Քաղաքական բեւեռները պե՛տք է հստակեցվեն – Կարեւոր է հայ ազգայնական բեւեռի հզորացումը… Կպահպանվի՞ իշ

Քաղաքական բեւեռնե՛րը պետք է հստակեցվեն
Կարեւոր է հայ ազգայնական բեւեռի հզորացումը

ՀՀ քաղաքական դաշտում նոր ներքաղաքական եւ ներպետական խնդիրներ են հասունանում: Դրանք առնչվում են եւ՛ ներիշխանական եւ՛ իշխանութ-յուն-ընդդիմություն ոլորտներին: Հստակ է, որ նաեւ նախադրյալներ են առաջացել քաղաքական ուժերի նորովի դրսեւորումների համար:
Երկար ժամանակ է, ինչ իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում քաղաքական սրացումներ չեն լինում: Թերեւս, անցյա-լի մարտիմեկյան տխուր եւ ողբերգական իրադարձություններն իրենց կնիքը դեռ թողել են, եւ առայժմ, միայն լրատվական եւ ասեկոսային պայքար կա ակնհայտ՝ իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում: Սա, իհարկե ձեռնտու է իշխանություններին, քանզի զլմ-ային «պատերազմը» այնքան էլ վնասարար չէ, իսկ ընդդիմությունն էլ՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ), այլեւս առաջվա ուժն ու հնարավորությունները չունի, նույնիսկ պառակտված է եւ միջազգային հանրություն կոչվածի միանշանակ աջակցությաունն առաջվա նման չի վայելում:


Բայց ՀԱԿ-ը մնում է որպես հակաիշխանական կառույց, եւ հնարավոր է նոր անակնկալներ մատուցի իշխանություններին: ՀՀՇ վերջին համա-գումարի արդյունքները միանշանակ ձեռնտու էին ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ նա նորացված կազմով ՀՀՇ-ՀԱԿ-ին նախապատ-րաստում է ԱԺ գալիք ընտրություններին՝ առժամանակ հետնաբեմ մղելով իր՝ վերստին ՀՀ նախագահ դառնալու խնդիրը…
«Ժառանգություն» կուսակցության ընդդիմադիր ընդվզումները խորհրդարանական ասպարեզից այն կողմ դեռ չեն անցնում, ավելին՝ առավել հաճախ այդ ընդվզումները տեղի են ունենում միջազգային ասպարեզում, եվրոպական կառույցներում: Կարծես հենց այնտեղից (իհարկե՝ նաեւ ԱՄՆ-ից) էլ սպասումներ ունեն…
Իսկ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը (ՀՅԴ) էլի շարունակում է կառուցողական ընդդիմության «իմիջի» մեջ մնալ եւ հիմա էլ փորձում է համազգային մի նոր շարժում նախաձեռնել, որ հայաստանյան ու սփյուռքյան կարգավիճակ ունենա, եւ ապագա ընտ-րություններում որոշակի նպաստավոր դեր խաղա……
Վերջերս ավելացել է եւս մեկ ընդդիմադիր օղակ: Դա ԱԼՄ հեռուստաալիքի փակումից հետո քաղաքականապես ակտիվացած Ժողովրդական կուսակցության (ԺԿ) ղեկավարն է՝ Տիգրան Կարապետյանը: Այս նոր ընդդիմադիր կողմին կարծես այնքան էլ գրկաբաց չընդունեցին այսպես կոչված հին ընդդիմա-դիրները: ՀԱԿ-ը հեռահար ողջունեց պայքարի դուրս գալու ձգտումը ու թեթեւակի առաջարկեց համախմբել ուժերը: Բայց ԺԿ նախագահը դե-ռեւս միայնակ է իր քաղաքական պայքարի մեջ: Նա հայտարարել է, որ հնարավոր է համարում ՀԱԿ-ի հետ համատեղ պայքարը, բայց առավել նախնտ-րում է համագործակցությունը ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» հետ:
Այս ամենից զատ խոսվում է նաեւ իշխանական բուրգի փլուզման մասին: Դե, ՀՅԴ-ն վաղուց է հեռացել իշխանական կոալիցիա կոչվածից, իսկ «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ) որեւէ լուրջ ազդեցություն չունի ներիշխանական վայրիվերումներում, նույնիսկ նախարարա-կան կադրերը հարաբերականորեն են համարվում ՕԵԿ-ական: Իսկ ահա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) արդեն ամիսներ շարունակ անհար-մար հարաբերությունների մեջ է իշխանական կոալիցիա ասվածի առաջատարի՝ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) հետ…
Շատերն են հիշում, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շատ հազվադեպ էր քաղաքական հայտարարություններով հանդես գալիս հրապարակավ, բայց վերջերս նման դեպքերը հաճախակի են դարձել… «Վստահեցնում եմ, որ իմ հայտարարությամբ ես չեմ ցանկացել վիրավորել ոչ Հանրապետական կուսակցությանը, ոչ էլ ՀՀԿ նախագահին,- ասել է Գ. Ծառուկյանը օրերս,- ես ուղղակի ցանկացել եմ մեկ անգամ եւս նշել, որ ԲՀԿ-ն այլ ուժե-րի ու անձանց հետ արհեստականորեն կապելու փորձերը անիմաստ զբաղմունք են: ԲՀԿ-ն ինքնուրույն քաղաքական ուժ է՝ իր հստակ ծրագրերով եւ նպատակներով: Մենք քաղաքական դաշտում միշտ առաջնորդվել ենք կոռեկտության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքով, ինչը ապագայում եւս լինելու է մեր ձեռագիրը»:
ԲՀԿ-ն այլ ուժերի ու անձանց հետ արհեստականորեն կապելու փորձերը անիմաստ զբաղմունք են. նշել է ԲՀԿ նախագահը, սակայն արդեն ակնհայտ է, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ-ի հովանավորն է, եւ եթե չլինեին մարտիմեկյան դեպքերը, ապա հենց նա էլ կլիներ այդ կու-սակցության նախագահը… Գուցեւ ՀՀ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին պաշտպանելով՝ պահանջեր վարչապետի պաշտոնը…
ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար Էդուարդ Շարմազանովն էլ ասել է. «Մենք երբեք «եթե»-ներով չենք խոսել ԲՀԿ-ի կամ նրա նախագահի մասին… Չեմ կարծում, որ կառուցողական դաշտից է հրապարակային մտորումներն այն մասին, թե անցյալում ով կարող էր լինել գործընկեր կուսակ-ցության նախագահ: Է. Շարմազանովը անդրադարձել է ԲՀԿ նախագահի այն հ
այտարարությանը, որ եթե Ռոբերտ Քոչարյանը ցանկանար, կարող էր ՀՀԿ-ի նախագահ կամ պատվավոր նախագահ դառնալ. «Փոխադարձության սկզբունքով, նույն հարգալից վերաբերմունքը խորհուրդ կտայինք պարոն Ծա-ռուկյանին ունենալ ՀՀԿ-ի նկատմամբ»…

