Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
Ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր

Ծաղկակաղամբի խյուս

Բաղադրությունը
Ծաղկակաղամբ – 1 գլուխ
սոխ  – 200 գ
կաթ  – 200 գ
ձու – 3 հատ
քերած պանիր – 2 ճաշի գդալ
յուղ – 3 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը
Ծաղկակաղամբը եփել թույլ աղաջրում, ջրից հանել, քամել, սոխը մանր կտրատել, կարմրացնել յուղով, 1 ճաշի գդալ ալյուր ավելացնել, հետո ա-վելացնել տաք կաթը, խառնել մինչեւ թանձրանալը:
3 ձվի դեղնուցը հարել մանր քերած պանրի հետ եւ 3 ճաշի գդալ յուղի հետ: Առանձին ամանի մեջ հարել 3 ձվի սպիտակուցը՝ մինչեւ փրփրի:
Այնուհետեւ ծաղկակաղամբը մանր կտրատել, խառնել այս ամենին, ավելացնել մի պտղունց աղ եւ այս ամենը լցնել նախապես յուղած թավայի մեջ ու դնել ջեռոցը մինչեւ երեսը կարմրի:
Ջեռոցից հանել, կտրատել եւ մատուցել տաք վիճակում:
Յուրօրինակ այս կերակուրը նրբաճաշակ քիմքին հարիր է:
Բարի՛ ախորժակ:

* * *
Շաբաթվա մարզական կյանքից –

Շախմատային մրցաշարեր
ՀՀ շախմատի տղամարդկանց 2011թ. առաջնության հաղթող դարձավ Ռոբերտ Հովհաննիսյանը: 20-ամյա գրոսմայստերը վստահ հանդես եկավ ամբողջ մրցաշարի ընթացքում եւ 11 հնարավորից վաստակեց 8 միավոր: Նրան 1 միավորով զիջեցին Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը եւ Ար-ման Փաշիկյանը: Ավետիք Գրիգորյանը 6,5 միավորով եզրափակեց լավագույն հնգյակը:

*  *  *
Հոլանդական Վեյք Ան Զեե քաղաքում ավարտվեց շախմատի սուպերմրցաշարը, որին մասնակցեցին Հայաստանի շախմատիստներ Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը:
Ուժեղագույների «A» մրցաշարում հաղթեց ամերիկացի Հիկարու Նակամուրան, ով 13 հնարավորից վաստակեց 9 միավոր: 2-րդ տեղում հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդն է՝ 8,5 միավորով, իսկ մեր Լեւոն Արոնյանը նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենի հետ բաժանեց 3-4-րդ տեղերը՝ 8-ական միավորով:
«B» խմբի մրցաշարին մասնակցող մեր շախմատիստ Գաբրիել Սարգսյանը 7,5 միավորով վիետնամցի Լի Քսան Լիմի ու ֆիլիպինցի Վեսլի Սո-յի հետ բաժանեց 4-6-րդ տեղերը: 1-2-րդ տեղերը բաժանեցին անգլիացի Լուկ Մաքշեյնը եւ Չեխիան ներկայացնող Դավիդ Նավարան, ովքեր 8,5-ական միավոր վաստակեցին:

*  *  *
Մոսկվայում շարունակվող շախմատի օփեն փառատոնի կանանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Գալոյանը 4 փուլից հետո վաստա-կել է 2 միավոր եւ ընթանում է 6-րդ տեղում: 2-ական միավոր ունեն Օլգա Գիրյան, Ալեքսանդրա Կոստենյուկը, Վալենտինա Գունինան եւ Չժաո Սյուեն: Աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են մոնղոլ շախմատիստուհի Բատույագ Մոնգունտուլը, չինուհի Սյու Չժաոն եւ ռուսաս-տանցի Բալենտինա Գունինան:

*  *  *
Շախմատ-960-ի Հայաստանի առաջնության հաղթող դարձավ գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը, ով 8 հնարավորից վաստակեց 7 միավոր: «Ֆիշերի շախմատում» 2-րդ տեղը գրավեց Արման Փաշիկյանը, ով նույնպիսի արդյունք ցույց տվեց, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեց Տիգրա-նին: Հիշեցնենք, որ Տիգրան Լ. Պետրոսյանը մինչ այդ նվաճել էր արագ շախմատի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը:

