Հայկական ատոմակայանի կարեւորությունը… նաեւ… Չանտեսենք Արցախի սահմանային շփման գոտին

Տեսեք՝ հետ չգնանք

Ճիշտ են ասում՝ որ երկրում ինչ լինի, Հայաստանի անունը այսպես թե այնպես կա ու կա: Հիմա՝ ճապոնական դեպքերը: Հայաստանում արդեն հայ-հարայ է բարձրանում, թե՝ շու՛տ արեք, հայկական ատոմակայանը փակեք: Բայց ոչ ոք չի ուզում իրապես պատասխանել այն հարցին, թե ինչու: Կամ՝ հիշեցնել, թե ինչ եղավ, երբ մի անգամ արդեն փակեցինք ատոմակայանը: Կամ՝ ի՞նչ է նշանակում՝ վտանգավոր է: Եթե ճապոնական դեպքերից այդքան լավ դաս քաղող եք, ապա նորակառույցները սարքելիս ինչու՞ դաս չեք քաղում: Ի՞նչ է, նորակառույցի փլվելու հետեւանքով զոհերը զոհեր չե՞ն: Լավ, ասացինք՝ վտանգավոր է ու փակեցինք: Մոռանու՞մ ենք, որ Թուրքիան ուզում է ատոմակայան կառուցել: Այ, իրական վտանգը սա է: Թուր-քիան կունենա ԱԷԿ, մենք մերը հիմարաբար փակած կլինենք:

 Սա՞ ենք ուզում: Կամ՝ եթե վթարից ենք խոսում, ապա ի՞նչ տարբերություն. մեր ԱԷԿ-ը չգործի էլ, թուրքականի վթարից էլ չենք պրծնի: Այնպես որ, պետք է ճիշտ դասեր քաղել: Ճապոնիայի շենքերը երկրաշարժին, ցունա-միին, հրաբխին էլ են քիչ թե շատ դիմանում: Մեր շենքե՞րն ինչ եղան 1988-ին: Ի դեպ, մեր ԱԷԿ-ը դիմացավ այդ երկրաշարժին…
Թուրքերը հաստատ առիթը բաց չէին թողնի: Լուրեր տարածեցին, թե հայկական ատոմակայանը Եվրամիության եւ ԱՄՆ-ի կողմից դասվում է ամենավ-տանգավոր ատոմակայանների շարքում, որ ատոմակայանի 1-ին էներգաբլոկը չունի սեյսմակայունություն, բացակայում է միջուկային վառելի-քի պահուստավորման ավազանը եւ այլն:
Նախ՝ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն երբեւէ նման բան չեն ասել: Ավելին՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) երբեւէ Մեծամո-րի ատոմակայանի վերաբերյալ նման գնահատական չի տվել: Ատոմակայանի 1-ին էներգաբլոկը արդեն 22 տարի է՝ դադարեցրել է իր աշխատանքը, ռեակտո-րում միջուկային վառելիք չկա, իսկ էներգաբլոկը ունի  բավարար անվտանգության մակարդակ: 1-ին էներգաբլոկը անվտանգ է անգամ առավելագույն հաշ-վարկային երկրաշարժի ժամանակ:
Ինչ վերաբերում է թուրքական լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությանը, որ Հայաստանի ատոմակայանը չունի միջուկային վառելիքի պահպանության ավազան, դա, մեղմ ասած, անգրագիտություն է: Հայկական ատոմային էլկայանն ունի պահեստարան, որը կառուցվել է դեռեւս 2000 թ.՝ Ֆրանսիայի օգնությամբ ու ամերիկյան նախագծով: Ատոմակայանն ունի նաեւ չոր պահեստարաններ:
Փակագծերում մի բան էլ նշեմ՝ հետաքրքիր է, եթե այդքան դաս քաղող ենք, ապա ինչու՞ 1915-ից հետո դաս չքաղեցինք ու էլի ցեղասպանվե-ցինք: 301-ից հետո էլ դաս չքաղեցինք ու մեր երկրի հողերը անընդհատ տվեցինք ու տվեցինք: Լավ էր, որ գոնե Արցախը հետ բերեցինք… Դաս քաղողներիս տեսեք: Այնքան բարկացած էի, որ տնտեսականից այլ հարթություն տեղափոխվեցի:
Հիմա՝ 1988-ից հետո եթե դաս ենք քաղել, քանի՞ ամուր շենք ենք կառուցել: Բոլորին է հայտնի՝ ինչ վերահսկողություն է արվել: Աստված մի արասցե, որ թեկուզ մի թեթեւ ցնցում լինի…
Իսկ ՀԱԷԿ-ը ամուր է կառուցվել: ԽՍՀՄ օրոք, ինչ-ինչ, բայց ռազմավարական նշանակության օբյեկտների շինարարությունը ամենայն խստությամբ է վերահսկվել:

Աստղինե Քարամյան

Չանտեսենք շփման սահմանագիծը

«Հայաստանը մտնում է նախընտրական փուլ եւ կտրուկ քայլեր բանակցային գործընթացում դժվար թե արձանագրվեն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստի-տուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: «Որեւէ մեկը չէր էլ խոստացել, որ հեշտ կլինի»,- շարունակել է նա՝ անդրադառնալով Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման արդյունքներին ու, հատկապես, այն հանգամանքին, որ դիտարկումից հետո դարձյալ հերթական հայ զինվորն է սպանվել: Քաղաքագետը մատնանշել է այն, որ վերջին 2 տարվա ընթացքում ադրբեջանական ատիվացումը, հատկապես բանակցային գործընթացից առաջ կամ հետո, ու սադրիչ գործունեությունը շփման գծում սովորական են դարձել, ինչը կար-ծես դառնում է այն այցեքարտերից մեկը, որով այսօր «Ադրբեջանը ներկայանում է ոչ միայն Հայաստանի կամ Ղարաբաղի հետ հարաբերություն-ներում, այլ դրան ծանոթ են նաեւ աշխարհում»:
Քաղաքական որոշ շրջանակներում Սոչիի հանդիպման արդյունքները որակվեցին իբրեւ Ադրբեջանի վրա հերթական ճնշման հետեւանք, բայց մահ-վան ելքով միջադեպերը շփման գծում դրանից ամենեւին չպակասեցին:
Իլհամ Ալիեւը դարձյալ ցույց է տալիս, որ անգամ ստորագրելով որեւէ փաստաթուղթ, ինքը չի պատրաստվում փոխել իր անհեռանկար քաղաքակա-նությունը:
Բայց կարծիք կա նաեւ, որ տվյալ պարագայում խոսքը ոչ թե ճնշմանն է վերաբերում, այլ այն փոքր քայլերին, որոնք թույլ կտան հետագայում հասնել որոշակի ընդհանուր փաստաթղթի, որն էլ հանդես կգա իբրեւ հիմք՝ խնդրի խաղաղ կարգավորման համար:
Իսկ ըստ վերլուծաբանների, խաղաղության փաստաթղթի ստորագրումը երկարատեւ գործընթաց է, ու եթե հաշվի առնենք այն,
որ Հայաստանը մտնում է նախընտրական ժամանակահատված (նախ խորհրդարանական, այնուհետեւ նախագահական ընտրություններ), դժվար թե բանակցային գործընթացում կտրուկ քայլեր արձանագրվեն:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 10 (186), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։