Համաշխարհային նոր ճգնաժամը եւ մենք… – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան

Հայկական տեսանկյուն –

Համաշխարհային նոր ճգնաժամը եւ մենք

Աշխարհի մակարդակով գերծավալուն ճգնաժամերը հազվադեպ են ինքնաբուխ եւ լիովին հասունանում ու… նոր միայն պայթում: Երբ դրանք որոշակի երեւակվում ու հասունացման փուլ են մտնում, համաշխարհային, հիմնականում գաղտնի՝ այդ պահին իշխող ուժե-րը, արհեստականորեն արագացնում են գործընթացները եւ, դրանք աղավաղելով, իրենց ձեռնտու հանգուցալուծման են հասցնում…
Սա մեկ անգամ չէ, որ կիրառվել ու կրկնվել է: Այսինքն՝ բնական զարգացումներն արհեստականորեն ուռճացվում են՝ «էվոլյուցիոն» ընթացքը պայթում է «ռեւոլյուցիոն» խեղմամբ, եւ բնականոն զարգացումը «հանգում» է բնախեղման: Ավելին՝ «ռեւոլյու-ցիոն»՝ հեղափոխական միջամտությունը ինքն է խեղման նոր փուլ մտնում, եւ «հանգում» է խեղափոխության…

Մեզ համար ծանրագույն հետեւանքներ են թողել հատկապես հոգեւոր եւ քաղաքական-գաղափարախոսական ոլորտների ճգնաժամերը: Գուցե այլոց համար (հատկապես որ բնական ազգ չեն, այլ ինչ-որ տարածքի կամ ցեղախմբի կամ …-ի անունը կրող հանրույթ են) սոցիալ-տնտե-սական համաշխարհային ճգնաժամերը ավելի կործանարար են եղել, բայց մեզ՝ հայերիս, այդքան չեն վնասել, ինչքան նշածս ոլորտնե-րինը: Մենք բնական ազգ ենք, ունենք ծագում-գեն, լեզու, հավատ, հայրենիք, ինքնություն, էություն, առաքելություն ու մեզ ոչնչացնելու համար հենց այս հասկացությունները պետք է «գլոբալացնել»՝ ճգնաժամի հասցնել…
Մեր հզոր հայկական պետությունը  կորցրինք հենց համաշխարհային հոգեւոր ճգնաժամի ընթացքում, երբ հայոց աշխարհակալ թա-գավորությունում հայարիական (ինչն այսօր հայ եկեղեցականների ձեւակերպմամբ դարձել է հեթանոսական) հավատն աղճատվեց այլազ-գերի նպատակային աստվածախաղերով, եւ վերածվեց կռապաշտության… Եվ ոչ միայն հայերիս մոտ:
301թ. արիադավան ազգերի հոգեւոր ճգնաժամն արհեստականորեն՝ «ռեւոլյուցիոն» կարգով, ասպատակեց հայոց հողն ու հոգիները… Հունա-հռոմեական դավադիր գաղափարա-քաղաքականության եւ հուդա-հրեական հեռակա ծրագրերի առաջին զոհը հենց հայերը եղան՝ հզոր երկիր ունեցող, արմատներին ու առաքելությանը կառչած հայ ազգը: Իսկ ներքին տականքը բոլոր ժամանակներում եւ բոլոր իրավի-ճակներում էլ դրսեւորվում է՝ օտարին ծառայելու, իր սնանկությամբ իր չկայացման վրեժը ազգից լուծելու մոլուցքին տրված: 301թ. Հայաստանն ու հայությունը ստացան ծանրագույն հարվածներ` համաշխարհային հոգեւոր ճգնաժամի հետեւանքով: Սարսափելին այն է, որ հայերը հոգեւոր ճգնաժամի ընթացքում ոչ միայն ենթարկվեցին հոգեւոր ցեղասպանության, այլեւ՝ գենետիկ (տեսակի), լեզվա-մշակութային եւ այլ, նաեւ հսկայական տարածքներ կորցրեցին… Կորուստն այնքան ահավոր էր, որ ցայսօր մեր ազգը հիմնովին խելքի չի գալիս:
17 դարյա մաքառումներից հետո (այդ ընթացքում էլ եղան տարաբնույթ ճգնաժամեր, բայց այս թեման՝ հետագայում), երբ այսպես կոչ-ված (չգիտես ինչու՝ Քրիստոսի ծննդից հետո, կարծես մինչ այդ հայություն չի եղել…) 1900-ական թվականներին հայությունը մի նոր (երկար սպասված) պայքար սկսեց իր պետականությունը վերականգնելու եւ ազատ, անկախ ապրելու համար… այստեղ էլ մի նոր ճգնաժա-մի հանդիպեցինք……
Համաշխարհային աշխարհաքաղաքական վերաձեւումների ընթացքն առնչվում էր 1900-ականների գաղափարա-քաղաքական ճգնաժամին: Սիո-նիստական, մասոնա-թաքնագիտական, համաթուրանական, մարքսիստա-բոլշեւիկյան, արեւմտա-ժողովրդավարական եւ այլ գաղափարա-քաղաքական տե-սություններին չկարողացանք հակազդել (ինչը նաեւ այսօր է կատարվում) մեր ազգային-հայկականը, եւ հայությունը նորից ցե-ղասպանվեց՝ գենետիկ, հոգեւոր, լեզվա-մշակութային եւ այլ առումներով, եւ էլի հայկական տարածքներ կորսվեցին…
Օրինակները բերվեցին մեզ համար կործանարար առաջին եւ վերջին ճգնաժամերից, բայց կարող էին բերվել այլ ժամանակներից հետո էլ… Կարեւորը հիմա դա չէ, այլ այն, որ արդեն սկսված հոգեւոր ու աշխարհա-քաղաքական նոր ճգնաժամերը (անքննելի կրոնների եւ չգոյ ժողովրդավարության մահացման ընթացքը) մեզ հիմա էլ կարող են ոտնակոխ անել, եթե չկիրառենք մերը` բուն հայկականը-արիականը: Եթե դա չանենք, այլերն են անելու, ինչպես եղել է նախկինում, իսկ մենք նորից կրկնօրինակելու ենք առաջարկված սին հոգեւորն ու գաղափարա-քաղաքականը…
ՀՀ 3 նախագահների օրոք էլ բարձրացրել եմ Հայոց հավատի պետականորեն պաշտպանության, Համաարիական գաղափարախոսության, ռազմա-քաղաքական տեսության գործնականում կիրառման նպատակահարմարության հարցերը, սակայն մեզանում դեռ կապկելու, թութակելու հիվան-դագին տենչ է իշխում:
Նույնիսկ կենդանին բնազդով է իր տեսակի պաշտպանության ու ծավալման խնդիրը լուծում: Մենք այդ բնա՞զդն էլ չունենք: Եթե այդպես է, ապա բանականությունից ու բնականությունից խոսելն էլ զուր կլինի:

Արմեն Ավետիսյան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 6 (182), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.