Քաղաքակրթական խաչմերուկում հայ զինվորները հայ էթնոսի արեւապաշտական իրավունքների միջնորդներ…

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության. Amumikuni – Վահան

Քաղաքակրթական խաչմերուկում՝ զինվորական միջնորդներ
Մամիկոնյանները պատմական ժամանակաշրջաններում ներկայացրել են հայ էթնոսի արեւապաշտական իրավունքները

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Լուսանցք»-ը «Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության» խորագրի ներքո փորձում է վեր-հանել այս կամ այն ժամանակահատվածը, ցույց տալ դրա իրական կողմերը, խեղաթյուրումները, ճշմարտացիությունը: Մեր թերթի այս տարվա թիվ 5-ից բանավեճ սկսվեց՝ ովքե՞ր են Մամիկոնյանները, ի՞նչ ծագում ունեն, ի՞նչ դեր են ունեցել Հայաստանի կյանքում եւն: Ստորեւ ներկայացնում ենք Մամիկոնյաններին վերաբերող մեկ այլ հոդված՝ ըստ մեզ՝ բավականին ուշագրավ: 

*  *  *
Մամիկոնյանների ծագումնաբանական խնդիրների լուսաբանման համար կարեւոր են այն տեղեկությունները, որոնք նոր-նոր են դառնում ուսումնասիրության նյութ: Մենք բոլորի ուշադրությունը հրավիրում ենք նաեւ Արեւապաշտության որոշակի խնդիրների, աստվածների անունների, որոշակի էթնիկական պատկանելություն ունեցող խմբի եւ տեղանունների, ինչպես նաեւ Մետաքսի ճանապարհի վրա: Մեր վեր-լուծությունը հնարավորություն կտա տեսնելու այն հայկական տոհմին, որի ռազմականացված թեւը զբաղված էր Մետաքսի ճանապարհի պաշտպանա-կան ենթակառուցվածքների եւ կենտրոնացված կայազորների ստեղծման գործով, սկսած Հեռավոր Արեւելքից մինչեւ պարսկական պետականության արեւ-ելյան սահմանները:
Անդրադառնանք Արեւապաշտության գաղափարախոսության մեկ հարցին. որտեղից է վեր բարձրանում Արեւը եւ որտեղ է մայր մտնում: Ակնհայտ է, որ արեւապաշտների համար այս հարցերին պատասխան գտնելը պետք է լիներ կենտրոնական խնդիր: Հարցերի պատասխանը տեսականորեն տվել են Քարա-հունջի աստղադիտարանի քրմերը: Առաջանում է մյուս հարցը. իսկ Քարահունջի քրմերի տեսական հայտնագործությունը որեւէ մի ժամանա-կաշրջանում գործնականում հաստատվե՞լ է, այսինքն գտնվե՞լ են աշխարհագրական այն վայրերը, որ պայմանականորեն կարող էին համարվել արեւի վեր բարձրանալու եւ մայր մտնելու վայր: Հայտնի է, որ Եվրոպական տարածքում արեւի մայր մտնելու վայրը պայմանականորեն համարվում են Բրիտանական կղզիները, որի առաջին բնակիչները, ըստ բրիտանական պատմագրության, եղել են հայերը:
