Ադրբեջանը գազային պատերազմում տանուլ է տալիս… խաբում է Արցախի պատրվակով

Ադրբեջանը գազային պատերազմում տանուլ է տալիս
Այս թյուրքերը աշխարհին խաբում են Արցախի պատրվակով

Հետեւելով «Նաբուկո» ծրագրի շուրջ կատարվող իրադարձություններին (ավելի ստույգ՝ խաղացվող), «Նաբուկո» նախագծի մասնակից երկրների ներկայացուցիչների հայտարարություններին, գալիս ենք մի համոզման. ադրբեջանցիները գազային պատերազմում տանուլ են տալիս ու դա ծածկելու համար աշխարհին խաբում են… Արցախի պատրվակով (այս ամենի մասին գրել եմ նաեւ «Հայաստանի Հանրապետությունում»):

«Նաբուկո»-ն ավելի շատ քաղաքական ծրագիր է, քան ֆինանսա-տնտեսական: «Նաբուկո»-ի շահագրգիռ մի կողմը՝ ադրբեջանականը, նկատի ունենալով այն փաստը, որ կոնսորցիումը (խոշոր բանկերի միավորվածություն) պլանավորել է դիմել միջազգային ֆինանսական կազմակերպություններին եւ գործակալություններին՝ վարկային միջոցներ ստանալու նպատակով, կարծում է, որ դա հազիվ հաջողվի, քանզի Եվրոպայում ոչ բոլորն են, որ հավատում են նշյալ նախագծի իրագործմանը: Այդ երկրներից կարելի է առանձնացել Գերմանիային, Ֆրանսիային եւ Իտալիային, որոնք թերա-հավատորեն են տրամադրված նշյալ գործարքին ու դա ամենեւին էլ չեն թաքցնում: Բացի այդ, «Նաբուկո»-ի համար խոչընդոտներ է հարուցում հենց այդ ծրագրի ամենաշահագրգիռ կողմը՝ Թուրքիան՝ դրանով փորձելով միաժամանակ միմոսություն (լարախաղացությունը նրա համար չէ) անել մի քանի լարերի վրա՝ եվրոպական, ռուսական, ԱՄՆ-ի:
Բայց ամեն ինչ փչացրին «WikiLeaks»-յան բացահայտումները: «Հնարավոր է, որ «WikiLeaks»-ի հետագա բացահայտումները իսկական «գազային պատերազմի» պատճառ դառնան»,-գրում են իտալական զլմ-ները: L’Occidentale”-ը գրում է, որ «WikiLeaks»-ի հրապարակած փաստաթղթերից պարզ դար-ձավ, որ իտալական «Ենի» նավթային ու գազային ընկերությունը եւ իտալական կառավարությունը մտադիր են եղել ներգրավվել ոչ թե «Նաբուկո»-ում, այլ՝ «Նաբուկո»-ի մրցակից «Հարավային հոսք»-ում: Սրանից հետո արդեն շատ երկրներ կբացահայտեն, թե չեն հավատում «Նաբուկո»-ին: Չնա-յած, մյուս կողմից իտալական թերթերը գրում են, որ այս ամենը վաղուց հայտնի էր, եւ «WikiLeaks»-ը ոչ մի բացահայտում էլ չի արել: Պարզապես «բացահայտումների սենսացիան» հիմա ամեն լուրի վրա էլ տարածվել կարող է: Բայց փաստն այն է, որ «Հարավային հոսք»-ին ավելի են հավատում:
Տեղեկացնենք, որ «Հարավային հոսք»-ը մաքուր իտալա-ռուսական ձեռնարկություն է, որում իտալական «Ենի»-ն ու ռուսական «Գազպրոմ»-ը հավա-սար մասնակցություն ունեն: Խոսքը հսկայածավալ ծրագրի մասին է, որի իրականացումը 20-25 մլրդ եվրո կարժենա: Գազախողովակաշարի 900կմ-ն անցնելու է Սեւ ծովի տակով: Ու վառելիքը պիտի հասնի Իտալիա եւ Ավստրիա: Արդյունաբերական տեսակետից «Հարավային հոսք»-ը «Նաբուկո»-ի հա-մեմատ առավելություններ ունի: Առաջինը սովորական ռեժիմով տարեկան կարող է 60մլրդ խմ գազ տեղափոխել, մինչդեռ երկրորդի ցուցանիշը 30 մլրդ է: Առաջինի մասով արդեն հստակեցված է՝ որտեղից պետք