Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

Չիր, չամիչով կարմիր լոբի

Բաղադրությունը
Կարմիր լոբի – 400 գ
հոնի չիր – 100 գ
աղ – 10 գ
նուշ – 75 գ
չամիչ – 50 գ

Պատրաստման եղանակը
Նախապես նուշի վրա եռացրած ջուր լցնել, կեղեւը հեռացնել, կտրատել:
Չամիչն ու չորացրած հոնը (եթե կորիզով է, հեռացնել), լվանալ, թողնել գոլ ջրի մեջ 10-15 րոպե:

Եփված կարմիր լոբին լցնել կաթսան, ավելացնել պատրաստած հոնը, նուշը եւ չամիչը, աղ անել վրան:
Հետո եփված լոբու ջրից 250 գրամ ավելացնել եւ տրորել՝ մինչեւ խյուս ստանալը:
Համի գաղտնիքը բացահայտեք ինքներդ:
Անուշ լինի:

* * *

Շաբաթվա մարզական կյանքից –

Գավաթային անակնկալներ
Ֆուտբոլի ֆեդերացիան հաստատեց ՀՀ գավաթի խաղարկության 1/2 եզրափակիչ փուլի հանդիպումների անցկացման ժամկետները: «Միկա»-«Բանանց» խաղը կանցկացվի ապրիլի 30-ին: Իսկ «Շիրակ»-«Ուլիս» խաղը տեղի կունենա ապրիլի 6-ին:
Պատասխան խաղերը կլինեն համապատասխանաբար ապրիլի 20-ին եւ 27-ին:
1/4-րդ եզրափակիչում մեծ անակնկալ գրանցվեց եւ նախորդ տարվա վերջին հորիզոնականում հանգրվանած (եւ ՀՖՖ որոշմամբ բարձրագույն խումբը չլքած) Գյումրիի «Շիրակ»-ը պայքարից դուրս հանեց ՀՀ բազմակի չեմպիոն ու գավաթակիր Երեւանի «Փյունիկ»-ին: Աշտարակի «Միկա»-ն հաղ-թեց Դիլիջանի «Իմպուլս»-ին, «Ուլիս»-ը՝ բարձրագույն խումբ վերադարձած մյուս երեւանյան թիմին՝ «Արարատ»-ին, իսկ Երեւանի «Բանան-ց»-ը՝ Կապանի «Գանձասար»-ին:

Վիճակահանության արդյունքները
Մարտի 14-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ ֆուտբոլի Եվրոպայի կանանց առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարի վի-ճակահանությունը: Հայաստանի կանանց հավաքականը ներկայացնում էր վերջին՝ 5-րդ զամբյուղը եւ վիճակահանության արդյունքում հայտնվեց 7-րդ խմբում, որի շրջանակներում կհանդիպի Դանիայի, Չեխիայի, Ավստրիայի եւ Պորտուգալիայի հավաքականների հետ:
Հանդիպումները կանցկացվեն շրջանաձեւ մրցակարգով: Մրցաշարը տեղի կունենա 2011թ. սեպտեմբերի 17-ից 2012թ. սեպտեմբերի 19-ն ընկած ժա-մանակահատվածում:

Մարտական կազմով
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մարտի 29-ից մինչեւ ապրիլի 3-ը Դորտմունդում (Գերմանիա) կայանալիք ըմբշա-մարտի Եվրոպայի առաջնությանը հանդես կգա ուժեղագույն կազմով: 55 կգ քաշային կարգում հանդես կգա 2008թ. օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի արծաթե ու բրոնզե մրցանակակիր, Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանը, 60 կգ-ում՝ Վահան Ջուհարյանը, 66 կգ՝ Սասուն Ղամբարյանը, 74 կգ՝ աշխարհի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, 84 կգ՝ Արթուր Շահինյանը, 96 կգ՝ Արթուր Ալեք-սանյանը, 120 կգ՝ Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Պատրիկեե-ւը:

Վերադարձան Թեհրանից
Իրանի Գում քաղաքում կայացած հունահռոմեական ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին միայն 1 մեդալ: 60 կգ քաշային կարգում Վահրամ Խաչատրյանը հասավ մինչեւ կիսաեզրափակիչ, որտեղ պարտվելով գրավեց 3-րդ տեղը: Նույն քաշում Արտակ Հարությունյանը, ինչպես նաեւ 55 կգ քաշային Ռոբերտ Կիրակոսյանը զբաղեցրին 5-րդ տեղը:

Անթալիա են մեկնել ձյուդոիստները
Թուրքիայի Անթալիա քաղաքում սկսվել է ձյուդոյի պատանիների Եվրոպայի գավաթի առաջնությունը: Մեր հավաքականը մասնակցում է ներկայա-ցուցչական կազմով: 30 պատանի ձյուդոիստներ հնարավորություն ունեն դրսեւորվելու Անթալիայի տատամիի վրա: Այս առաջնությանը նախապատ-րաստվելու համար մեր պատանիների ազգային հավաքականը անցկացրել է 2 ուսումնամարզական հավաքներ Ծաղկաձորում եւ Աբովյանում:
Պրահա կմեկնեն սամբիստները
Գյումրիի «Աշխատանքային ռեզերվներ» կազմակերպության մարզապալատում կայացավ 1993-1994թթ. ծնված պատանիների, ինչպեսեւ՝ 1991-1992թթ. ծնված երիտասարդների սամբոյի Հայաստանի 2011թ. առաջնությունը: Այս առաջնությունների արդյունքում ձեւավորվեցին ՀՀ հա-վաքականները, որոնք կներակայցնեն մեր երկիրը 2011թ. ապրիլի 14-18-ը՝ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայանալիք սամբոյի Եվրոպայի առաջնությանը:

Շախմատային մրցաշարեր –

Մոնակո
Մոնակոյում ավանդաբար անցկացվող շախմատի «Ամբեր» մրցաշարի 5-րդ փուլից հետո ընդհանուր հաշվարկով Լեւոն Արոնյանը 8  mիավորով առաջա-տարն է: Հնդիկ Վիշվանաթան Անանդը 6,5 միավորով 2-րդն է:
«Կույր» շախմատում մեր առաջատար շախմատիստն ունի  4 միավոր եւ առաջատարն է, նույնքան միավոր էլ ունի «Արագ» շախմատում եւ այստեղ էլ գլխավորում է աղյուսակ
ը::

Ռեյկյավիկ
Գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը (Բրազիլիա) Իսլանդիայի մայրաքաղաքում անցկացվող օփենում 8 հնարավորից վաստակել է 5,5 միա-վոր եւ 1 միավորով է հետ մնում առաջատարների խմբից:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 10 (186), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։