ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ «ԲԻԶՆԵՍ»-Ը ՀԵՌՈՒ ԵՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԻՑ
«Փակագիծ» թերթի գլխ. խմբագիր
Ագապի Հայկազունուն
Մենք հարկ չէինք համարի պատասխանել թերթում տպագրված «Հուսահատության ծիլերը չպետք է ջրել» հոդվածին («Փակագիծ, 08.03.2007թ., հադվածագիր Մանե Լիլոյան (եթե կա իրականում նման անուն-ազգանունով լրագրող)»), եթե մինչ այժմ որոշակի բարիդրացիական հարաբերություններ ձևավորված չլինեին մեր և «Փակագծի» միջև: Հարկ չէինք համարի, քանզի լրագրողը անչափ հեռու է ազգայնական դաշտի ինչպես որակական, այնպես էլ քանակական ճանաչողությունից, իսկ նրա դատողությունները պարզապես օրվա թեմա են… Վստահ ենք, որ չի էլ կարող ամբողջապես ու ճշտորեն թվարկել իր ասած ազգայնական կառույցների թվաքանակն ու անունները: Սա իր խնդիրն է… Մենք մեր քանակն ու գործը լավ գիտենք ու ոմանց նման ուռճացրած թվերի ու խոստումների, շահութաբեր առաջարկների գերին չենք:
Հայ ազգայնականների (այդ թվում՝ Հայ Արիական Միաբանության) հայտարարությունը ԱԺ ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ լոկ ցանկություն կամ ինչ-որ մեկի քմահաճույքը բավարարելու առօրյա հարց չէ: ՀՀ բնակչության աչքերի առջև, օրը ցերեկով խաբում, պայմանավորվում ու կաշառում-կաշառվում են իշխանական և որոշ «մշտական» ընդդիմադիր կուսակցություններ, բաժանվում են ընտրակաշառքներ, հավաքվում են անձնագրային տվյալներ, «մաքրվում» են հանձնաժողովները… Այս մասին ամեն օր գրում են թերթերը (նաև «Փակագիծը»), այդ ինչպես եղա՞վ, որ սա հուսահատություն չի առաջացնում, իսկ մեր հայտարարությունը հենված այս և այլ իրողությունների վրա՝ առաջացնում է: Այո’, մենք հրաժարվում են մասնակցել այդ թատրոնին, որին մաս են կազմում այն ուժերը, որոնց գովաբանությամբ զբաղվում են ԶԼՄ-ները, կլինեն դրանք իշխանական, թե ընդդիմադիր: ԶԼՄ-ների համար գուցե սա «բիզնես» է, ինչ-որ չափով էլ ժողովուրդն է «օգտվում» դրանից, բայց մեզ համար սա ստոր գործարք է և մենք հրաժարվում են նման խաղից, ու ասում ենք այն, ինչ մտածում ենք: Եթե ոմանց դուրը չի գալիս, ապա կարիք չկա անպայման «խորը» վերլուծություններ անել, պարզապես լավ հիշեք այս օրը: Իսկ մայիսի 12-ից հետո բոլորն են ասելու այն, ինչ ասում ենք մենք հիմա… Շատ չմնաց: Պարզապես կարիք չկա նախընտրական «բիզնես» անել ժողովրդին «հարիֆացնելու» հաշվին, սա գոնե մեր ձևը չէ…
Հայ ազգայնականները ընդդիմություն կոչված «աշխատավարձով» ապրող կուսակցական զանգվածի հետ գործ չունեն, մենք ոչ մեկի ջրաղացին (իշխանություն կամ ընդդիմություն) ջուր լցնելու նպատակ չունենք: Երբ հայ ազգայնականները խոսում են համակարգային փոփոխություններից, բարոյականույունից ու ազգային արժեքներից, նրանց քարկոծում են և’ իշխանավորները, և’ ընդդիմադիրները, քանզի երկուսն էլ նույն միջազգային կերակրատաշտից են օգտվում, սնվում… Երբ մենք պահանջում ենք խոսել ու մտածել հայորեն, ապրել հայորեն, ապա ընդդիմադիր կոչված վերոնշյալ զանգվածը իշխանություննեից առաջ ընկնելով, երկուստեք, սիրաշահում են եվրոպաներին, քվեարկելով աղանդավորական, անբարոյական ու ապազգային օրենքների օգտին:
Այո’, մենք դեմ ենք ինչպես նախընտրական թատրոնին մասնակցելուն, այնպես էլ իշխանություն-կեղծ ընդդիմություն անհեթեթ ու արդեն ծիծաղելի «հակամարտությանը» ծափահարելուն:
Շատ չմնաց…

Արմեն Ավետիսյան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ
Հ. Գ. – Շատերն էլ հույսները դրել են միջազգային դիտորդների վրա: Արդեն բարձրաձայն ասում են. «…Ա՜յ տեսե’ք, եթե հանկարծ այս անգամ էլ խախտում լինի, Արեւմուտքը չի ճանաչի ընտրության արդյունքները, ու իշխանությունը «կտա» ընդդիմադիրներին ու հիմա կարեւոր է, որ մասնակցենք, որ հետո բաժին ունենանք…»: Եվ սա շատ լրջորեն են ասում: Իսկ միջազգային դիտորդները, ամեն մեկը (կամ խումբը) իր երկրի շահերով պայմանավորված հայտարարություն կանի ու «ընդդիմության» միջոցով «ճնշելով», այնուհետեւ պայմանավորվելով «նորընտիր» իշխանությունների հետ «որոշակի ընտրախախտումների» առկայությամբ կճանաչի ՀՀ վարչախմբին: Իսկ ժողովուրդը էլի հուսախաբված ու ջարդված տուն կգնա: Մենք նախընտրում ենք չջարդել ժողովրդին, իսկ եթե իշխանությունները միայնակ գնային ընտրությունների, ապա պարզորոշ կերեւար սրանց ավատատիրական դեմքը: Ուրիշ բան, եթե ընդդիմությունը միավորված գնար ու միասնաբար վերցներ ԱԺ տեղերի գոնե 35-40%-ը, այ դա կդիտվեր հաղթանակ, ու ժողովրդական հավատի ալիքը այդ 40%-ը կկրկնապատկեր, կդարձներ 80%: Ներկայումս այդպես չէ, իսկ մենք «տունտունիկ» շա՜տ վաղուց չենք խաղում…
Հետաքրքիր մի դիտարկում էլ. գրեթե միեւնույն բովանդակությունն ունեն «Փակագիծ» թերթի եւ «Կենտրոն» հեռուստաընկերության վերլուծությունները հայ ազգայնականների հայտարարության մասին: Կռահում ե՞ք ում ձեռագիրը կարող է լինել…
«Հայ-Արինե
ր»