Նախորդ հոդվածում նշել էինք, որ ճանը Արեւապաշտության մեջ խորհրդանշան էր, եւ Մամիկոնյանները ուղղակիորեն կապված են «Ճան» խորհրդանշանի հետ: Մամիկոնյանների տոհմի նախահայրը եղել է այն անձը, ով ստացել է քրմապետական լիազորություններ՝ աշխարհագրա-կան արեւելքը գործնականորեն հայտնաբերելու համար: Մամիկոնյանների նախահոր կողմից Հեռավոր Արեւելքում հայտնաբերված տարածքի ա-նունները լծորդված են Ճան տերմինից, որից եւ գոյացել են Ճապոնիա, Ճենաստան կամ Չինաստան անվանումները: Հնդեվրոպական տարածաշրջանի համար արեւը պայմանականորեն դուրս է գալիս ճապոնական կղզիների վրա: Մենք հիմնավորված ենք համարում մեր տեսակետը, որ հայկական էթնո-սի ներկայացուցիչներ amumikuni – ճան Մամիկոնյանների նախահոր առաջնորդությամբ է հայտնաբերվել Արեւելքը, որտեղ եւ նրանք հաս-տատվեցին՝ որպես Այնաներ կամ Սյունիներ:
Տեսակետը ամրապնդելու համար նորից անդրադառնանք ճապոնական դիցաբանությանը, որոշ աստվածների՝ Վատացումի նո կամի եւ Կաննոն: Այս աստվածնե-րը ուղղակիորեն ծնունդն են հայ մտածողության: «Կամի» տերմինը ճապոնական մշակույթում ընկալվում է իբրեւ հոգի, որը առաջացնում է շարժում, Վատացումի նո կամի Watatsumi-no-Kami – աստվածը վիշապ է եւ համարվում է ծովերի աստվածը, նա բարի է, միեւնույն ժամանակ՝ պատ-ժող: Նրան դիմում են մի խնդրանքով՝ «չվատացնել ծովը եւ չառաջացնել ծովերի հոգու շարժումը» այսինքն՝ վատացնող քամի չբերել: Կար-ծում եմ՝ հայոց լեզուն տիրապետող յուրաքանչյուրը հանգիտ կարող է ընկալել «Վատացումի նո կամի» բառակապակցության իմաստը: Հաջորդը հավասարության, արդարության եւ գթության Կաննոն – Kannon ճապոնական աստվածուհին է: «Կանոն» բառը եւ՛ ճապոներենում եւ՛ հայերենում բացարձակապես նույն իմաստն ունի:
Հաջորդ խնդիրը, որին կանդրադառնանք, Մետաքսի ճանապարհն է, որը կապում էր Արեւելքը Արեւմուտքի հետ: Մետաքսի ճանապարհը մեր դեպ-քում, մեղմ ասած, քիչ է ուսումնասիրված եւ գործնականորեն ճանապարհի կայացման խնդիրներում հայկական կողմի մասնակցությունը մեր կողմից մնացել է առանց մեկնաբանությունների: Կուտակված պատմական նյութերը մեզ հնարավորություն են տալիս տարբերակված մոտեցում ցուցաբերել Մետաքսի ճանապարհով առեւտրի մեջ գտնվող որոշակի տարածաշրջանային կենտրոնների, ինչպես նաեւ որոշակի էթնոսների նկատ-մամբ, որոնցից է նաեւ հայկական էթնոսը:
Նշենք ընդամենը մի քանի փաստ: Միջագետքի վաճառականներին մշտապես հետաքրքրել է Հայաստանից պղինձ, շինափայտ, կիսաթանկարժեք քարեր եւ զարդեր արտահանելը [ԼրՑՏՐՌÿ ԹՏրՑՏՍՈ,1997, ր.301]: Իր ժամանակին Արիստոտելը «Կենդանիների կյանքը» տրակտատի մեջ նկարագրում է մետաքսի ստացման տեխնոլոգիան [խցոՏ-խպրվՌփպվՍՏ,1994, ր. 213-214]., Կ. Լեման-Հաուպտը Ոււրարտական «Տոպրակ-կալ» բերդի ավերակների ուսումնասիրման ժա-մանակ (ավերվել է մ.թ.ա.585–ին) հայտնաբերեց մետաքս եւ եկավ այն եզրակացության, որ մետաքսը ունի չինական ծագում: Այսպիսով ակնհայտ է դառնում, որ Ուրարտուի ժամանակ Չինաստանը հայտի էր հայ էթնոսին, սրան զուգահեռ ավելացնենք, որ, ըստ ճապոնական հնէաբանների, բրոն-զը, բրուտագործական չարխը Ճապոնիա է հասել Փոքր Ասիայից: Հետաքրքիր է նաեւ հիշել Լ. Ս. Վասիլեւի տեսությունը, որ Շան-Ինյան պետության հիմնադիրները ունեն եվրոպական ծագում, որոնք իրենց հետ բերեցին բրոնզաձուլությունը, ձիաբուծությունը եւ մարտա-կառքը՝ Խունանխե: [ԹՈրՌսՖպՉ,1998, ր.179,181]:
Մետաքսի ճանապարհի պատմությունը կապված է Լազուրիտի ճանապարհի հետ: Հիշենք, որ մ.թ. 3.000 տարի առաջ Լեռնային Բադախշանից լազու-րիտը տեղափոխվում էր Արատտա-Հայաստան: Առեւտրական գործարքների մեջ միջնորդի դերը Լազուրիտի ճանապարհի վրա կատարում էին ամրացված զինվորական կայազորները, որոնք արդեն I-ին հազարամյակում ներգրավված էին ապրանքաշրջանառության մեջ եւ երաշխավորում էին գործարք-ների անվտանգությունը: Մ.թ .ա VIII-րդ դարում Թիգլատպալասար III-ը, որպես մաքսահարկ, ապրանքաշրջանառությունից վերցրել է 9 տոննա լա-զուրիտ [շվՍՏՉրՍՈÿ, 1956, ր. 33]. Մերձավոր Արեւելյան հուլունքները, պատրաստված թափանցիկ ապակուց, հայտնաբերվել են հարաֆային Պամի-րում [ԸոջցՐՈՍՏՉ, ըպջոՏՐՏՊՏՉ, իՈՊվպտՐՉրՍՌռ, 1963, ր. 78-79]. Չինաստանի տարածքում հայտնաբերված հուլունքները թվագրվում են մ.թ.ա. VI-III դարե-րով [խցոՏ-խպրվՌփպվՍՏ, 1994, ր. 21]. Աքմենյան պետության ժամանակահատվածում Միջագետքը արդեն ուղղակիորեն կապված է Հեռավոր Արեւելյան-Խաղաղ Օվկիանոսի տարածաշրջանի հետ: Այս մասին են վկայում Ալթայան տարածաշրջանում հայտնաբերված նյութերը, որոնք ունեն Փոքր Ասիական եւ Մերձավոր Արեւելյան ծագում: Աքեմենյան ժամանակաշրջանում հստակ գործում էին մի շարք քարավանային ճանապարհներ, որոնք սկսվում էին Լիդիայից, անցնում էին Հայաստան եւ հասնում էին Բաբելոն, Բաբելոնից Սուզի եւ Պերսեպոլիս:
Հաջորդ ճանապարհը սկսվում էր Բաբելոնից, գնում էր Էկբաթան եւ հասնում էր Բակտրիա:
Հայկական էթնոսի ներկայությունը Մետաքսի ճանապարհի երկայնքով կապված է Մամիկոնյանների գործունեության հետ, որն ավելի ընդգծված ի հայտ է գալիս Հան դինաստիայի ժամանակ: Մ.թ. 202 տարի առաջ փաստացի վերջնականապես ձեւավորվեց ճանապարհային համակարգը, որը սկսվում էր Հյուսիսային Չինաստանից, անցնում էր Միջին Ասիական տարածքներով Ֆերգանա, այնուհետեւ մի քանի ճյուղավորում ստանալով՝ հասնում ժամանակակից Աֆղանստան: Մեզ համար առանձնակի հետաքրքրական է Սյունի ցեղախմբի անունը: Սյունի տերմինի ներքո հադես եկող էթնո զանգվածը առաջին անգամ հայտի է դառնում Հյուսիսային Չինաստանում՝ Կոչասան անվամբ, Ճապոնական կղզիներում հայտնի են Այնա եւ Հոնս-յու անվամբ: Սյունիները հայտնի են նաեւ Հանսյու  ռազմավարական կարեւոր շրջանում, ինչպես նաեւ հայտի են ղրղզական պատմության մեջ, նաեւ Հայաստանում, որպես Սյունաց աշխարհ: Մ.թ.