Իսրայելի հետ գործակցությանը

Վերջերս Երեւանում, Կովկասի ինստիտուտում, կազմակերպվեց ԼՂՀ վերաբերյալ զեկույցի շնորհանդեսը: Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իս-կանդարյանը նշել է, որ վերջին 20-ամյակում ԼՂ-ի մասին այնքան է գրվել, որ թվում է, թե արդեն գրելու թեմա չկա, բայց այդուհանդերձ, «ի-րենք դիմել են Լեռնային Ղարաբաղի թեմային՝ վերլուծելով հակամարտությունը՝ այսպես կոչված ասիմետրիկ հակամարտությունների թեո-րիայի վրա»: Զեկույցի հեղինակներն էին Լարիսա Դերիգլազովան (Տոմսկի համալսարանից) եւ Կովկասի ինստիտուտի քաղաքագետ Սերգեյ Մինաս-յանը: Ներկա էին մի շարք քաղաքական գործիչներ, ԱԺ պատգամավորներ, ինչպեսեւ՝ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ՀՀ-ում Գերմա-նիայի արտակարգ եւ լիազոր դեսպանն ու այլոք:

Եվ Երեւանում եւ այլ երկրներում բացահայտ քննարկվում է, թե ճի՞շտ է արդյոք ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը: ՀՀ իշխանութ-յունները առայժմ հակված չեն խորացնելու Արցախի անկախության կամ վերամիավորման խնդիրների արծարծումը: Բայց ՀՀ նախագահ Ս. Սարգսյա-նի՝ Կիպրոս ու Հունաստան պետական այցերից հետո կարծիք կա, որ «Կիպրոսի հետ կնքված երկկողմ Հռչակագիրն իր խորքում անչափ հեռու գնացող մեսիջներ ուներ» եւ, հնարավոր է, հենց Կիպրոսն էլ առաջինը ճանաչի Արցախի անկախությունը:
Իսկ ԼՂՀ պետականության ամրապնդման յուրաքանչյուր վկայություն Բաքվի մոտ անհամարժեք արձագանք է առաջացնում: ԼՂՀ ԱԳՆ-ն հայտարա-րություն է տարածել, որում մասնավորապես նշվում է, թե վերջին ժամանակներս «Ադրբեջանը ակտիվացրել է այլ պետությունների քաղաքացինե-րի՝ ԼՂՀ այցի նպատակահարմարությունը կասկածի տակ դնելու ջանքերը»: Այսպես պաշտոնական Բաքուն շարունակում է փորձերը «միջամտելու հա-րեւան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերին դիպչող գործընթացներին… Դրանք անհիմն են եւ պետք է դիտվեն որպես մեր երկրի հանդեպ թշնամանքի հերթական դրսեւորում»:
Ակնհայտ է, որ 2 տասնամյակ շարունակ ԼՂՀ-ն զարգանում է որպես անկախ, ժողովրդավարական հանրապետություն (սա Արեւմուտքում են նույնիսկ արձանագրում), որն ի վիճակի է պաշտպանել իր ինքնիշխանությունը եւ ապահովել իր քաղաքացիների՝ բոլոր ժողովրդավարություններին հատուկ ընդհանուր իրավունքներն ու ազատությունները: Անկախության տարիներին երկիր են այցելել հազարավոր հյուրեր քաղաքակիրթ հա-մարվող աշխարհի երկրների մեծ մասից: Արցախի Հանրապետությունում մշտապես գործում են միջազգային, այդ թվում նաեւ ոչ կառավարական կազմակերպությունների, բիզնես-ձեռնարկությունների ներկայացուցչություններ: Ամեն տարի ԼՂՀ ԱԳՆ-ն արձանագրում է զբոսաշր-ջիկների թվի՝ միջինը 15% աճ, ինչը վկայում է Արցախի հանդեպ միջազգային հանրության անկեղծ եւ աճող հետաքրքրության մասին:
Այս ամենն էլ հենց Բաքվի մոտ անհամարժեք արձագանք է առաջացնում, ինչի հետեւանքով ադրբեջանական իշխանությունները հաճախ դիմում են պետական սադրանքների ու այլ գործողությունների, որոնք հակասում են միջազգային իրավական եւ բարոյական նորմերի ժամանակակից համակար-գին:
Պաշտոնական Ստեփանակերտը հայտնել է, որ ադրբեջանական ղեկավարությունը պետք է հրաժարվի ապակառուցողական քայլերից ու «իր քաղաքական կապի-տալն ուղղի Հարավային Կովկասում փոխադարձ ընդունելի խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված բանակցություններին՝ հաշվի առնելով առկա իրողությունները», այլապես խնդիրը լուծում չի գտնի:
Այս ամենին զուգահեռ, Արցախում շարունակվում է ստեղծագործ ու շինարար կյանքը: Ավարտվում է նաեւ Արցախի Հանրապետության օդանավակայանի (Ստեփանակերտից 8 կմ հեռավորության վրա) երկհարկանի շենքի կառուցումը: Թռիչքներ կիրականացվեն արդեն գարնանը: Նախատեսվում է օրական մեկ չվերթ, իսկ հետագայում չվերթերի թիվը կավելանա: Չվերթերը կիրականացնի «Արցախավիա» պետական ձեռնարկությունը: Նշենք, որ Երեւան-Ստեփանա-կերտ թռիչքը կտեւի 35 րոպե:
Արցախում այսպես խաղաղ եւ գործուն մթնոլորտ է, քանի որ համոզմունք կա, թե առաջիկայում պատերազմ չի սկսվի, քանզի գերտերություն-ների շահագրգռվածությունը ստատուս-քվոյի պահպանման առումով մեծ է: Այն սրումը, որ առկա է շփման գոտում, իրականում ոչ թե առաջիկայում ռազմական վտանգից է բխում, այլ միջոց է կամ ռազմական շանտաժ, որով Ադրբեջանը փորձում է ազդել եւ՛ Հայաստանի, եւ՛ միջազգային հան-րության վրա՝ պատերազմի սպառնալիքներով ինչ-որ զիջումների հասնելու համար:
Ռազմական այդ շանտաժը իրականում միակ ռեսուրսն է, որ մնացել է Ադրբեջանին, իսկ այն, որ Բաքուն եւ՛ բանակցային գործընթացում, եւ՛ տեղե-կատվական-քարոզչական դաշտում միայն ու միայն խոսում է պատերազմի մասին, նշանակում է, որ մնացած բոլոր լծակներն իր համար արդեն իսկ կո-րած են: Երեւանը, հաշվի առնելով վերը նշվածը, առայժմ սպասում է առաջընթացի բանակցային գործընթացում, բայց հայտնի է, որ կողմերն ու-նեն իրարամերժ մոտեցումներ եւ անհնար է որեւէ փոխզիջման հասնել… Օրերս Մոսկվայում կայացած՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջա-նի արտգործնախարարների հանդիպումը նույնպես նոր բան չարձանագրեց:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի խորհրդարանում գրեթե միաձայն վավերացվեց Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ ռազմական օգնության եւ համա-գործակցության համաձայնագիրը, որը 2 երկրների նախագահները ստորագրել էին դեռ օգոստոսի 16-ին Բաքվում: Իսկ Հայաստանն ու Ռուսաստանը երկարաձգել են ՌԴ ռազմակայանի տեղակայման ժամկետը: Եվ սա եւս վկայում է, որ սպառազինությունների լուրջ մրցավազք է, որտեղ հակամարտող կողմերի դաշնակից են դարձել տարածաշրջանային տերությունները: Ուստի՝ արցախյան խնդրի կարգավորման առաջընթացի մասին խոսելը առաջիկա-յում տեսանելի չէ: Սակայն, այլ տերությունների ներգրավվածությունը նաեւ խաղաղ գոյակցության երաշխիքներ է տալիս:
Այժմ առավել հետաքրքիր է իրավիճակը, երբ տարածաշրջանի երկրներից Ռուսաստանն ու Իրանը Ադրբեջանին վտանգավոր երկիր են դիտարկում: «Ահաբե-կիչները սատարում են Ադրբեջանին»,- հայտնում են ռուսաստանյան որոշ զլմ-ներ՝ ընդգծելով նաեւ Պաղեստինի «Համաս» խմբավորման առաջնորդ Խալիդ Մաշալայի հետ ադրբեջանցի դիվանագետների հանդիպումները: Ըստ «Ռեգնում»-ի, «Համաս»-ի առաջնորդը նշել է, թե իրենք «դատապարտում են բռնապետությունն ու օկուպացիան, իսկ Ղարաբաղը մահմեդական տարածք է: Նա նշել է, որ արդարությունն ու ճշմարտությունը, ինչպես նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի: «Համաս»-ը Ղարաբաղի հարցով պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշու-մը»,- ասել է Խ. Մաշալան:
Հետաքրքիր է՝ այս ղեկավար պաղեստինցին արդյո՞ք տեղյակ չէ, որ Իսրայելը Ադրբեջանից անգործ եւ վատ ապրող ադրբեջանցիներ է ներկրում եւ մահապարտներ է պատրաստում Իսրայելում՝ ընդդեմ Պաղեստինի, արաբական այլ երկրների: Իսկ տեղյակ չէ՞, որ իսրայելական նորագույն զինատեսակներ են մատակարարվել Բաքվին՝ ընդդեմ Իրանի գործելու նպատակով: Լա՜վ, գոնե այս պաղեստինցին գիտի՞, որ Արցախ-Ղարաբաղը բուն հայկական հող է, եւ ինչպես Պաղեստինն է ձգտում ինքնուրույնության, այնպես էլ Արցախը… Եվ հետաքրքիր է, թե ի՞նչ է նշանակում «Ղարաբաղը մահմեդական տարածք է» ձեւակերպումը, այսինքն՝ ադրբեջանական էլ չէ… մահմեդակա՞ն… Իսկ դա՞ որն է:
Իսկ ի՞նչ կզգա այդ պաղեստինցին, եթե հայերն ասեն, որ Պաղեստինը սիոնիստական տարածք է կամ… հուդդայական հող…
Հիշեցնենք, որ «Համաս»-ն ընդգրկված է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, եւ աշխարհի բոլոր երկրները՝ բացառությամբ մի քա-նիսի, ձեռնպահ են մնում վերջինիս հետ որեւէ շփում ունենալուց: Իսրայելը պատժիչ գործողություններ է ձեռնարկում այն երկր-ների նկատմամբ, ովքեր պաշտոնական հարաբերություններ են հաստատում նրա ու վերջինիս առաջնորդների հետ: Եվ ահա նույնիսկ Ռուսաստանում էլ են ադրբեջանա-պաղեստինյան կապը վտանգավոր դիտարկում:
Այս պաղեստինցին մոռացել է եւրեւի, որ առանց Իրանի աջակցության, դժվար թե առ այսօր գոյատեւեր Պաղեստինի ինքնավար տարածքը, բայց ա-րի ու տես գովաբանում է այն Ադրբեջանին, որն Իսրայելի հետ համագործակցում է ընդդեմ Իրանի եւ նույնիսկ տարածքային պահանջներ ու-նի Իրանից:
Խ. Մաշալան նաեւ չգիտի՞, որ չնայած առկա վտանգներին, երբ Հայաստանում ոչ մի կազմակերպություն բացահայտ չի խոսում սիոնիզմի եւ հուդդայականության վտանգներից, Հայ Արիական միաբանությունը (ՀԱՄ) տարիներ շարունակ բացահայտ խոսում է դրանից (եւ՛ Հայաստանում եւ՛ այլ երկրներում) ու նույնիսկ Պաղեստինի ազատագրության համար ցույցեր է կազմակերպել ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի առջեւ՝ սատա-րելով պաղեստինցիների պայքարին…
 Ինչեւէ, Արցախը պատերազմել է ոչ միայն ադրբեջանցի զինվորների, այլեւ՝ թուրքական «գորշ գայլերի», աֆղանական «մոջահեդների», չե-չենական «վահաբիտների», ուկրաինական եւ մերձբալթյան օդաչուների եւ նշանառուների ու այլոց դեմ եւ հաղթել է բոլորին: Եվ կհաղթի՛ նորից, եթե անգամ այդ կռվին խառնվեն պաղեստինյան կամ արաբական ինչ-ինչ ուժեր, որոնք «Ղարաբաղը մահմեդական տարածք» են համարում…
Ուստի, ինչպես շատերը, այնպես էլ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ճիշտ է ասել, թե պետք է նախահարձակ լինել, ոչ թե ամեն անգամ պաշտ-պանվել ադրբեջանցիներից կամ այլերից. «Տասնյակ տարիներ ադրբեջանցիներն ասում են՝ արցախցիները աղվաններ են, մենք սկսում ենք փաս-տեր բերել, ապացուցել, թե չէ, մենք աղվան չենք, Արցախն էլ Աղվանք չէ եւ այլն: Այսինքն՝ մի վիճակ է ստեղծվել, որ նրանք շարունակ հարձակ-վողի, մենք՝ անընդհատ պաշտպանվողի դերում ենք: Իհարկե, ինձ համար ընդունելի չէ, որ սուտ, անհող տեղը հարձակվենք, բայց եթե հիմքե-րը կան, եթե այս ոլորտում հարձակվելն արդարացի է, քանզի դաշտն ամբողջովին մերն է, ինչո՞ւ չորդեգրենք այդ գործելաոճը: Մանավանդ դա եւ՛ -մեր մշակույթին է նպաստում, եւ՛ քաղաքականությանը: Թող հիմա իրենք իրենց արմատները փորփրեն, զուգահեռներ բերեն, թող փորձեն ապացույցներ գտնել, եթե կարող են: Չեն կարող, գիտեն, որ չեն կարող, գիտեն, որ տակն են մնալու»:
Այդպես է, երբ հայերը չեն խոսում աշխարհի հնագույն պատմությունից, աստվածներից ու տիեզերքից, ազգ եւ հայրենիք լինելուց եւ ունենալուց, ճշմարտությունից ու առաքելությունից, դա անում են անցյալից անհիմք եւ ապագայում անհետ կորչող այլեւայլները… Բայց այդ տզզոցներն էլ անգամ անտանելի են այլեւս: Պետք է նախ հաղթենք հոգով, մտքով, ու հետո՝ նաեւ ֆիզիկապես:

Արամ Ավետյան

* * *
ԵԽԽՎ-ում ընդունվել է ԼՂ Հանրապետության վերաբերյալ գրավոր հռչակագիր, որի մասին դժգոհությամբ բարձրաձայնել է Չավու-շօղլուն
Ադրբեջանն իրեն հռչակեց որպես 1918-1920թթ. Ադրբեջանի հանրապետության իրավահաջորդ, իսկ Լեռնային Ղարաբաղը (ԱՐՑԱԽ) երբեք այդ պե-տության կազմում չի եղել: Քեմալա-բոլշեւիկյան «գործարքի» պատճառով էր Լեռնային Ղարաբաղը հայտնվել Խորհրդային Ադրբեջանի կազ-մում: ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ ԵԽԽՎ-ում ընդունվել է ԼՂ Հանրապետության վերաբերյալ գրավոր հռչակագիր, որի մասին այսօրվա լիագումար նիստում ընդգծված դժգոհությամբ բարձրաձայնել է Մեւեւլութ Չավուշօղլուն: Այս մասին տեղեկացրել է «Ժառանգություն» խմբակցության լրատվության բաժինը` նշելով, որ փաստաթղթի ներ-քո ստորագրել են ԵԽԽՎ 30 պատվիրակներ`այդ թվում նաեւ ՀՀ պատվիրակությունը:
1991թ. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեի միջոցով «այո» ասաց իր անկախությանը: Հանրաքվեին հետեւել են ու կայացած համարել միջազգային բազմաթիվ դիտորդներ: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի օրինական իրացումը մերժելով` Ադրբեջանը լայնածավալ ագ-րեսիա ծավալեց Արցախի դեմ, որն ավարտվեց 1994թ. հրադադարի ստորագրմամբ:
Չնայած Ադրբեջանը մինչ օրս էլ խախտում է հրադադարի ռեժիմը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է կառուցել ժողովրդավար հանրապետություն, առաջնորդվելով միջազգային իրավանորմերով, որոնցից կարեւորագույնը 2006թ. Սահմանադրական հանրաքվեն էր:
Այդ հանրաքվեին, ինչպես նաեւ նախագահական, խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների մի քանի ընտրություններին հետեւել եւ ժողովրդավարական են որակել բազմաթիվ միջազգային դիտորդներ, փորձագետներ եւ լրագրողներ: Լեռնային Ղարաբաղում գործում են տասնյակ կուսակցություններ, ԶԼՄ-ներ, ՀԿ-ներ եւ ԼՂՀ-ի շուկայական տնտեսությունն ու ազգային օրենսդրությունը համապատասխանեցված է մի-ջազգային չափանիշներին:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն կառուցելու իր նպատակադրմամբ այսօր կայացած պետություն է եւ ար-ժանի է այլ պետությունների ճանաչմանը եւ միջազգային հեղինակավոր կառույցների անդամակցությանը»,- նշված է ԼՂ Հանրապետության վե-րաբերյալ գրավոր հռչակագրում:

*  *  *

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ (ԱՐՑԱԽԻ) ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ

Գրավոր հայտարարություն (առանց մեկնաբանության)
Ադրբեջանն իրեն հռչակեց որպես 1918-1920թթ. Ադրբեջանի հանրապետության իրավահաջորդ, իսկ Լեռնային Ղարաբաղը (ԱՐՑԱԽ) երբեք այդ պե-տության կազմում չի եղել: Քեմալա-բոլշեւիկյան «գործարքի» պատճառով էր Լեռնային Ղարաբաղը հայտնվել Խորհրդային Ադրբեջանի կազ-մում:
1991 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեի միջոցով «այո» ասաց իր անկախությանը: Հանրաքվեին հետեւել են եւ կայացած հա-մարել միջազգային բազմաթիվ դիտորդներ: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի օրինական իրացումը մերժելով` Ադրբեջանը լայնա-ծավալ ագրեսիա ծավալեց Արցախի դեմ, որն ավարտվեց 1994 թվականին հրադադարի ստորագրմամբ:
Չնայած Ադրբեջանը մինչ օրս էլ խախտում է հրադադարի ռեժիմը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է կառուցել ժողովրդավար հանրապետություն, առաջնորդվելով միջազգային իրավանորմերով, որոնցից կարեւորագույնը 2006 թվականի Սահմանադրական հանրաքվեն էր:
Այդ հանրաքվեին, ինչպես նաեւ նախագահական, խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների մի քանի ընտրություններին հետեւել եւ ժողովրդավարական են որակել  բազմաթիվ միջազգային դիտորդներ, փորձագետներ եւ լրագրողներ: Լեռնային Ղարաբաղում  գործում են տասն-յակ կուսակցություններ, ԶԼՄ-ներ, ՀԿ-ներ եւ ԼՂՀ-ի շուկայական տնտեսությունն ու ազգային օրենսդրությունը համապատասխանեցված է միջազգային չափանիշներին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն կառուցելու իր նպատակադրմամբ այսօր կայացած պետություն է եւ ար-ժանի է այլ պետությունների ճանաչմանը եւ միջազգային հեղինակավոր կառույցների անդամակցությանը:

*  *  *
Հանձնաժողովը կխոչընդոտի Մինսկի խմբի աշխատանքներին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի նիստում որոշում է կայացվել վերստեղծել Ղարաբաղի հարցով ենթահանձնաժո-ղովը: Հայկական պատվիրակությունը դեմ է արտահայտվել այդ ենթահանձնաժողովի ստեղծմանը: ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հա-րությունյանը ասել է, որ հայկական կողմի դիրքորոշման հիմքում մի քանի փաստարկներ են եղել:
Առաջինը, որ անհրաժեշտ է նախ հասնել 2 պատվիրակությունների դիրքերի մերձեցմանն այն առումով, որ դադարեն առկա փոխադարձ ագրեսիվ մե-ղադրանքները: «Նման փորձ ժամանակին կատարվել է 2006թ., սակայն ի վիճակի չեն եղել լուծել այդ խնդիրը»:
Դ. Հարությունյանի խոսքով, հաջորդ փաստարկն այն է, որ հիշյալ հանձնաժողովի վերստեղծմամբ ԵԽԽՎ-ն անխուսափելիորեն առնչվելու է խնդիրների, որոնք համանախագահների մանդատի ու իրավասությունների շրջանակներում են: «Որքան էլ տպավորություն ստեղծվի, թե ու-սումնասիրվելու են մարդասիրական բնույթի հարցեր, այնուամենայնիվ, այդ բոլոր հարցերը քննարկվում են փաթեթով` Մինսկի խմբի հա-մանախագահների ձեւաչափով: Մեր կարծիքով, հանձնաժողովի աշխատանքները ուղղակի կխոչընդոտեն Մինսկի խմբի աշխատանքներին»: Նշենք, որ ավելի վաղ ՀՀ պատվիրակության բոլոր անդամները` Դավիթ Հարությունյան, Արմեն Ռուստամյան, Նաիրա Զոհրաբյան, Արծրուն Աղաջանյան, Հեր-մինե Նաղդալյան, Զարուհի Փոստանջյան, Արմեն Մելիքյան, Գրիգոր Մարգարյան, համատեղ նամակով դիմել են ԵԽԽՎ Բյուրոին, որտեղ ներկա-յացրել են հայկական կողմի մտահոգությունները, նաեւ հիշեցրել, որ Եվրոպայի Խորհրդի բոլոր մարմինները հետեւողական մոտեցում ունեն` չմիջամտել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացին:
Հայ պատվիրակները, հղում կատարելով 2010թ. դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովում ընդունված համատեղ հայտարարությանը, որտեղ արձանագրվում է միջնորդների ներկայացրած առաջարկների ամբողջականությունն ու դրանցից յուրաքանչյուրի առանձնացման անթույլատրե-լիությունը, նշել են. «Հայկական պատվիրակությունը խորապես մտահոգ է, որ Բյուրոյի գործողությունները կարող են վնասել Մինսկի խմբի համանախագահների միջոնրդությամբ ընթացող հիմնական բանակցային գործընթացին»:
«Խնդիրը կայանում է նրանում, որ հայկական պատվիրակությունը բավականին երկար ժամանակ ընդգծել է, որ այդ ենթակոմիտեի աշխատանքների վերա-կանգնումն արդյունավետ չի համարում եւ, բնականաբար, դրական արդյունք էլ չի ակնկալում: Բոլորն էլ պետք է լավ հիշեն Ռասսել Ջոնսոնի նա-խաձեռությամբ գործած ենթակոմիտեի փորձը: Ամենաշատն ինչի՞ կարողացավ հասնել Ռ. Ջոնսոնը, դա 1 ժամով, պատվիրակությունների միջեւ «խաղաղություն հաստատելն» էր, որովհետեւ այն պայմանավորվածությունը, որը Ջոնսոնը ձեռք էր բերում այդ հանդիպումների ժամանակ, ա-մենաշատը մեկ ժամ հետո խախտվում էր»,- անդրադառնալով ԵԽԽՎ Բյուրոյի այն որոշմանը, որով վերականգնվել է ԼՂ հարցով ենթակոմիտեի աշխատան-քը»,- նշել է ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը: Նրա խոսքերով, թյուր կարծիք կա այն մասին, թե նախկինում ստեղծված ենթակոմիտեի աշխատանքները դադարել են այն պատճոռվ, որ դրա նախագահ Ռասսել Ջոնսոնը մահացել է, սակայն իրականութ-յունն այն է, որ նրա կենդանության օրոք էլ այդ ենթակոմիտեն դադարել էր գործել, քանի որ այդպես էլ չկարողացավ որեւէ օգտակար գործու-նեություն իրականացնել այն մթնոլոտում, որը կար հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների միջեւ:
«Ուստի` այսօր մեկ անգամ եւս անդրադառնալ դրան եւ «ռեանիմացիայի» ենթարկել այն, ինչ մենք մեկ անգամ տեսել ենք եւ բավական երկար ժամանակ հետեւել դրա զարգացումներին, բացարձակապես ժամանակի անօգուտ վատնում է: Բացի այդ, մեր պատվիրակության ներկայացրած նամակի մեջ հատուկ ընդգծել ենք, որ անթույլատրելի ենք համարում որեւէ քայլ կամ գործողություն, որոնք կարող են վնաս հասցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջա-նակներում ընթացող պրոցեսին: Իսկ նման ենթակոմիտեի գոյությունը հենց նմանատիպ իրավիճակ է ստեղծելու»,- ասել է Հ. Նաղդալյանը:
Բյուրոյի նիստի ժամանակ, հայկական պատվիրակության ղեկավարը ելույթ ունեցավ, ներկայացրեց բոլոր նկատառումները, ներկայացրեց պատվիրա-կության կարծիքն որոշման վերաբերյալ: Այնուամենայնիվ կանոնակարգային խախտումների ճանապարհով փորձ էր կատարվել այնպես անել, որպես-զի նամակը չհասներ Բյուրոյի անդամներին, սակայն նամակի բովանդակությունը Դ. Հարությունյանը ներկայացրեց բանավոր կարգով եւ առաջար-կեց, որ նամակը կցվի փաստաթղթին՝ որպես հայկական կողմի պաշտոնական կարծիք:
«Այս հանձնաժողովն ունենալու այն ճակատագիրը, որը ստեղծվել ու գործել է Ջոնսոնի օրոք: Մենք արդյունավետ չենք համարում մասնակ-ցություն ունենալ այդ ենթակոմիտեի աշխատանքներին»,- ասել է խորհրդարանականը:
Եվ այսպես, չնայած հայկական պատվիրակությունը դեմ է արտահայտվել, սակայն ինչպես վերը նշվեց, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողո-վի Բյուրոյի նիստում որոշում կայացվեց վերստեղծել Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը: Ենթահանձնաժողովի նախագահ է նշանակվել իս-պանացի պատգամավոր, «Եվրոպայի դեմոկրատների եւ լիբերալների ալյանս» խմբի անդամ Ջորդի Խուգլա ի Կոստան:
«Ինչպես եւ սպասվում էր, ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլին իր պաշտոնավարման ընթացքում պետք է ջանքեր գործադրեր ԼՂ հարցով ենթահանձնաժո-ղովի վերսկսման համար: Այսօր դե յուրե հաստատվեց ԼՂ հարցով ենթահանձնաժողովի ստեղծումը: Սա թուրք-ադրբեջանական լոբբիի սցենարն էր: Ադրբեջանն իր անվստահություն է հայտնել Մինսկի խմբին եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը փորձում է տեղափոխել տարբեր մանդատներ` կլինի ՄԱԿ, կլինի ԵԽ: Միանշանակ է, որ այս ենթահանձնաժողով խոչընդոտելու է Մինսկի խմբի գործընթացին»,- հայտնել է հայկա-կան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Հայկական պատվիրակությունը գրավոր Բյուրոյի բոլոր անդամներին տեղեկացրել է, որ աննպատակահարմար է համարում նման հանձնաժողովի ստեղծումը. «Մենք նաեւ տեղեկացրել էինք, որ եթե նման ենթահանձնաժողով ստեղծվի, ապա հայկական պատվիրակությունը նման նախավարժանքնե-րի չի մասնակցելու»:
«Ինձ համար շատ տարօրինակ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի` Բյուրոյի ֆրանսիացի պատգամավոր Ժան Կլոդ Մինյոնը: Ես երեկ ան-ձամբ եմ հանդիպել նրան եւ նա ինձ հայտնել, որ որպես համանախագահող երկրի ներկայացուցիչ գտնում է, որ Մինսկի բանակցային գործըն-թացին որեւէ զուգահեռ գործընթաց անընդունելի է, սակայն այսօր Բյուրոյի նիստում շատ տարօրինակ էր, որ նա բերանը ջուր էր առել եւ նստել: Ես ուզում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Ֆրանսիան իմանա, որ իր ներկայացուցիչները միջազգային կառույցներում, որ երկրների շահերն են պաշտպանում: Այն, որ պարոն Մինյոնը տվյալ հարցում Ֆրանսիայի տեսակետը չէր ներկայացնում, դա միանշանակ էր»,- իր զայրույթը չի թաքցրել Ն. Զոհրաբյանը:
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը, կմասնակցի ենթահանձնաժողովի աշխատանքներին, թե՞ ոչ, Նաիրա Զոհրաբյանը պատվիրակության բոլոր անդամների անունից դժվարացավ պատասխան տալ: Սակայն ասել է. «Մենք կվերադառնանք Երեւան, յուրաքանչյուր քաղաքական ուժ կքննարկի այդ հարցը եւ հետո վերջնական որոշում կկայացնենք»:

«Լուսանցք» թիվ 3 (179), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։