Սուրեն Այվազյանը բացառիկ եւ անզուգական դեմք է հայագիտության ոլորտում, որն ամբողջապես թիրախային ասպարեզ է եւ խեղաթյու-րումների ու կեղծարարությունների առարկա: Նա հայկական տոհմիկ մտածողության եւ Հայոց քաղաքակրթությունն իր մեջ կրող հետազոտող էր: Հարգանքի եւ ակնածանքի արժանի անվանի գիտնականը, փաստորեն, գրեթե մենակ մղում էր հայեցակարգային անզիջում պայքար մեր հակառակորդ-ների եւ թշնամիների դեմ՝ քանիցս հաղթելով ու բարձր պահելով իր աստվածազարմ ազգի պատիվը:
Այվազյանի գիտական ծանրակշիռ վաստակը, սակավ բացառությամբ, բացարձակապես չընկալվեց եւ չգնահատվեց գիտական շրջանակներում: Եվ դա բնական է. չէ՞ որ ՀՀ-ի գիտական միջավայրը հիվանդ է, օտար հայեցակարգերին եւ հակահայկական պատկերացումներին գերի: Նրան ճիշտ են հասկանում եւ բարձր գնահա-տում ազգային անխաթար աշխարհայացք ունեցող գիտնականները ու հանրության լայն շերտերը:
Այվազյանը մասնագիտությամբ հանքաբան էր, հանքաբանական գիտությունների թեկնածու: Հենց մասնագիտական իր գործունեությունն էլ խթան դարձավ այն բանի համար, որպեսզի ապագա գիտնականը խորապես ճանաչի Հայկական լեռնաշխարհը եւ հայ տեսակը՝ հայամարդու կերպարը:
Սուրեն Միքայելի Այվազյանը ծնվել է Թիֆլիսում՝ 1933թ. օգոստոսի 4-ին: Հայրը՝ Միքայել Սողոմոնի Այվազյանը, «Սովետական Վրաստան» թերթի գլխավոր խմբագրի տեղակալն էր, իսկ մայրը՝ Վարդիթեր Պետրոսի Հեքեքյանը, նշանավոր կոպոզիտոր Ռոմանոս Մելիքյանի աշակերտու-հին էր:
Նա պրոֆեսոր էր, Ռուսաստանի բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մոնրեալի ¥Կանադա¤ ակադեմիայի ու Հայկական տեխնո-լոգիական ակադեմիայի իսկական անդամ, Էներգետիկ ինվերսիաների միջազգային ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս, Պետական մրցանակների դափնեկիր ¥1961թ., 1968թ.¤, Չիժեւսկու անվան ոսկե մեդալակիր ¥2006թ.¤ եւ Մոսկվայի իրավաբանական նոր ինստիտուտի Երեւանի մասնաճյուղի ոսկե մե-դալակիր ¥2007թ.¤:
Նա դեռ 1968-1971թթ. ապացուցել է, որ Հայկական լեռնաշխարհը հնդեվրոպացիների ¥իմա՝ արիացիների – Ռ.Ն.¤ նախահայրենիքն է: 1980թ. կազմել է «Հայաստանի պատմական քարտեզներ» ատլասը ¥50 քարտեզ¤, որը ներառում է մ.թ.ա. 2107- մ.թ. 428թթ.: Սա քարտեզագիտական բավականին ծան-րակշիռ աշխատանք է: 1978-1989թթ. ղեկավարել է «Ղարաբաղ» կոմիտեն, կազմակերպել է Երեւանի 1988թ. փետրվարի 20-ի հանրահավաքը՝ նվիրված ԼՂ-ի միավորմանը Հայաստանին: 1989թ. Ղարաբաղ զենք տեղափոխելու մեղադրանքով ձերբակալվել է եւ մոտ 3 տարի անցկացրել է բանտում ¥նաեւ ԽՍՀՄ ՊԱԿ-ի Լեֆորտովոյի մեկուսարանում¤:
Սուրեն Այվազյանը Վլադիմիր Ռիբինի «Արարման վարկածը» ֆանտաստիկ վեպի հերոսի նախատիպն է: Հեղինակը նրան անվանել է «XX դարի վերջին քառորդի մեծագույն գիտնականը»:
Ինչպես տեսնում ենք՝ նա մեծ ընդգրկումների եւ գիտական լայնահուն հետաքրրքությունների տեր գիտնական էր ու բնությունից օժտված էր բազում շնորհներով: Ապշեցուցիչ եւ զարմանալի են Ս. Այվազյանի հետազոտությունները:
