Որ զերծ մնանք օտարների պարտադրանքից
Երկպալատ խորհրդարան՝ համահայկակա՛ն Սահմանադրության ընդունմամբ
ՀՀ խորհրդարանը երկպալատանի դարձնելու մտադրությունը դեռ պետք է քննարկվի, այն դեռեւս խոսակցային վիճակում է: Նման փոփոխության համար դեռ պետք է սահմանադրական բարեփոխումներ իրականացվեն:
Հիշեցնենք, որ այս թեման թարմացավ, երբ վերջերս Կալիֆոռնիայում (ԱՄՆ) սփյուռքահայերի հետ հանդիպման ժամանակ ՀՀ սփյուռքի նա-խարար Հրանուշ Հակոբյանը հայտարարեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մտադրություն ունի Սահմանադրության փոփոխությամբ խորհրդա-րանը դարձնել երկպալատանի՝ հնարավորություն ընձեռելով խորհրդարանի վերին պալատի կազմում ընդգրկելու նաեւ աշխարհասփյուռ մեր ազգի ներկայացուցիչներին՝ այդպիսով աշխարհասփյուռ հայությանը մասնակից դարձնելով նաեւ մեր երկրի պետական կառավարմանը:
Այնպես որ, ժամանակավրեպ է այն կարծիքը, թե «Սփյուռքը ներկայացված կլինի Հայաստանի Սենատում»: Հայկական աշխարհում լուրն արագ տարածվեց, իսկ արձագանքը միանշանակ չէր: Իշխանամետ շրջանակները մեծ ոգեւորությամբ ողջունեցին այս առաջարկը, մինչդեռ ընդդիմադիրների մեծ մասը հիմնականում քննադատեցին այն:
Ինչեւէ, քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք պետք է հաշվի առնվեն անհատների, կազմակերպությունների եւ կառավարության պաշտոնյաների կողմից, նախքան ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելն ու Սենատ ստեղծելը: Նման հարցադրումներով հանդես եկավ նաեւ «Կա-լիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:
Այդ հարցերից ներկայացնում ենք ստորեւ, որոնք առ այսօր պատասխաններ են պահանջում.¡¡
– Արդյո՞ք ՀՀ քաղաքացիները գոհ կլինեն իրենց օրենսդիր մարմնում Սփյուռքի հայերի ներկայությունից, թե՞ կդիտեն որպես օտա-րերկրյա քաղաքացիներ, չնայած նրանց հայ լինելուն, որոնք միջամտում են իրենց ներքին գործերին:
– Արդյո՞ք ՀՀ կառավարության կողմից Սփյուռքի ընտրված ներկայացուցիչների ընդգրկումը Սենատում չի դիտվի որպես Սփյուռքի վրա ՀՀ իշխանությունների անհարկի ազդեցության փորձ:
– Ինչո՞ւ չի կարելի Սփյուռքի հայերին ընդգրկվել գոյություն ունեցող Խորհրդարանում Սենատ ստեղծելու փոխարեն:
– Ինչպիսի՞ն կլինի Սենատի օրենսդրական լիազորությունը, եւ այն ինչո՞վ կտարբերվի գործող Խորհրդարանից:
– Քանի որ հայերի մեծամասնությունը բնակվում է ՀՀ սահմաններից դուրս, արդյո՞ք առաջարկվող Սենատը բաղկացած կլինի ավելի շատ Սփյուռ-քի ներկայացուցիչներից, քան հայաստանցիներից:
– Ինչպե՞ս են ընտրվելու սենատորները: Արդյո՞ք նրանք ընտրվելու են հասարակության, թե՞ նշանակվելու են կառավարության կամ խոշոր կազմա-կերպությունների կողմից: Եթե նրանք ընտրվելու են, ապա ինչպիսի՞ն է լինելու ընտրողների եւ թեկնածուների ընտրական արարողակարգը, ո՞վ է սահմանելու չափանիշները, եւ ո՞վ է կազմակերպելու ընտրությունները:
