Արտաքին հայկական խնդիրներ…

Թուրքական մեջլիսում հայ պատգամավորնե՞ր

2011թ. հունիսի 12-ին Թուրքիայում կլինեն խորհրդարանական՝ ազգային մեծ ժողովի ընտրություններ: Միապալատ մեջլիսում ընտրվե-լու կամ վերընտրվելու է 550 պատգամավոր՝ 5 տարի պաշտոնավարման ժամկետով: Թուրքական զլմ-ները նշում են, որ օրենսդիր մարմնում արդեն սկսվում է հայազգի քաղաքացիների ներգրավման գործընթացը: Ազդեցիկ կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված են մեկ կամ մի քանի հայազգի թեկնածուներ: Օրինակ՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորության թեկնածուների թվում են նաեւ հայկական արմատներ ունեցող Մելքոն Քարաքյոսեն, Թաթյոս Բեբեքը, Մարգար Եսայանը, Ջերրի Խրիմյանը եւ Պետրոս Շիրինօղլուն: Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» կողմից առաջադրվելու է ազգությամբ հայ Արեւ Ջեբեջիի թեկնածությունը, իսկ մեկ այլ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության ցուցակով էլ առաջադրվելու է Գեղամ Կարապետյանը:

Քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանն էլ առաջարկվել է Ստամբուլի հայկական համայնքի ներկայացուցիչնե-րից ընդունել եւ առաջադրել Հայկո Բաղդատի թեկնածությունը:
«Եթե հայկական համայնքի անդամների ու կուսակցությունների միջեւ փոխհամաձայնությունը ստացվի, ապա բավականին մեծ հավանականութ-յուն կլինի, որ 45 տարվա դադարից հետ հայկական ծագումով պատգամավորները դարձյալ մուտք կգործեն խորհրդարան»,- գրում են զլմ-ները:
Պաշտոնական տվյալներով՝ հանրապետական Թուրքիայի պատմության ընթացքում պատգամավոր են ընտրվել 23 ոչ մահմեդականներ՝ 8 հրեա, 8 հույն, 6 հայ եւ մեկ թուրք ուղղափառ: Թուրքիայի խորհրդարանի առաջին հայ պատգամավորը եղել է Պերճ Թյուրքերը (Քերեսթեջյան), ով օրենսդրա-կան գործունեություն է ծավալել 1935-1946թթ.: Իսկ մեջլիսում պաշտոնավարած վերջին հայ պատգամավորը եղել է Պերճ Սադաք Թուրանը 1961-1964թթ.: Հետագայում եւս առաջադրվել են պատգամավորության հայազգի թեկնածուներ, սակայն նրանցից ոչ մեկին չի հաջողվել ընտրվել, քանի որ տվյալ կուսակցությունը չի կարողացել հաղթահարել 10%-ի շեմը:

Վահագն Նանյան

Ցեղասպանությունը գերտերությունների քաղաքականության հետեւանք է

Արեւմտյան Հայաստանի նոր ձեւավորված կառավարությունը հաղորդագրություն է տարածել՝ բարձրաձայնելով հայության պահանջատիրության մա-սին. «Արեւմտյան Հայաստանի նկատմամբ բնիկ ժողովրդի՝ հայության պահանջատիրությունը, որպես այդպիսին, մեր իրականության մեջ կոր-ցրել էր իր տեղը: Եվ տասնամյակներ շարունակ հայ ժողովրդի պահանջատիրությունը տարբեր քաղաքական ճնշումների ազդեցությամբ վերածվեց մշուշապատ մի գործընթացի՝ միայն որպես ցեղասպանության ճանաչման քաղաքական խնդիր»: Կառավարությունը համոզված է, որ քաղաքական իրակա-նությունում ինչպես ներսում, այնպես էլ դրսում, այսօր Արեւմտյան Հայաստանի հիմնախնդիրն ընկալվում է մասնավոր դրսեւորումնե-րում՝ ընդամենը որպես ապահովագրական ընկերություններին ուղղված դատական հայցեր:
Իսկ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը մատուցվում է որպես միակ բացարձակ ճշմարտություն, անտեսվում է, որ ցեղաս-պանությունը հայության նկատմամբ գերտերությունների որդեգրած քաղաքականության ողբերգական հետեւանք է:
«Վաղուց արդեն ժամանակն է զգացական դաշտից տեղափոխվել միջազգային իրավունքի հարթություն եւ պահանջատիրությունը բխեցնել միջազ-գայնորեն հայտնի իրավական վճիռներից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Արտակ Հայոցյան