Այսպես, նա նորովի ու լրջմիտ քննության է ենթարկել մարդկային ժամանակակից քաղաքակրթության ծագումը եւ հիմնախնդիրները: Ըստ ան-խոնջ գիտնականի դիտարկումների՝ Նիբիրու նորահայտ մոլորակը մարդկության բնօրրանն է: Խնդիրն այն է, որ ամերիկացի աստղագետ Ջոզեֆ Բրեյդին ¥Կալիֆոռնիայի համալսարան¤ 1972թ. հայտնաբերեց Արեւային համակարգի 10-րդ մոլորակը՝ Նիբիրուն: Ուշագրավ է այն հանգաման-քը, որ Հայկական լեռնաշխարհի բնիկները՝ շումերները, մ.թ.ա. V-IV հազարամյակներում երկնային այդ մարմինը անվանում էին Մարդուկ Աստծու անունով ¥հայերեն «մարդ» բառից¤: Վերջիններս աստղագիտական դիտարկումներ էին կատարել եւ պարզել, որ այն Արեւի շուրջ պտտվում էր 3600 տարվա ընթացքում:
Շումերները նաեւ հայտնում են, որ Նիբիրուի տիրակալը Անուն էր ¥հայերեն «ան» բառից՝ «այնկողմյան մարդ»¤: Սուրեն Այվազյանը հան-գել է կարեւոր եզրակացության. 30 հազ. տարի առաջ այդ մոլորակի բնակիչները ժամանել են Հայկ
ական լեռնաշխարհ եւ այստեղ հիմնել արմե-նոիդների ¥այն է՝ արիացիների¤ քաղաքակրթությունը: Այլմոլորակայինները տիրապետում էին ոսկու եւ օգտակար այլ հանածոների արդյու-նահանման գիտելիքների: Օրինակ՝ նմանօրինակ‘վաղնջական հանքավայրերի շահագործման հետքեր կան Հարավաֆրիկյան Հանրապետության տարածքում:
Ուշագրավ է այն, որ դարձյալ ըստ շումերների՝ մարդու արարման գործողությունը կապված է «Ադամի», այսինքն՝ «Ադամայ» «Երկիր», «երկրացի» նշանակությամբ: Իսկ «Ադամ» անվանումում ¥«ադա»+«ամ»¤ առկա է հայերեն «ադա»՝ «մարդ» արմատը եւ հայկական անվանակերտ մասնիկը:
Ըստ շումերների հավաստման՝ մարդու արարչագործությունը կապվում է «աստվածային» ¥«այլմոլորակային»¤ եւ «երկրային» բաղադրիչների միախառնման հետ: Այս առումով ուշադրության արժանի է այն, որ Էնկի Աստծու մշակութային կենտրոնի խորհրդապատկերը պատկերում է միահ-յուսված ԴՆԹ-ների կառուցվածքի մոդելը: Այսպիսով, արմենոիդային նոր ցեղի ստեղծումը առնչվում է Հայկական լեռնաշխարհի տեղաբնիկ հա-յերի եւ Նիբիրու-Մարդուկ մոլորակի բնակիչների ԴՆԹ-ների հետ:
Այլմոլորակայինները որպես «օգնական» վերցնում են հայուհի մի երիտասարդ ու գեղեցիկ աղջկա՝ Նինտի անունով ¥«կյանք տվող կին»¤: Ժամա-նակին այդ անունը դառնում է «Մամի» ¥«Մամ» հայերեն նշանակում է «նախածին մայրիկ»,«տատիկ»¤: Շումերների էզոթերիկ տվյալներով՝ բեղմնավորված ձվաբջիջը զետեղվել է «Նինտի կամ Մամի Աստվածուհու» մարմնի մեջ: Հղիությունը տեւել է երկար եւ կեսարյան հատումով ծնվել է առաջին մարդը՝ «Ադամը»:
Այս կարեւոր տեղեկատվությունը անվանի գիտնականը սերտորեն դիտարկում է Երկիր մոլորակի մոտակա զարգացումների հետ: Այսպես, ամենայն հավա-նականությամբ 2012թ. Նիբիրու մոլորակը կանցնի Երկրին մոտ ուղեծրով, որը կհանգեցնի մագնիսական բեւեռների տեղափոխմանը, երկրաշար-ժերի, հրաբուխների ժայթքման, ջրհեղեղների եւ կլիմայի փոփոխության: Ըստ Մայայի արեւային օրացույցի՝ 2012 թ. դեկտեմբերի 21-ին ավարտվում է «Հինգերորդ արեւի» դարաշրջանը եւ սկսվում է «Վեցերորդ արեւի» շրջանը: Դրա հետ կապված՝ արմատապես կփոխվեն մարդկային հասա-րակությունը, գիտությունը, կհաստատվի արժեքային այլ համակարգ:
Սուրեն Այվազյանը հանրագիտակ եւ խորագետ գիտնական էր ու խորությամբ ուսումնասիրել էր Հայոց քաղաքակրթությունը՝ չնայած նրա առջեւ մշտապես ստեղծվող բազում խոչ ու խութերին: Գիտական ցնցող հայտնագործություն եւ իսկական սխրանք էր, այսպես կոչված, «Ուրարտու» պե-տության հիմնախնդրի համալիր եւ նորովի քննությունը: 1959թ. բազմահմուտ հետազոտողը վերծանեց «ուրարտական» սեպագիրը՝ այն կարդա-լով վաղնջական գրաբարով: Այս խիզախ եղանակով նա հիմնովին խարխլեց մեր ռազմավարական թշնամիների հերյուրած «Ուրարտու» կեղծ գիտական հա-յեցակարգը: Պարզվում է, որ նման պետություն ընդհանրապես գոյություն չի ունեցել: Հետեւաբար, երիցս իրավացի են Քերթողահայր Մով-սես Խորենացին եւ պատմաբան Միքայել Չամչյանը. Հայոց պետությունը առնվազն մ.թ.ա. 2107թ. հիմնել է կեսար Հայկը, ով սկզբնավորել է Հայկազունի աստվածազարմ տոհմը:
Այդ վերծանությունը բացահայտում էր գիտական հրեշավոր կեղծիքների երկարաձիգ շղթան եւ հնագույն պատմության կեղծարարությունները: Ոչ ոք չէր ցանկանում տպագրել այդ աշխատությունը: Այվազյանի գիտական վաստակը գնահատում եւ աջակցում է մեծ երկրաբան, ակադեմիկոս Կոնստանտին Պաֆենգալդը: Շուտով լույս է տեսնում նրա «ՀՈրՔՌՒՐՏՉՍՈ ՈՐՎÿվրՍՏռ ՍսՌվՏտՌրՌ» գիրքը:
Ս. Այվազյանի կատարած գիտական սխրանքը դրվատանքի է արժանի եւ համազոր էր Տրոյան հայտնաբերողի՝ Շլիմանի մեծագործությանը: Նա հայկական սեպագրի վերծանման հիմքում դրել էր հնչյունաբանական համապատասխանությունների սկզբունքը, այսինքն՝ հայերենի հնչյունները եւ դրանց կապակցությունները համեմատվել են սեպագիր նշանների հետ: Արդյունքներն ապշեցուցիչ էին: Նման մեթոդով գիտնականը, այսպես կոչված, ուրարտերեն բնագրերում գտավ 550 հայերեն բառ՝ ապացուցելով «ուրարտերենի» եւ հայերենի նույնականությունը: Սա անուրանալի եւ մեծարժեք ծառայություն էր հայագիտությանը: Իսկ նախկինում «մասնագետները» Արարատյան կամ Վանի թագավորության սեպագրերը կարդում էին ասուրերեն՝ աղավաղելով հայերեն բառերի իմաստները:
1963թ. պրպտուն հետազոտողը Մեծամորի պեղումների ժամանակ հայտնաբերեց հայկական գաղափարագրերը, որոնք նա համեմատեց Մատենադարանի հայկական ձեռագրերի գաղափարական նշանների հետ: Պարզվեց, որ դրանք լեզվական նույն իրողություններն են: Դեռ ավելին. Ս. Այվազյանը պար-զեց, որ հիքսոսները ¥այն է՝ հայերը¤ ստեղծել են մարդկության համար գաղափարագրային առաջին այբուբենը: Նա մեր նորօրյա առաքյալն էր, քանի որ մեզ էր ներկայացնում Հայոց քաղաքակրթությունը: Այսպես, Մեծամորում հայտնաբերեց մ.թ.ա. III-I հազարամյակների հանքամե-տաղագործական կենտրոնը եւ աստղադիտարանը: Հնագիտական նմանօրինակ գտածոները հսկայական արժեք ունեն մեզ համար, քանի որ փաստում են
Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական կենտրոն լինելը եւ լուրջ հակահարված են մեր հակառակորդներին:
Անխոնջ գիտնականը նաեւ քաղաքական անձնվեր գործիչ էր եւ Արցախյան շարժման երեւելի դեմքերից մեկը: Նա «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարն էր: Բանտում անցկացրած դաժան փորձությունները չընկճեցին նրան, այլ կոփեցին հետագա քայլերի համար: Ամեն դեպքում այդ հալածանքները բացա-սական ազդեցություն ունեցան նրա առողջության վրա: Այվազյանը ներկայացնում էր Արցախյան շարժման ազգայնական թեւը:
Այվազյանին բնորոշ էին պարկեշտությունը, ազնվությունը եւ խիզախությունը: Նա չվախեցավ եւ բացեիբաց հայտարարեց, որ 1988թ. Սպի-տակի երկրաշարժը արհեստական ծագում ուներ եւ կազմակերպել էր ԽՍՀՄ հանցավոր վարչակազմը: Դա, փաստորեն, երկրաբանական զենք էր, որի կիրառ-մամբ փորձեցին մեզ պատժել մեծ ընդգրկում ստացած ազգային-ազատագրական շարժման համար: Եղան նաեւ այլ գիտնականների նմանօրինակ հրապարա-կումներ, որոնք եւս հակված էին այդպիսի գնահատականների: Այնպես որ, փաստն ինքնին խոսուն է եւ սթափեցնող նշանակություն ունի մեզ համար: Չէ՞ որ ապագայում եւս մեր հակառակորդները կարող են մեզ լուրջ հարված հասցնել:
Մեծ է Ս. Այվազյանի դերը հայոց պատմության կեղծարարությունների եւ նենգափոխությունների հարցում հակաքարոզչություն մղելու բնագավառում: Օրինակ՝ նա անողոք մերկացրել է վրացական եւ ադրբեջանական պատմաշինարարական քայլերը, որոնք անպատիժ կողոպտում են Հայոց քա-ղաքակրթության հարուստ գանձարանը: Նա համարձակ դիտարկմամբ հանրությանը ներկայացրել է վրացիների եւ ադրբեջանցիների սպառողական եւ կեղծ էությունը եւ այդ պետությունների անհեռանկար ճակատագիրը:
Հարուստ ներաշխարհով եւ ստեղծագործական շռայլ շնորհներով օժտված Ս. Այվազյանը նաեւ գրող էր ու գեղագետ: Հեղինակ է բանաստեղծություննե-րի, դրամաների, պատմավեպերի եւ այլն, որոնք ունեն գեղարվեստական անուրանալի արժեք: Ընդհանրապես, նա կյանքն ապրում էր իմաստավորված ու պարտքի գիտակցությամբ: Նրա գրչին են պատկանում 300 գիտական աշխատանք, այդ թվում՝ 36 մենագրություն, որոնք վերաբերում են գիտության եւ տեխնիկայի տարբեր բնագավառների ¥աստղաֆիզիկա, ֆիզիկա, մեխանիկա, լեզվաբանություն, հնագիտություն, պատմություն եւն¤: Հետաքրքիր է, որ Այվազյանը բազմիցս պարգեւատրվել է ԽՍՀՄ եւ ՌԴ շքանշաններով ու մեդալներով:
Նա իր մահկանացուն կնքել է 2009թ. սեպտեմբերի 11-ին՝ անկատար թողնելով բազմաթիվ մտահղացումներ եւ ծրագրեր:
Ս. Այվազյանի ստացած բազմաթիվ պարգեւներից առավել հիշարժանը 2010թ. ԼՂՀ նախագահի շնորհած «Երախտագիտություն» մեդալն է՝ Արցախի ազա-տագրմանը իր մատուցած մեծ ծառայությունների համար: Հետաքրքիր է՝ ե՞րբ նա իր արժանի գնահատականը կստանա ՀՀ-ում: Հույս ունենք, որ ի վերջո արդարացի կգնահատվի նրա հսկայական ավանդը գիտության եւ քարոզչության գործում:
Ռուբեն Նահատակյան
«Լուսանցք» թիվ 9 (185), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