ա. 138-ին չինական դիվանագետ Չժան Ցյանը ճանապարհվեց դեպի Յուէչժեյ, որպեսզի կարողա կազմակերպել պատերազմ Սյունիների դեմ: Չինական Ու-Դի կայսրը փորձում էր այս քայլով միանգամից ազատվել Մետաքսի ճանապար-հը հսկող երկու կլաններից, որոնցից մեկը Սյունիներն էին: Սակայն այդ ծրագիրը խափանվեց, Չժան Ցյանը գերեվարվեց սյունիների կող-մից: Մ.թ.ա. 123-121-ին չինական կայսեր Ու-Դին արշավեց Սոգդ, այսինքն՝ Ֆերգանա՝ նպատակ ունենալով Սյունիներին վտարել այնտեղից: Չժան Ցյանը հիշատակում է Ֆերգանա-Farg՛ona քաղաքի մասին, քաղաքը հայտնի է Դա վան եւ Դայուան անուններով, պարսիկները անվանում էին Սոգդ, նաեւ հայտնի էր Պարկան անվամբ: Ու-Դիին հաջողվեց Սյունիներին վտարել Ֆերգանայից: Կտրվեց Սյունիների համագործակցությունը Տիբե-թի Ցյան ցեղի հետ: Ֆերգանայի բնակիչների լեզուն պայմանականորեն կապվում է պարթեւական կամ պարսկական լեզվի հետ: Այս կարճ շարադրան-քից երեւում է Սյունիների գործունեության աշխարհագրությունը, բոլոր Սյունիների մեջ կա մեկ ընդհանրություն, նրանք բոլո-րը եվրոպոիդ են, իսկ ավելի ճիշտ՝ Արմենոիդ:
Մեզ համար շատ հետաքրքրական է Քուշանից դեպի Պարթեւների երկիր Մետաքսի ճանապարհի հատվածը: Ըստ Ե. Ի. Լուբո-Լեսնիչենկոյի, Մետաք-սի ճանապարհը մ.թ.ա. 74-49թթ. կոչվեց «Վեյ Լյուէ», որը կրկնում էր Հան Շուի կամ Չինաստանից Ֆերգանա, Քուշանստան, Պարսկաստան ճանապար-հը: Մենք հստակ չգիտենք՝ ինչ կատարվեց Սյունիների հետ Ֆերգանայից հետո, սակայն անհետացած Սյունիներին հայտնաբերելու համար կարե-ւոր մեկ աշխարհագրական տարածք կա, որն սկսվում է Յարքենդից դեպի Տաշկուրգան, այնտեղից Վահան, կտրելով Աֆղանստանը՝ ճանապարհը տանում է դե-պի Էկբաթան: Մետաքսի ճանապարհի այս հատվածը ժամանակակից պատմության մեջ կոչվում է չորրորդ ճանապարհ կամ «Պամիրյան ճանապարհ»: Այն ընդունված է բաժանել 3 ճյուղի:
Մենք կանգ կառնենք առաջին ճյուղի վրա, որը ընդունված է անվանել Վահանական ճյուղ: Վահանական ճյուղը սկսվում է չինական Տաշկուրգանից, անց-նում է Աֆղանստան Վահանդարյա գետի ավազանով, այնտեղից Լանգար-Վրանգ-Կուխիլալ: Այս տարածքի տեղաբնակները իրենց կենցաղավարմամբ եւ մարդա-բանորեն պատկանում են Արմենոիդ տեսակին: Մետաքսի ճանապարհի Վահանական կոչվող հատվածի վրա տեղակայված են իշխանական ամրոցներ հետեւյալ ան-վանումներով՝ Կալհուիմ, Կալաի Վանչ (Ռոհար), Կալաի Ռուշան (Վոմար), Կալաի Շուգնան (Բարբանջա), Կալաի Վահան (Փյանջ):
Նամատգուտի պոեն բնակավայրի մոտ է գտնվում Կաախկա ամրոցը (մ.թ.ա. III դ): Կաախկայից 75 կմ հեռավորության վրա Յամչուն բնակավայրի մոտ է գտնվում Զամրի օտաշպատաս (կրակապաշտների) ամրոցը: Ամրոցը ունի քառասուն աշտարակ եւ եռաշերտ պարիսպ: Վահանների վերջին բնակավայրը դեպի Չինաստան կոչվում է Լյանգարե, Լյանգարեից վերեւ Պամիր եւ Վահանդարյա գետերի միացման վայրում վերջին ամրոցը հայտնի է Ռատիմ անու-նով, այստեղից կամ Վահանյան միջանցքից ճանապարհը տանում է Տաշկուրգան (Չինաստան):
