Արդեն հայտնի են 1000 ամենախոշոր հարկատուները: Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2010թ. 1000 ամենախոշոր հարկատուների ցու-ցակը:
Պարզվում է՝ հրապարակած տվյալների համաձայն, նախորդ տարվա Հայաստանի խոշորագույն հարկատուն «Հայռուսգազարդ» ընկերությունն է:
Ընկերությունը անցած տարի վճարել է 16,5 մլրդ դրամ հարկ, սակայն այս ցուցանիշը 10% -ով քիչ է 2009թ. համապատասխան ցուցանիշից:
«Հայռուսգազարդ»-ին հետեւում է «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որը վճարել է 16 մլրդ դրամ հարկ: Սակայն, «Ալեքս Գրիգ»-ը նույնպես 2009թ. համեմատ նվազեցրել է իր վճարած հարկերը մոտավորապես 0.8%-ով:
«ԱրմենՏել»-ին հաջորդում է «Ղ. Տելեկոմ»-ը: Ընկերության վճարած հարկի չափը 13,6 մլրդ դրամ է: Բջջային կապի երրորդ օպերատոր «Օրանժ Արմենիա»-ն նույնպես հայտնվել է այս ցուցակում, ընկերությունը 12-րդ տեղում է՝ վճարելով 4,6 մլրդ դրամ:
Հարկային վճարումների աճ է գրանցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: 2010-ին ընկերության հարկային վճարները կազ-մել են 12,6 մլրդ դրամ: Այս ցուցանիշը 100%-ով գերազանցում է 2009թ. ցուցանիշը (հիշեցնենք, որ 2009թ. ցուցանիշը պայմանավոր-ված էր միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամով…):
Խոշոր հարկատուների 6-րդ տեղում վառելիք ներմուծող «Ֆլեշ» ընկերությունն է, վճարել է 11.6 մլրդ դրամ հարկ,- 2%-ով ավելի, քան 2009-ին:
«Ֆլեշ»-ին հաջորդում է «Սիթի պետրոլ գրուպ»-ը՝ վճարելով 10.6 մլրդ դրամ (2009թ. համեմատ աճը կազմել է 20%):
Ցուցակի 8-րդ տեղում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է, որը մոտ 1,5 մլրդ դրամով ավելի հարկ է վճարել: 2010թ. ցուցանի-շը 7,4 մլրդ դրամ է: Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում են «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ» (7,4 մլրդ դրամ) եւ «Վիդիս Դիսթրիբ-յուշն» (7,1 մլրդ դրամ) ընկերությունները, համապատասխանաբար, զբաղեցնելով 9-րդ եւ 10-րդ տեղերը:
Մեր խոշոր հարկատուները, տեսանելի է, խոշոր են… սպառողների հաշվին:
Անի Մարության
Բնակչության թվաքանակն աճում է
2011թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակն, ընթացիկ հաշվառմամբ, կազմել է 3 մլն. 262,2 հազ. մարդ: Այս մա-սին Panorama.am-ին հայտնել է Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրական բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Քաղաքային բնակավայրերում ապրում է 2 մլն. 088,1 հազ., իսկ գյուղական բնակավայրերում՝ 1 մլն. 174,1 հազ. մարդ:
2010թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում արձանագրված բնակչության բնական հավելաճի եւ միգրացիայի մնացորդի ցուցանիշնե-րի հաշվին ՀՀ մշտական բնակչության թվաքանակը, 2010թ. տարեսկզբի համեմատ, այս տարեսկզբին ավելացել է 12,7 հազ.-ով:
ՀՀ տարածքը բաժանվում է 10 մարզերի՝ 48 քաղաքային ու 866 գյուղական համայնքներով եւ Երեւանի քաղաքային համայնքի՝ 12 վարչական շրջաններով:
Գոհար Վանեսյան
Հայաստանում սահմանային կառավարման հարցում ուսումնասիրում են միջազգային փորձը
«Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել աշխատաժողով, որն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից, իսկ ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական Միությունը: Աշխատաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժա-մանել Լատվիայից միջազգային փորձագետներ:
Միջոցառման գլխավոր նպատակն էր Հայաստանի ու Վրաստանի համապատասխան պետական մարմինների գործառնական անձնակազմին ծանոթացնել ռիսկե-րի վերլուծության ու կառավարման ոլորտում ԵՄ առաջավոր փորձին ու եվրոպական չափանիշներին:
Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրի հայաստանյան ղեկավար Գրիգոր Մալենցյանը լրագրողների հետ զրույցում կարեւորել է փորձի փոխանակումը եւ նշել, որ Հայաստանի սահմանային անցակետերի բարեփոխումները շարունակվում են:
Պաշտպանը տվեց իր վերջին ասուլիսը. Նա հրաժարական է ներկայացրել
Փետրվարի 1-ին Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամ-յանին: Նա տեղեկացրել է, որ ստանձնելու է Կենտրոնական Ասիայում ՄԱԿ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի տարածաշրջանային ներ-կայացուցչի պաշտոնը:
«Թողնելով կայացած ինստիտուտ, ես ցանկանում եմ ՄԻՊ հաստատությանը հետագա բեղմնավոր գործունեություն եւ նորանոր հաջողություն-ներ մարդու իրավունքների գերակայության եւ ժողովրդավարության սկզբունքների իրացման գործում»,- հայտարարել է նա: Նաեւ հայցել քաղաքացիների ներողամտությունը ու հավաստիացրեց, որ արել է առավելագույնը:
Նշենք, որ Հայաստանի Սահմանադրությամբ Մարդու իրավունքների նոր պաշտպանի թեկնածությունը պետք է առաջարկի նախագահ Սերժ Սարգսյա-նը` խորհրդակցելով ԱԺ-ի հետ: Թեկնածուն պետք է առաջադրվի պատգամավորների առնվազն 1/5-րդի կողմից: Պաշտպանին 6 տարի ժամկետով ընտրում է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդով: Այս պաշտոնում կարող է ընտրվել 25 տարին լրացած, հասարա-կության մեջ բարձր հեղինակություն վայելող, վերջին 5 տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հադիսացող եւ մշտապես բնակ-վող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 4 (180), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում