Արաբական ալիքի ոչ արաբական վերջնակետը
Արաբական աշխարհն այսօր համաշխարհային ուշադրության կենտրոնում է: Իրար հաջորդող, ինչ-որ «օրինակելի» հերթականությամբ, նկատելի է՝ միեւնույն ձեռքով, եւ ինչպես ասում են՝ «դոմինոյի» սկզբունքով, «արաբական» հեղափոխությունների շարանը տեղափոխվում է հյուսիսային Աֆրիկայից՝ Ասիա, հասկանալի է՝ Մերձավոր Արեւելք՝ Արաբական թերակղզի: Ալիքը նաեւ հակադարձող ուժի սկզբունքով հակառակ ուղղությամբ է տեղաշարժվում…
Այժմ արաբական աշխարհում «Իսլամական կոնֆերանս»-ն ավելի մեծ կշիռ եւ ազդեցություն ունի, քան՝ «Արաբական լիգա»-ն: Չնայած առաջինը կրոնա-կան՝ իսլամի հիմքերին է հիմնվում, իսկ երկրորդը՝ ծագումնաբանության (արաբիզմի-պանարաբիզմի), եւ թվում էր՝ սա էլ հենց առավել ա-ռաջնային պետք է դիտարկվեր: Բայց… նշեցինք, որ
արաբական աշխարհը գործում է անհամաձայնեցված, եւ անգամ անառողջ մրցակցություն կա ներարաբական կյանքում…
Ինչեւէ, հիմա բոլորին է հուզում, թե ի՞նչն էր պատճառը, որ հարաբերականորեն հանգիստ գոյատեւող արաբական աշխարհն այսպես փոթորկվեց միանգամից, եւ տասնյակ տարիներ իշխող վարչակարգերը հիմնականում չկարողացան դիմադրել հեղափոխական ալիքին:
Այս հարցը մի քանի ենթաշերտ ունի.
1. Ի՞նչ ձեւով հեղափոխական ալիքը այսպես հուժկու, արագ ու հեշտ ներթափանցեց պահպանողական արաբական աշխարհ:
2. Որո՞նք էին հեղափոխականների հաղթանակի հասնելու նախադրյալները:
3. Արդյո՞ք այդ պետություններն այսքան կառավարելի ու վերահսկելի էին:
Եվ ամենակարեւորը.
4. Հնարավո՞ր է, որ նման հեղափոխական ալիքը ներթափանցի ցանկացած երկիր:
Իհարկե, կարող են լինել էլի ենթաշերտեր, սակայն այսքանի պատասխաններն էլ արդեն շատ իրողություններ կպարզաբանեն: Ամենեւին չակնկա-լելով, թե սույն հոդվածում կպատասխանենք բոլոր հարցադրումների բոլոր տարբերակներին, այնուամենայնիվ, կփորձենք սեփական վերլու-ծությամբ հնարավորինս տեսանելի դարձնել այս իրադարձությունների լավ ու վատ կողմերը (եթե կարելի է այսպես ասել) եւ թե դրանք ինչ ռազմա-քաղաքական ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա: Այս վերջինն առավել պետք է հետաքրքրի մեզ:
Նախ՝ պետք է հասկանալ, թե ինչ դրդապատճառներ ունի այս հեղափոխությունների շղթայական ռեակցիան: Իսկ դա հասկանալու ամենահաստատուն ձե-ւը նպատակի վերջնակետը տեսնել-կռահելն է: Այն, որ այս իրադարձությունները ղեկավարվում են դրսից, Արեւմուտքից, եւ՝ առավելապես ԱՄՆ-ից, արդեն գաղտնիք չէ: Հատկապես գաղտնիք չէ, որովհետեւ որ երկրում սկսվեց հեղափոխական ալիքը, օրեր անց ԱՄՆ-ի վարչախումբը բարձրաձայն զգուշացրեց ֆինանսա-տնտեսական օգնությունները դադարեցնելու մասին, եթե տվյալ իշխանությունները ժողովրդավարական չնկատվեն…
Բայց ինչու՞ Վաշինգտոնը գնաց այս քայլին եւ ալեկոծեց գրեթե երբեք ամերիկյան շահերը չոտնահարած արաբական աշխարհը, երբ վերահսկում էին ոչ միայն այդ երկրների վարչակարգերը, այլեւ՝ բնական ու այլ հարստությունները, հատկապես՝ նավթա-գազային բաշխումների եւ տարան-ցիկ ճանապարհային ոլորտններում:
Ավելին՝ արաբական երկրների զգալի մասը Պաղեստինի պաշտպանության հարցով առավել քիչ է գործոն դիտարկվում, քան ասենք՝ Իրանը: Նույնիսկ արաբական աշխարհի կենտրոն Եգիպտոսը չկարողացավ Իսրայելի դեմ հանդես գալ՝ ի շահ Պաղեստինի: Իսկ «Արաբական լիգա»-ի հակաիսրայելական որո-շումները, մեզ ծանոթ «թղթե շերեփ»-ի ազդեցությունից բացի, այլ քայլերի չմղեցին…
Եվ ուրեմն՝ արաբական գործոնը սիոնա-ամերիկյան համագործակցությանը պետք է որ լրջորեն չանհանգստացներ:
Ուրեմն՝ ո՞րն է հեղափոխությունների դրդապատճառների նպատակակետը:
Կարծում ենք՝ այդ նպատակակետը տարիներ շարունակ եղել եւ մնում է «Նոր մերձավոր Արեւելք» ծրագրի իրագործումը: Ամերիկյան այս ծրագիրը (ինչպեսեւ՝ «Մեծ Մերձավոր Արեւելք»-ը) երկար ժամանակ է իրագործման մեջ է, բայց՝ անավարտ: Իրաքի դեմ 2 պատերազմները, իրաքա-իրանյան, ի-րաքա-քուվեյթյան, իսրայելա-պաղեստինյան, թուրք-քրդական հակամարտություն-պատերազմներն անգամ ավարտին չհասցրեցին ամերիկյան այս ծրագիրը:
Բայց ԱՄՆ-ն եվրոպական դաշնակիցների հետ շարունակում է հետամուտ լինել: Եվ ահա, Անկարայի եւ Թեհրանի նոր աշխուժացումները տարածաշրջա-նում ստ
իպեցին իսրայելա-ամերիկյան դաշինքին «վերալիցքավորել» իրենց ծրագիրը: Սրան նպաստեցին նաեւ Իրանի միջուկային ծրագրի առաջընթացը եւ թուրք-իսրայելական անհարթությունները:
Իրանի պարագայում համաշխարհային աղմուկ վաղուց են բարձրացրել «աշխարհի գաղտնի տերերը», իսկ ահա համաթուրանական (նաեւ՝ նորօսմանա-կան) մոտեցումները լրացուցիչ անհանգստացրեցին այդ «տերերին»:
Թուրքիայի աջակցությունը Պաղեստինին եւ մերձեցման փորձերը արաբական աշխարհի հետ, ինչից հետ չի մնում նաեւ Ադրբեջանը, իսկա-պես կարող էին խառնել խաղաքարերը տարածաշրջանում: Անգամ «Իսլամական կոնֆերանս»-ում համաթրքական քաղաքականությունը սկսում էր հաջո-ղության հասնել եւ հակակշռել Իրանի ունեցած հեղինակությանը իսլամական աշխարհում:
Սա չէր կարող չմտահոգել իսրայելա-ամերիկյան համագործակցությանը: Անկարայի նկատմամբ եվրո-ամերիկյան ճնշումները կարծես թե մեծ ազդե-ցություն չունեցան, եւ Թուրքիայի, ինչպես Իրանի դերը, սկսեց կարեւորվել Մերձավոր Արեւելքում: Իսկ մերձավորարեւելյան երկր-ների գերակշիռ մասը արաբական է:
Եվ իսրայելա-ամերիկյան դաշինքնին այլ բան չէր մնում անել, քան եւս մեկ անգամ «ժողովրդավարացնել» առանց այն էլ Վաշինգտոնին լսող արաբական աշխարհը… Սա այլեւս անհրաժեշտություն էր, քանզի համաշխարհային մակարդակի ճնշումներն անգամ Թեհրանին ու Անկարային հետ չկանգնեցրին իրենց նպատակերից…
Ահա եւ՝ կուժն ու կուլան ջարդվեց արաբների գլխին: Եվ այստեղ էլ պատասխանենք վերեւում բարձրացված հարցերին:
1. Ունենալով Արեւմուտքի շահերը պաշտպանող մարդկանց բազմաքանակ խմբեր գրեթե բոլոր արաբական երկրների վարչակարգերում, նաեւ ընդդիմա-դիր համարվող ուժերում, հեղափոխական ալիքը այսպես հուժկու, արագ ու հեշտ ներթափանցեց պահպանողական համարվող արաբական աշխարհ:
2. Հեղափոխականների հաղթանակի հասնելու նախադրյալները հստակ եւ տեսանելի էին՝ դա եվրո-ամերիկյան իշխող վերնախավն է՝ իր ֆինանսա-տնտեսական եւ ճնշիչ այլ լծակներով:
3. Այո, փաստ է, որ այդ պետությունները հիմնականում այսքան կառավարելի ու վերահսկելի էին: Բացառություններ իհարկե կան, եւ դա էլ տեսա-նելի է: Հեղափոխական ալիքը լուրջ դիմադրության հանդիպեց հատկապես Լիբիայում, Սիրիայում:
Թեհրանը փորձեց սկսված «արաբական» ընդվզումը վերածել իսլամական նոր հեղափոխության, ինչն իհարկե կանխվեց իսրայելա-ամերիկյան կող-մից՝ Իրանում նույնպես ընդվզումներ հրահրելով եւ Ադրբեջանի կողմից՝ տարածքային պահանջի խնդիրներ ստեղծելով…
Եվ ամենակարեւոր հարցը, որ վերեւում նշեցինք՝ դա այն է, որ նման՝ կառավարելի դարձնող հեղափոխական ալիքը, հուրախություն իրապես առա-ջադեմ մարդկության, չի կարող ազատ ու հանգիստ ներթափանցել ցանկացած երկիր: Բայց, ցավոք, այդ ցանկացած երկիր հասկացության մեջ Հայաստանը չի մտնում, քանզի եւ՛ իշխանական եւ՛ ընդդիմադիր կողմերում առկա են Արեւմուտքի համար «մեռնող» մարդկանց խմբեր: Դրա ականատեսը եղել ենք, եւ ո՛չ մեկ անգամ…
Բայց մենք՝ հայերս, պետք է հասկանանք, որ «Նոր Մերձավոր Արեւելք» կամ նմանատիպ մեկ այլ ծրագիր միշտ էլ փորձելու են իրականացնել:
Ուստի՝ պետք է ոչ միայն պատրաստ լինել հետեւելու դրան, այլ՝ պետք է լինել մասնակիցը եւ որոշակի դերակատարը այդօրինակ ծրագրերի: Այլա-պես Թուրքիայի մասնատումն անգամ (ինչը չի բացառվում այդ ծրագրերում) կարող է տարածաշրջանում, մեր հայկական հողերի վրա ստեղծել մի նոր պետություն (օր.՝ Քուրդիստան), բայց ոչ՝ Արեւմտյան Հայաստան (այսինքն՝ Հայաստան) անվամբ…
Մեկ անգամ չէ, որ մենք էլ ենք կարեւորել այն տեսակետը, թե Հայաստանը պանթուրքիզմին, պանարաբիզմին, սիոնիզմին (պանհրեիզմ) եւ այլ «իզմերին» պետք է հակադրի մեկ այլ հուժկու եւ գործուն «իզմ», այլապես կուլ կգնա սրանցից մեկին:
Հայիզմը (արմենիզմ) չի կարող համախմբել այլ երկրների (բայց կարեւոր է ներհայկական կյանքում), իսկ արիիզմ-պանարիիզմը (հա-մաարիականություն) կարող է համախմբել տարածաշրջանի (եւ ոչ միայն) բազմաթիվ երկրների ու ազգերի:
«Նոր մերձավոր Արեւելք»-ը մեզ համար կստեղծվի այն ժամանակ, երբ մենք կհասնենք միացյալ Հայաստանի ստեղծմանը:
Իսկ սրան հասնելու համար պետք է անել ամեն հնարավոր եւ անհնարին բան…
«Լուսանցք» թիվ 7 (183), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



