Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
Ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր

Հարինգով աղցան

Բաղադրությունը
Հարինգ ձուկ (մարինացված) – 200 գ
կարտոֆիլ – 400 գ
թթու վարունգ – 200 գ
թթվասեր – 200 գ

մայոնեզ – 200 գ
կարմիր գլուխ սոխ – 50 գ
քացախ (խնձորի) – 2 ճաշի գդալ
լոռի պանիր – 100 գ
սամիթ – 30 գ
գազար – 50 գ
ձիթայուղ – 20 գ
սեւ պղպեղ
աղ

Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը խաշել, կեղեւահանել, հարինգը փշահան անել:
Սոխը կլոր-կլոր կտրատել, քացախը վրան լցնել, ձիթայուղով խառնել, լցնել մանր կտրատած հարինգի վրա:
Թողնել 10 րոպե:
Կլոր ափսեն վերցնել, կարտոֆիլը քերիչով անցկացնել մեկ շերտ, վրան ավելացնել ձուկը, քերած պանիրը, վարունգը՝ շերտ-շերտ լցնելով իրար խառնած թթվասերն ու մայոնեզը:
Հետո նորից շերտ-շերտ ավելացնել կարտոֆիլ, ձուկ, պանիր:
Վրան պատել թթվասեր-մայոնեզով:
Մատուցելուց առաջ ձեւավորել սամիթով եւ գազարով:
Ախորժելի այս աղցանը շատ հագեցնող է նաեւ: Միաժամանակ դյուրամարս է:
Ի դեպ, այնքան համեղ է, որ նույնիսկ բարի ախորժակ մաղթելու կարիք էլ չկա:
Բայց, այնուամենայնիվ, անուշ վայելեք:   

* * *
Ալկոհոլն օգտակար է սրտի աշխատանքի համար. հետազոտություն

Ամեն օր ոչ մեծ քանակությամբ ալկոհոլի օգտագործումը թույլ կտա խուսափել սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից: Այդպիսի եզրահանգման են եկել Մեծ Բրիտանիայի գիտնականները 30-ամյա հետազոտությունից հետո:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Բրիտանական բժշկական ամսագրում, որտեղ նշվում է, որ ալկոհոլ օգտագործող մարդկանց մոտ սրտի հիվանդություններով տառապելը 14-25%-ով քիչ հավանական է, քան այն մարդկանց մոտ, որոնք ընդհանրապես ալկոհոլ չեն օգտագործել: Ըստ բրիտա-նացի գիտնականների հետազոտության, ալկոհոլն օգնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը պահել առողջ մարդու համար նորմալ մակարդակի վրա:
«Եթե չեք խմում, ապա դա պատճառ չէ, որ սկսեք խմել: Ալկոհոլի օգտագործումից դրական արդյունք կարող է գրանցվել այն դեպքում, երբ պահպանվի դիետա ու ֆիզիկական ակտիվություն»,- ասել գիտնական Քէթի Ռոսսը` հիշեցնելով, որ ալկոհոլի չարաշահումը բարձրացնում է արյան ճնշումը եւ կարող է սրտային նոպա առաջացնել:

Սեփ. լրատվություն

* * *
Շաբաթվա մարզական կյանքից –

Էլինան կրկին փայլում է
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Քաթարում մեկնարկած շախմատի կանանց «Գրան պրի»-ի հերթական փուլերում նախ հաղթեց հայտնի գրոսմայս-տեր Մայա Չիբուրդանիձեին՝ աշխարհի նախկին չեմպիոնուհուն, այնուհետեւ 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց, այս անգամ Մոնղոլիայի ներկայացուցիչ Բատույագ Մունգունթուլի նկատմամբ, եւ 3 միավորով մրցաշարի առաջատարն է:
Լիլիթ Մկրտչյանը վաստակել է 1 միավոր եւ առայժմ բաժանում է 8-12-րդ տեղերը:

Համեստ արդյունքներով
«Արեւածագի 10 օրեր» տոնակատարության շրջանակում Իրանի Ռաշտ քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի ավարտից մնացել է 1 փուլ: Ուժեղագույների խմբում գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը 8 հնարավորից վաստակել է 4,5 միավոր եւ ընթանում է 31-րդ տե-ղում: Միջազգային վարպետ Արման Հայրապետյանը 3,5 միավորով 47-րդն է: «Բ» խմբում հանդես եկող Սարգիս Սարգսյանը 5,5 միավորով զբաղեց-նում է 21-րդ տեղը: Ռաֆայել Բակունցը 1 միավոր քիչ է վաստակել եւ գտնվում է 41-րդ հորիզոնականում: «Դ» խմբի մեր միակ մասնակից Անգելի-նա Հակոբյանը առայժմ 40-րդն է, ունի 4 միավոր:

Թեթեւաթլետները մարզվում են
Հայաստանի աթլետներ Ամալյա Շառոյանը, Վարդան Փահլեւանյանը, Արամ Դավթյանը, Սեւակ Եղիկյանը եւ Արման Անդրիասյանը ներկայումս ուսում-նամարզումային հավաք են անցկացնում Փարիզում՝ պատրաստվում են մարտի 4-6-ը Ֆրանսիայի մայրաքաղաքում կայանալիք Եվրոպայի ձմեռա-յին առաջնությանը: Ըստ մրցումների կանոնակարգի՝ Հայաստանն այդ մրցումներում կարող է հայտավորել 2 մարզիկ՝ 1-ական աղջիկ եւ տղա: Սա-կայն ՀԱՖ-ի նախագահ, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմիյանը բանակցություններ է վարում Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիայի ղեկավարների հետ, որպեսզի մեր մյուս 3 աթլետներն էլ իրավունք ստանան մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Եթե ԵՖ-ն ընդառաջի, ապա Ամալյա Շառոյա-նը եւ Արամ Դավթյանը հանդես կգան 400 մ վազքի մրցումներում, Վարդան Փահլեւանյանը ուժերը կփորձի հեռացատկում, Սեւակ Եղիկյ
անը՝ 3000 մ վազքում, Արման Անդրիասյանը՝ 100 մ վազքում:

Մեդալներ «Գրան պրի»-ում
Մուրսկա Սոբոտա քաղաքում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Սլովենիայի «Գրան պրի»-ում Հայաստանի ըմբիշներ Ռոման Ամոյանը (55 կգ քաշային կարգ) եւ Արթուր Շահինյանը (84 կգ) զբաղեցրել են 1-ին տեղը, իսկ Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ) եւ Վահան Ջուհարյանը (60 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ:
Նշենք, որ նույն օրերին մեր ազգային հավաքականը անհաջող ելույթներ ունեցավ աշխարհի գավաթի խաղարկությունում, քանի որ հանդես ե-կավ առանց հենց վերը նշված առաջատար ըմբիշների:

Անհաջող մասնակցություն
Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայացած ձյուդոյի «Գրան պրի»-ի մրցաշարում մեր 5 մարզիկներին չհաջողվեց մրցանակային տեղ զբաղեցնել: Այժմ մեր ձյուդոյիստները կմեկնեն Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա՝ մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին:
Մեդալներ Թեհրանից
Թեհրանում ավարտվեց ձյուդոյի երիտասարդների միջազգային մրցաշարը: Ընդհանուր հաշվարկով մեր հավաքականը նվաճեց 4 բրոնզ, 2 արծաթ, 3 ոսկի:
Մասնակցում էին 8 երկրների 134 մարզիկներ:

Հայ ջրացատկորդները Աթենքում
Աթենքում ավարտված ջրացատկի միջազգային մրցաշարին մասնակցեցին նաեւ հայ ջրացատկորդները:
Նրանք նվաճեցին 2 ոսկե, 1-ական արծաթե եւ բրոնզե մեդալներ: Վլադիմիր Հարությունյանը 1-ինն էր 1 մ ոստնացատկում եւ աշտարակացատկում, իսկ Ազատ հարությունյանը 3 մ ոստնացատկում գրավեց 2-րդ տեղը, իսկ աշտարակացատկում՝ 3-րդ:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 7 (183), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.