– Այն դեպքում, երբ որոշվի, որ սենատորները պետք է ընտրվեն, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն ազատ եւ արդար ընտրությունների անցկա-ցումն ապահովելու համար:
– Արդյո՞ք կարող են Սփյուռքի սենատորները պահպանել իրենց ներկա քաղաքացիությունը, ընդունել երկքաղաքացիություն, թե՞ ստիպված են հրաժարվել օտարերկրյա քաղաքացիությունից:
– Արդյո՞ք Սփյուռքի անդամները պարտավոր են տեղափոխվել Հայաստան՝ մշտական նստաշրջաններին մասնակցելու համար, թե՞ նրանք պետք է ՀՀ գան կարճ ժամանակահատվածների համար՝ մասնակցելու միայն համահայկական հարցերին նվիրված ժողովներին:
– Կա՞ն արդյոք ծրագրեր՝ համեմատական ուսումնասիրություն անելու օտար երկրների օրենսդիր մարմինների մեջ այլ ժողովուրդների սփյուռքերի ներկայացուցիչների մասնակցության մասին:
– Արդյո՞ք Սփյուռքի անկախությունն ու Հայաստանի ինքնիշխանությունը պահպանելու համար ավելի նպատակահարմար չէր լինի ստեղծել Սփյուռքի առանձին կառույց, ինչպես ես առաջարկել էի անցյալ տարվա նոյեմբերին, Հարավային Կալիֆոռնիայում կայացած համաժողովի ժամա-նակ: Ամբողջ աշխարհի հայկական համայնքները կընտրեին իրենց ներկայացուցիչներին համահայկական կառույցում, որն էլ հետագայում պատ-վիրակներ կընտրեր իր շարքերից՝ ՀՀ օրենսդիր մարմնի աշխատանքներին
մասնակցելու համար:
Ուրախալի է, որ ՀՀ կառավարությունը վերջիվերջո ընդունեց Սփյուռքի հայերին համահայկական որոշումներ կայացնելու գործընթացնե-րում եւ կառույցներում ընդգրկելու անհաժեշտությունը: Սակայն նախքան վճիռ կայացնելը, ճիշտ կլինի սպասել ու տեսնել, թե ՀՀ ղեկավար-ներն ինչ մտադրություն ունեն՝ Սփյուռքի ներկայացուցչությունն առաջարկելով այսպես կոչված նոր Սենատում:
Վերջնական որոշումը միանշանակ պետք է բխի համահայկական շահերից: Իսկ այդ շահերն ըստ ազգայնականների, Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) տեսության՝ ասում են, որ պետք է ընդունվի Համահայկական Սահմանադրություն, որը պետք է որպես օրենք ընդունվի ավելի քան 100 երկրներում բնակվող շուրջ 15 մլն. հայերի համար:
Հայ արիները կարծում են, որ ՀՀ-ում գործող օրենքներն այսպես թե այնպես պետք է անհապաղ վերանայվեն, համապատասխանեցվեն մեր պատմա-ար-ժեքային համակարգին ու հայկական ինքնությանն ու էությանը, բարոյահոգեբանական նկարագրին: Պետք է կատարվի հայկական ավանդական ու բարոյական չափանիշների, կացութաձեւի վերաարժեվորում, դրանց արդիականացում եւ պարտադիր կիրառում բոլոր ոլորտներում:
Հայրենիք-Սփյուռք կապերի հետեւողական ամրապնդմանը զուգահեռ հայոց պետության կողմից պետք է իրականացվի համահայկական քաղաքակա-նություն, որին պետք է նպաստեն սփյուռքյան բոլոր կառույցները՝ ի շահ Հայաստանի զորացման եւ վերամիավորման: Հայահավաքի ու հողա-հավաքի ռազմավարության ծրագրավորում եւ իրականացում պետք է լինի…
ՀԱՄ-ն առաջարկել է ստեղծել նաեւ համահայկական քարոզչական ու տեղեկատվական-վերլուծական կենտրոն, պաշտպանական միասնական կառույցներ…
