Զորավոր հավատ. Մարդ-Աստվածներ-Արարիչ տիեզերակապով – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան

Հայկական տեսանկյուն –

Զորավոր հավատ՝ Մարդ-Աստվածներ-Արարիչ տիեզերակապով

Հավատի զորությունը ոմանք գիտակցում են միայն հոգեւոր առումով: Բայց նույնիսկ այդ առումով գիտակցողների զգալի մասը բուն հավա՛տ -հասկացությունն անգամ չի ընկալում: Նրանց համար ամեն բան պարզից էլ պարզ է՝ եթե հավատավոր ես՝ ուրեմն հույս ունես, ձգտում ես ու դա միայն բաղձանք է՝ երազի պես մի բան, Աստծուն (Աստվածներին) ապավինող ներզգացողություն:
Այսինքն՝ սրանց համար միանշանակ է՝ պետք է հավատալ, աղաչել-պաղատել եւ հույսն էլ Աստծու (Աստվածների) վրա դնել…

Ֆիզիկական որեւէ գործ, ինչն իրապես կմոտեցնի այսպիսիներին իրենց հավատի տեսլականին եւ բուն հավատին, չի կատարվում, եւ այս ոմանց թվում է, թե Աստված-Աստվածները բանուգործը թողած նաեւ իրենց՝ մարդու գործերը պետք է տնօրինեն…
Անկյալությունը «սրբազան» հավատի են վերածում:
Ժամանակին որոշ ազգեր էլ հավատի կռապաշտական դրսեւորումներում (ինչը որոշ վիժվածքներ անհաջող փորձեցին նաեւ հայ հավատին վերագրել) սերը «սրբազան» պոռնկության վերածեցին…
Ու իրականում լինում է այնպես, որ վերոնշյալները ոչ թե հավատում եւ Աստծուց (Աստվածներից) բան են խնդրում, այլ՝ պահանջում են եւ սպասում…
Հենց այդպես, սպասում են, քանի որ «հոգեւոր» հավատի դրսեւորումներից հետո, ժամանակ անց, նրանք Աստծուց-Աստվածներից «մարմնական» պատաս-խանի (նյութական բարիքների) ակնկալիք են ունենում: Եվ դա չստանալու դեպքում՝ այդ «հավատավորները» վերածվում են «ճշմարտության հասած» հա-վատափոխների… Դե՜ վերեւն Աստված-Աստվածներ չկան էլի՜…
Իսկ Աստծուն (Աստվածներին) հավատողն ու ձգտողը իր ներաշխարհում է փայփայում հավատն առ Աստված-Աստվածները:
Իրական հավատ ունեցողն Աստծու-Աստվածների հետ երկրային նյութական օրենքներով չի շփվում: Չի՛ էլ կարող այդպես շփվել… Աստված-Աստվածները թույլ չեն տա:
Հավատացյալ մարդն Աստծու-Աստվածների հետ շփվելով հոգեկան բավարարմունք է ստանում, իր հավատն է արժեւորում տիեզերական լույսով, եւ դա վերա-ծելով մարմնական (ֆիզիկական) բավարարմունքի՝ իր կյանքն ու կենցաղն է բարելավում հավատի համակարգում… Ոչ թե անկյալի անիմաստ «երկնա-յին» պահանջ-խնդրանքներով է գոյատեւում, այլ՝ աշխատասիրությամբ, եւ հավատով լեցուն առ Աստված-Աստվածներ (նաեւ իր հոգու առաքելությունը զգալով) է հարատեւում ու զգում է ոչ միայն առ Աստված-Աստվածներ իր հոգեւոր-երկնային, այլեւ առ Մարդ-Ազգ՝ իր երկրային առաքելությու-նը…
Բայց վերոնշյալ թերիներն ինչքան արագ ու առատ հավատում ու ձգտում են եսակենտրոն մղումով, այնքան արագ ու հեշտ էլ հավատափոխ են լինում եսախեղդ մոլուցքից, նույնիսկ անհավատ են դառնում…
Իսկ հավատն իրապես զորավոր է: Այն մարդու կյանքում կարգավորիչ դեր ունի: Իսկ մարդու մահից հետո՝ հոգու կյանքում գիտակցումի եւ հա-վերժի ընկալումի նախահիմք է դառնում…
Մի պարզ բան մեկ անգամ եւս հավաստենք. երբ ուժն առանց սիրո է գործում, այն հաճախ է վերածվում բիրտ-ավերիչ ուժի: Նաեւ առանց ուժի թեւա-ծող սերն էլ է թերի, քանզի այն թույլ է ու անպաշտպան, եւ հաճախ էլ նահանջում է… Եվ Հայ Աստվածային Համակարգում դա Արարչի կամոք հա-մադրված եւ համալրված է՝ ռազմի եւ զորության Աստված Վահագնի եւ սիրո ու գեղեցկության Աստվածուհի Աստղիկի տիեզերապահպան-արարիչ միաս-նությամբ:
Մարդու կյանքն էլ առանց հավատի է թերի, թույլ: Այսպիսի մարդը կամ բնախեղ՝ հակաբնական մի անհատ է դառնում, հաճախ էլ փոքրամասնական կոչ-ված խեղումների հանգում՝ շեղվելով Արարչի ստեղծած Մարդու բնակարգից: Կամ՝ այսօրեական կյանքով ապրող մի գազանի է վերածվում, հոշոտում-հոշոտվում ու ինքն իրեն հավաստում, թե մարդը կապիկից է առաջացել…
Բնական հավատն է, որ մարդու մեջ Վահագնա-Աստղիկաբար համադրում եւ համալրում է Մարդ արարվածի ուժն ու սերը… Հավատը այսպես է զորավոր եւ այսպես են դառնում զորավոր հավատով:
Իսկ մեզանում ոչ միայն «հոգեւոր» (ինչպես վերը նշվեց) հավատի հետեւորդներն են շատանում, այլեւ հավատ ու կրոն հասկացություններն աղավաղողներն են վխտում… Սրանք էլ մեկ այլ տեսակի աղանդավորականներ են, անկախ թե ինչ են դավանում:
Հավատ, ինչպես եւ ծագում, լեզու, առաքելություն ու հայրենիք ունենում են միայն Բնական Ազգերը, ովքեր նաեւ Աստվածներ ունեն:
Կրոնը ստեղծել են արհեստական ազգերը, կամ որոշ բնական ազգեր՝ արհեստական ազգերին շեղելու եւ տիրելու համար… Կրոններն են ծնել նաեւ արհեստական աստվածներ եւ կործանարար աստիճանի խառնել Արարիչ ու Աստված-Աստվածներ կարգն ու իրողությունները, Տիեզերակարգը եւ Արարչադիր Օ-րենքը…
Այստեղ է, որ հավատը կարող է ոչ միայն զորավոր լինել մարդուն հզորացնելու առումով, այլեւ լինել զորավոր՝ Մարդ-Աստվածներ-Արարիչ կապը ամրացնելու եւ Բացարձակին մոտեցնելու առումով…
Հայ Մարդը, Հայ Ազգը կունենա զորավոր հավատ միայն Հայ Աստվածներին դառնալով, որն էլ կապահովի՝ այդ հավատի զորությունը կանդրադարձնի Հա-յին ու Հայությանը, Հայկական բնաշխարհին…
Տիեզերքի Արարիչը եւ Հայ Աստվածները (Հայ Արա, Մայր Անահիտ, Վահագն, Աստղիկ, Նանե, Միհր, Տիր եւ Վանատուր) հավերժ են՝ եղել են, կան ու կմնան: Իսկ ովքեր համարում են, որ Արարիչն ու Աստվածները «հին են ու մեռած»… ապա սրանց չեմ նախանձում մահից ընդամենը 1 ակնթարթ անց… երբ կհասկանան, թե Արարչի տեղն ում էին «դրել» եւ Աստվածների փոխարեն ում էին պաշտել… Եթե իհարկե այսպիսիների հոգիները գի-տակից կհամբարձվեն եւ կհասկանա՛ն՝ ուր են ընկել…
Աստվածները չեն մեռնում, Նրանք հեռանում են, երբ սին է հավատը, վերադառնում են, երբ հավատը վերականգնվում է…
Տիեզերքի Արարիչը Ամենատես է եւ Ամենազոր… Նրանից բան չես թաքցնի եւ Նրան երբեք չես հաղթի: Իսկ Հայ Աստվածների մասին արդեն ա-սել եմ՝ Նրանք Հայաստանում են… Եվ Նրանց այլեւս բարի վերադարձ մաղթում եմ միա՛յն հայոց հոգիներում վերա-դարձ ունենալու համար:

Հ.Գ. – Հաճախ են հարցնում, ի՞նչ է, Հայաստանում չկա՞ն հավատի հետեւորդ կազմակերպություններ, ինչու՞ չենք դրանց անդրադառնում: Ասել եւ էլի ասում եմ՝ խոսքը պետական գրանցում ստացած կառույցների մասին է, իսկ ՀՀ-ում, որպես այդպիսիք՝ կան միայն կրոնական կազմակեր-պություններ, քանզի մեր երկրի օրենքներով պետական գրանցում եւ կարգավիճակ տրվում է քաղաքական, հասարակական եւ կրոնական կարգավիճակ ունե-ցող կազմակերպություններին, այլ ձեւակերպում չկա…
Իսկ հավատի հետեւորդ կառույցներ կան իհարկե, որոնք պետական գրանցման չեն ձգտում հենց միայն այն բանի համար, որ չդառնան կրոնական: Հայ Արիական միաբանությունն օրինակ ստեղծել է Հոգեւոր Խորհուրդ (Հանձնախումբ), որն էլ գործունեություն է ծավալել հայոց արիա-հեթանոսական հավատի եւ հայ քրմերի վերահաստատման ու կազմավորման ուղղությամբ: Շուտով նաեւ հայ հեթանոսական համայնքների գործու-նեության խնդիրը կարծարծվի:
Իսկ ՀՀ օրենքներով պետական գրանցում ստացած բոլոր «հոգեւոր» կազմակերպությունները կոչվում են կրոնական, անկախ այն բանից՝ դրանք աղան-դավորական են, թե որակավորված են իբրեւ քրիստոնեական կամ հեթանոսական:
Հավատի, այն էլ հայոց հավատի ճշմարիտ հետեւորդ կազմակերպությունը կգործի՛ առանց պետական գրանցման, բայց ո՛չ երբեք կրոնական պիտակի տակ, այն էլ այդ պիտակին հարիր աղանդավորական տասնյակ կազմակերպությունների կողքին…

Արմեն Ավետիսյան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 4 (180), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։