Քաղաքական փոխհրաձգությամբ նշվում է, թե ընդհանրապես, պատմությունը «եթե»-ներ չի սիրում, եւ այդ տրամաբանությամբ կառուցվող քաղաքագիտական վերլուծություններից կարիք չկա հեռուն գնացող մեկնաբանություններ անել: Անցյալում տեղի ունեցած իրադարձութ-յունների վերլուծությունը սովորաբար արվում է հենց ապագայի համար: Իսկ ապագան բոլոր հարցերին պատասխանելու լավ սովորություն ունի:
Մի խոսքով, ՀՀԿ պատգամավորներն այն կարծիքին չեն, որ եթե Ռ. Քոչարյանն ուզենար, կդառնար ՀՀԿ նախագահ կամ ՀՀԿ պատվավոր նախագահ:
Օրեցոր տարբեր կազմակերպություններ են հայտնում իրենց հնարավոր աշխուժացման մասին: Մեզ արդեն հայտնի է, որ նախընտրական շրջան-ներում «մեռյալ» կարգավիճակից շատ քաղաքական ուժեր են վերհառնում, եւ դրանցից ամենավերհառնողներից է «Ազգային միաբանություն» կուսակցությունը (ԱՄԿ):
Այս առնչությամբ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն է արտահայտվել, ասելով, որ  ԱՄԿ ղեկավար Արտաշես Գեղամյանի դեմքը վաղուց բացահայտ-վել է, բոլորը գիտեն թե «Գեղամյանն ով է»… Իմիջիայլոց, քաղաքագետը  մտահոգություն է հայտնել, թե  չի կարող իր կազմակերպության այլ քաղաքագետների անունները բացահայտ նշել, քանի որ իշխանությունները նրանց կարող են մասոն դարձնել…
Ինչեւէ, այսօր արդեն նկատելի է, որ ՀՀ քաղաքական դաշտում փոփոխություննր կլինեն: Եթե իշխանական կոալիցիան կորցնի նաեւ ԲՀԿ-ին, ապա ՀՀ 3 նախագահների պայքարն առավել ակնհայտ կդառնա: Իհարկե, ի հայտ կգան նոր ընդդիմադիրներ եւ իշխանության հետ համագործակցող տարաբ-նույթ ուժեր:
Քաղաքական այս պայքարն առավել հետաքրքիր կդառնա, եթե քաղաքական ուժերն իրապես համախմբվեն քաղաքական-գաղափարական ուղղություններով եւ հիրավի գաղափարախոսական պայքար մղեն ու առավել ազգային-հայկական շահեր հետապնդող ՀՀ իշխանություններ ձեւավորեն:
Այս առումով կարեւոր կլինի ժողովրդավարական, ազգային եւ այլ ուժերի կողքին տեսնել նաեւ հայ ազգայնականությանը: Կարծում ենք Հայ Ա-րիական միաբանությունը (ՀԱՄ) եւ Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) պետք է փորձեն համախմբված քաղաքական ուժ ներկայանալ եւ լրացնել համազգային պայքարի ազգայնական բեւեռը:
Համոզված ենք, ՀԱՄ-ն այդ փորձն ունենալով կարող է նախաձեռնել այս քայլը… Հատկապես որ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը եւ՛ ներքա-ղաքական եւ՛ միջազգային ասպարեզներում վաստակել է հայ ազգայնական լինելու համբավը:
Այս առումով ազգայնական բեւեռը տարբերակված կլինի ոչ միայն գաղափարապես, այլեւ՝ հավատքային առումով. ՀԱՄ-ը արիադավան-հեթանոսական ուղղվածություն ունի: Հետաքրքիր է նաեւ, որ ՀԱՄ-ը, որպես ազգայնական կառույց, հասկանալի է նաեւ այսպես կոչված միջազգային հան-րության համար: Այլ բան է՝ ոմանց համար ընդունելի չեն հայ ազգայնականության տեսակետները, սակայն հայ արիները ճանաչվում են նույ-նիսկ նրանց կողմից:
Աշխարհը գնալով ազգայնանում է, եւ հայությունը նույնպես պետք է մտորի այս մասին: Հայություն ասելով նկատի ունենք նաեւ իշխա-նությանն ու ընդդիմությանը:

Հայկ Թորգոմյան

* * *

Հուշագիրը կթարմացվի՞. Այսօր կոալիցիոն ուժերի նիստ կլինի

Կալիցիոն քաղաքական ուժերի` ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ, նիստ է տեղի ունենալու: Այդ մասին այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարա-րել է ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Մինչ այդ սակայն օրերս, Բիշարյանի փոխանցմամբ, կոալիցիոն քաղաքական ուժերի միասնական նիստ է տեղի ունեցել ՀՀ նախագահի գլխավո-րությամբ: «Նիստում Սերժ Սարգսյանն առաջարկել է, որ քաղաքական ուժերը միասնական հայտարարություն ամրագրեն եւ գնան առաջ` կապված առա-ջիկա աշխատանքների հետ: Մի կետով առաջարկվում է, որ կոալիցիոն քաղաքական ուժերը առանձին առաջ գնան, բայց միասնական քաղաքականության շրջանակներում»,- տեղեկացրեց Բիշարյանը:
ՕԵԿ-ի ներկայացուցիչը նաեւ ասել է, որ հայտարարության 2-րդ կետով առաջարկվում է 2013թ. կայանալիք նախագահական ընտրություններում սա-տարել ՀՀ նախագահի թեկնածությունը: «Ես կարծում եմ, որ շատ պարզ հայտարարություն է սա, եւ նրանք, ովքեր որդեգրել են սկզբունքներ որդեգրելու այս ճանապարհը, պարզապես պարտավոր են այդ մասին ասել, իսկ նրանք, ովքեր չունեն կոնկրետ որոշումներ կամ չեն ուզում հստակեցնել իրենց ճանապարհը, դա իրենց խնդիրն է»,  հայտարարեց Բիշարյանը` կոռեկտ չհամարելով մեկնաբանել «Բարգավաճ Հայաստան»-ի պատաս-խանի ուշացումը:
Իսկ ԲՀԿ նախագահը եղել է Մոսկվայում եւ գուցե արդեն հստակեցրել է դիրքորոշումը: Կոալիցիայի պահպանումը առավելապես ՕԵԿ-ին է ձեռնտու, քանզի որպես առ
անձին քաղաքական ուժ այս կուսակցությունը այժմ շատ թույլ վիճակում է…

Ասում են նաեւ հանդիպում է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Խառուկյանի միջեւ եւ կարծես թե տարաձայ-նությունները հարթվել են…

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 5 (181), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.