Այս ամենն, իհարկե, պետք է ամրագրվի Համահայկական Սահմանադրությունում, որը հայ ազգի ինքնատիպությունն ու առաքելությունը խաթա-րող, մարդկային, ընտանեկան եւ հանրային հարաբերությունների խորքը թափանցած օտար ու մեր էությանը անհարիր երեւույթները պիտի իսպառ մերժի: Պետք է հաստատի հայոց բարոյահոգեբանական ու ավանդական հիմքի վրա զարգացող արժեքներ եւ առաջադրի ու գործադրի հայոց ազգա-յին գաղափարախոսության եւ դրանից բխող-սնվող ազգային ու պետական քաղաքականության, անվտանգության, ռազմա-պաշտպանական հայեցակարգեր:
Շուրջ 15 մլն.-անոց հայության ընդամենը 3-4 մլն.-ն է Հայաստանում եւ ի՞նչ կլինի, եթե օտար երկրներում՝ դրանց օրենքների պար-տադրանքի տակ հայտնված ավելի քան 10 մլն. հայերը իրավունքներ ունենան Հայաստանում… Սփյուռքահայերը նաեւ այլ երկրների քաղաքացի-ներ են եւ հատկապես հզոր երկրներում մեծ թիվ են կազմում: 2,5 մլն. ռուսաստանահայերը, 1,5 մլն. ամերիկահայերը եւ ավելի քան 1 մլն. եվրոպահայերը ՀՀ-ին կարող են պարզապես ամեն բան թելադրել… Եթե չլինի Համահայկական Սահմանադրություն՝ համահայկական իրա-վունքներով ու պարտավորություններով:
Այս մասին են նշել հայ արիները եւ հավելել, որ Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները բոլոր ոլորտներում պետք է զարգանան հա-մաչափ ու փոխշահավետ՝ իհարկե, առաջնայինը հայոց պետականության հզորացման ու հայության բարգավաճման նպատակը դնելով, քանզի առանց Հա-յաստանի Սփյուռքը երկար չի գոյատեւի: Աշխարհի շուրջ 110 պետությունում հայեր են բնակվում, որոնք ունեն որոշակի դիրք ու դեր այդ երկրներում ու կարող են հրաշալի միջնորդներ լինել ՀՀ արտաքին քաղաքականության մեջ, եթե Համայն Հայության Հայրենիքը վճռականորեն պաշտպանի աշխարհասփյուռ հայության իրավական, սոցիալական, մարդկային ու ազգային իրավունքները: Ուստի՝ Հայրենիք-Սփյուռք համագործակցությունը պիտի լինի ճշմարիտ ու անշահախնդիր: Համատեղ պիտի ստեղծել համահայկական տարաբնույթ կառույցներ (պետական համակարգում, հասարակական-քաղաքական, բարեգործական, ընկերային-տնտեսական, դրամական-վարկային, գիտական-մշակութային, կրթական-մարզական եւ այլ ոլորտներում), որոնք կնպատակաուղղեն ու կզորեղացնեն Հայաստան-Սփյուռք կապերը, պետք է ստեղծել նաեւ համահայկական անվտանգութ-յան ու պաշտպանական կառույցներ, համահայկական միացյալ բանակ: Հատկապես կարեւոր են ռազմավարական հեռանկարային ծրագրերի մշակումն ու ի-րականացումը, որոնց ներդրմամբ օժանդակություն կցուցաբերվի համայն հայությանը՝ մոլորակի ցանկացած հատվածում, ցանկացած իրավիճակում:
Հայաստանի՝ համայն հայության տուն դառնալու առաքելությունը պետք է վերստին նպաստի հայերի հիմնական առաքելության վերահաստատմա-նը մեր տարածաշրջանում եւ, առհասարակ, մոլորակում…
Հայկ Թորգոմյան
«Լուսանցք» թիվ 9 (185), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



