ԱՄՆ-ն նոր ծրագիր է մոգոնում… եւ արտաքին այլ խնդիրներ

ԱՄՆ-ն նոր ծրագի՞ր է մոգոնում

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ավելի քան 180 պետությունից Վաշինգտոնում խորհրդակացության է կանչել իր դեսպաններին: Իր ենթակաների հետ խորհրդակցությունները մի քանի օր են շարունակվել: Հ. Քլինթոնի հետ հանդիպման են կանչվել ամբողջ աշխար-հում ԱՄՆ-ի 260 դիվանգիտական առաքելությունների բարձրաստիճան աշխատակիցներ՝ դեսպաններ, հյուպատոսներ եւ Պետդեպի տարբեր կա-ռույցներում աշխատողներ:

Այս կարգի մասշտաբի դիվանագիտական միջոցառում կազմակերպվում է առաջին անգամ: Ըստ պաշտոնական տեղեկատվության, դիվանագիտական ֆորումում քննարկվել են այս տարվա ընթացքում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության նպատակները, սակայն գործակալության աղբյուրները նշել են, որ օրա-կարգում Մերձավոր Արեւելքի երկրներում տիրող քաղաքական անկայունության հարցն է՝ մասնավորապես եգիպտոսյան եւ այլ արաբական երկր-ների իրադարձությունները: Ըստ տեղեկությունների, Հ. Քլինթոնը ցանկանում էր անձամբ հանդիպել այդ տարածաշրջանի երկրների դես-պաններին ու առաջին ձեռքից ստանալ տեղեկություններ՝ բարդացող իրավիճակի մասին: Նշվում է, որ քննարկվելու է նաեւ «WikiLeaks»-ի արտահոսքի խնդիրը…
Երկար տարիներ է, ինչ ԱՄՆ-ն փորձում է իրականացնել «Մեծ Մերձավոր Արեւելք» կամ «Նոր Մերձավոր Արեւելք» ծրագրերը, որոնք փոխում են ոչ միայն տարածաշրջանի ուժերի հարաբերակցությունը, այլեւ՝ տարածքային խնդիրներ են արծարծում: Եվ այդ ամենը նաեւ Հայաստանին ու հայությանն է վերաբերում…

Կարեն Բալյան

Դինքի սպանության գործը եւ Գյուլի ամոթը

Թուրքիայի նախագահականի պաշտոնական կայքը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ նախագահ Աբդուլլահ Գյուլը Պետական վերահսկիչ պալատին հրահանգել է «Ագօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործն ու 4 տարի ընթացող դատավարությունը հանգա-մանալից ուսումնասիրել:
Նախատեսվում է Դինքի ընտանիքի եւ այլ շահագրգիռ կողմերի աջակցությամբ ձեռք բերել նոր տեղեկություններ ու փաստաթղթեր, հետա-զոտել գործի առնչությամբ կատարված աշխատանքների իրավաչափությունն ու ճշմարտացիությունը:
Ստրասբուրգում գտնված ժամանակ Թուրքիայի նախագահը խոստացել էր Անկարա վերադառնալուն պես անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Հրանտ Դին-քի սպանության գործով ընթացող խայտառակ դատավարությունն արդյունավետ դարձնելու համար: Մարդու իրավունքների եվրադատարանը դատապարտել է Թուրքիայի իշխանությունների հանցավոր անտարբերությունը Դինքի սպանության կանխման, ապա նաեւ անցկացվող դատավարության ժամանակ: Գյուլը շա՜տ ծանր է տարել այս փաստը: «Ամոթ ապրեցի»,- ասել է նա:

Արտակ Հայոցյան

Եվրոպական դեմքով  կովկասցի ահաբեկիչը

Մոսկվայի «Դոմոդեդովո»-ում տեղի ունեցած ահաբեկչությունը բացահայտված է. այս մասին հայտնել է ՌԴ հետաքննչական կոմիտեի ներկայացու-ցիչ Վլադիմիր Մարկինը: Նա նշել է, թե պարզվել է մահապարտ-ահաբեկչի անձը:
«Դա Հյուսիսային Կովկասի հանրապետություններից մեկի 20-ամյա բնակիչ է, ում անուն-ազգանունը հայտնի է հետաքննությանը, սակայն չի հրապարակվում գործի վարույթը շարունակելու համար»,- ասել է Վ. Մարկինը: Իսկ մինչ այդ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ահաբեկչությունը կապ չունի Կովկասի հանրապետությունների հետ, եւ ահաբեկիչն էլ եվրոպական դեմք է ունեցել…
Իսկ հետաքննչական կոմիտեի ներկայացուցչի խոսքերով, ահաբեկչությունն ուղղված է եղել հիմնականում այլազգիների դեմ, եւ այդ ի-մաստով տարօրինակ չէ, որ պայթուցիկ սարքը գործի էր դրվել օդանավակայանի միջազգային չվերթների ժամանման սրահում:
Ահաբեկչության այլ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ:
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով 35 մարդ զոհվեց, մոտ 150-ից ավելին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոցներ:

Արման Դավթյան

Թուրք հակերների խումբը պատերազմ է սկսել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ

«Էրմենիհաբեր» լրատվական կայքի տեղեկացմամբ` «1923-ի թուրքական խումբ» անվամբ հանդես եկող թուրք հակերները (համակարգչահեններ) պատերազմ են սկսել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ:
Հայտնի է դարձել, որ վերոնշյալ խումբը հարձակումներ է գործել արտասահմանյան մի շարք լրատվական եւ պաշտոնական կայքերի վրա` կոտրելով դրանք ու տեղադրելով «Մի հավատացեք հայերի պնդումներին», «Ամենամեծ ցեղասպանությունը դու ես արել, Ամերիկա» եւ այլ բովանդակութ-յամբ գրություններ թուրքերեն եւ անգլերեն լեզուներով:
Թուրքական հակերային խմբի ղեկավարները հայտարարել են, որ արդեն կոտրել են 6.713 կայք եւ սպառնացել, որ իրենց զոհը կդառնան
հակա-թուրքական վերաբերմունք ցուցաբերողները:

Թուրքերն աշխատում են իրենք իրենց դեմ

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը խոսել է թուրքերի կողմից մեկնարկած հաքերային արշավի մասին եւ ասել, որ «1923 թուրքական խումբ» անունով հաքերները հարձակումներ են իրականացնում բոլոր այն կայքերի վրա, որտեղ Հայոց ցեղասպա-նության մասին հրապարակումներ կան եւ թողնում են հակահայկական գրություններ` այդպիսով աշխատելով իրենք իրենց դեմ, ամբողջ աշ-խարհով նորից բարձրացնելով Ցեղասպանության հարցը եւ բացասական վերաբերմունք ստեղծելով իրենց հանդեպ, գցելով սեփական երկրի հե-ղինակությունը:
Ս. Մարտիրոսյանն ասել է, որ մեզ մոտ կայքերի պետական հատվածը արդեն իսկ լուրջ պաշտպանված է. «2009 թվականի աշնանից ազգային անվտանգութ-յան ծառայությունն է հետեւում պետական կայքերին, եւ այդ ժամանակվանից այս կայքերի վրա հաջողված հարձակում չի գրանցվել»: Մի փոքր այլ է իրավիճակը մասնավոր հատվածում, թեեւ այստեղ էլ շատերն սկսել են ուշադրությունը սեւեռել անվտանգության վրա, եւ 2 տարի առաջվա հետ եթե համեմատենք, դրական միտումն ակնհայտ է:

«Լուսանցք» թիվ 4 (180), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։