Միա՛յն ՀՀ-ԼՂՀ վերամիավորումը վերջ կդնի բոլոր միջազգային խաղերին…

Միա՛յն ՀՀ-ԼՂՀ վերամիավորումը վերջ կդնի բոլոր միջազգային խաղերին

ԵԽԽՎ-ում ընդունվել է ԼՂՀ վերաբերյալ գրավոր հռչակագիր
Ադրբեջանն իրեն հռչակեց որպես 1918-1920թթ. Ադրբեջանի հանրապետության իրավահաջորդ, իսկ Լեռնային Ղարաբաղը (Արցախ) երբեք այդ պե-տության կազմում չի եղել: Քեմալա-բոլշեւիկյան «գործարքի» պատճառով էր Լեռնային Ղարաբաղը հայտնվել Խորհրդային Ադրբեջանի կազ-մում:
1991թ. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեի միջոցով «այո» ասաց իր անկախությանը: Հանրաքվեին հետեւել են եւ կայացած համա-րել միջազգային բազմաթիվ դիտորդներ: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի օրինական իրացումը մերժելով՝ Ադրբեջանը լայնա-ծավալ ագրեսիա ծավալեց Արցախի դեմ, որն ավարտվեց 1994թ. հրադադարի ստորագրմամբ:

Չնայած Ադրբեջանը մինչ օրս էլ խախտում է հրադադարի ռեժիմը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է կառուցել ժողովրդավար հանրապետություն՝ առաջնորդվելով միջազգային իրավանորմերով, որոնցից կարեւորագույնը 2006թ. Սահմանադրական հանրաքվեն էր:
Այդ հանրաքվեին, ինչպես նաեւ նախագահական, խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման մարմինների մի քանի ընտրություններին հե-տեւել եւ ժողովրդավարական են որակել  բազմաթիվ միջազգային դիտորդներ, փորձագետներ եւ լրագրողներ: Լեռնային Ղարաբաղում գործում են տասնյակ կուսակցություններ, ԶԼՄ-ներ, ՀԿ-ներ, եւ ԼՂՀ-ի շուկայական տնտեսությունն ու ազգային օրենսդրությունը համապատասխա-նեցված է միջազգային չափանիշներին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն կառուցելու իր նպատակադրմամբ այսօր կայացած պետություն է եւ արժանի է այլ պետությունների ճանաչմանը եւ միջազգային հեղինակավոր կառույցներին անդամակցությանը:

* * *
Գրավոր հռչակագրի առումով դժգոհություն էր արտահայտել ԵԽԽՎ նախագահ թուրք Չավուշօղլուն, բայց ի վերջո նրան հաջողվեց ԵԽԽՎ Բյուրո-յի նիստում կազմակերպել ԼՂ-ի հարցով ենթահանձնաժողով վերստեղծելու որոշում կայացնելը: Իսկ մեր կարծիքով, սա եվրախեղկատակների հերթական երկակի խաղն է՝ նախ եղավ իբր հայանպաստ գրավոր հռչակագիրը ԼՂՀ վերաբերյալ, ապա ադրբեջանանպաստ ենթահանձնաժողովի վերա-ստեղծումը:
Հայկական պատվիրակությունն իհարկե դեմ է արտահայտվել այդ ենթահանձնաժողովի ստեղծմանը: ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հա-րությունյանն ասել է, որ հայկական կողմի դիրքորոշման հիմքում մի քանի փաստարկներ են եղել: 1-ինն այն է, որ անհրաժեշտ է նախ հասնել 2 պատվիրակությունների դիրքերի մերձեցմանն այն առումով, որ դադարեն առկա փոխադարձ ագրեսիվ մեղադրանքները. «Նման փորձ ժամանակին կատարվել է 2006թ., սակայն ի վիճակի չեն եղել լուծել այդ խնդիրը»: 2-րդ փաստարկն այն է, որ հիշյալ հանձնաժողովի վերստեղծ-մամբ ԵԽԽՎ-ն անխուսափելիորեն առնչվելու է խնդիրների, որոնք համանախագահների մանդատի ու իրավասությունների շրջանակներում են. «Որքան էլ տպավորություն ստեղծվի, թե ուսումնասիրվելու են մարդասիրական բնույթի հարցեր, այնուամենայնիվ, այդ բոլոր հար-ցերը քննարկվում են փաթեթով` Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով: Մեր կարծիքով, հանձնաժողովի աշխատանքները ուղղակի կխո-չընդոտեն Մինսկի խմբի աշխատանքներին»:
Ավելի վաղ ՀՀ պատվիրակության բոլոր անդամները՝ Դավիթ Հարությունյանը, Արմեն Ռուստամյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արծրուն Աղաջանյա-նը, Հերմինե Նաղդալյանը, Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մելիքյանը, Գրիգոր Մարգարյանը, համատեղ նամակով դիմել են ԵԽԽՎ Բյուրո-յին, որտեղ ներկայացրել են հայկական կողմի մտահոգությունները, նաեւ հիշեցրել, որ ԵԽ բոլոր մարմինները հետեւողական մոտե-ցում ունեն` չմիջամտել ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ընթացող բանակցային գործընթացին: Հայ պատվիրակները հղում կատարելով 2010թ. դեկտեմ-բերի 1-ին ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովում ընդունված համատեղ հայտարարությանը, որտեղ արձանագրվում է միջնորդների ներկայացրած առա-ջարկների ամբողջականությունն ու դրանցից յուրաքանչյուրի առանձնացման անթույլատրելիությունը, նշել են. «Հայկական պատվիրա-կությունը խորապես մտահոգ է, որ Բյուրոյի գործողությունները կարող են վնասել Մինսկի խմբի համանախագահների միջնորդութ-յամբ ընթացող հիմնական բանակցային գործընթացին»:
Կարծում ենք, որ ՀՀ պատվիրակները ոչ միայն պետք է շարունակեն չմասնակցել հիշյալ ենթահանձնաժողովի աշխատանքներին, այլեւ ՀՀ եւ ԼՂՀ իշխանություններն ամեն ինչ պետք է անեն, որ այդ ենթահանձնաժողովը մուտք չունենա ՀՀ եւ ԼՂՀ տարածքներ կամ էլ ծայրա-հեղ դեպքում (եթե չկարողանան հակադրվել ԵԽ-ին) պետք է խոչընդոտեն նրանց աշխատանքներին արցախյան հակամարտության գոտու մեր վե-րահսկելի հատվածներում…
ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանն էլ ասել է, թե «խնդիրը կայանում է նրանում, որ հայկական պատվիրակությունը բավականին երկար ժամանակ ընդգծել է, որ այդ ենթակոմիտեի աշխատանքների վերականգնումն արդյունավետ չի համարում եւ, բնականաբար, դրական արդյունք էլ չի ակնկալում: Բոլորն էլ պետք է լավ հիշեն Ռասսել Ջոնսոնի նախաձեռությամբ գործած ենթակոմիտեի փորձը: Ամենաշատն ինչի՞ կարողացավ հասնել Ռ. Ջոնսոնը, դա 1 ժամով, պատվիրակությունների միջեւ «խաղաղություն հաստատելն» էր, ո-րովհետեւ այն պայմանավորվածությունը, որը Ջոնսոնը ձեռք էր բերում այդ հանդիպումների ժամանակ, ամենաշատը 1 ժամ հետո խախտվում էր»:
Թյուր կարծիք կա այն մասին, թե նախկինում ստեղծված ենթակոմիտեի աշխատանքները դադարել են այն պատճոռվ, որ դրա նախագահ Ռասսել Ջոնսո-նը մահացել է, սակայն իրականությունն այն է, որ նրա կենդանության օրոք էլ այդ ենթակոմիտեն դադարել էր գործել, քանի որ այդպես էլ չկարողացավ որեւէ օգտակար գործունեություն իրականացնել այն մթնոլոտում, որը կար հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների միջեւ…
Հայկական կողմը անթույլատրելի է համարում որեւէ քայլ կամ գործողություն, որը կարող է վնասել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացին: Իսկ նման ենթակոմիտեի գոյությունը հենց նմանատիպ իրավիճակ է ստեղծելու: Ուստի, մեր կարծիքով, այս հանձ-նաժողովն ունենալու է այն ճակատագիրը, որը ստեղծվել ու գործել է վերոնշյալ Ջոնսոնի օրոք:
«Ղարաբաղի հարցով» ենթահանձնաժողովի նախագահ է նշանակվել իսպանացի պատգամավոր, «Եվրոպայի դեմոկրատների եւ լիբերալների ալյանս» խմբի անդամ Ջորդի Խուգլա ի Կոստան: «Ինչպես եւ սպասվում էր, ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլին իր պաշտոնավարման ընթացքում պետք է ջանքեր գործադրեր ԼՂ-ի հարցով ենթահանձնաժողովի վերսկսման համար: Այսօր դե յուրե հաստատվեց ԼՂ հարցով ենթահանձնաժողովի ստեղծումը: Սա թուրք-ադրբեջանական լոբբիի սցենարն էր: Ադրբեջանն իր անվստահությունն է հայտնել Մինսկի խմբին եւ ԼՂ-ի հիմնախնդրի կարգավոր-ման գործընթացը փորձում է տեղափոխել տարբեր մանդատներ՝ կլինի ՄԱԿ, կլինի ԵԽ:
 Միանշանակ է, որ այս ենթահանձնաժողովը խոչընդոտելու է Մինսկի խմբի գործընթացին»,- իր համոզմունքն է հայտնել նաեւ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Հայկական կողմի համար նաեւ շատ զարմանալի էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Բյուրոյի ֆրանսիացի պատգամավոր Ժան Կլոդ Մինյոնը նախապես հայտնել է, որ որպես համանախագահող երկրի ներկայացուցիչ համարում է, թե Մինսկի բանակցային գործընթացին ո-րեւէ զուգահեռ գործընթաց անընդունելի է, սակայն Բյուրոյի նիստում շատ տարօրինակ էր, որ «նա բերանը ջուր էր առել եւ նստել»:
Հիմա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Ֆրանսիայի ներկայացուցիչը միջազգային կառույցներում ո՞ր երկրների շահերն է պաշտպա-նում… Էլի Արեւմուտքի խաղերի գերի՞ն ենք դառնալու… Թե՞ պետք է հստակ հասկացնել, որ թուրք-ադրբեջանական խաղերին միացած եվրա-մանկլավիկները չեն կարող մեզ որեւէ բան պարտադրել… Իսկ դա էլ հենց այդ տխրահռչակ ենթահանձնաժողովին չմասնակցելն ու ՀՀ եւ ԼՂՀ տարածքներ դրա մուտքն արգելելն է:
Եթե որեւէ քաղաքական ուժ որոշի, որ իր՝ հայկական պատվիրակության ներկայացուցիչը   պետք է մասնակցի այդ ենթահանձնաժողովի նիստե-րին, ապա այդ խորհրդարանական քաղաքական ուժն ու ԱԺ պատգամավորը հաստատ թուրքական շահերն են պաշտպանելու ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում… Եվ պետք է հենց այս առումով էլ հետեւություններ արվեն:
Իսկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մի ռուսաստանյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե կիսում է ռուսական այն ասացվածքի միտքը, որ վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է. «Դա բնական է, որովհետեւ պատերազմով հարցեր լուծել անհնար է: Նրանք, ովքեր կարծում են, թե ուժի գործադրմամբ կամ ռազմական գործողություններով կարելի է հակամարտություններ լուծել, պատրանքի մեջ են, որովհետեւ ցանկացած պատերազմից հետո անհրաժեշտ է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, բայց` արդեն ավելի վատ պայմաններով»:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, թե բոլորին էլ հայտնի է, որ այս հակամարտությունը սկսվել է 90-ականների արյունալի իրադարձություննե-րից շատ առաջ, եւ դեռ 20-ական թվականներին հայերի ու ադրբեջանցիների միջեւ այս հակամարտության առումով զինված բախումներ են եղել, ու սկզբունքորեն շատերն են կարծում, որ այս պատերազմին ու հակամարտության սառեցմանը հանգեցրած առանցքային որոշումներից մեկը Ստալինի որոշումն էր՝ ինքնավարությունն Ադրբեջանին հանձնելու մասին: Դա բոլշեւիկյան կուսակցության կովկասյան բյուրոյի որո-շումն էր, որի հիմամբ Ղարաբաղը ներառվեց Ադրբեջանի կազմում: Իհարկե, ԼՂ-ի բնակչությունը այդ որոշման հետ համաձայն չէր, բայց… «Բայց խորհրդային ղեկավարությունն ասում էր, թե մեզանում միջպետական սահմաններ չկան, կան վարչա-տարածքային սահմաններ, մենք բոլորս մի պետության մեջ ենք: Բայց երբ բանը հասավ Խորհրդային Միության փլուզմանը, այդ ժամանակ Լեռնային Ղարբաղում հանրաքվե անցկացվեց, եւ 99,89%-ը քվեարկեց հանուն անկախության: Իսկ մինչ այդ, դեռ 1991թ. նոյեմբերի 26-ն Ադրբեջանի Գերագույն խորհուրդը վերացրեց Ղարաբաղի՝ որպես ազգային-տարածքային միավորման ինքնավարությունը, ինչը 2 օր անց դատապարտեց ԽՍՀՄ սահմանադ-րական վերահսկողության կոմիտեն՝ այն ժամանակ դեռեւս գոյություն ունեցող Խորհրդային Միության: Իսկ հանրաքվեն անցկացվեց գործնա-կանում 2-3 շաբաթ անց՝ դեկտեմբերին: Եվ համապատասխան քվեարկությունը ցույց տվեց, որ ոչ թե պարզապես մեծամասնությունը, այլ գործնակա-նում ամբողջ բնակչությունը կողմ է ԼՂ-ի անկախությանը: Ադրբեջանը դրան ի պատասխան սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ, էթնիկական զտումներ եւ Ղարաբաղում, եւ Ադրբեջանի տարբեր բնակավայրերում. գործնականում ԼՂ-ի դեմ ագրեսիա սանձազերծեց»…
Այնուամենայնիվ, չնայած ադրբեջանական սադրանքներին, 1994թ. ձեռք բերված հրադադարը գործնականում պահպանվում է մինչ օրս: Իսկ ադրբեջա-նական ղեկավարությունը փորձում է ոչ միայն սադրանքների միջոցով վերսկսել պատերազմական գործողությունները, այլեւ հակամարտութ-յանը փորձում է կրոնական երանգ տալ, այդ թվում նաեւ՝ «Իսլամական կոնֆերանս»-ի կազմակերպությունում:
Բոլոր կազմակերպությունները, որոնք զբաղվում են ԼՂ-ի հակամարտության կարգավորմամբ, միջազգային կառույցները, այդ թվում նաեւ միջնորդ երկրները, ովքեր նման մանդատ ունեն` Մինսկի խմբի համանախագահ երկրները` ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա: Այդ բոլոր երկրները, կառույց-ները, կազմակերպությունները, առաջին հերթին` ԵԱՀԿ-ն, որովհետեւ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ու նրա համանախագահների միջոնրդությամբ են բանակցություններն ընթանում: Վերջին տարիներին բազմաթիվ հայտարարություններ, հռչակագրեր, որոշումներ են ընդունվել, ո-րոնք համահունչ են հայկական կողմի դիրքորոշմանը. խոսքը ԼՂ-ի հակամարտության կարգավորման 3 սկզբունքների եւ 6 հիմնարար տարրե-րի մասին է: Սակայն արի ու տես, որ միջազգային հանրություն կոչվածի մի մասը թուրք-ադրբեջանական խաղերի մեջ է ներգրավվել եւ փոր-ձում է մեզ էլ ներքաշել…
Իլհամ Ալիեւը բազմիցս հայտարարել է արել, որ Ադրբեջանը չի բացառում ռազմական ուժի կիրառումը: Ուստի եվրախաղերը կարող են նպաստել հակամարտության բորբոքմանը, եւ ՀՀ ու ԼՂՀ իշխանությունները պետք է արագ կողմնորոշվեն, այլեւս չձգձգեն ՀՀ-ԼՂՀ վե-րամիավորման խնդիրը, ինչը եվրոպացի տզրուկներին ցույց կտա, որ բազմիմաստ խաղերը  մեզ առավել կամային ու վճռական են դարձնում…
Արցախի անկախության ճանաչումն արդեն նույնիսկ թույլ քայլ կլինի, քանզի աշխարհի «առաջադեմ» կոչվածները վաղուց ազգերի ինքնո-րոշման իրավունքը գործադրում են: ԼՂՀ նկատմամբ արհամարհանքը պետք է փոխադարձվի… Վկան՝ Կոսովոյի, Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Սուդանի, անգամ Պաղեստինի վերջին դեպքերից հետո անկախության ճանաչումները…
«Մենք նախկինում էլ մոտ ենք եղել հակամարտության կարգավորմանը, օրինակ, դեռեւս 2001թ., երբ Փարիզում Ֆրանսիայի միջնորդութ-յամբ բանակցություններ էին ընթանում: Ֆրանսիան, որպես ՄԽ համանախագահներից մեկը, այն ժամանակ ակտիվ դերակատարություն ուներ, եւ կողմերը շատ մոտ էին հակամարտության կարգավորմանը: Ցավոք Ադրբեջանը, նախագահ Հեյդար Ալիեւը հրաժարվեց Փարիզում ձեռք բերված պայմա-նավորվածություններից, այսպես կոչված՝ փարիզյան սկզբունքներից, որոնք հետագայում Քի Վեսթում թղթին էին հանձնվել: Դա նա բացատ-րեց այն բանով, թե, իբր, Ադրբեջանում հանրային կարծիքը պատրաստ չէ դրան»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը, ապա հավելել, որ յուրաքանչյուր հակա-մարտության դեպքում հանրային կարծիքը պետք է նախօրոք նախապատրաստել, այլ ոչ՝ կարգավորումից հետո մտածել հանրային կարծիքի մասին: Հանրային կարծիքը պետք է ոչ թե թեժացնել՝ կրակի վրա յուղ լցնելով, ինչպես այսօր Ադրբեջանում է արվում, այլ պետք է նախապատրաստել կարգավորմանը, փոխզիջումների…
Մեր ԱԳ նախարարին նույնպես պետք է հիշեցնել, որ այդ «զիջումներ» ասվածը պետք չէ ամեն անգամ բարձրաձայնել, որպեսզի «միջազգա-յին հանրություն» կոչվածն էլ կարծի, թե մենք պատրաստ ենք զիջումների եւ գնա այնպիսի խաղերի, ինչն առավել ձեռնտու է թուրք-ադր-բեջանական կողմին: Իսկ ԵԽԽՎ Արցախի հարցով ենթահանձնաժողովի վերաստեղծումը գուցե այդ «զիջումների» շահարկման հետեւա՞նքն ե-ղավ…
Մեր իշխանությունները կարծում են՝ իրենք հայ հանրությանը նախապատրաստե՞լ են զիջումների: Վստա՛հ ենք՝ սխալվում են: Իսկ ե-թե պարզապես խաղում են… դեռ գուցե հասկանալի լինի…

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 4 (180), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։