է գազ վերցնել, իսկ երկրորդի մասով՝ դեռ անհայտ է: Եվ սա պնդում են ոչ թե քաղա-քական գործիչները, այլ՝ ոլորտի միջազգային փորձագետները: Բացի այդ՝ «Հարավային հոսք»-ը պիտի կառուցեն իտալական ընկերությունները, որոնք այս ոլորտում արդեն փորձ ունեն եւ միջազգային բարի համբավ: Հիշեցնենք, որ «Հյուսիսային հոսքը»-ի մի հատված կառուցում է «Saipem»-ը («Ենի»-ի մաս է): Նաեւ՝ «Հարավային հոսք»-ին մասնակցությամբ Իտալիան ավելի կշահի, քան եթե միանար «Նաբուկո»-ին (30 մլրդ խմ-ի փոխարեն 60 մլրդ խմ): «Ինչու՞ պիտի Իտալիան չընտրի տորթի մեծ կտորը, եթե դրա հնարավորությունը կա»,-գրում են իտալական զլմ-ները՝ միաժամանակ հայտնելով, թե «Հարավային հոսք»-ը ձեռնտու է ոչ միայն տնտեսական, այլեւ՝ քաղաքական առումներով. նախ՝ «Հարավա-յին հոսք»-ին կողմնակից է ոչ միայն Իտալիայի կառավարությունը, այլեւ՝ ձախ ուժերը, որովհետեւ եւ՛ երկրի վրա ԱՄՆ ազդեցությունն է թուլանում, եւ՛ երկիր է ներմուծում շրջակա միջավայրը հնարավորինս քիչ կեղտոտող վառելիք, եւ՛ այդ ներկրվելիք վառելիքի ծավալը թույլ կտա նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագները: «Այնպես որ, « WikiLeaks »-ը բացահայտել է բաներ, որոնց մասին մենք վաղուց էինք գրում»,-նկատում են թերթերը:
Մի հիշեցում էլ անենք. «Նաբուկո»-ից նախ դուրս եկավ Ֆրանսիան: Ֆրանսիայի «դուրս գալուց հետո» հետեւեց Իտալիայի քայլը: «Նաբու-կո»-ն գնաց, այդպես էլ չհասցնելով նայել աշխարհին». դեռ 2010թ. սկզբին թուրքական կայքերում հիմնականում այս բնորոշումներով հրա-պարակումներ երեւացին այն բանից հետո, երբ «Նաբուկո»-ի մասնակիցներից ավստրիական OMV նավթագազային կոնցեռնի գազային բաժնի ղեկա-վար Վեռներ Աուլին ասաց, թե ծրագիրը հնարավոր է փոխվի պահանջարկի բացակայության դեպքում: Սրանից հետո նույնիսկ «Նաբուկո»-ի մասնակից երկրների՝ Ավստրիայի, Հունգարիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Թուրքիայի ու Գերմանիայի մամուլն արձագանքեց. ««Նաբուկո»-ն հ-նարավոր է թաղվի, դեռ չծնված»: «Մենք բանակցային գործընթաց կսկսենք, պահանջարկ կամ կստանանք, կամ՝ ոչ: Վերջին տարբերակի դեպքում ծրագիրը կփոխ-վի: Ամեն ինչ պարզ է: Մենք առեւտրային ընկերություն ենք, այլ ոչ թե պետական ձեռնարկություն: Եթե պահանջարկ չկա, ապա խողովակածարը չենք կառուցի»,- ասել էր Վ. Աուլին:
 Նկատի ունենանք. «Նաբուկո»-ի գաղափարի հենց սկզբից սա առաջին հրապարակային հրաժարումն էր հենց «Նաբուկո»-ի մասնակից երկրներից մեկի կողմից: Իրականում «Նաբուկո»-ն մշուշոտ էր հենց սկզբից: Փորձագետները կարծում էին, որ էներգետիկ «պատերազմում» Ռուսաստանի դիրքն ավելի բարենպաստ է՝ թե՛ քաղաքական եւ թե՛ տնտեսական առումներով: Նրա երկու խաղաքարտերն էլ միշտ հզոր էին, եւ պատեհ առիթի դեպ-քում նա մի խաղաքարտը միշտ փոխարինում էր մյուսով: Օրինակ, «Նաբուկո»-ին գազի մեծ ծավալից զրկելու համար իրեն տնտեսական վնաս տվեց՝ շահելով քաղաքական խաղաքարտը: Նա Ադրբեջանից շատ թանկ գնով գազ գնելու պարտավորություն ստանձնեց՝ «Նաբուկո»-ին թողնելով առանց հիմնա-կան մատակարարի: Կրեմլը սկսեց նաեւ լավ խաղալ Թուրքիայի հետ՝ վերջինիս «էներգետիկ տաք ծրագրեր առաջարկելով»: Արդյունքում՝ Թուրքիան մի պահ «մոռացավ» «Նաբուկո»-ի մասին: Սա այն է, ինչ ասում էինք միշտ. Թուրքիան ինքը սկսեց խոչընդոտել «Նաբուկո»-ի ընթացքը՝ քաղաքական միավորներ շահելով Ռոսաստանի կողմից: Ու քանի որ «Նաբուկո»-ն, կյանքի կոչվելու պարագայում, կթուլացնի Եվրոպայի կախվածությունը Ռո-սաստանից, Թուրքիան դա քաջ գիտակցելով, սկսեց Եվրոպայի առաջ պահանջներ դնել: Այս ամենի մասին մասնագետները խոսում էին, քաղաքական գոր-ծիչները՝ լռում: Ի՞նչ է անում կրտսեր Թուրքիան՝ Ադրբեջանը:
Ադրբեջանի վերլուծական «հզոր» միտքը (ինչքանով կարող է ունենալ հոտը) հանգեցրել է այն բանին, որ «Նաբուկո»-ի՝ ցայսօր կյանքի չկոչվե-լու մեղավորը Հայաստանն է դարձել (դրա համար էլ Ադրբեջանը շրջանառում է «Արցախը՝ «Նաբուկո»-ի դիմաց» թեզը): Ադրբեջանական զլմ-ները այս «թեզը» սկսել են շրջանառել այն բանից հետո, երբ «Wikileaks»-յան հրապարակումները խառնեցին Անկարայի եւ Բաքվի խաղաքարտերը: «Wikileaks»-ի արածի տակից դուրս գալու համար Ադրբեջանը հիմա Եվրոպայի առաջ չքմեղանում է, թե ինքը չի խաբել ոչ ԵՄ երկրներին, ոչ էլ ԱՄՆ-ին, Ռուսաստանին էլ հանգիստ գազ է տվել, որովհետեւ վստահ է, որ իր ինքն անչափելի գազ ու նավթ ունի ու կարող է լցնել աշխարհի բո-լոր խողովակները: Այ, բայց չի լցնում, որովհետեւ զբաղված է Ադրբեջանի դեմ տարվող Հայաստանի քարոզչության դեմն առնելով:
Պարզվում է՝ Ադրբեջանն առավոտից իրիկուն մի բանի մասին որ մտածում է, «Վիքիպեդիայում» Ադրբեջանի մասին տարածվող հերյուրանքներին պատասխան տալն է: Չէ, ամենեւին ծիծաղելի չէ Ադրբեջանի այս պարզունակությունն ու սինությունը, իրականում բնական է, քանզի ամեն հոտ մտածելու իր ժամաքանակն ունի:
 Մեզ հետաքրքիր էր՝ ինչ է իրականում գրում «Վիկիպեդիան» Ադրբեջանի մասին, որից անգամ խանգարվել է Ադրբեջանի քունը: Մեծ եղավ մեր զարմանքը, երբ տեսանք, որ գրողները… ազգությամբ հայեր չէին: Հայերը լինեին, աշխարհին կասեր՝ զրպարտում են, վատաբանում են, թշնամիներ են, ագրեսոր են եւ այլն: Բայց արի ու տես, որ Ադրբեջանին ջրի երես հանողները Պավել Իոսոֆիչ Շեյխտմանն է եւ Վադիմ Վոլ-դեմարովիչ Գոմոզը: Նրանք ընդամենը ճշմարտությունն են գրել ադրբեջանական «երկրի», կենցաղի, «մշակույթի» մասին: Ուրիշ ոչինչ: Բայց քանի որ «Վիկիպեդիան» համաշխարհային էլեկտրոնային հանրագիտարան է, ադրբեջանցիները խուճապի մեջ են ընկել: Այս երկուսը համար-յա Ադրբեջանի թշնամիներ են հռչակվել, որովհետեւ «Վիկիպեդիա»-ում համարձակվել են գրել թեկուզ որոշ ճշմարտություններ Լեռնային Ղարաբաղի պատմության մասին՝ չմոռանալով հիշատակել պատմական տեսանկյունից «նորաստեղծ Ադրբեջանի» ստեղծման պատմությունը:
Երբ սկսեցինք «Վիկիպեդիան» ուսումնասիրել, պարզվեց, որ ոչ Պավել Շեյխտմանը եւ ոչ էլ Վադիմ Գոմոզը հակաադրբեջանական քարոզչութ-յուն չեն վարում եւ նրանց գրածը ոչ թե սեփական նախասիրություն է կամ սեփական տեսակետը հայերի ու ադրբեջանցիների մասին, այլ՝ պատմական ճշմարտություն Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի մասին: Վ. Գոմոզը հակաթուրք կամ հակաադրբեջանցի է ճանաչվել միայն այն պատճառով, որ հա-մարձակվել է գրել, թե Նիզամին պարսկական, այլ ոչ թե ադրբեջանական գրող է: Ու սրանից հետո ադրբեջանական կողմը Գոմոզին համարել է ոչ թե պարսկամետ, այլ հայամետ վերլուծաբան: Գոմոզը իրավամբ զայրացել է՝ գրելով, որ այս նորաստեղծ պետության բնակիչները «ադրբեջանիզաց-նում են բաներ, որոնք երբեք չեն ունեցել»: «Հայամետ զրպարտիչները կոչնչանան, երբ վերականգնվի պատմական ճշմարտությունը»,-աղաղակում են ադրբեջանական զլմ-ները:
«Վիկիպեդիա»-ում ադրբեջանական գրություններին չեն պատասխանել. այո, ոչ ոք դեմ չէ, որ վերականգնվի պատմական ճշմարտությունն ու արդա-րությունը…
«Վիկիպեդիա»-ի հետ կապված ադրբեջանական աղմուկին լուրջ չեն վերաբերում նաեւ ամերիկյան զլմ-ները ու կարծում են, որ Բաքուն ամեն անգամ թեկուզ անուղղակիորեն առիթ է փնտրում հակահայկական ծիծաղելի քարոզչություն վարելու, ուստի «Վիկիպեդիա»-ն հերթական առիթը դարձավ ընդամենը: Բաքուն արդեն այնքան է տարվել իր սիրելի գործով՝ հակահայկական քարոզչությամբ, որ «աբսուրդի է հասցրել» ամեն ինչ, ու «Նա-բուկո»-ին գազ մատակարարել չկարողանալու  մեջ անգամ հայերին է մեղադրում, ինչը վերեւում արդեն նշեցինք:  
Մինչդեռ ամերիկյան « Foreign Policy »-ի կարծիքով, «Նաբուկո»-ն Եվրոպայի «տրանսկոնտինենտալ չիրականացված երազն է խողովակի մասին», եւ որ այն երբեք էլ կյանքի չի կոչվի, նունիսկ եթե Ադրբեջանին «Նաբուկո»-ի դիմաց Արցախը տրվի, նույնիսկ եթե ամբողջ աշխարհում այլեւս հակաադրբեջանական նյութեր չհայտնվեն ու ադրբեջանական ժողովուրդն էլ այլեւս հերքելու բաներ չունենա ու ամբողջ օրը զբաղվի գազահո-րեր կամ նավթահորեր գտնելով: Նույն պարբերականում Սթիվ Լեվայնը նկատում է, թե «Նաբուկո»-ն ռուսական «Գազրոմ»-ից եվրոպական կախվածութ-յունը նվազեցնելու միջոց է, որ իրականում, սակայն, թուրքական երկրների արտաքին քաղաքականությունում սեփական խաղաքարտը բանեցնելու հզոր խթան է: Իրականում թուրքմենները գազ չեն տա «Նաբուկո»-ին, որովհետեւ «սարսափելի վախենում են ռուսական հնարավոր արձագանքից: Բացի այդ, թուրքմենական գազը գնում են չինացիները,-գրում է Ս. Լեվայնը,- հարց է ծագում՝ ի՞նչ է մնում «Նաբուկո»-ի համար:
Ասենք, որ կա ադրբեջանական գազի ոչ մեծ ծավալ, որ կարելի է ստանալ Շահ Դենիզի հանքավայրերից: Բայց այդ ծավալն էլ այնքան մեծ չէ, այնքան բավա-րար էլ չէ, որ այդ պատճառով գազախողովակաշար կառուցեն»:
Եվ, իբրեւ վերջաբան, «Foreign Policy»-ն թարմ նորություն է մատուցում առանց մեկնաբանության:
Ռուսաստանը կավելացնի Ադրբեջանից գազի գնման ծավալները՝ 2011թ. հասցնելով 2 մլրդ խմ-ի:
Ադրբեջանական եւ ռուսական կողմերը համաձայնել են այդ ծավալը 2012թ.-ին էլ ավելացնել: «Նաբուկո»-ի համար գազ չմնաց…

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 4 (180), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։