Այսպիսով անհետացած Սյունիները կարծես թե հայտնվում են Քուշանների թագավորության մաս կազմող Աֆղանստանի մեջ, Մետաքսի ճանապար-հի կարեւորագույն հատվածներից մեկում՝ որպես մեկ ցեղախումբ, Վահան անվամբ: Հետաքրքրական է, որ Վահան բառը ուղղակիորեն համապատասխա-նում է իր իմաստով ցեղախմբի կատարած աշխատանքին: Վահան անվան տակ հանդես եկող Աֆղանստանի այդ տարածքը առանձին քննախուզության նյութ է, այստեղ անդրադառնանք միայն Վահան անվանը, որը նույնպես հատուկ է Մամիկոնյաններին: Վահան տարածքը, որպես այդպիսին, Աֆղանստանում հայտնի է որպես քաֆիրների-անհավատների երկիր: Ավելացնենք միայն, որ այս տարածքում ապրող մարդկանց խումբը Արմենոիդ է եւ խոսում է այլ լեզվով, որը ընդունված է անվանել Վահանական լեզու:
Ըստ Բ. Ն. Ստավինսկու, մ.թ. I-II դդ առաջին անգամ ձեւավորվեց հին աշխարհի, Չինական, Քուշանական եւ Պարսկական, Հռոմեական քառյակը: Մ. թ. III դարի սկզբին տնտեսական միջմայրցամաքային կապերը դարձան ավելի կանոնակարգված եւ սկսեցին ձեռք բերել քաղաքական երանգավորում, որի արդյուն-քում Չինաստանում 220-265թթ. Վեյ դինաստիայի ժամանակաշրջանում, առեւտրականներին եւ վաճառականներին սկսեցին պարտադրել անձնագիր-թույլտվություն, որտեղ գրվում էին առեւտրականի բոլոր տվյալները, այդ թվում երկիրը եւ առաջարկված կամ գնված ապրանքը եւ նրանց ուղեկ-ցող անձնակազմը: Այսպիսով Մամիկոնյանների վերադարձը Հայաստան, Քուշանների երկրի Վահան կոչվող տարածաշրջանից, պայմանավորված է Վեյ դինաստիայի անկմամբ եւ Մամիկոնյանների տոհմի կողմից Մետաքսի ճանապարհը հսկող Վահան զինվորական կայազորների դուրս բեր-մամբ: Մամիկոնյանների յուրահատուկ դերն այն էր, որ նրանք հայտվել էին քաղաքակրթական խաչմերուկ հանգուցակետում՝ որպես զինվորական միջնորդներ: Արեւապաշտության, հինդու-բուդդայականության, չինական-կոնֆուցիականության, անտիկ-քրիստոնեականության գաղափարախոսնե-րի միջեւ:
Մեր կողմից բերված նոր տվյալները հաստատում են մեր տեսակետը, որ Մամիկոնյանները պատմական երկար ժամանակաշրջանների մեջ ներկայացրել են հայ էթնոսի արեւապաշտական իրավունքները եւ հանդես են եկել Այնա, Սյունի, Վահան անունների ներքո, եւ Հայաստանից դուրս վերջին անգամ վահագնական-արծվակիր եւ վիշապասանձ Մամիկոնյանները հանդես են գալիս Վահան անվամբ Քուշանական թագավորության մեջ՝ որպես Մետաքսի ճանապարհի Քուշանստան եւ Չինաստան տարանցիկ ճամփաբաժանի հովանավոր պաշտպաններ:

Արամ Մկրտչյան , Գերմանիա
14.03.2011թ.

«Լուսանցք» թիվ 10 (186), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։