Հայ-թուրքական կոչված արձանագրությունների սառեցումը վաղուց անհանգստացնում է այդ փաստաթուղթը նախաձեռնողներին, այս վիճակը նրանց սրտովը չէ: Եվ նրանք էլ, հետեւաբար, անհանգստացնում են Անկարային: Երեւանն այս առումով ազատ է այդօրինակ ճնշումներից, քանզի ՀՀ նախագահը զարմանալիորեն կարողացավ «խաղացնել» թուրքական իշխանություններին…
Անկարայում «առաջ շարժվելու համար»-ը հասկացել են, որ պետք է ինչ-որ ձեւով կարգավորեն հարաբերությունները Երեւանի հետ: Թուրքիա-յի նախագահ Աբդուլլահ Գյուլը հերթական անգամ (արդեն ծիծաղելի է հնչում) հայտնել է. «Մենք ուզում ենք կյանքի կոչել արձանագ-րությունները»… Իսկ ո՞վ է խանգարում, Բաքուն Անկարայից թա՞նկ մայրաքաղաք է դարձել, որ հայ-թուրքական հորջորջված հարաբերություն-ները դարձել են արցախյան խնդրի «մասնաճյուղը»…
Ինչեւէ, Գյուլը Արեւմուտքի վճռականությունը տեսնելով, արագորեն՝ «գյուլլի» պես հայտարարել է, որ Անկարան Երեւանի հետ հարաբերութ-յունները բնականոնացնելու քաղաքական կամք ունի եւ ցանկանում է կյանքի կոչել ստորագրված արձանագրությունները: Հիշատակելով հայ-ադրբե-ջանական հակամարտությունը՝ Գյուլը նշել է, որ հայ-թուրքական հարցը ու ղարաբաղյան հիմնախնդիրը իրար հետ չի կապում, բայց, այնուա-մենայնիվ, անհրաժեշտ է, որ հայկական զինուժը դուրս գա Ադրբեջանի «գրավյալ տարածքներից»: Հետո էլ ասում են՝ թուրքը դիվանագետ է… Ըստ ա-մենայնի՝ մե՛նք ենք թույլ եղել…
Այս հերթական ծիծաղաշարժ հայտարարություններից հետո, Թուրքիայի նախագահը հատուկ դեսպան է ուղարկելու Հայաստան, որպեսզի մեկ անգամ եւս հիմնավորի իր՝ սատիրայի մեծ մասնագետ լինելու ունակությունը: Գյուլը, արդեն ոչ «գյուլլի» պես, նամակ է գրելու եւ խնդրելու է ՀՀ նախագահին, որպեսզի Հայաստանը կողմ քվեարկի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թուրք դիվանագետի թեկնածությանը: Աբդուլլահ Գյուլի անձնական նամակը Սերժ Սարգսյանին փոխանցելու է անձամբ թեկնածուն՝ Էրսին Էրչինը, ով ՀՀ է ժամանելու մարտին: Թուրքական կողմը կարծում է, թե նախագահի նամակը բարի կամքի դրսեւորում է ՀՀ նկատմամբ: «Հայաստան եմ գնալու որպես Գյուլի հատուկ ներկայացու-ցիչ: Իմ այցը Երեւան արդեն իսկ մեսիջ է: Մեր նախագահի մեսիջն այն է, որ Թուրքիան չեզոք դիրքորոշում ունենա ԵԱՀԿ -ում գործու-նեության ժամանակ, եւ որ գլխավոր քարտուղարը եւս չեզոք է հանդես գալու: Իմ այցը Հայաստան նաեւ ճանապարհ կհարթի երկու երկրների մի-ջեւ հոգեբանական կամուրջները վերականգնելու համար»,- ասել է Էրչինը:
Այս թուրքերը կամ իսկապե՛ս թուրք են բառիս բուն իմաստով, կամ էլ եվրաարժեքները թուլացրել են սրանց հիշողությունը: Սրանք մո-ռանում են, որ Չավուշօղլու եվրաթուրքը ինչ խոստումներ էր տալիս ԵԽԽՎ-ում եւ «չեզոք է հանդես գալու» անվան տակ ինչպես խաղարկեց Ար-ցախի հարցով ենթահանձնաժողովի ստեղծումը… Մենք էլ հո թուրք չե՞նք, հիշու՛մ ենք, նաեւ այդքան էլ եվրահայեր չենք դարձել, որ հիշողության կորուստ ունենանք: Ամեն դեպքում, ՀՀ ԱԳՆ կողմից արված այն պարզաբանումը, թե նման «բարի կամքի դրսեւորում» կարող են ցուցաբերել բարեկամական երկրները, ինչը Հայաստանի ու Թուրքիայի դեպքում բացակայում է, ճիշտ կողմնորոշվելու հայտ է եւ արժանի պա-տասխան ծիծաղաշարժ քաղաքականություն որդեգրած Գյուլին:
Զարմանալի է, որ Հունաստանի միջնորդությամբ հարթվել է Թուրքիայի եւ
Կիպրոսի ղեկավարության միջեւ առկա տարաձայնությունը, եւ հունական Կիպրոսը թուրք թեկնածությանը դեմ չի արտահայտվի:
Իսկ հետաքրքիր է, եթե այնուամենայնիվ Գյուլի հատուկ դեսպանը գա Հայաստան, ի՞նչ կլինի: Օրինակ՝ օրերս ծեծվել է Գյուլի աշխատակազմի ղեկավարի վարորդը: Թեհրանում տեղի ունեցած բախումների ժամանակ նա ծեծի է ենթարկվել Իրանի ոստիկանության կողմից…
Կա նաեւ այլ տարբերակ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, օրինակ, ընդունել է ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հատուկ բանագնաց, ԱԳ նա-խարարի տեղակալ Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիի գլխավորած պատվիրակությանը: Բայց այս դեպքում կողմերն անդրադարձել են հայ-իրանական ջերմ հարաբերություններին, բարձր մարկարդակին եւ դինամիկ զարգացող համագործակցությանը, ինչը բացակայում է Թուրքիայի պարագա-յում:
Ավելին, մինչեւ վերջերս, Անկարան հավաստում էր, թե պատրաստակամ է հայ գործարարներին ընդառաջելու, որպեսզի տնտեսական գործունեություն ծավալեն Թուրքիայում (դե՜ հո չէր ասի՝ Արեւմտյան Հայաստանում), հասկանալով, որ շատ հայեր (հատկապես՝ սփյուռքահայեր) զգացական կարոտաբաղ-ձական դրսեւորումներով գուցե համաձայնեն…
Բայց մի շարք հայերի սպանությունները Թուրքիայում, մասնավորապես հանգստյան գոտիներում, սառեցրին ոմանց ձգտումները, իսկ ահա Իզմիրում թուրքական իշխանությունները պատրաստվում են քանդել Իզմիր նահանգի Սելչուկ շրջանի Շիրինջե գյուղում գտնվող 16 շինություններ, որոնք պատկանում են պոլսահայ անվանի լրագրող եւ լեզվաբան Սեւան Նիշանյանին: Դրանք հայտարարվել են ապօրինի ու հա-վասարեցվելու են հողին: Զբոսաշրջային նշանակություն ունեցող այդ վայրում 27 տարվա ընթացքում Նիշանյանի միջոցներով կառուցված հյուրանոցային համալիրը ծրագրվածի համաձայն պետք է ապամոնտաժվի 3 շաբաթվա ընթացքում: Պոլսահայն ընդդիմացել է նահանգային իշխա-նությունների ընդունած որոշմանը եւ ասել. «Առանց ինձ սպանելու այստեղ ոչ մի բան չեն կարողանա քանդել: Եթե նրանք արյուն են ու-զում, ապա կթափվի այդ արյունը»: Ցավոք, չի բացառվում, որ թափվի…
Իսկ թուրքական «բարի կամքի» դրսեւորումներից էր նաեւ վերջերս «հաքքերական» համացանցային տեղեկատվական պատերազմը՝ հայկական կայքերի դեմ: Հիշեցնենք, որ սրանից առաջ նման՝ բայց ադրբեջանական «բարի կամքի» ականատեսը եղանք:
Իսկ ահա, հայ-թուրքական հաշտություն եւ խաղաղություն խորհրդանշող Կարսի հուշարձանի ապամոնտաժման որոշումը, կարծում ենք, պետք է որպես բարի կամքի (առանց չակերտների) իսկական դրսեւորում «մատուցել» Գյուլի հատուկ դեսպանին: Նույնիսկ շնորհակալություն հայտնել, որ Անկարան այսպիսով հստակ ցույց տվեց, որ Հայաստանի հետ չի կարող հաշտություն եւ խաղաղություն լինել, ինչը մեր նկատ-մամբ հիրավի բարի կամքի արտահայտություն է, քանի որ թուրքի դեմքն առանց դիմակի ցուցանելն արդեն իսկ բարի գործ է…
Իսկ Արեւմուտքը այս ապամոնտաժումը կդիտարկի այլ տեսանկյունից, թուրքական զլմ-ներն ասում են. «Պատկերացնո՞ւմ եք ինչպիսի տեսարան է լինելու: Ամբողջ աշխարհն ապշած դիտելու է, թե ինչպես է արձանը պայթուցիկներով մաս-մաս բաժանվում կամ մետաղալարերի օգնությամբ տեղահանվում: Արեւմուտքն այդ իրադարձությունը կնմանեցնի թալիբանների կողմից Բուդդայի արձանների պայթեցման հետ: Իսկ հայերը կասեն՝ ահա տեսեք թուրքերի բարբարոսությունը: Մոլեռանդ կրոնավորներն էլ կծափահարեն կատարվածին: Մինչդեռ վարչապետ Էրդողանի ուզածն այդ չէր: Ցավոք, դեպքերը լրիվ այլ հունով են զարգանալու»…
Եվրոպական հանձնաժողովի զեկույցում արդեն Թուրքիան խստորեն քննադատվել է: ԵԽ շրջանակներում գործող Ռասիզմի եւ անհանդուրժողակա-նության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովը հրապարակել է Թուրքիայի վերաբերյալ 4-րդ զեկույցը, որում այդ երկիրը քննադատության է ենթարկվում հատկապես ազգային փոքրամասնությունների կարգավիճակին ու կացությանը վերաբերող հարցերում: Առաջարկվում է վերանայել Թուրքիայի սահմանադրության 42-րդ հոդվածը, որն արգելում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հանրակրթութ-յուն ստանալ իրենց մայրենի լեզվով: Նշվում է նաեւ, որ Թուրքիայի հայերը հետագայում սպառնալիքի տակ հայտնվելու վախից խուսափում են իրենց երեխաներին ուղարկել հայկական դպրոցներ: Զեկույցը կոչ է անում նաեւ միջոցներ ձեռնարկել Թուրքիայում հակասեմիտիզ-մի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար:
Այդ հանձնաժողովը հստակ նշել է Թուրքիայում ռասիզմի դեմ օրենքների բացակայությունը: Խստորեն քննադատվել է թուրքական դպրոցնե-րում «Ի՜նչ երջանիկ եմ, որ թուրք եմ» որպես երդում աշակերտներին պարտադրվող արտահայտությունը եւ այն համարել ռասիստական բնույ-թի…
(Ոչ թուրքն ինչու՞ պիտի երջանիկ լինի որ… թուրք է: Այսպես վրացիներն էլ ժամանակ առաջ թուրքավարի փորձեցին Ջավախքի հայկական դպրոցներին պարտադրել՝ պատերին փակցնելու. «ես վրացի եմ» տխմարությունը…):
Ըստ վերոնշյալ զեկույցի՝ ազգային փոքրամասնությունների վիճակի բարելավում չի եղել, իսկ կրոնական փոքրամասնությունների նկատ-մամբ խտրականությունը անհանգստացուցիչ է: Զեկույցում տեղ գտած հիմնական տեսակետի համաձայն՝ չնայած քուրդ, գնչու, ալեւի եւ ոչ-մու-սուլման կրոնական փոքրամասնությունների խնդիրների լուծման ուղղությամբ թուրքական կառավարության «նախաձեռնությունները» ու-րախալի են, բայց թուրքական օրենսդրության մեջ դեռ ռասիզմի ու խտրականության դեմ պատիժներ չկան: Իսկ ոչ-մուսուլման երեխաները ուսումնառության ընթացքում ուսուցիչների եւ դասագրքերի հետ կապված խնդիրներ են ունենում:
«Փոքրամասնական խմբերի անդամները, այն դեպքում, նույնիսկ, երբ իրենց տեսակետներն արտահայտում են խաղաղասեր կերպով, այնուամենայ-նիվ, պատժվում են: Նրանց արտահայտած խոսքերը Թուրքիայում դիտարկվում եւ դատապարտում են ահաբեկչության դեմ պայքարի օրենքի ենթատեքս-տում»,- ասված է զեկույցում: Անգամ այսքանից հետո թուրքերը շարունակում են անարգել հայկական հուշարձանները եւ վերջերս հայկական տաճա-րում նույնիսկ նամազ կազմակերպեցին:
Ստացվում է՝ թուրքերը եվրոպացի չդարձան, քանզի երբեք քաղաքակրթվելու «հոբբի» չեն ունենում (եվրոպացիները գոնե այդ «հոբբին» ունեն), անգամ ասիացի չեն, որովհետեւ ազգային ու հավատքային արմատական ավանդույթներ չունեն, քանզի բնական ազգ չեն, լավ հարեւան չեն (չեն էլ դառնա)՝ քանզի հայերի ու այլազգերի հողերի վրա ապրելով՝ մեր ազգի բնական տունը պղծելով բարիդրացիական հարաբերություն-ներ չեն ստեղծվի երբեք…
Ուստի՝ Թուրքիայից միայն իրական ու իրավական պահանջներ ունենք, Հայոց ցեղասպանության դատապարտման եւ Հայոց հայրենիքի վերատիր-ման ուղղությամբ, եւ անգամ արդեն «սառեցված» հայ-թուրքական կոչված արձանագրությունների տակ դրված հայկական կողմի ստորագրությունը պետք է հետ կանչվի:
Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ նոր տարածաշրջանային քաղաքականություն պետք է տարվի: Այլապես վտանգավոր է դառնում թուրքա-ադրբեջանական խաղը:
Ի դեմս այլ տնտեսական միջազգային արդեն հայտնի ծրագրերի (Նաբուկո), Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի երկաթուղային վարչակազմերի ղե-կավարները փետրվարին համաձայնագրերի փաթեթ են ստորագրել Հյուսիս-Հարավ նախագծի շրջանակներում: Եռակողմ բանակցություններում իրա-նական եւ ռուսաստանյան պատվիրակությունները պայմանավորվել են ընդլայնել տեխնիկական համագործակցությունը երկաթուղու Թեհրան-Բեն-դեր-Աբբաս էլեկտրաֆիկացված հատվածի շահագործման վերաբերյալ: Քննարկվել են հարցեր Ղազվին-Ռեշտ-Աստարա (Իրան)-Աստարա (Ադրբեջան) երկաթուղու նախագծման, շինարարության եւ շահագործման վերաբերյալ: Այդ երկաթգիծը Հյուսիս-Հարավ նախագծի մի մասն է: Հյուսիս-Հարավը հասնում է մինչեւ Եվրոպա՝ Իրանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի տարածքով:
Միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական վերլուծության թուրքական կենտրոնի տնօրեն Սինան Օգանն ասել է, որ Թուրքիան ան-պայմանորեն կխոչընդոտի արցախյան հնարավոր պատերազմի վերսկսումը: «Թուրքիան ուզում է այդ հարցը խաղաղ ճանապարհով լուծել, եւ Թուրքիան ու Ռուսաստանը կհամագործակցեն՝ պատերազմը կանխելու համար»: Անկարան համոզված է, որ Հայաստանն իր ստորագրությունը հետ չի կան-չի. «Դա կփակի հաշտության բոլոր ուղիները: Այս հարցում ներգրավված են ոչ միայն 2 կողմերը, այլեւ ԱՄՆ-ն եւ այլ կարեւոր ուժեր, ուս-տի նման բան անել ՀՀ-ին թույլ չեն տա»:
Ահա այսպես, մի քիչ ծիծաղելի, մի քիչ ինքնավստահ, մի քիչ եվրաթուրքավարի, մի քիչ… մի քիչ… թուրք-ադրբեջանցիները դառնում են ա-ռավել վտանգավոր:
Հայկ Թորգոմյան
«Լուսանցք» թիվ 6 (182), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



