Շուտով Արեւմուտքը մի երեխային գուցե թիվ 1, 2, 3… 9… եւ ավելի ծնողներ ունենալու հնարավորություն տա, քանի որ հնարավոր է մի «ընտանիք» էլ խմբակային սեքսի սիրահար լինի…
ԱՄՆ Կոնգրեսականների, ինչպես նաեւ հանրության դժգոհությունները առայժմ արդյունք տվեցին. Վաշինգտոնը որոշում է կայացրել վերանա-յել այն առաջարկը, համաձայն որի սույն թվականի փետրվարի 1-ից որոշ պաշտոնական բլանկներից պետք է վերանային հայր եւ մայր բառերը, դրանց պետք է փոխարինեին «ծնող թիվ 1» եւ «ծնող թիվ 2» անվանումները:
Դժգոհության այս ալիքը, որում մեծ դեր խաղաց նաեւ կոնգրեսականների անհանդուրժողական մոտեցումը խնդրին, ստիպեց ԱՄՆ ղեկավարությանը վերանայել առաջարկը:
Հունվարի կեսերին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հրահանգեց հարցի պատասխանատուներին պաշտոնական բլանկներում թողնել անփոփոխ մայր եւ հայր անվանումները, թեպետ, ինչպես հաղորդել է պետքարտուղարության ներկայացուցիչը, ծնող թիվ 1 եւ 2 անվանումները եւս կմնան բլանկներում, վերջնական տարբերակները դեռ հանրությանը ներկայացված չեն…
Այս «քաղաքակրթությունից» ինչքան հեռու լինենք, այնքան մարդ կմնանք: Գուցե մի քիչ դժվար կապրենք, բայց որպես մարդ կապրենք:
Սա հաստատ:
Արման Դավթյան
* * *
Մանկապիղծի տված հացը ծնողի ու երեխայի քթից է դուրս գալու
Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի տնօրենը զբաղվել է պեդոֆիլիայով
Հունվարի 31-ին, ժամը 23:09-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը գրառում է թողել իր բլոգում. «Բարեկամներ, այսօր ինձ փոխանցեցին hetq.am կայքում հրապարակված հոդվածը, որտեղ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատեր, ՀՀ ոստիկանության հասարակական խորհրդի անդամ, «Հա-մագործակցության համար» մեդալի մեդալակիր եւ հասարակական հիմունքներով իմ նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանը մեղադրվում է ծանր, անբարո հանցագործության մեջ:
Չեմ կարողանում համապատասխան բառեր գտնել իմ զգացածն արտահայտելու համար: Կարող եմ միայն խոստանալ. հետեւելու եմ, որ այս հրապարակման հետքերով քննությունը լինի արագ, համակողմանի եւ թափանցիկ: Վստահ եմ, որ բոլոր մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»:
hetq.am-ի մեր գործընկերները խիզախ քայլ են արել՝ արդեն մեկ տարուց ավելի զբաղվել են այս խնդրով: Հրապարակումն արել են միայն այն ժամանակ, երբ փաստերը բավարար են եղել: Ըստ այդմ, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի տնօրենը զբաղվել է մանկապղծությամբ (պեդոֆի-լիա):
«Սերոբ Տեր-Պողոսյանի՝ մանկապղծությամբ զբաղվելու մասին լուրերը վերջին տարիներին Ախթալայում, Ալավերդիում եւ Երեւանում եր-բեք չեն դադարել: Այդ լուրերին տարիներ շարունակ տեղյակ են եղել ոստիկանության Թումանյանի բաժնում եւ Ազգային անվտագության ծառա-յության Ալավերդու բաժանմունքում: Ախթալացիները լեռնահարստացման կոմբինատի սեփականատիրոջը ցածրաձայն մեղադրել են սոցիալապես անա-պահով ընտանիքների անչափահաս տղաներին մեծ գումարներով դեպի իրեն գրավելու եւ նրանց պղծելու մեջ: Հունվարի 28-ին ոստիկանության «Հետքի» աղբյուրներից մեկը հայտնեց, որ Ախթալա համայնքի 25-ամյա բնակիչ Վահրամ Փարսադանյանը, ով ունեցել է 30 հազար ԱՄՆ դոլարի պարտք, հունվարի 22-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, զանգահարել է Սերոբ Տեր-Պողոսյանին եւ պահանջել 30 հազար ԱՄՆ դոլար, այլա-պես սպառնացել է, որ Սերոբ Տեր-Պողոսյանի մանկապղծության փաստը հաստատող՝ իր ձեռքի տակ եղած տեսագրությունը կհանձնի իրավապահներին: Տեսագրության գոյության մասին լուրերն Ալավերդիում եւ Ախթալայում համառորեն շրջում են 2010թ. վերջին 6 ամիսներին: Սերոբ Տեր-Պողոսյանը, սակայն, սպառնալիքը համարելով շանտաժ, այդ մասին հայտնել է ոստիկանությանը: Հունվարի 22-ի առավոտյան՝ ժամը 6-ի սահմաննե-րում, ոստիկանները տնից հանել են Վահրամ Փարսադանյանին: Վերջինս էլ մանկապղծությունը պատկերող տեսագրությունը հանձնել է իրավապահ-ներին:
«Դրանից էլ գործը սկսվել է բացվել: Տեսագրության մեջ պատկերված է Ախթալայի 15-ամյա մի տղա, ակտիվ կողմը եղել է Սերոբը»,- ասաց մեր աղբյու-րը եւ հավելեց, որ ախթալացի մեկ տասնյակից ավելի տղաներ՝ մի մասն անչափահաս, նմանատիպ ցուցմունք են տվել իրավապահներին: Ընդ որում՝ նրանցից 17-ը ցուցմունքներ տվել է
Երեւանում, մյուսները՝ Վանաձորում: Աղբյուրի հաղորդմամբ՝ Ազգային անվտանգության ծառայությու-նը, դատախազությունը եւ ոստիկանությունն ինտենսիվորեն սկսել են զբաղվել Սերոբ Տեր-Պողոսյանի հիշյալ գործով: Նա ավելի քան մեկ շա-բաթ է՝ Ախթալայում չէ: Տեր-Պողոսյանը ցրել է Ախթալայի՝ իր կողմից հովանավորվող 15-16 տարեկան անչափահասների ֆուտբոլի թիմը, որի խա-ղացողների զգալի մասը, ըստ մեր աղբյուրի, դարձյալ Սերոբ Տեր-Պողոսյանի զոհերից է: Թիմի մարզիչ Սուրեն Բարսեղյանին Ս. Տեր-Պողոսյանն աշխատանքից ազատել է»,-գրում է hetq.am-ը:
«Ախթալայում հանդիպեցինք նաեւ տեսագրության մեջ պատկերված եւ Սերոբ Տեր-Պողոսյանի անչափահաս «զուգընկերոջ» հետ: «Հա, պարոն Սերոբին էնենց ծանոթ ենք: Դե, Ծաղկաձոր է տարել ինձ մի քանի անգամ: Մենակ ինձ չի տարել, տարել ա նաեւ մի քանի երեխեքի»,- ասաց անչափահասը: Նա պատ-մեց, որ ընտանիքում առաջ 4 հոգի էին, հիմա ինքն ու մայրն են տանը մնացել. քույրերն ամուսնացել են: Հայրը, երբ տղան 1,5 տարեկան է ե-ղել, մեկնել է Ռուսաստան, եւ նրանից երկար տարիներ տեղեկություն չեն ունեցել: Երեք ամիս առաջ, սակայն, հայրը տեղեկացրել է իր մասին: Որդին հոր տեղը կոնկրետ չգիտի: Անչափահասն ասաց նաեւ, որ Սերոբ Տեր-Պողոսյանն իրեն տարբեր չափերի գումար է տվել. «10 հազար է տվել, 20 հազար, 50 հազար էլ է տվել: Չգիտեմ՝ ուրիշներին փող տվե՞լ ա, թե՞ ոչ, բայց շատ տղաներ կան, որոնք իր հետ շփվում են: Ֆուտբոլի թիմից էլ կան»: Սերոբ Տեր-Պողոսյանը տղային փող է տվել տարբեր պատրվակներով՝ մոր համար դեղ գնելու, խանութում ունեցած պարտքերը մարելու եւ այլն: «Ինքն ինձ շատ հոգեհարազատ ա, որովհետեւ ինձ շատ ա օգնել: Ինքն ինձ հարգում է որպես երեխա, ես էլ իրան հարգում եմ որպես ինձ հոգեհարազատ մարդ»,- շարունակում է տղան… Տղան պատմում է նաեւ, որ Սերոբ Տեր-Պողոսյանը վերջին անգամ իրեն 200 հազար դրամ է տվել՝ քրոջ նշանդրեքի համար. «Չէ, էդ փողը եւ մնացածները, որ ինքը ինձ տալիս էր, ես հետ չէի վերադարձնում: Հա, ինքն անվերադարձ էր օգնում: Պարոն Սերոբը մի 500 հազարին մոտ փող է ինձ տվել: Հա, ես հաճախ իմ պրոբլեմների մասին իրա հետ կիսվել եմ»,- ասում է անչափահաս տղան»»,- շա-րունակում է hetq.am-ը:
Կայքէջն ամեն ինչ հստակ գրել է: Դեպքերի հետագա ընթացքին կհետեւենք, հիմա մի քանի հարցեր հնչեցնենք:
Փաստորեն, ըստ hetq.am-ի, այդ լուրերին տարիներ շարունակ տեղյակ են եղել ոստիկանության Թումանյանի բաժնում եւ Ազգային անվտագության ծառայության Ալավերդու բաժանմունքում: Արդյո՞ք այս գործը ջրի երես դուրս կգար, եթե չլիներ նշյալ կայքէջի հետաքննության արդյուն-քում հրապարակածը: Արդյո՞ք հիմա են այս մասին վերնախավում խոսում, որովհետեւ տնտեսական շահերի բախում է եղել: Ինչու՞ են ցայսօր լռել:
Կամ՝ ախթալացիները լեռնահարստացման կոմբինատի սեփականատիրոջը ցածրաձայն մեղադրել են սոցիալապես անապահով ընտանիքների անչափահաս տղա-ներին մեծ գումարներով դեպի իրեն գրավելու եւ նրանց պղծելու մեջ: Ինչու՞ են ցածրաձայն մեղադրել, ումի՞ց են վախեցել կամ այդ ինչ-քա՞ն են վախեցել, որ վախը մոռացնել է տվել սեփական երեխայի ճակատագիրը: Անչափահաս երեխաներին ծնողները հարց չե՞ն տվել, թե որտեղից նրանց այդ գումարները, չե՞ն հետաքրքրվել, թե՞ երեխաների սուտն այդ պահին ձեռնտու է եղել: Հայրե՞րն էլ են վախեցել:
Բոլո՞ր այդ երեխաների հայրերն են արտագնա աշխատանքի մեջ եղել, Սերոբ Տեր-Պողոսյանը հատու՞կ ընտրություն է արել:
Այս պատմությունից մեր պատկան մարմինները պետք է հետեւություն անեն:
Նախ՝ Հայաստան եկող ներդրողին գրկաբաց ընդունելուց առաջ կենսագրության էջերը հստակ եւ մանրամասն ճշգրտեն ոչ թե ներդրողից, այլ՝ տվյալ երկրի համապատասխան մարմիններից:
Երկրորդ՝ երկրում աշխատատեղեր ստեղծեն, որպեսզի ծնողների ուշքն ու միտքը միայն հացի խնդիրը լուծելը չլինի, այլապես տեսնում ենք, ոնց է հետո այդ հացը քթներից գալիս:
Միով բանիվ՝ մեր երկրում տարատեսակ ախտերը բազմանում են, քանզի վստահ են, որ պատիժը շատ չէ, մի երկու տարի է լինելու (հանրությունն, անշուշտ, հիշում է դպրոցի մանկապիղծ ուսուցչի դեպքը):
Ու այս ախտերը հետեւանք են այն բանի, որ մենք մի տեսակ շատ ենք «քաղաքակրթվել», «առաջադիմել», մարդու իրավունքի «պաշտպան» դարձել: Այն աստիճան, որ չենք հասկանում, որ ախտի տեսակ կա, որ չի բուժվում, սպանելն է լուծումը:
Իսկ մենք ասում ենք՝ չէ, պաշտպանում ենք քո իրավունքները, արի մի կողմ, քեզ համար բազմացիր ու վարակիր բոլորին, «ջհանդամը» թե այդ բոլորի իրավունքները չեն ոտնահարվում…
Իբրեւ հետգրություն
Սերոբ Տեր-Պողոսյանը «Ռոտարի» ակումբի անդամ է:
Հաշվի առնելով այն, որ այս ակումբը մասոնական օղակ է, կապացուցվի՞ նրա մեղքը:
Աստղինե Քարամյան
«Լուսանցք» թիվ 4 (180), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



