Արաբական դեպքերը՝ ազդակ Ադրբեջանի համար – Իսկ Բաքուն հին երգն է երգում

Արաբական դեպքերը՝ ազդակ Ադրբեջանի համար
Իսկ Բաքուն հին երգն է երգում

Ըստ «Թուրան» գործակալության, Ադրբեջանի լիբերալ կուսակցության ղեկավար Լալա Շովքեթը հորդորել է Ադրբեջանի իշխանություններին՝ արա-բական աշխարհում կատարվող վերջին զարգացումներից դասեր քաղել, որտեղ ժողովուրդը ոտքի է կանգնել բռնակալ կարգերի դեմ: Նաեւ պահանջել է իշխանություններից՝ անցկացնել իրական ժողովրդավարական բարեփոխումներ: Կարծիք է հայտնել, որ արաբական աշխարհում կատարվող իրադարձութ-յունների եւ բռնակալների կողմից իրենց ժողովուրդների արհամարհված ճակատագրի փաստը պետք է ազդակ լինի Ադրբեջանի իշխանություննե-րին:

Վերջին զարգացումները Թունիսում, Եգիպտոսում, Սուդանում, նաեւ Եմենում եւ Հորդանանում, կարծես զգուշացում է որոշ պետություննե-րի իշխանություններին, որ տասնյակ տարիներ չընդվզած մարդկային զանգվածները ունակ են միանգամից պայթելու…
Իսկ Երեւանում առայժմ զուգահեռներ չեն անցկացնում, եւ միայն ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ Թունիս եւ Եգիպտոս այցերից… Վտանգավոր է:
Դառնալով Ադրբեջանին՝ նշենք, որ «Ենի Մուսավաթ» թերթը նույնպես ահազանգել է, թե «Ադրբեջանում հեղափոխություն է հասունանում»: ԱՄՆ առաջատար ֆինանսական եւ բիզնես շրջանակներին մոտ «Bloomberg» գործակալության վերլուծությունում ասվում է, որ Ադրբեջանը նավթի ու գազի իր պաշարներով կարեւոր երկիր է Արեւմուտքի համար, բայց «նախագահի լիազորությունների սահմանափակումների վերացումից հետո Իլհամ Ալիեւը կարող է երկար տարիներ մնալ իշխանության գլուխ: Իսկ դա կարող է իշխող վերնախավի եւ բնակչության կենսամակարդակների միջեւ մեծ ճեղքվածք ունեցող Ադրբեջանում բերել զանգվածային ժողովրդական բողոքների»:
Վերլուծաբանի կարծիքով, էներգակիրներով հարուստ երկրներից Ադրբեջանի հիմնական տարբերությունն այն է, որ այս երկրում նավթի ու գազի պաշարներն ավելի շուտ են նվազելու, եւ «Ադրբեջանում մեծ է նաեւ ունեւոր վերնախավի ու ժողովրդի միջեւ անջրպետը: Այդ պատճառով փոփո-խությունների համար ճնշումները կարող են ավելի շուտ սկսվել»: «Bloomberg»-ը նշում է, որ Ադրբեջանում պետական զլմ-ները շատ քիչ տեղ են հատկացնում եգիպտոսյան իրադարձություններին, բայց ընդդիմադիր ուղղվածությամբ զլմ-ները հաճույքով են անդրադառնում 82-ամյա Մուբարաքի՝ իշխանությունից զրկվելու հեռանկարին: Հղում է կատարվել անգամ «Ենի Մուսավաթ» թերթի՝ «Բանակն անցել է ժողովրդի կողմը: Մուբարաքը փախչում է» վերնագրով հոդվածին:
Նաեւ Թուրքիայի վարչապետն էր դիմել Եգիպտոսի նախագահին՝ լսելու ժողովրդի դժգոհության ձայնը, «քանի որ բոլորն էլ մահկանացու են, եւ կարեւորը բարի անուն թողնելն ու ժողովրդի սերը շահելն է»… Սրան ի պատասխան, Եգիպտոսի իշխանությունները կտրուկ են արձագանքել՝ ա-սելով, որ որոշ երկրներ, «անգամ Թուրքիան է փորձում իր քիթը խոթել Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունների մեջ, լավ կլի-ներ իրենց երկրների ներքին խնդիրներով նրանք զբաղվեին»:
Այս ամենին զուգահեռ, պաշտոնական Բաքուն էլ անտեսելով իր ներքին խնդիրները, Թեհրանից պահանջում է դադարեցնել հայ-իրանական համագոր-ծակցությունը: Այս քաղաքականությունն իրականացվում է ոչ միայն Ադրբեջանի տարածքում, այլեւ Թուրքիայում: «Զաման»-ը գրել է, որ մի խումբ ադրբեջանցի ցուցարարներ հավաքվել են Թուրքիայում ԻԻՀ դեսպանատան առջեւ եւ պահաջել, որ Իրանը չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին (իսկ ադրբեջանցիներին կարելի՞ է Իրանին տարածքային անհիմն պահանջներ ներկայացնել,- Հ.Թ.): Ադրբեջանական եւ թուրքական դրոշնե-րով մոտ 50 ցուցարարներ դեսպանատան առջեւ սեւ ծաղկեպսակ են դրել…
Պարզ է, որ ցուցարաները միայն հակաիրանական կոչերով չէին բավարարվի ու հանդես են եկել նաեւ հակահայկական ելույթներով, բողոքել հայ-ի-րանական համագործակցությունից՝ վանկարկելով «Իրան, մի շփոթվիր եւ մեր համբերությունը մի չարաշահիր», «Կեցցե ադրբեջանաթուրքական եղ-բայրությունը», «Թող անիծվի Իրան-Հայաստան համագործակցությունը», «Հայաստան, Ղարաբաղից չքվիր»… Ցուցարարներն իրենց հետ բերել էին նկարներ, որտեղ ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը միմյանց ձեռք են սեղմում: Բողոքող ամբո-խը «վախեցրել» է Թեհրանին, թե Իրանը Հայաստանին աջակցող միակ
մահմեդական երկիրն է աշխարհում, ուստի պահանջել են դադարեցնել հարաբերությունները Երեւանի հետ:
Իսկ ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին հայտնել է, որ Հայաստանն ու Իրանն ունեն պատմական խորը հարաբերություններ եւ ներկայում ի-րականացվող տնտեսական նախագծերին առաջիկայում պետք է նոր նախագծեր ավելացնել, պետք է երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունները զարգա-նան նաեւ գիտատեխնիկական ոլորտում, նաեւ երկաթգիծ կառուցվի, եւ այդ տարանցիկ ճանապարհի միջոցով տարածաշրջանի երկրները կարող են կապվել միմ-յանց հետ…
Մենք բազմիցս ենք անդրադարձել արիական եւ թյուրքական տեսակների անհամատեղելիությանը: Այժմ ՀՀ-ում եւ ԻԻՀ-ում շատերն են դա հասկանում, եւ արիական՝ հայ-իրանական տարածաշրջանային դաշինքը, մի օր վստահաբար թյուրքական՝ թուրք-ադրբեջանական տարրին դուրս է մղելու իր տարածքներից, ու վերականգնելու է հայերի ու պարսիկների բնիկության իրավունքը մեր տարածաշրջանում…

Հայկ Թորգոմյան

* * *
Թութանհամոնի գանձերը վտանգի տակ են
Անկարգությունները Եգիպտոսում շարունակվում են: Եգիպտական բանակը նաեւ վերահսկողության տակ է վերցրել Կահիրեի թանգարանը, որը բողոքա-րարների ու ոստիկանների բախման կիզակետում է հայտնվել: Ինչպես հաղորդում է «РИА Новости» գործակալությունը, քաղաքում խմբեր են հայտնվել, որոնք զբաղվում են թալանով` հատկապես հարձակում կատարելով բանկերին ու խանութներին:
Հայտնվում էր նաեւ մասին, որ հրդեհ էր բռնկվել Թութանհամոնի թանգարանի հարակից` իշխող կուսակցության շենքում, որը կարող էր վտանգել թանգարանում պահվող հնությունները: Սակայն այս պահի դրությամբ ամեն ինչ վերահսկվում է:
Հիշեցնենք, որ Կահիրեի թանգարանում պահվում են մի շարք հնություններ, այդ թվում նաեւ Թութանհամոն փարավոնի դամբարանի գանձերը:

«Լուսանցք» թիվ 4 (180), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։