Կոսովոն Արցախ չէ, բայց… Սերբիան Հայաստան է, տիկի՛ն Յովանովիչ

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը ԵՊՀ-ում Կոսովոյի ու Արցախի հակամարտությունների տարբերությունների ու դրանց ինքնո-րոշման իրավունքի վերաբերյալ միջազգային հանրության որդեգրած տարբեր դիրքորոշումների մասին քննարկման ժամանակ ասել է, թե «Յուրաքանչյուր հակամարտություն առանձնահատուկ է ու իր բնույթով եզակի», եւ հիշեցրել է, որ Կոսովոն գտնվում էր ՄԱԿ-ի պաշտպանութ-յան ներքո, իսկ ԼՂՀ-ն՝ ոչ: «Այդ երկու հակամարտությունները տարբեր են… ցանկացած հակամարտություն, ցանկացած բանակցություն առանձնահա-տուկ է՝ ելնելով պատմական առանձնահատկություններից, ի հայտ գալուց եւ այլն. բանակցողների համար առավել կարեւոր է այն, որ պետք չէ ֆիքսվել, թե այս խնդիրը շատ նման է Կոսովոյին, պետք է վերցնել այդ մոդելը: Դա իրական խնդրից ուշադրությունը շեղում է»,- նշել է դես-պանը եւ կածիք հայտնել, որ ԼՂ-ի խնդիրը միայն քաղաքական լուծում կարող է ունենալ, ճիշտ ուղին  բանակցություններն են, «որի պարագա-յում կլինեն փոխզիջումներ երկու երկրների կողմից: Եթե չկարողանան պաշտպանել լուծումը, ապա դա չի կարող տեւական լինել»:
Տիկին դեսպանը մի բան է «մոռացել» նշել, որ «ելնելով պատմական առանձնահատկություններից, ի հ
այտ գալուց եւ այլն»-ի տեսակետից, Արցախը մի առանձնահատուկ, եզակի դեպք է եւ ԼՂՀ-ն՝ պատմական, իրավական ու «այլ» տեսակետներից վաղուց պետք է ճանաչվեր ՄԱԿ-ի կողմից, որի թելադրող ուժերից մեկն էլ հենց ԱՄՆ-ն է…

Իսկ Կոսովոյի անկախությունը՝ պարզապես Սերբիայի պատմական տարածքի մասնատում էր, որը կատարվեց ՄԱԿ-ի բացահայտ թողտվությամբ: Կատարվեց այնժամ, երբ Արցախի անկախության հարցում նույն ՄԱԿ-ը աղաղակում է տարածքային անձեռնմխելիության իրավունքից…
Ուստի՝ մեզ համար էլ զարմանալի է, որ կան հայեր անգամ, որ Արցախ-ԼՂՀ-ի հարցում համեմատություն են անում Կոսովոյի խնդրի հետ:
Դրանք լրիվ հակադիր ծայրեր են՝ Արցախը վերամիավորվել է մայր երկրին՝ Հայաստանին, իսկ Կոսովոն օտարվել է մայր երկրից՝ Սերբիայից:
Հիշեցնենք՝ Արցախին Ադրբեջանն էր զավթել, իսկ Կոսովոյի հանդեպ Ալբանիայի ախորժակն է բորբոքվել…

Արման Դավթյան       

«Լուսանցք» թիվ 8 (184), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.