 Վնասվածքը խանգարեց
Ղազախստանի Ուրալսկ քաղաքում կայացավ սամբոյի 2011թ. 1-ին միջազգային մրցաշարը, որը Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից մեկն էր: Նախագահ Նորսուլթան Նազարբաեւի մրցանակների խաղարկությանը Հայաստանից մասնակցեց միայն մինչեւ 74 կգ քաշային կարգում հանդես ե-կող, Աշխարհի եւ Եվրոպայի 2010թ. չեմպիոն Աշոտ Դանիելյանը, ով անցած տարվա նույնանուն մրցաշարում նվաճել էր չեմպիոնի տիտղոսը: Այս անգամ հայ մարզիկը նույնպես հաջող ելույթներ ունեցավ եւ միայն կիսաեզրափակիչում՝ 2009թ. աշխարհի չեմպիոն Լեբեդեւի հետ մե-նամարտում ստացած մեջքի վնասվածքը խանգարեց նրան հաղթել եզրափակիչում: Ա. Դանիելյանը զիջեց աշխարհի գավաթակիր Ուալի Կուժեւին եւ գրավեց 2-րդ տեղը: Ի դեպ, վերջինիս անձնական մարզիչը մեր հայրենակից Յուրի Ծատուրյանն է:
Սամբոյի աշխարհի գավաթի հաջորդ փուլը կկայանա փետրվարին՝ Բելառուսում:

Նվաճվեց 1 մեդալ
Ձյուդոյի Հայաստանի հավաքականը անհաջող հանդես եկավ աշխարհի գավաթի խաղարկության 1-ին փուլում, որը կայացավ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: 60 կգ քաշային կարգում Հովհաննես Դավթյանը, հաղթելով սփոփիչ մրցաշարում, արժանացավ բրոնզե պարգեւի: Նույն քաշում Գոռ Հարությունյանը զբաղեցրեց 7-րդ տեղը, իսկ Գրիգոր Իվանյանը պայքարից դուրս մնաց 2-րդ փուլում: 66 կգ քաշայինների մրցում-ներում Արմեն Նազարյանը 3-րդ տեղի համար վճռորոշ մարտում պարտվեց իր մրցակցին եւ գրավեց 5-րդ տեղը: Իսկ ահա Համբարձում Տոնոյանը, Փայլակ Վարդազարյանը եւ Արթուր Երանոսյանը չկարողացան հաղթահարել 1-ին արգելքները:
Մնացած քաշային կարգերում մեր մարզիկները անհաջող ելույթներ ունեցան, իսկ 81 կգ եւ 90 կգ քաշային կարգերում մարզիկներ չէին հայ-տավորել: Այդպիսով՝ մեր 11 մարզիկներից միայն մեկը նվաճեց մեդալ:
Զուգահեռաբար, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, կայացավ կանանց համանուն մրցաշարը: Մոսկվացի Գայանե Հարությունյանը (48 կգ) գրա-վեց 7-րդ տեղը:
Իսկ Հովհաննես Դավթյանը, Արմեն Նազարյանը, ինչպես նաեւ գյումրեցիներ Համբարձում Տոնոյանն (66 կգ) ու Արտյոմ Բաղդասարյանը (73 կգ) փետրվարի 3-ին մեկնել են Փարիզ՝ մասնակցելու «Մեծ սաղավարտ» անվանումով միջազգային մրցաշարին:

Մրցանակակիրները հայտնի են
Ազատ ոճի ըմբիշներից հետո Երեւանի «Դինամո» մարզադահլիճում մրցեցին նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշները: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության մրցանակակիրներ դարձան.
55 կգ – 1. Արմեն Չոմարյան, 2. Նարեկ Խաչատրյան, 3. Ռոբերտ Կիրակոսյան, Հարություն Հովհաննիսյան:
60 կգ – 1. Վահան Ջուհարյան, 2. Արթուր Մկրտչյան, 3. Արտակ Հարությունյան, Նարեկ Խաչատրյան:
66 կգ – 1. Սասուն Ղամբարյան, 2. Հովհաննես Վարդերեսյան, 3. Գեւորգ Սահակյան, Արամ Ջուլֆալակյան:
74 կգ – 1. Վարշամ Բորանյան, 2. Ռուբեն Ղարիբյան, 3. Մաքսիմ Մանուկյան, Արամ Ստեփանյան:
84 կգ – 1. Արթուր Շահինյան, 2. Տիգրան Սահակյան, 3. Հրաչ Հովհաննիսյան, Հովհաննես Պողոսյան:
96 կգ – 1. Արթուր Ալեքսանյան, 2. Սարգիս Տոնոյան, 3. Լեւոն Պեպանյան, Մովսես Ադամյան:
120 կգ – 1. Վաչիկ Եղիազարյան, 2. Վահրամ Գալստյան, 3. Էդուարդ Սողոմոնյան, Արման Գեղամյան:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 4 (180), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։